կիրառվել է XIX դ․ և XX դարասկզբի հայկ․, ինչպես նաև թուրք, երաժշտության մեջ։ Գրկ․ Թ ա շ ճ յ ա և Ն․, Դասագիրք եկեղե– ցական ձայնագրության հայոց, Վաղ–պատ, 1874։ Я ր ու տ յ ա ն Ա․, Դասագիրք հայկա– կան եկեղեցական ձայնագրության, Վաղ– պատ, 1890։ Ա թ ա յ ա ն Ռ․, Ձեռնարկ հայ– կական ձայնագրության, Ե․, 1950։ Кушна– рев X․, Вопросы истории и теории армян– ской монодической музыки, Л․, 1958; Р о- р е s с u-J и d е t Е․, Dimitrie Cantemir et la musique Turque, Studia et Acta Orienta- lia, VII, Bucarest, 1968, p․ 209–210․ Ռ․ Աթայան «ՆՈՐ ՀԱՍԿԵՐ», մանկապատանեկան երկշաբաթյա պատկերազարդ հանդես։ Լույս է տեսել 1935–36-ին, Թեհրանում։ Արտոնատեր–խմբագիր Մ․ Սարվարյան։ Նպատակն էր աջակցել իրանահայ մա– տաղ սերնդի բազմակողմանի զարգաց– մանն ու դաստիարակության գործին։ Տպագրել է իրանահայ գրողների մանկա– կան ստեղծագործությունները, Փոխա– դրություններ Հ․ Թումանյանի, Ա․ Խնկո– յանի, Ս․ Լիսիցյանի գործերից, հանե– լուկներ, շուտասելուկներ են։ Հանդեսը տեղ է հատկացրել նաև գիտության ու ար– վեստի վերաբերյալ մատչելի նյութերին, «Հարց ու պատասխան» բաժնով բավարա– րել պատանի ընթերցողների հետաքըր– քըրասիրությունը, կազմակերպել է աշա– կերտների օգնության ֆոնդ։ Շ․ յսարշուդյէսն «ՆՈՐ ՀԱՎԱՏՔ», գրական հանդես։ Լույս է տեսել 1924-ին, Ս՜արսելում (1 համար)։ Հրատարակել են Պ․ Զարոյանը և Զ․ Որ– բունին։ Տպագրել է ֆրանսահայ երիտա– սարդ գրողների (Գ․ ճիզմեճյան, Ն․ Սա– րաֆյան և ուրիշներ) սկզբնական շրջանի գործերը։ Մ․ Րաբչոյան ՆՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՈՒԵԼՍ (New South Wales), նահանգ Ավստրալիական Միու– թյունում, երկրի հարավ–արևելքում։ Տա– րածությունը 801,4 հզ․ կէ£2 է, բն․՝ 4790 հզ․ (1975), վարչական կենտրոնը՝ Սիդնեյ։ Մակերեույթը հարթավայրային է։ Արլ–ում Մեծ Ջրբաժան լեռնաշղթան է և ծովափ– նյա նեղ դաշտավայրը, հս–արմ–ում՝ Բա– րիերային և Գրեյ լեռնաշղթաները։ Կլի– ման ծովափնյա դաշտավայրում մերձ– արևադարձային է, խոնավ, հարթավայ– րում՝ ցամաքային, չոր։ Ն․ Հ․ Ու․ առավել բնակեցված ու տնտեսապես զարգացած նահանգ է։ Նրան է բաժին ընկնում երկրի քարածխի պաշարների 56%–ը, արդյու– նահանման՝ 73%-ը։ Արմ–ում կան բազմա– մետաղների (կապար, ցինկ, արծաթ, պղինձ) խոշոր հանքավայրեր։ Զարգա– ցած են սե և գունավոր մետալուրգիան, բազմատեսակ մեքենաշինությունը, քիմ․, նավաշինական արդյունաբերությունը (կենտրոնացած են ծովափնյա քաղաքնե– րում)։ Կարևոր դեր ունի գյուղատնտեսու– թյունը։ Ցանքատարածությունների (5 մլն հա) 44%–ն զբաղեցնում է ցորենը։ Մշակում են նաև վարսակ, գարի, եգիպ– տացորեն, շաքարի ճակնդեղ» բամբակե– նի։ Ամենուրեք տարածված է պտղաբուծու– թյունն ու բանջարաբուծությունը։ Մեծ տա– րածություններ են գրավում արոտավայ– րերը։ Ունի կաթնամսատու անասնապա– հություն։ Նավարկելի ԷՄուրեյ գետը։ Խո– շոր նավահանգիստներն են Սիդնեյը, Նյու– քասլը, Պորտ Կեմբլան։ ՆՈՐ ՀԷԲՐԻԴՆԷՐ (անգլ․ New Hebrides, ֆրանս․ Nouvelles Hebrides), արշիպելագ Մելանեզիայում, Խաղաղ օվկիանոսի հարավ–արևմտյան մասում։ Բաղկացած է 80 կղզիներից (12-ը՝ խոշոր)։ Տարածու– թյունը 14,8 հզ․ կԱ2 է, բն․՝ ավելի քան 93 հզ․ (1978, հիմնականում բնիկներ)։ Բարձրությունը՝ մինչև 1810 ւէգ կա մոտ 60 հրաբուխ (որոնցից 10-ը՝ գործող)։ Մինչև 1980-ի հոււիսի 30-ը Ն․ Հ․ Մեծ Բրի– տանիայի և Ֆրանսիայի համատեղ տի– րույթն էին, այժմ վանուաաու պետու– թյան կազմի մեջ են։ «ՆՈՐ ՀՈՍԱՆՔ», հասարակական–քաղա– քական, գրական–գիտական ամսագիր։ Լույս է տեսել 1913–15-ին, Թիֆլիսում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Ա․ Ղազար յան։ Ունեցել է ռամկավար ուղղություն։ Լու– սաբանել է Անդրկովկասի, Թուրքիայի, Պարսկաստանի, Ռուսաստանի տարբեր վայրերի հայ համայնքների առօրյան, անդրադարձել միջազգային քաղ․ իրա– դարձություններին, ազգային հարցի լուծ– ման ու հայ ժողովրդի ազատագրության ուղիներին՝ ցուցաբերելով մանրբուրժ․ կողմնորոշում։ Հանդեսի գրական բաժնում տպագրվել են Հ․ Թումանյանի, Լ․ Շանթի, Դ․ Դեմիրճյանի, Մ․ Մանվելյանի և ուրիշ– ների գործերը, Հ․ Սուրխաթյանի, Ա․ Տեր– տերյանի գրական–բանասիրական ուսում– նասիրությունները։ «Ն․ հ․» ներկայացրել է համաշխարհային գրականության դասա– կաններին (Ջ․ Բայրոն, Հ․ Իբսեն, Զ․ Լոն– դոն և այլոք), ինչպես նաև նյութեր ժող․ կրթության, բժշկության ու բնագիտու– թյան, արվեստի տեսության հարցերի վե– րաբերյալ։ «ՆՈՐ ՀՌԵՆՈՍՅԱՆ ԼՐԱԳԻՐ» («Neue Rheinische Zeitung»), օրաթերթ, գերմա– նական և եվրոպական հեղափոխական դեմոկրատիայի պրոլետարական թևի օր– գան։ Լույս է տեսել Քյոլնում, 1848-ի հունիսի 1-ից մինչև 1849-ի մայիսի 19-ը։ Գլխավոր խմբագիր՝ Կ․ Մարքս, խմբա– գրության կազմում էին Ֆ․ էնգելսը, Վ․ Վոլ– ֆը, Դ․ Վեերտը և կոմունիստների միու– թյան այլ անդամներ։ «Ն․ հ․ լ․» հետևողականորեն մերկաց– նում էր բուրժ․ հակահեղափոխական ուժե– րի և հետադիմական, ֆեոդալական միա– պետական շրջանների գործունեությու– նը, պայքարում բուրժուա–դեմոկրատական հեղափոխության խնդիրները պրոլետա– րիատի և աշխատավորական լայն մասսա– ների շահերին համապատասխան լուծե– լու համար։ Թերթը առաջադրում էր Գեր– մանիան որպես դեմոկրատական հանրա– պետություն միավորելու և վերափոխում– ների հեղափոխական ծրագիր։ «Ն․ հ․ լ․» որպես մասսաների դաստիարակ ու կազ– մակերպիչ, աշխատավորության հեղափո– խական գործունեությանն ուղղություն տը– վող կենտրոն էր, որի համար մշտապես ենթարկվում էր հետապնդման։ 1849-ի մայիսին, Կ․ Մարքսին Պրու– սիայից արտաքսելու և խմբագրության մյուս անդամների նկատմամբ գործադըր– վոդ բռնության ու հալածանքների պատ– ճառով, թերթի հրատարակումը դադարեց։ «ՆՈՐ ՀՈՒՅՍ», շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1935–36-ին, Ստամբուլում (հաջոր– դել է «Նոր լույս», 1933–34, Ստամբուլ, պարբերականին)։ Խմբագիր՝ Մ․ Թեոլեոլ– յան (1935-ի դեկտեմբերից)։ Տպագրել է տեղեկություններ միջազգային քաղ․ իրա– դարձությունների, համաշխարհային և հայ կինոարվեստի ու թատրոնի մասին, մարզական լուրեր։ «Ուղևորություն մը դեպի խորհրդային երկիր» ծավալուն ճա– նապարհորդական նոթերում ներկայաց– ված է Սովետական Հայաստանի առօրյան։ Տեղ է հատկացրել նաև կենցաղավարու– թյան, առողջապահության, դպրոցական– մանկավարժական, նորաձևության և այլ հարցերի։ «ՆՈՐ ՁԱՅՆ», գրական, հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1911 –1912- ին, Երևանում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Վ․ Տեր–Աբրահամյան։ Հեղափոխական վե– րելքի տարիներին առաջադիմական դիր– քերից քննարկե] է սոցիալ–քաղաքական, գրական–կրթական և այլ հարցեր։ Բազ– մաթիվ հոդվածներով անդրադարձել է աշ– խատավորության կարիքներին ու հոգ– սերին, նրանց տնտ․ վիճակի բարեփոխ– ման պայման նկատել միապետության տապալումն ու ժող․ կարգերի հիմնումը։ Պրոպագանդել է ժող․ կրթության համա– կարգի առաջադեմ սկզբունքներ, հանդես եկել գյուղական վայրերում դպրոցների լայն ցանց ստեղծելու կոչով։ Տպագրել է Ա․ Մելիքյանի հոդվածը Լ․ Տոլստոյի մահ– վան տարելիցի առթիվ։ Աշխատակցել են Մ․ Բագրատունին, Հ․ Հակոբյանը և ուրիշ– ներ։ Ս․ Նազարյան «ՆՈՐ Ս՛ԱԼԱԹԻՍ», հայրենակցական տե– ղեկատու պարբերաթերթ (1939–75-ին եռամսյա, այնուհետև՝ անկանոն)։ Մա– լաթիայի կրթասիրաց ընկերության հրա– տարակություն։ Լույս է տեսնում 1939-ից, ԱՄՆ–ի Նյու Ցորք, Ֆիլադելֆիա, Փութա– քեթ, Ուստր (1975-ից) քաղաքներում։ Լու– սաբանում է ընկերության և նրա մասնա– ճյուղերի գործունեությունը, Երևանի Նոր Մա լաթ իա թաղամասի առօրյան։ Պրոպա– գանդում է ՀՍՍՀ նվաճումները, Հայաս– տանը համարում հայապահպանության հիմնական նեցուկ։ Լուրեր ու տեղեկու– թյուններ է տպագրում Մալաթիայի պատ– մության, մալաթիացիների կենցաղի ու ավանդությունների մասին։ 1978-ից ունի նաև անգլ․ բաժին։ գ․ Գայամշյան «ՆՈՐ ՄԱՐԱՇ», պատկերազարդ կի– սամսյա, ապա ամենամյա հանդես։ Մա– րաշի հայրենակցական վերաշինաց միու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/362
Արտաքին տեսք