թյան հրատարակություն։ Լույս է աեսել 1946–61-ին, Հա լեպ ում։ ՀՍՍՀ համարել է համայն հայության հայրենիք, անդրա– դարձել նրա առօրյային, ներկայացրել անա․ և մշակութային վերելքը, հրատա– րակել հայրենիք ներգաղթած մարաշցի– ների նամակները։ Պարբերականը լու– սաբանել է նաև միության գործունեու– թյունը, պատմել մարաշցիների կենցաղի, սովորությունների ու ավանդությունների մասին, տպագրել գրական գործեր, մար– զական և այլ լուրեր։ 9–․ Ստեփանյան ՆՈՐ ՆԱՒՓձԵՎԱՆ, հայկ․ գաղթավայր Ռուսաստանում։ Հիմնադրել են Ղրիմից գաղթած հայերը, 1779-ին, Դոնի աջ ափին4 Ս․ Դմիտրի Ռոստովսկի ամրոցի (այժմ4 Ռոաոով Դոնի) մոտ։ Շրջակայքում հիմն– վել են Չալթր, Թոփթի, Մեծ Սալա, Սուլ– թան Սալա, Նեսվիտա հայկ․ գյուղերը, Ռ․ Պատկանյանի և Մ․ Նալբանդյանի կիսանդ– րիները Ս․ խաչ վանքի բակում որոնք կազմել են գաղթավայրի անբաժան մասը։ 1778-ի ամռանը, գեն․ Ա․ Վ․ Սուվո– րովի գլխավորությամբ կազմակերպելով 12 600 ղրիմահայերի գաղթը, ռուս, կայս– րությունը հետամտել է Նովոռուսիան (հվ․ տափաստանները) բնակեցնելու, Ղրիմի խանությունը թուլացնելու և այն կայսրու– թյանը միացնելու նպատակ։ Եկատերինա II կայսրուհու 1779-ի նոյեմբ․ 14-ի հրո– վարտակով նորահաստատ գաղութի բնակ– չությունը 10 տարով ազատվել է հարկե– րից, իրավունք ստացել՝ ազատ առևտուր անելու Ռուսաստանում և նրա սահման– ներից դուրս, զբաղվելու երկրագործու– թյամբ (յուրաքանչյուր երկրագործի տըր– վել է 30 դես․ հող), հիմնելու գործարան– ներ, ֆաբրիկաներ։ Վերապահվել է դա– վանանքի ազատություն, մայրենի լեզ– վով դատավարության իրավունք, որն իրագործվել է <Աաորախանի հայոց դա՜ տաստանագրքով>։ Ի դեմս հայկ․ մագիստ– րատի, որը մարմնավորել է տեղի դա– տական, ոստիկանական և գործադիր իշ– խանության իրավունքները, նորահաս– տատ գաղութը ստացել է ինքնավարու– թյուն։ 1811-ին հաստատվել է Ն․ Ն–ի գերբը4 հայերի աշխատասիրությունը խոր– հըրդանշող Փեթակների ու մեղուների պատկերով։ Ն․ Ն․ կառուցվել է ռուս ճար– տարապետ Ի․ Ե․ Ստարովի նախագծով։ Այն ուներ ուղղաձիգ փողոցներ, կենտրո– նում4 հրապարակ, որի երկու կողմերում ձգվում էր խանութների և արհեստավորա– կան գործատների շարքը։ XYIII դ․ վեր– ջին կառուցվել են Ս․ Խաչ վանքը, Ս․ Լու– սավորչի և քաղաքի մյուս 5 եկեղեցինե– Եկատերինա 11-ի՝ 1779-ի նոյեմբ․ 14-ի հրովարտակը Նոր Նախիջևանի հիմ– նադրման մասին րը, հիմնվել են դպրոցներ, Խալդարյան տպարանը։ Դոնի հայությունը զբաղվել է գյուղա– տնտեսությամբ (հացահատիկի մշակում, խաղողագործություն, ոչխարաբուծու– թյուն, շերամապահություն), արհեստա– գործությամբ (կաշեգործություն, ոսկեր– չություն, դարբնություն, պայտարություն, դերձակու թյ ուն), արդյ ունաբ երությամբ (ճարպի, բրդի, մետաքսի, աղյուսի, ծխա– խոտի արտադրություն) և առևտրով։ 1882-ին քաղաքի ճարպ հալող գործարան– ները (սալղաններ) տվել են 200 հգ․ փութ ճարպ, իսկ բրդալվաց ձեռնարկություն– ները՝ մոտավորապես նույնքան բուրդ։ Ն․ Ն–ի հայ վաճառականները առևտուր են արեյ Ռոստովում, Նովոչերկասկում, Տագանրոգում, Նիժնի Նովգորոդում, Սաավրոպոլում, Եկատերինոդարում (Կրասնոդար) և այլուր։ Նրանք Ասիայի և Եվրոպայի մի շարք երկրներ են արտա– հանել ցորեն, ճարպ, բուրդ, յուղ, ձկնկիթ, ծխախոտ և այլ ապրանքներ։ Այդուհան– դերձ գաղութն իր ներփակ կյանքով հայ վաճառական–արդյունաբերողներին չի ըն– ձեռել ազատ գործունեության հնարավո– րություն, և այդ պատճառով նրանք իրենց կապիտալները ներդրել են հարևան Ռոս– տովում և այլ քաղաքներում։ XIX դ․ կե– սից Ն․ Ն․ աստիճանաբար իր առաջնա– կարգ դերը զիջել է ավելի արագ զարգա– ցող Ռոստովին, իսկ XX դ․ սկզբից Փաս– տորեն նրա հետ կազմել է առևտրատնտե– սական ու վարչական մի ամբողջություն։ Ն․ Ն․, ինչպես և ամբողջ Նովոռուսիան, գրեթե զերծ են մնացել ճորտատիրությու– նից, և այնտեղ արագ է ընթացել կապիտա– լիստական հարաբերությունների ձևա– վորումն ու զարգացումը։ Ն․ Ն․ եղել է Նովոռուսիայի նշանավոր ու վաճառա– շահ քաղաքներից մեկը, սակայն գաղու– թի բնակչության աճը դանդաղ է ընթացել։ 1812-ին Ն․ Ն․ ունեցել է 8484, շրջակա հայկ․ գյուղերը՝ 2633 հայ բնակիչ, իսկ 1904-ին քաղաքը՝ 32 հգ․, իսկ գյուղերը՝ 20 հզ․ հայ բնակիչ։ Ն․ Ն–ի գաղութը նշանակալից դեր է խա– ղացել հայ–ռուսական հարաբերություն– ներում, երկու ժողովուրդների հոգևոր շփումների, հայերի ռուս, կողմնորոշման ամրապնդման, մշակութային ու հասարա– կական–քաղաքական փոխհարաբերու– թյուններում։ Դոնի հայ զանգվածը մշտա– պես կապ է պահպանել Հայաստանի հետ, մասնակցել Պարսկաստանի և Թուր– քիայի տիրապետությունից հայերի ազա– տագր․ մաքառումներին, արձագանքել մայր հայրենիքի հասարակական և մշա– կութային կյանքի կարևոր իրադարձու– թյուններին։ Արտադրության տարբեր ճյուղերի առաջընթացը և առևտրադրամական հա– րաբերությունների ծավալումը ուժեղաց– րել են սոցիալական շերտավորումն ու դասակարգային ներհակությունները։ Դո– նի հայ գաղութի պատմությունը հարուստ է սոցիալ–դասակարգային պայքարի դըր– վագներով։ Այդ պայքարն արտահայտվել է տարբեր ձևերով (հողային հարցում, հասարակական եկամուտների, եկեղեցա– կան գումարների շուրջը ևն)։ XIX դ․ 1-ին կեսից գաղութի հայ գյուղացիությունը պայքարել է իր հողերին տիրացած մեծա– հարուստների դեմ։ Հասարակական–տըն– տեսական այդ միջավայրն է ծնել Մ․ Նաչ– բանդյանին, հիմք հանդիսացել նրա հե– ղաՓոխական–դեմոկրատական աշխար– հայացքի համար։ 1870–80-ական թթ․ Դոնի ավազանում և Ն․ Ն–ում երևան են եկել նարոդնիկական խմբակներ (ան– դամներ՝՝ Մ․ և Պ․ Փեշեքերով եղբայրներ, Մ․ Կայալով, Մ․ Պոպով և ուրիշներ)։ 1860-ական թթ․ վերջերին, երբ վերաց– վեցին Ն․ Ն–ի առանձնաշնորհումները, հիմնվեցին «Մարդասիրական» (1868), «Նոր Նախիջևանի հայոց աղքատախնամ եկեղեցական հոգաբարձություն» (1889), «Բարեգործական» և այլ ընկերություն– ներ, որոնք Փաստորեն իրականացնում էին Դոնի հայկ․ համայնքի ինքնավարու– թյունը։ XIX դ․ 2-րդ կեսին Ն․ Ն–ում բացել են թեմական (տես Նոր Նախիջևանի թե՜ մական դպրոց), Մ․ Խաչի ժառանգավորաց (տես Նոր Նախիջևանի Ս․ Խաչ վանքի դպրոց), արհեստագործական (տես Նոր Նախիջևանի արհեստագործական դըպ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/363
Արտաքին տեսք