Ն․ Շ–ի բդեշխությունը վերացվել է, տա– րածքը միացվել Ատրպատականին։ IX դ․ վերջից Ն․ Շ–ի ես․ մասը մտել է Վասպուրականի իշխանության, ապա թա– գավորության կազմի մեջ։ Գրկ․ Մանանդյան Հ․, <Նոր–Շիրա– կան երկիրը> U <Նոր–Շիրական բղեաշխը*, նրա Պատմա–աշխարհագրական մանր հետա– զոտություններ գրքում, Ե․, 1945։ Երեմ– յան Ս․, Հայաստանը ըստ -«Աշխարհ ացոյց»-ի, Ե․, 1963։ Ս․Երեմյան ՆՈՐ ՇՈՏԼԱՆԴԻԱ (Nova Scotia), նահանգ Կանադայի հարավ–արեելքում, Նոր Շոտ– լանդիա թերակղզու և Քեյփ Բրետոն կըղ– զու վրա։ Տարածությունը 54,6 հգ․ կմ2 է, բն․ 812 հզ․ (1976)։ Վարչական կենտրոնը՝ Հալիֆաքս։ Տնտեսապես զարգացած նա– հանգ է։ Բնակչության 57% –ը ապրում է քաղաքներում,40% -ը՝ձկնորսական ավան– ներում։ Կա ածխի, բարիտի, գիպսի ար– դյունահանում, սև մետալուրգիա (Սիդ– նի), նավթավերամշակման, կոքսաքի– միական, տրանսպորտային մեքենաշի– նության (Հալիֆաքս), սննդի (գլխավո– րապես ձկան պահածոների), թաղանթա– նյութ ի–թղթի, փայտամշակման արդյու– նաբերություն, Գլեյս Բեյում և Փոյնթ Տապերում՝ ծանր ջրի արտադրություն։ Գյուղատնտեսությունն ունի մերձքաղա– քային բնույթ։ Զարգացած են այգեգոր– ծությունը, տուրիզմը։ Ն․ Շ–ի բնիկները հնդկացիներ են։ Եվրոպացիները Ն․ Շ–ում առաջին անգամ բնակվել են XVII դ․։ 1713-ից եղել է Մեծ Բրիտանիայի տիրույ– թը, 1867-ին մտել է Կանադա դոմինիոնի կազմի մեջ։ «ՆՈՐ ՊԱՏԳԱՄ», գրական–գեղարվեստա– կան ամսագիր։ Լույս է տեսել 1924– 1925-ին, Թեհրանում։ Խմբագիր՝ Մ․ Ղա– րաբեգյան։ Նպատակն էր ծանոթացնել ժամանակի գրական անցուդարձին, ներ– կայացնել Իրանում բնակվող հայ երիտա– սարդ ստեղծագործողներին։ Տեղեկու– թյուններ է հաղորդել ՀՍՍՀ տնտեսու– թյան և հասարակական կյանքի վերաբեր– յալ, արտատպումներ կատարել սփյուռ– քահայ թերթերից։ ՆՈՐ ՋՈՒՂԱ, հայկական գաղթավայր Իրանում։ Հիմնադրել են Աբբաս I շահի կազմակերպած բռնագաղթի հետեանքով Սպահանի նահանգ քշված Ջուղայի հա– յերը, XVII դ․ սկզբին, Զաենդերուդ գետի աջ ափին՝ Սպահան քաղաքի մոտ։ Նպա– տակ ունենալով հայ վաճառականների միջոցով ընդլայնել Իրանի առևտրական և քաղ․ կապերը օտարերկրյա պետու– թյունների հետ՝ Աբբաս I շահը Ն․ Զ–ին շնորհել է արտոնություններ («Արքունի խասսերին» վերապահվող իրավունքներ)։ Ունեցել է ինքնավարություն, որը իրակա– նացրել է քալանթարը (քաղաքագլուխ), դատական գործերը վարել է քեդխուդան (քալանթարի տեղակալը)։ Կարճ ժամա– նակում Ն․ Զ․ բարգավաճել է․ արդեն 1620-ական թթ․ ունեցել է ավելի քան 30 հզ․ բնակիչ, դարձել Իրանի առևտրա– կան կապիտալի կենտրոն, նորջուղայե– ցի հայ վաճառականները՝ Արևելքի և Արևմուտքի միջև միջազգային առևտրի միջնորդներ։ 1617-ին Աբբաս I չեղյալ է համարել Անգլիայի հետ կնքված առևտ– րական պայմանագիրը, ամբողջությամբ Նոր Ջ ու ղ ա․ !․ տեսարան Չարսու թաղից, սաջևում Ս․ Կատարինե եկեղեցու (1622) տա– նիքն է, 2․ Ամենաֆրկիչ վանքի կաթողիկեն (1658) և զանգակատունը հյուսիս–արևմուտ– քից, 3․ Թավրիզի թաղի բնակելի տներից մեկի կենտրոնական սենյակի ինտերիերը, 4․ Ս․ Բեթղեհեմ եկեղեցու (1627) գմբեթը ներսից Ն․ Ջ–ի հայ վաճառականներին հանձնել իրանական հում մետաքսի արտահանման մենաշնորհը։ XVII դ․ կեսին Ն․ Զ–ի հայ վաճառականները ստեղծել են «Նոր Զա– ղայի հայ առևտրական ընկերությունը» (տես Հայկական աոնարական ընկերու– թյուն), որը ծավալել է առևտրական լայն գործունեություն, պայմանագրեր կնքել օտարերկրյա պետությունների և առևտրա– կան ընկերությունների հետ։ Ն․ Զ–ի հայ վաճառականները հաճախ կատարել են նաև դիվանագիտական հանձնարարու– թյուններ։ Գաղութահայ հասարակությու– նը չի եղել միատարր, զգալի քանակ են կազմել միջին և չքավոր խավերը, որոնք հիմնականում զբաղվել են արհեստագոր– ծությամբ (նշանավոր են եղել ոսկերիչ– ները, գորգագործները, կերպասագործ– ները, ներկարարները ևն)։ Ն․ Զ–ի հայ արհեստավորների սոցիալական բողոքի դրսևորումներից էր 1630–40-ական թթ․ դերձակ Թումիկի և Սև Պետրոսի գլխավո– րությամբ ծագած աղանդավորական շար– ժումը։ 1670–80-ական թթ․ գաղութն աս– տիճանաբար անկում է ապրել՝ Իրանի տնտ․ ճգնաժամի, ուժեղացած ազգային, կրոնական ևն հալածանքների պատճա– ռով։ 1722-ի աֆղանների արշավանքի ժա– մանակ Ն․ Զ․ ավերվել է, հայերը գաղթել են Հնդկաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Հոլանդիա, Ռուսաստան և այլուր։ XVII–XVIII դդ․ Ն․ Զ․ եղել է հայկ․ մշակույթի կարևոր կենտրոն։ 1630-ական թթ․ Խաչատուր Կեսարացին հիմնել է դպրոց (դասավանդվել է երաժշտություն, պոետիկա, քերականություն, Փիլիսոփա– յություն, բնական գիտություններ ևն), որը ժամանակակիցները կոչել են «հա– մալսարան»։ 1638-ին հիմնադրվել է տպա– րան (տես Նոր Ջուղայի հայկական տպա– գրություն)։ Նշանակալից դեր է խաղացել նաև Ս․ Ամենափրկիչ վանքի դպրոցը, որտեղ աշակերտներին սովորեցրել են եվրոպական լեզուներ և «վաճառականու– թյան արվեստ»։ Վանքին կից բացվել է մատենադարան, որտեղ հավաքվել են բազմաթիվ հայերեն ձեռագրեր։ Մեծ զարգացման է հասել որմնանկարչությու– նը, գեղանկարչությունը, մանրանկար– չությունը (տես Նոր Ջուղայի դպրոց), ճարտարապետությունը, աշուղական պոե– զիան։ Ն․ Զ․ եղել է իրանաբնակ (բացա– ռությամբ Ատրպատականի), իսկ հետա– գայում նաև Հնդկաստանում բնակվող հայության կրոնավարչական կենտրոնը։ XIX–XX դդ․ Ն․ Զ․ մնացել է թեմական և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/366
Արտաքին տեսք