թատերախումբը (Շեքսպիրի «Համլետ», Ցուժին–Սումբատովի «Դավաճանություն»)։ 1917–19-ին գործել է «Հյուսիսային Կով– կասի դերասանական խումբը»՝ Հ․ Շա– հենի և 0․ Ահարոնյանի ղեկավարությամբ (Վ․ Փավւազյանի մասնակցությամբ խա– ղացվել է Ա․ Դյումայի «Քին», Շիրվանզա– դեի «Նամուս» են)։ 1922-ին Ն․ Ն․ հ․ թ․ կոչվել է Պ․ Ադամյանի անունով։ Հետա– գա տարիներին թատերախումբը եղել է դրամա–օպերետային, որը Հս․ Կովկասի քաղաքներից բացի, ելույթներ է ունեցել Բաքվում, Թիֆլիսում, Երևանում։ 1931 – 1938-ին Ռոստով–Նախիջևանի թատրոնը կրել է «Ազով–Սևծովյան երկրամասի հայ– կական պետ․ թատրոն» անունը, ուր բե– մադրվել են Սունդուկյանի «Պեպո», Կոռ– նեյչուկի «Պլատոն Կրեչետ», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շիլլերի «Սեր և խարդավանք» և այլ պիեսներ։ Բեմադրու– թյուններով հանդես են եկել Ա․ Բուր– ջալյանը, Ա․ Իվանովը, Ռ․ Արմենյանը, Ս․ Խաչատրյանը և ուրիշներ։ Սովետական իշխանության տարիներին Ռոստով–Նա– խիջևանի թատերական կյանքում նշանա– կալից դեր են կատարել Հ․ և է․ Շ ահին յ ան– ները, Մ․ Լուսինյանը, Ն․ Ալիխանյանը, Վ․ Վաղարշյանը, Տ․ Այվագյանը, Ա․ Ղու– մաշյանը, Դ․ Քուշնարյանը, Ա․ Սարգսյա– նը, Ա․ Պապայանը, Դ․ Միլտոնյանը, Ա․ Բադալյանը, Ա․ Հովհաննիսյանը, Վ․ Զեյթաղյանը, Հ․ և Ի․ Դանզասները, Ա․ և Մ․ Սանամյանները, Ք․ Չարդախչին, Ի․ Կուկույանը և այլք։ Հայկական թատ– րոնը Նոր Նախիշևան–Ռոստովում գոր– ծել է մինչև 1941-ը։ Բ^Հովակիմյան․ «ՆՈՐ ՆԱՒՓՋԵՎԱՆԻ ՀԱՏՈՑ ԴԱՏԱՍՏԱ–
ՆԱԳԻՐՔ», տես Աաորախանի հայոց դա– տաստանագիրք* ։ՆՈՐ ՆԱՒ՚Ի&ԷՎԱՆԻ Ս․ ՒԱՁ ՎԱՆՔԻ
ԴՊՐՈՑ, հիմնադրվել է 1784-ին, Հ․ Արղու– թյանի նախաձեռնությամբ։ Հայտնի է նաև Ս․ Խաչի ժառանգավորաց գիշերօթիկ վար– ժարան անվամբ։ Գործել է տարրական դպրոցի ծրագրով, պատրաստել եկեղե– ցու սպասավորներ։ Դասավանդվել են հայերեն, թվաբանություն, վայելչագրու– թյուն, կրոն, ձեռքի աշխատանք, գյուղա– տնտեսությանը վերաբերող առարկաներ ևն։ Սովորողների թիվը սկզբնական շըր– ջանում 70 էր։ Կից գործել են տպարան, մատենադարան, թանգարան։ XIX դ․ 80-ական թթ․ կրթություն են ստացել նաև աղջիկները։ 1912-ին կոչվել է Գոգոյան։ Դասավանդել են Թ․Մարուքյանը, Հ․ Ալամ– դարյանը, Խ․ Ստեվւանեն, Գր․ Բեդելյա– նը և ուրիշներ։ Այստեղ սկզբնական կըր– թություն է ստացել Ա․ Մյասնիկյանը։ Դպրոցը գոյատևել է շուրջ 140 տարի։ Այժմ Ս․ Խաչ վանքում գործում է ռուս– հայկական բարեկամության թանգարան։ Գրկ․ Շ ա հ ա զ ի զ Ե„ Նոր Նախիջևանի Ս․ Խաչ վանքը, Թ․, 1901։ Սանթրոսյան Մ․ Հ․, Արեելահայ դպրոցը 19-րդ դարի աոա– ջին կեսին, Ե․, 1964։ Ա․ Իգնաայան․ ՆՈՐ ՇԱՀԲՈհԼԱՂ, հայաբնակ գյուղ Իրա– նում, Սպահան նահանգի Փերիա գավառի Վարզաղ գավառակում։ Հիմնվել է 1894-ին։ Ունի մոտ 35 տուն (252) հայ բնակիչ (1970), որոնք զբաղվում են երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ։ Գյու– ղում գործում է եկեղեցի (Ս․ Մարգիս)։ «ՆՈՐ ՇԱՎԻՂ», պատկերազարդ կիսամ– սյա հանդես։ Ամերիկայի բանվորական կուսակցության հրատարակություն։ Լույս է տեսել 1924-ին, Նյու Ցորքում։ Պատաս– խանատու խմբագիր՝ Ս․ Սնար (Սնարյան)։ Ներկայացրել է Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխության պատմա– կան նշանակությունը, հանդես եկել ՍՍՀՄ շահերի պաշտպանությամբ։ Պայքարել է հայ բուրժոաւազգայնական կուսակցու– թյունների դեմ, պրոպագանդել մարք– սիզմ–լենինիզմի և կոմունիզմի գաղափար– ներ, «Դասընթաց բանվորներու համար» խորագրով տպագրել դասակարգային պայքարի ձևերն ուսուցանող, տնտեսա– կան–քաղաքական գիտելիքներ պարունա– կող հոդվածներ։ «Ն․ շ․» առանձին համար է նվիրեւ Մովետական Հայաստանի 4-րդ տարեդարձին, պատմել հանրապետու– թյան կյանքի տարբեր բնագավառների վերելքի մասին։ Ծանոթացրել է նաև ամե– րիկահայ գաղութի առօրյային, տպագրել նմուշներ հեղափոխական գրականությու– նից։ «ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ», գրական–գեղարվես– տական, գիտական պատկերազարդ շա– բաթաթերթ։ Լույս է տեսել 1923–24-ին, Կահիրեում։ Խմբագիր՝ Գ․ Մխիթարյան։ Առաջ է քաշել հայերենի բարբառների ու– սումնասիրության և պահպանման գաղա– փարը, «Մասունքներ գավառեն» խորա– գրով տվել ազգագրական նյութեր։ Ար– ձագանքել է Սովետական Հայաստանի գրական–թատերական կյանքին, տպա– գրել հայ գրողների գործեր։ Նպաստել է սփյուռքի գրական ուժերի համախմբմանը, գրականությունը ժողովրդին մերձեցնե– լուն։ Թարգմանաբար տպագրել է Ռ․ Թա– գորի, Բալզակի, Անդերսենի և ուրիշնե– րի գործերը, անդրադարձել Եգիպտոսի հին շրջանի պատմությանն ու արվեստին։ Մ․ Ադանաչյան «ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ», քաղաքական, աշխա– տավորական շաբաթաթերթ։ Հունաստա– նի կոմկուսի հայկ․ բյուրոյի պաշտոնա– թերթ։ Լույս է տեսել 1931–34-ին, Աթեն– քում։ Խմբագիրներ՝ Գ․Նազիկյան, Վ․ Սա– քայան, Մ․ Դարբինյան։ Համարվում է <ժողովուրդի ձայն» պարբերականի շա– րունակությունը։ Կազմակերպել է հունա– հայ գաղութի մասնակցությունը հույն աշխատավորության դասակարգային պայ– քարին, հանդես եկել ազգայնական քաղ․ հոսանքների, նրանց մամուլի գործունեու– թյան դեմ։ Քննադատել է Վենիզելոսի կա– ռավարության հակաժողովրդական բը– նույթը, նախազգուշացրել ֆաշիզմի վե– րահաս վտանգից։ Լուսաբանել է հու– նահայ ՀՕԿ–երի և հայրենասիրական այլ կազմակերպությունների աշխատանքնե– րը, հրատարակել լուրեր ՀՍՍՀ տնտեսու– թյան և մշակույթի նվաճումների մասին, Սովետական Միության և Հայաստանի պետ․ կուսակցական գործիչների ճառեր, հայտարարություններ, ելույթներ։ Ջատա– գովել է հայրենադարձությունը, ակտիվ մասնակցություն ունեցել այդ գործին։ «Ն, շ․»-ի գրական–հրապարակախոսական բաժնին հիմնականում աշխատակցել են հունահայ գործիչները։ Տպագրել է նաև հայ սովետական հեղինակների արձակ և չափածո գործեր։ Գ․ Գույումշյան․ «ՆՈՐ ՇԻՆԱՐԱՐ», ՀԲԸՄ–ի Եվրոպայի շրջանային կենտրոնական հանձնաժողո– վի պաշտոնական օրգան։ Լույս է տես– նում 1967-ից (1971–72-ին ընդհատվել է), Փարիզում։ Խմբագիրներ՝ Ս, Քարյան, Ե․ ՓաՓազյան, Կ, Պասմաճյան։ «Շինա– րար» (1956–66-ին, Փարիզ, խմբագիր– ներ՝ վ․ Անդրանիկյան, Հ․ Պողոսյան, Գ․ Պահրին) պարբերականի շարունակու– թյունն է։ Ծանոթացնում է միության աշ– խատանքներին, լուսաբանում և պրոպա– գանդում նրա ձեռնարկները հայ գաղթա– վայրերում, առաջ քաշում հայապահպան– ման, հայոց լեզվի ուսուցման, դպրոցա– կան և այլ խնդիրներ։ Անդրադառնում է Գ․ Կյուլպենկյան հիմնարկության մի– ջոցառումներին, Մելգոնյան կրթական, Նուպարյան մատենադարանի և այլ հաս– տատությունների առօրյային, լայն տեղ հատկացնում Եվրոպայի (մասնավորա– պես՝ Ֆրանսիայի) հայկ․ համայնքների կյանքին, ՀՍՍՀ ժողտնտեսության, գի– տության ու մշակույթի վերելքին, օժան– դակում հայրենիք–աիյուռք կապերի զար– գացմանը։ Զգալի տեղ է հատկացնում գրականությանը, արվեստին, հասարա– կական գիտություններին նվիրված նյու– թերին։ Տպագրում է հոդվածներ ֆրանսե– րենով։ Մ, Բարչոյան ՆՈՐ ՇԻՐԱԿԱՆ, Նոշիրական, Շա– տի ր ա կ ա ն, սահմանակալ բդեշխու– թյուն Մեծ Հայքում։ Ընդգրկել է Պարսկա– հայք նահանգը, ինչպես նաև «Մարաց ամուր աշխարհի» Մահկերտ–տուն, Նի– խորական և Դասն գավառները։ Մահմա– նակից է եղել Ատրպատականին [Կապու– տան (Ուրմիա) լճի արմ․ եզերքով, վեր– ջինիս վտակ Արասխով (այժմ՝ Գետառ– չայ), Զագրոսի լեռնաշղթայի Զարասպ գագաթով, Զինթա ամրոցով] և Ադիաբե– նեին (Զագրոսի լեռնաշղթայի արմ․ հատ– վածով)։ Հիշյալ տարածքը մ․ թ․ ա․ VIII– VII դդ․ կազմել է Ուրարտու պետության հվ–արլ․ ծայրամասը, որը արքունի սեպա– ձև արձանագրություններում հիշատակ– վում է Շատիրարագանի անունով։ Ենթա– դրվում է, որ Ն․ Շ–ի բդեշխությունը կազմ– վել է Տիգրան Բ Մեծի օրով (մ․ թ․ ա․ 95– 55), առաջին կառավարիչն է եղել նրա որդին՝ Զարեհը։ Վերջինս հորը դավելու մեղադրանքով մահապատժի է ենթարկ– վել (մ․ թ․ ա․ մոտ 66), սակայն Զարեհի տոհմը (Զարեհավանյաններ) շարունակել է ժառանգաբար իշխել Ն․ Շ–ում։ 64-ին՝ Հռանդեայի պայմանագրով այն մտել է Արշակունիների Մեծ Հայքի թագավորու– թյան մեջ։ Տրդատ Ա (54–80) հաս– տատել է Զարեհավանյան նախարարա– կան տոհմի ժառանգական իրավունքները Ն․ Շ–ի վրա։ Զարեհավանյանները, ըստ Զորանամակի, հայոց բանակին տրամա– դրել են 300 հեծյալ։ Կենտրոնը եղել է Զարեհավանը (Մալմաստի մոտ, այժմ՝ Քյոհնա–Շահար)։ Ն․ Շ–ի քաղաքներից էին նաև Նախճավանը (այժմ՝ Նախիջե– վան թեփե) և Շնավհը (այժմ՝ Ուշնոհե)։ Հիշատակվում են Շիրական (այժմ՝ Շի– րեքենդի), Մղունիս (այժմ՝ Մուղանջիկ), Սաղամաս (այժմ՝ Սալմաստ), Կարենիս բնակավայրերը։ IV դ․ սկզբին այնտեղ հիմնվել է եպիսկոպոսություն։ Մեծ Հայ– քի բաժանումից (385 կամ 387) հետո