Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Նորադուզի Ս․ Աստվածածին եկեղեցին (IX դ* վերջ) նը։ Հանդիպում են Փոքրիկ, հատակա– գծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին կանգնած պատվանդաննե– րի վրա բարձրացող խաչքարերը։ Ն–ում գործել են մի շարք տաղանդավոր քար– գործ վարպետներ, կազմողներ՝ Մելիք– սեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշ– ներ։ Ն–ի մոտ, Շոր–գյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամ– բարաններում հայտնաբերվել են միկա– րասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Երկկարասանի թաղմամբ դամբարաններ բացվել են Բաբելոնում և Ասորիքում։ Ն–ի դամբարաններից գտնը– վել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ են։ Պատկերազարդումը տես 377-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գբկ․ Լալայան Ե․, Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում, Ե․, 1931։ Մնացականյան Ս․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե․, 1961։ Դիվան հայ վիմագրության, պր․ 4, Ե„ 1973 (կազմ․ Ս․ Բարխուդարյան)։ Ազար– յ ա ն Լ․, Հայկական խաչքարեր, էջմիածին, 1973։ Ս․ Մնացականյան

ՆՈՐԱԼՈՒՍԻՆ, տես Լուսնի փողեր։

ՆՈՐԱԾԻՆ, երեխան՝ ծնվելու պահից մինչե կյանքի առաջին ամսվա վերջը (նորածնային շրջան)։ Ն–ին բնորոշ է օրգանիզմի հարմարվելը արտաքին նոր միջավայրին, ծնվելու պահից կարգավոր– վում է թոքային շնչառությունը, արտար– գանդային արյան շրջանառությունը, սկը– սում են գործել մարսողական օրգանները, առաջանում է ջերմականոնավորում, փոխ– վում են արյան մորֆոլոգիական և ֆի– զիկա–քիմիական առանձնահատկություն– ները։ Ն–ի զարգացումն այդ շրջանում պայմանավորված է հասունության հիմ– նական ցուցանիշներով (մարմնի զանգ– վածը, հասակը, գլխի, կրծքավանդակի շրջագիծը, տես աղյուսակում)։ Կյանքի առաջին (մինչե 4–5-րդ) օրերին տեղի է ունենում մարմնի զանգվածի ֆիզիոլո– գիական անկում (5–8%), իսկ 7–10-րդ օրերից այն սկսում է վերականգնվել։ Առաջին ամսվա ընթացքում քաշն ավելա– նում է 600–700 գ–ով։ Հասուն Ն–ի ճիչը բարձր է, ծծելու ռեֆ– լեքսը՝ ակտիվ, ֆիզիոլոգիական ռեֆլեքս– ները լավ արտահայտված են։ Մաշկը նուրբ է, հարթ, դյուրավնասելի, եղջերա– շերտերը, մկանները՝ թույլ զարգացած։ Պաշտպանական հատկությունները թույլ են արտահայտված։ Ենթամաշկային ճար– պաշերտը ձևավորվում է ներարգանդային կյանքի վերջին երկու ամիսների ընթաց– քում, կազմելով Ն–ի մարմնի զանգվածի 15–18% –ը։ Բնորոշ է ծալիչ մկանների գերլարվածությունը, որը պայմանավոր– ված է նյարդային հյուսվածքի թերզար– գացմամբ։ Ողնաշարը չունի ֆիզիոլոգիա– կան ծռումներ, կրծքավանդակը տակառա– ձև է։ Ն–ի նյութափոխանակության փոփոխու– թյուններն ընթանում են հոմեոստազի շեղումներով, կյանքի առաջին ժամերին բնորոշ է ֆիզիոլոգիական ացիդոզը։ Ն–ի շնչառությունը մակերեսային է, անհավասար ընդմիջումներով (1 րոպեում 40–55 շնչառական շարժում)։ Սիրտ–անո– թային համակարգի հարմարվելու պրոցե– սը կապված է շնչառության կանոնավոր– ման հետ։ Նկատվում է հաճախասրտու– թյուն (զարկերակը 1 րոպեում՝ 120–140 զարկ, լաց լինելիս՝ 160 – 200 զարկ)։ Ներարգանդային զարգացման վերջում գլխուղեղն ունի այնպիսի ֆունկցիոնալ հասունություն, որ կարող է ընդունել արտաքին գրգիռները Ն–ի կյանքի հենց առաջին ժամից։ Հետևաբար՝ Ն–ի մոտ կան բոլոր նախապայմանները հասարակ ռեֆլեքսային կապերի ստեղծման համար, իսկ դրանց առաջացման հաջորդականու– թյունը պայմանավորված է համապատաս– խան կեղևային վերլուծիչների մորֆոլո– գիական հասունությամբ։ Ելնելով Ն–ի ստամոքսաաղիքային համակարգի ա– ռանձնահատկություններից (ֆերմենտային ցածր ակտիվություն, աղիքների լորձաթա– ղանթի բարձր թափանցելիություն, դյու– րավնասելիություն)՝ լավագույն սննդառու– թյուն է համարվում կրծքով կերակրելը։ Տես նաև Կրծքի երեխա։ Լ․ Րարսյան

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԴԵՂՆԱՒՏ, նորածնի կյանքի առաջին օրերին մաշկի և լորձա– թաղանթների դեղնություն, որը հետևանք է արյան շիճուկում բիլիռուբինի անուղղա– կի բարձրացման։ Դեղնախտ հայտնաբեր– վում է հասուն, առողջ նորածինների 67– 80% –ի մոտ, կյանքի 2–3-րդ օրը, որը Նորածնի ֆիզիկական զարգացման միջին թվաբանական ցուցանիշները (Լ․ Արտիշևսկու տվյալներով, 1976) Տղաներ Աղջիկներ Ֆիզիկական զարգացման ցուցանիշներ առաջնածին– կրկնածին– առաջնածին– կրկնածին– ներ ներ ներ ներ Մարմնի զանգվածը (գ) 3533 3627 3316 3506 Հասակը (սմ) 53,5 54,1 52,7 53,3 Գլխի շրջագիծը (սմ) 35,1 35,4 34,7 35,0 Կրծքավանդակի շրջագիծը (սմ) 34,1 34,5 33,7 34,1 պայմանավորված է լյարդի ֆերմենտա– յին համակարգի ֆունկցիոնալ անհասու– թյամբ (ֆիզիոլոգիական դեղնախտ), երբ բիլիռուբինի քանակությունն արյան մեջ 5–6 մգ % է (բնականոնը՝ 0,6–3 մգ%)։ Ակզբևական շրջանում դեղնախտն ավելի արտահայտված է դեմքի, այնուհետև մարմնի, վերջույթների և լորձաթաղանթ– ների վրա։ Ն․ դ․ առավելագույն ինտեն– սիվության է հասնում կյանքի 4–5-րդ օրը, այնուհետև աստիճանաբար անհե– տանում է։ Ն․ դ–ի պատճառ կարող են դառնալ մոր ու պտղի ռեզուս և АВО հա– մակարգերի անհամատեղելիությունը, սեպսիսը, բնածին սիֆիլիսը, տոքսոպլազ– մոզը, լեղուղիների զարգացման արատ– ները և նախածննդյան այլ ախտահարում– ներ։ Հեմոլիտիկ դեղնախտ կարող է առա– ջանալ էրիթրոցիտների արագ քայքա– յումից (տես Հեմո՛լիզ)։ Անհաս նորածինների մոտ դեղնախտն ավելի է արտահայտվում կյանքի 5–6-րդ օրը և երկարատև է։ Բիլիռուբինի բարձր խտությունը (15–18 մգ%) կարող է բի– լիռուբինային էնցեֆալոպաթիաների պատճառ դառնալ, առանց հեմոլիտիկ պրոցեսի։

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ, պտղի օրգպնների և հյուսվածքների վնասումները՝ ծննդաբե– րության ընթացքում։ Պայմանավորված է ծննդաբերական արտամղող ուժերի (կըծ– կումներ, ճիգեր) և պտղի հյուսվածքների առաձգականության միջև եղած անհա– մապատասխանությամբ։ Նախատրամա– դրող պատճառներն են՝ հղիության թու– նավորումները, մոր կրած հիվանդություն– ները (սիրտ–անոթային համակարգի, վա– րակիչ ևն), նյութափոխանակության խան– գարումները, վաղաժամ և ուշացած ծննդա– բերությունները ևն։ Հիմնական դեր է կա– տարում պտղի ներարգանդային ասֆիք– սիան։ Առավել հաճախ հանդիպում են ներգանգային արյունազեղումներ, անրա– կի և ուսագոտու ոսկրերի կոտրվածքներ, հոդախախտումներ, բազկային հյուսա– կի լուծանք և դիմային նյարդի կիսալու– ծանք։ Կլինիկական նշանակություն ունեն ներգանգային ծննդաբերական վնասվածք– ները, որոնք ուղեկցվում են կենտրոնա– կան նյարդային համակարգի վնասումնե– րով (գլխուղեղի այտուց, ներգանգային արյունազեղումներ ևն)։ Ն․ ծ․ վ–ները լի– նում են թեթև, միջին ծանրության և ծանր։ Վերջինը կարող է հանգեցնել նորածնի մահվան (ծնվելու առաջին ժամերին) կամ կենտրոնական և ծայրամասային նյար– դային համակարգերի կայուն օրգ․ Փո– փոխությունների (թուլամտություն, լու– ծանքներ, կիսալուծանքներ ևն)։ Ներ– գանգային վնասվածքների սուր շրջա– նում նկատվում են կենտրոնական նյար– դային համակարգի գրգռման ախտանշան– ներ․ երեխան լինում է անհանգիստ, շըն– չառությունը հաճախացած, առաջանում են ջղաձգումներ, անքնություն ևն, որոնք ուղեկցվում են ծծելու և կլլման ռեֆլեքսնե– րի ընկճմամբ։ Այնուհետև նկատվում է ընդհանուր թուլություն, մաշկածածկույթ– ների գունատություն ևն։ Բնորոշ են երկ– րորդային ասֆիքսիայի հաճախակի նո– պաները։