Բ ու ժ ու մ ը․ նորածնի առավելա– գույն հանգիստ, գլխին սառույց, թթված– նաբուժություն, վիտամիններ, գլյուկոզ, սրտային և անոթային դեղամիջոցներ, կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող պատրաստուկներ, հակա– արյունազեղումային միջոցներ։ Կանխարգել ու մը․ հղիների հի– վանդությունների և հղիության բարդու– թյունների ժամանակին հայտնաբերում և բուժում, ծննդաբերական ակտի արդյու– նավետ վարում։
ՆՈՐԱԿԵՐՏ, Ն П ր Դ յ ու տ, գյուղ Գող– թըն գավառում (այժմ4 Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջան, գ․ Նիրգուդ)։ Գտնը– վում է Բստաձորի ամենավերին մասում, Զանգեզուրի լեռնաշղթայի բարձրադիր գոտում։ Մերձակայքում կան վաղ շրջա– նի բերդի և վանքի ավերակներ։ Գյուղի կենտրոնում կիսավեր պահպանվել է եկեղեցին՝ Թարգմանչաց վանքը, որը Նորակերտի եկեղեցին քառամույթ եռանավ բազիլիկ է՝ արլ․ զույգ ավանդատներով և կիսաշրջանաձև աբսիդով4 կառուցված բազալտով և ճեղք– ված կիսամշակ քարերով։ Միակ մուտքը արմ–ից է։ Եկեղեցին Գողթնի հուշարձան– ների հետ վերանորոգվել է XVII դ․։ Գրկ, Այվազյան Ա․․ Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե․, 1978, էշ 29 – 39։ Ա․ ԱյվազյաԱ
ՆՈՐԱԿԵՐՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Վար– դենիսի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս–արևմուտք։ Միջշրջանային սերմ– Նորակերտ նաբուծական (հացահատիկային) սովե– տական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների, ծխախոտի մշա– կությամբ և կաթնանասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրա– դարան, կապի բաժանմունք, կինո, կեն– ցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Հիմնադրվել է 1927-ին։
ՆՈՐԱԿԵՐՏ, ավան Հայկական ՍՍՀ էջ– միածնի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս–արևելք։ Այգեգործական սովետա– կան տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ և անասնապահու– Նորակերտ թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշա– կույթի տուն, գրադարան, մսուր–մանկա– պարտեզ, կապի բաժանմունք, կինո, կեն– ցաղսպասարկման տաղավար, բուժկա– յան։ Հիմնադրվել է 1946–47-ին։ ՆՈՐ–ԱՅՐ (Հարությունյան Նորայր Ալեք– ! սանդրի, 18․9․1912, գ․ Մավրակ, Կարսի մարզում –26․5․1981, Կիրովական), հայ սովետական գրող, լրագրող։ ՍՄԿԿ ան– դամ 1937-ից։ Ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առընթեր մամուլի աշխատողների դաս– ընթացը (1931)։ Մասնակցել է Հայրենա– կան մեծ պատերազմին։ Եղել է շրջանա– յին թերթերի խմբագիր, ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ, այնուհետև՝ սեկտորի վարիչ, գրական ֆոնդի հայկ․ բաժանմունքի դի– րեկտոր։ 1957–74-ին Հայաստանի գրող– ների միության Կիրովականի բաժան– մունքի պատասխանատու քարտուղարն էր։ Տպագրվել է 1928-ից։ Հրատարակվել են նրա «Լույսեր» (1950), «Ոլորտներում» (1958), «Անապատի առավոտը» (1966), «Արամ» (1970) վեպերը, «Փրկության փա– րոս» (1940), «Նվիրական սրտեր» (1965) պատմվածքների ժողովածուները և այլ գործեր։ Ն–Ա–ի ստեղծագործությաև հիմ– նական թեման սովետական իրականու– թյունն է, Հայրենական մեծ պատերազմը, մեր ժամանակների մարդը։ Երկ․ Անտառի երգը, Ե․, 1959։ Լոռվա աստ– ղեր, Ե․, 1962։ Պատմություն գրված քարի վրա, Ե․, 1978։
ՆՈՐԱՇԵՆ, քաղաքատիպ ավան Նախիջե– վանի ԻՍՍՀ–ում, տես Իչյիչովսկ։
ՆՈՐԱՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հվ․։ Միավորված է Հադրութի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրա– դարան։ Ն–ում և շրջակայքում պահպան– վել են եկեղեցի (XVIII դ․), Բերդավանք (XVI դ․), Ղուշչիլար գյուղատեղին, Վելի– ջան իշխանի ամրությունների ավերակ– ները (XVI դ․)։
ՆՈՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ապա– րանի շրջանում, Քասաղ գետի ձախ ա– փին, շրջկենտրոնից 13 կմ հվ–արլ․։ Միա– վորված է Երնջատափի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, Նորաշեն գրադարան, բուժկայան։ Բնակիչների նախնիները եկել են Իրանից, 1829–30-ին։
ՆՈՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Արա– գածի շրջանում, Արագածից հյուսիս– արևմուտք, Շարայի (Ղոլղաթ) լեռան լան– ջին, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արև– մուտք։ Ն–ով է անցնում Երևան–Ապա– րան– Լենինական ավտոխճուղին։ Անաս– նապահական սովետական տնտեսու– թյունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Նորաշեն
ՆՈՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ար– տաշատի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն ըզ– բաղվում է այգեգործությամբ, պտղաբու– ծությամբ, բանջարաբոստանային կուլ– տուրաների մշակությամբ և անասնա– պահությամբ։ Ն–ում է Վերին Արտաշատի Նորաշեն գինու կոմբինատի գինու կետը։ Ունի միջ– նակարգ դպրոց, մշակույթի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, կինո, կեն– ցաղսպասարկման տաղավարներ, մսուր– մանկապարտեզ, բուժկայան։ 1958– 1962-ին Ն–ում լույս է տեսել «Նորաշեն» պարբերականը։
ՆՈՐԱՇԵՆ, Նորակերտ, Երնջակ գավառի նշանավոր բնակատեղի (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Ջուլֆայի շրջան, գ․ Նորաշեն)։ Հայտնի է Ս․ Աստվածածին վանքով, Ս․ Հովհաննես եկեղեցիով, Երնջակ գետի վրա կառուցված կամըր– ջով և այլ հուշարձաններով։ Պահպան– վել են Ս․ Աստվածածին վանքի եկե– ղեցին և գավիթ–սրահը՝ կառուցված սրբատաշ, բաց վարդագույև տուֆից և բազալտից։ Եկեղեցին քառամույթ եռա– նավ բազիլիկ է, արլ․ զույգ ավանդա– տներով, արմ․ և հվ․ մուտքերով, պսակ– ված զանգակատուն–ռոտոնղայով։ Համա– ձայն հվ․ մուտքի բարավորի շինարարա– կան արձանագրության Ս․ Աստվածածին եկեղեցու նախկին շինությունը հիմնվել է 951-ին։ Եկեղեցուն արմ–ից կից,է քառա– մույթ հորինվածքով գավիթ–սրահը