Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խփել թշնամու 273 ինքնաթիռ։ Նեմանի գետանցմանը մասնակցելու համար ար– ժանացել է «Նեմանյան» անվանմանը։ Գնդից զոհվել է 42 մարդ։ Չորս օդաչուի [Մարսել Լեֆեր (ետմահու), Մարսել Ալբեր, ժակ Անդրե, Ռոլանդըլա Պուապ] շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ «Ն–Ն․» պարգևատրվել է Կարմիր դրոշի, Ալեքսանդր Նևսկու, ֆրանս․ Պատ– վո լեգեոնի և այլ շքանշաններով։ Ֆրանս, ռազմաօդային ուժերում ներ– կայումս գոյություն ունի «Ն–Ն․» ավիա– զորամաս (Ռեյմսի ավիաբազայում)։ «Ն–Ն․» գնդի ֆրանս․ օդաչու–վետերաննե– րը միավորված են «Ն–Ն․» գնդի վետերան– ների միության, իսկ սովետական տեխնիկ– վետերանները՝ «Ն–Ն․» գնդի վետերաննե– րի խորհրդի մեջ։ Գրկ, Лукашин В․ И․, Против общего врага, 2 изд․, М․, 1967․ Ս, ԱղավեԱան

ՆՈՐՄԱՆՆԵՐ (< սկանդինավերեն пог- thman – հյուսիսային մարդ), անվանում, որով Արևմտյան Եվրոպայում հայտնի էին Սկանդինավիայի ժողովուրդները իրենց լայնածավալ նվաճումների ժամանակա– շրջանում (VI11 դ․ վերջ –XI դ․ կես)։ Բուն Սկանդինավիայում արշավանքների մասնակիցներին անվանել են վիկինգներ, Ռուսիայում՝ վարյագներ։

ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄ ԱՇՒԱՏԱՆՀԻ, կազմա– կերպական–ւոեխնիկական որոշակի պայ– մաններում միավոր արտադրանքի պատ– րաստման կամ առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ աշխատանքի չափի սահմանում։ Աշխատանքի գիւռական կազ– մակերպման բաղկացուցիչ մասերից է։ Աշխատանքի չափի կոնկրետ արտահայ– տությունն աշխատանքի նորման է, որի տարատեսակներն են ժամանակի, ար– տադրանքի, սպասարկման և աշխատող– ների թվի նորմաները։ Դրանցից հիմնա– կանն ու ելակետայինը ժամանակի նոր– ման է, մյուսներն ածանցյալ են։ ժամա– նակի նորման տվյալ ձեռնարկության հա– մար կազմակերպական, տնտ․ և տեխ․ առավել ռացիոնալ պայմաններում, ար– տադրական առաջավոր փորձի պարտա– դիր կիրառմամբ որոշակի աշխատանքի (գործողություն) կատարման համար ան– հրաժեշտ աշխատաժամանակի մեծու– թյունն է, արտադրանք ինը՝ միավոր ժա– մանակի ընթացքում թողարկվող արտա– դրանքի քանակը՝ արտահայտված բնա– իրային կամ պայմանական միավորնե– րով։ Սպասարկման նորման հերթափոխի ընթացքում մեկ աշխատողի կամ աշխա– տողների խմբի համար սահմանված սպա– սարկվող սարքավորումների, աշխատա– տեղերի, քառակուսի մետրերով արտա– հայտված սպասարկվող հրապարակների քանակն է ևն։ Աշխատողների թվի նորման աշխատողների կարգավորված թիվն է, որն անհրաժեշտ է միավոր աշխատանքի կամ դրա առանձին ֆունկցիայի կատար– ման համար։ Նորմաներից յուրաքան– չյուրի ընտրությունը կախված է արտա– դրության պայմաններից, աշխատանքի բնույթից և այլ գործոններից։ Աշխատանքի նորմաներն ըստ սահման– ման մեթոդների և բովանդակության կա– րող են լինել գիտականորեն հիմնավոր– ված և փորձավիճակագրական։ Առաջին խմբի մեջ են մտնում այն նորմաները, որոնք հիմնավորված են տեխնիկապես, տնտեսապես, ֆիգիոլոգիապես և սոցիա– լապես։ Այդպիսի նորմաների կիրառումը նպաստում է աշխատանքի արտադրողա– կանության աճին, աշխատուժի լավագույն օգտագործմանը, արտադրության ռեզերվ– ների բացահայտմանն ու օգտագործմանը։ Փորձավիճակագրական նորմաները սահմանվում են ելնելով վարպետի կամ նորմավորողի փորձից և վիճակագրական տվյալներից։ Արտացոլում են աշխատան– քի կազմակերպման արդեն ձեռք բերված մակարդակը, հաշվի չեն առնում արտա– դրության փոֆոխվող պայմանները, եղած հնարավորություններն ու ռեզերվները։ Մեծ մասամբ դրանք ցածր են, հեշտու– թյամբ գերակատարվող, արգելակում են արտադրության կազմակերպման հետա– գա կատարելագործումը, թուլացնում աշ– խատանքի արտադրողականության բարձ– րացման խթանները։ Հ․Պողոսյան

ՆՈՐՄԱՏԻՎ ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, բա– րոյագիտության մաս, որն զբաղվում է բարոյական նորվերի ու արժեքների, բա– րոյական դիրքորոշումների տեսական հիմնավորման, ինչպես նաև մարդկանց արարքների ու դրանց դրդապատճառնե– րի բարոյական գնահատման չափանիշնե– րի մշակման խնդիրներով։ Ն․ բ․ քննար– կում է կյանքի իմաստի, բարու և չարի, պարտքի, երջանկության հասնելու ուղի– ների և այլ աշխարհայացքային բնույթի հարցեր։ Մարքսիստական բարոյագիտու– թյան մեջ Ն․ բ–յան պրոբլեմատիկայի մշակումը նպատակա ուղղված է կոմու– նիստական բարոյականության սկըզ– բունքների գիտ․ հիմնավորմանը։ Մարք– սիզմը մերժում է նեոպոզիտիվիստական դրույթներն այն մասին, թե Ն․ բ–յան հար– ցադրումները գիտ․ ճանապարհով սկըզ– բունքորեն լուծելի չեն և գիտականության չափանիշներին համապատասխանում է լոկ մետաբարոյագիտությունը։ Մարք– սիզմը հակադրվում է նաև իդեալիստա– կան բարոյագիտության այն ուղղություն– ներին (էկզիստենցիալիզմ, նեոթոմիզմ, ֆրեյդիզմ են), որոնք հավակնում են բա– ցահայտել բարոյական պիտոյության հա– վերժական սկզբունքներ։

ՆՈՐՄԱՏԻՎ–ԻՐԱՎԱ4ԱՆ ԱԿՏ, գրավոր ձևով արտահայտված պետական իրավա– սու մարմնի իրավաստեղծ որոշում, որով սահմանվում, փովւոխվում կամ վերաց– վում են իրավական նորմերը։ Կարգավո– րում են ոչ թե առանձին, այլ բազմաթիվ, միատեսակ հասարակական հարաբերու– թյուններ։ Վարքագծի ընդհանուր կանոն է․ վերաբերում է բոլոր նրանց, ովքեր կգտնվեն տվյալ Ն–ի․ ա–ով նախատես– ված դրության մեջ։ Ցուրաքանչյուր Ն–ի․ ա–ի բովանդակությունը, իրավական ուժը պայմանավորված է այն հրատա– րակող պետ․ մարմնի իրավասությամբ։ Ն–ի․ ա․ են ՍՍՀՄ, միութենական և ինք– նավար հանրապետությունների Գերա– գույն սովետների հրատարակած օրենք– ները, ՍՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սո– վետի Նախագահությունների նորմատիվ հրամանագրերը, ՍՍՀՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների Մի– նիստրների խորհուրդների որոշումներն ու կարգադրությունները, մինիստրու– թյունների հրամանները, հրահանգները, իշխանության տեղական մարմինների որոշումները, նրանց գործադիր կոմիտե– ների որոշումներն ու կարգադրություն– ները։ Կարևոր Ն–ի․ ա․ են ՄՄԿԿ Կենտ– կոմի և ՄՄՀՄ Մինիստրների խորհրդի համատեղ որոշումները։ Վ․ Մուսախանյան

ՆՈՐՄԱՏԻՎՍ ՏԻՆ–ձՈՒՏ ԱՐՏԱԴՐԱՆՔ Մ Ս < Մ–ու մ, համախառն արտադրանքի նոր ստեղծված արժեքին համապատաս– խանող մասը, որը հաշվարկվում է ձեռ– նարկությունների (միավորումների) ար– տադրանքի ամբողջ անվանացանկի (տե– սականու) նորմատիվների հիման վրա։ Արդ․ ձեռնարկությունների (միավորում– ների) տնտ․ գործունեության պլանավոր– ման և գնահատման հիմնական արժեքա– յին ցուցանիշն է։ Զուտ արտադրանքի նորմատիվը (ԶԱՆ) սահմանվում է ար– տադրանքի առանձին տեսակների մե– ծածախ գների մշակման ու հաստատման ժամանակ և իրենից ներկայացնում է մեծածախ գնի մեջ արտադրական բանվոր– ների և արդյունաբերաարտադրական անձնակազմում՛ արտադրության կառա– վարմամբ ու սպասարկմամբ զբաղված– ների հիմնական և լրացուցիչ աշխատա– վարձը, սոցիալական ապահովագրության հատկացումները և շահույթն ընդգրկող մասը։ ԶԱՆ–երը մշակվում և հաստատ– վում են պատրաստի արտադրանքի, կի– սաֆաբրիկատների, պահեստամասերի ամբողջ անվանացանկի (տեսականու) և դրսում իրացվող արդ․ բնույթի բոլոր այն աշխատանքների կամ ծառայությունների համար, որոնց մեծածախ գները հաստատ– վում են։ Դրանք պահպանվում են տվյալ մեծածախ գների գործողության ժամա– նակաշրջանում։ ԶԱՆ–երը, որպես կարգ, արտացոլում են կենդանի աշխատանքի միջին ճյուղային ծախսումները, որոնք որոշվում են մեծածախ գների կազմավոր– ման կարգին համապատասխան, աշխա– տատարության առաջադիմական նորմա– ների հիման վրա։ Հաշվարկվում են ԶԱՆ = =Աաբ+Աաբ ><Գա+Շն բանաձևով, որ– տեղ Աաբ արտադրական բանվորների հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է սոցիալական ապահովագրության հատ– կացումներով՝ արտադրանքի ինքնարժե– քի պլանային կալկուլյացիայում, Գա–ն գործակից է, որը բնութագրում է արդյու– նաբերաարտադրական անձնակազմում արտադրության կառավարմամբ ու սպա– սարկմամբ զբաղվածների և արտադրա– կան բանվորների աշխատավարձերի հարաբերությունը, Շս արտադրանքի մե– ծածախ գնի մեջ նորմատիվային շահույ– թըն է։ Արտադրական ձեռնարկությունների (միավորումների) պլանային և հաշվետու ժամանակաշրջանների համար Ն–զ․ ա–ի ծավալը որոշվում է ուղղակի հաշվարկով՝ համապատասխան արտադրանքի քանա– կի և դրա նորմատիվի արտադրյալով։ С․ Պողոսյան Ն ՈՐՄԱՏԻՎԻՋՄ, տես Իրավունքի նորմա– աիվիստական դպրոց։

ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ (< լատ․ normatio – կարգավորում), աշխատաժամանակի,