Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


պահվում այդ ջերմաստիճանում, ապա՝ հո– վացվում օդում։ Ն․ բարձրացնում է պող– պատի մեխանիկական հատկությունները, ինչպես նաև լավացնում կտրումով պող– պատի մշակվելիությունը։ Հաճախ Ն․ մըխ– մանը նախորդող գործողություն է։

ՆՈՐՄԱՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ուղղու– թյուն պատմագրության մեշ, ըստ որի նորմանները (վարյագներ) համարվում են պետության հիմնադիրներ Հին Ռուսիա– յում։ Ն․ տ․ ձևակերպվել է XVIII դ․ 2-րդ քառորդում, Պետերբուրգի ԳԱ–ում աշ– խատող գերմ․ պատմաբաններ Գ․ Զ․ Բայերի, Հ․ Ֆ․ Միլլերի և այլոց կողմից (Ն․ տ–յան կողմնակից էր հետագայում Ռուսաստան եկած Ա․ Լ․ Շլյոցերը)։ Հին ռուս, պետության նորմանական ծագման մասին եզրակացության հիմք է ծառայել «Անցած տարիների պատմության» հա– ղորդած տեղեկությունը, համաձայն որի 862-ին վարյագների իշխաններ Ռյուրի– կը, Սինեուսը և Տրուվորը հրավիրվել են Ռուսիա։ Ն․ տ–յան քաղ․ իմաստն էր՝ ներ– կայացնել Հին Ռուսիան հետամնաց, ան– ընդունակ ինքնուրույն պետականություն ստեղծելու, իսկ նորմաններին՝ այն ուժը, որը ռուս, պատմության հենց սկզբից ազդել է Ռուսաստանի, նրա տնտեսու– թյան և մշակույթի զարգացման վրա։ XVIII դ․ կեսին Ն․ տ–յան քննադատու– թյամբ հանդես է եկել Մ․ Լոմոնոսովը՝ նշելով Ն․ տ–յան գիտ․ սնանկությունը։ XVIII – XIX դդ․ ազնվականական–միապե– տական պատմագրության մեջ Ն․ տ․ դար– ձել է ռուս, պետության ծագման պաշտո– նական տեսակետ (Ն․ Կարամզին և ուրիշ– ներ)։ Այս կամ այն չափով «նորմանիստ– ներ» է եղել բուրժ․ պատմաբանների մեծ մասը (Ս․ Մ․ Սոլովյով և ուրիշներ)։ Ն․ տ–յան դեմ հանդես են եկել որոշ ազն– վականական և բուրժ․ պատմաբաններ (Դ․ Ի․ Իլովայսկի, Ս․ Ա․ Դեդեոնով, Վ․ Գ․ Վասիլեսկի և ուրիշներ), որոնք, քննադա– աելով Ն․ տ–յան որոշ կոնկրեա դրույթներ, չեն կարողացել բացահայտել նրա հակա– գիտականությունը։ Սովետական պատմագրության մեշ Ն․ տ–յան ազդեցությունը հաղթահարվել է 1930–40-ական թթ․։ Դրանում վճռական դեր խաղացին սովետական մի շարք պատ– մաբանների և հնագետների (Բ․ Դրեկով, Բ․ Ռիբակով, Մ․ Տիխոմիրով, Ս․ Մ․ Ցուշ– կով, Վ․ Վ․ Մավրոդին) մարքս–լենինյան մեթոդաբանությամբ շարադրված աշխա– տությունները, որոնք հաստատեցին, որ արլ–սլավոն․ հասարակությունը IX դ․ հասել է նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման այն աստի– ճանին, երբ հասունացել են ներքին նա– խադրյալներ պետության ստեղծման հա– մար։ Իսկ նորմանական ծագմամբ որոշ հին ռուս, իշխանների (Օլեգ, Իգոր) և իշխանական դրուժինաներում նորման– վարյագների առկայությունը չի հակա– սում այն բանին, որ Հին ռուս, պետությու– նը կազմավորվել է ներքին հասարակա– կան–տնտ․ հիմքի վրա։ Վարյագները հա– մարյա հետք չեն թողել հին ռուս, հարուստ նյութական և հոգևոր մշակույթի մեշ։ Ռու– սիայում գտնվող նորմաններ–վարյագնե– րը ձուլվել են բնիկների հետ և սլավոնա– ցել։ XX դ․ 20-ական թթ․ սկսած Ն․ տ–յան դրույթները դարձել են ռուս, պատմու– թյան բուրժ․ աշխարհայեցողության բաղ– կացուցիչ մասը։ Ն․ տ․ գիտականորեն սնանկ է, այն խեղաթյուրում է ռուս ժո– ղովրդի պատմական անցյալը։

ՆՈՐՄԱՆԴԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԱՅԻՆ ՕՊԵՐԱ– ՑԻԱ 1944, ամերիկա–անգլիական զորքե– րի ափհանումը Նորմանդիայում (Հս․ Ֆրանսիա), հունիսի 6-ից հուլիսի 24-ը, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ, Եվրոպայում երկ՜ րորդ ճակաա բացելու նպատակով։ Դաշ– նակիցների ուժերը (հրամանատար՝ գեն․ Դ․ Էյզենհաուեր) կազմված էին բանակ– ների 21-րդ խմբից (1-ին ամեր․, 2-րդ անգլ․ և 1-ին կանադ․ բանակները) և 3-րդ ամեր․ բանակից, ընդամենը 39 դիվիզիա և 12 բրիգադ։ ԱՄՆ և Մեծ Բրիտանիան ռազմածովային և ռազմաօդային ուժերի քանակով գերազանցում էին թշնամուն (11 հզ․ մարտական ինքնաթիռ՝ թշնամու 500-ի դիմաց)։ Դաշնակիցների զորքերի ընդ– հանուր թիվը կազմում էր 2 մլն 876 հզ․ մարդ։ Հս․ Ֆրանսիայի, Բելգիայի և Հո– լանդիայի ծովափը պաշտպանում էր գերմ․ «Բ» բանակախումբը (հրամանատար՝ գեն․-ֆելդմարշալ է․ Ռոմել), ընդամենը՝ 39 դիվիզիա։ Հունիսի 6-ի գիշերը դաշնա– կիցները ավիացիայի հզոր հարվածների պաշտպանությամբ Կարանտանից հս․ և Կաննից հս–արլ․ իշեցրին առաշին օդա– դեսանտային դիվիզիաները, իսկ առա– վոտյան ափ ելան ծովային դեսանտները։ Հունիսի 12-ին ստեղծվեց 80 կմ ճակատով և 10–17 կմ խորքով հենակետ (16 դիւ!հ– զիա, այդ թվում՝ 2 տանկային)։ Գերմ․ հրամանատարությունը մարտի մեջ մտցը– րեց մինչե 12 դիվիզիա և մեծ կորուստներ կրեց։ Հունիսի վերշին դաշնակիցների հենակետը ընդլայնվեց (մինչե 100 կմ ճակատով և 20–40 կմ խորքով), որտեղ կենտրոնացավ ավելի քան 25 դիվիզիա։ Գերմանացիները պահեստային ուժեր չու– նեին՝ պաշտպանությունն ամրացնելու համար, քանի որ հիմնական ուժերը գտնը– վում էին սովետա–գերմ․ ճակատում։ Հու– նիսի 29-ին դաշնակիցները գրավեցին Շերբուր նավահանգիստը՝ առաջանալով մինչե 10–15 կմ, հուլիսի 21-ին՝ Մեն Լո քաղաքը և ծանր մարտերից հետո՝ Կան– նը։ Դաշնակիցների կորուստը այդ օպե– րացիայում կազմեց մինչե 122 հզ․, իսկ գերմանացիներինը՝ մոտ 117 հզ․ մարդ։ Հենակետը ձգվեց 110 կմ ճակատով և 30–50 կմ խորությամբ։ Դաշնակից զոր– քերի Ֆրանսիա ներխուժումով՝ բացվեց երկրորդ ճակատը, որը կարեոր գործոն էր ֆաշիստական Գերմանիայի դեմ հա– կահիտլերյան կոալիցիայի մղած ռազմ, գործողությունների եզրափակիչ փուլում։

ՆՈՐՄԱՆԴԱԿԱՆ ԿՂ&ԻՆԵՐ, Չանել ա յ լ ա ն դ ս, կղզիների խումբ Լա Մանշ նեղուցում, Կոտանտեն թերակղզու արև– մտյան ափի մոտ։ Պատկանում են Մեծ Բրիտանիային։ Տարածությունը 196 կմ2 է, բնակչությունը՝ 125 հզ․ (1978)։ Բաղկացած են Ջերսի և Գեռնսի խոշոր ու մի շարք մանր կղզիներից։ Կազմված են գնեյսնե– րից ու գրանիտներից։ Կան մարգագետին– ներ, բանջարաբուծություն, ծաղկաբուծու– թյուն, ձկնորսություն։

ՆՈՐՄԱՆԴԻԱ (Normandie), պատմական մարզ Ֆրանսիայի հյուսիսում, հիմնակա– նում Նորմանդիա թերակղգում։ Ն–ի տե– րիտորիայում են Կալվադոս, Մանշ, էր, Մերձծովյան Մեն, մասամբ նաև Օրն դե– պարտամենտները։ Տարածությունը 28 հզ․ կմ2 է, բն․ 2,8 մլն (1975), գլխավոր քաղաքը՝ Ռուան։ Անվանումն ստացել է X դ․ առաջին կեսին, այդ տերիտորիան նվաճած նորմաններից։ «Ն ՈՐՄԱՆ ԴԻԱ–ՆԵՄԱՆ», Մարտնչող Ֆրանսիա, 1-ին առանձին կործանիչ ավիացիոն գնդի անվանումը։ Կազմա– վորվել է սովետա–ֆրանս․ համաձայնա– գրով (1942-ի նոյեմբ․ 25) Իվանովոյի ավիացիոն բազայում ֆրանսիացի 14 կա– մավոր օդաչուներից և 58 մեխանիկներից։ 1943-ի հուլիսից որպես գունդ (ֆրանս․ մարտական դրոշով) մտել է 1-ին օդային բանակի (հրամ․՝ Ս․ Իաւդյակով, Մ․ Գրո– մով, Տ․ Խրյուկին) 303-րդ ավիադիվի– զիայի (հրամ․՝ գեն․ Գ․ Զախարով) մեջ։ «Ն–Ն․»-ի հրամանատարներ են եղել՝ մայոր ժան Լուի Տյուլյանը (1942–43), փոխգնդապետ Պիեռ Պույադը (1943– 1944), փոխգնդապետ Լուի Դելֆինոն (1945)։ Գնդի տեխ․ անձնակազմը (230 մարդ) սովետական էր (ղեկավար՝ գվար– դիայի ինժեներ–մայոր Ս․ Աղավեչյան)։ 303-րդ ավիադիվիզիայի հրամանատար , ավիացիայի գեն․-մայոր Գ․ Զախարովը հանձ– նարարություն է տալիս «Նորմանդիա–Նեմա– ն»-ի հրամանատար, փոխգնդապետ Լուի Դել– ֆինոյին (ԱրևելյանՊրուսիա, 1945-ի հունվար) Գունդը մարտնչել է Արմ․ և 3-րդ Բելո– ռուս․ ռազմաճակատներում։ Մասնակցել է Օրյոլ, Սմոլենսկ, Վիտեբսկ, Օրշա, Մինսկ, Վիլնյուս, Կաունաս քաղաքների ազատագրմանը և Քյոնիգսբերգ, Պիլլաու քաղաքների (Արլ․ Պրուսիա) գրավմանը։ Ֆրանս, օդաչուները 1943-ի մարտի 22-ից 1945-ի մայիսի 9-ը՝ Ցակ–1, 0ակ–9, Ցակ–Յ կործանիչներով կատարել են 5240 մար– տական թռիչք, մղել 869 օդային մարտ, «Նորմանդիա–Ն ե– ման»-ի հրամա– նատար ժան Լուի Տյուլյանը՝ կենտրոնում․ Սո– վետական Միու– թյան հերոս Մար– սել Ալբերը՝ աջից Օրյոլ քաղաքի ազատագրման մարտերում (1943-ի հուլիս)