Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լաա․), «Սագա Սվեռիրի մասին» (հին իսլանդերեն), XIII դ․ սկզբին4 «Նորվե– գիայի պատմություն» (լատ․, անանուն) աշխատությունները, ավելի ուշ՝ Օլաֆ Սուրբ թագավորի մասին աոաջին սագանե– րը, XIII դ․ վերջին՝ «Քաղվածքներ նոր– վեգական թագավորների մասին սագա– ներից» անանուն ժամանակագրությունը, որը հին նորվեգերենով Ն–ի պատմության առաջին երկն է։ Ն–ի վաղ շրջանի պատ– մության վերաբերյալ մի շարք գործեր գրվել են Իսլանդիայում կամ Ն–ում՝ իս– լանդացիների կողմից։tXYI–XVIII դդ․ Դանիայից Ն–ի քաղ․ կախվածության պայ– մաններում նորվ․ պատմագիտությունը սերտորեն կապված էր դանիականի հետ։ Նոր ժամանակի նորվ․ առաջին խոշոր պատմաբանը լուսավորականության ներ– կայացուցիչ Դ․ Շենինգն էր։ Նորվ․ պատ– մագիտությունը զգալիորեն զարգացել է XIX դ․, երբ հետաքրքրության առարկա են դարձել ազգային հարցերը, երկրի ազգային–ազատագրական խնդիրները են։ XIX դ․ 1-ին կեսի խոշոր պատմաբան– ներն էին լիբերալ–ռոմանտիկ ուղղության ներկայացուցիչներ Ռ․ Կեյսերը և Պ․ Ա․ Սունկը։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին ձևավորվել է նոր, պոզիտիվիստական, ազգային–դեմոկրատական ուղղությունը, որի առաջացումը կապված է է․ Սարսի անվան հետ։ Սարսը իդեալիստական հիմ– քի վրա ստեղծել է Ն–ի պատմության կա– պակցված մի աշխարհայացք, ընդգծել նորվ․ ժողովրդի պատմական ճակատա– գրի բացառիկությունը և նրան բնորոշ գյուղացիական դեմոկրատիան, պատմա– կան ընթացքը դիտել իբրև ներդաշնակ էվոլյուցիոն երևույթ։ Սարսի ոգով կազմ– վել է «Նորվեգիայի պատմություն նորվե– գական ժողովրդի համար» (1907 –17) 13 հատորանոց աշխատությունը (բացի է․ Սարսից, հեղինակներ են Ս․ Բուգգեն, է․ Հերցբերգը և ուրիշներ)։ Պատմ․ հետա– զոտության մեթոդների կատարելագոր– ծումը, նոր նյութերի կուտակումը, հա– սարակական–տնտ․ խնդիրների առաջին պլան քաշվելը (1905-ին շվեդա–նորվ․ ունիայի կազմալուծումից հետո)՝ XX դ․ 10–20-ական թթ․ նպաստեցին Ն–ի պատ– մության մի շարք կարևոր հարցերի վերա– բերյալ հին տեսակետների վերանայմա– նը։ Այդ գործում էական դեր խաղա– ցին սոցիալ–դեմոկրատ պատմաբաններ Հ․ Կուտը և է․ Բուլը, որոնք զգալիորեն կրում էին մարքսիզմի ազդեցությունը։ Նրանք հանդես եկան Ն–ի բացառիկու– թյան տեսակետի դեմ և ցույց տվեցին նրա պատմական զարգացման նմանությունը համաեվրոպականին, փորձելով շատ հար– ցեր մեկնաբանել դասակարգային պայ– քարի սկզբունքից։ Նոր տեսակետների ազդեցությամբ կազմվեց «Նորվեգական ժողովրդի կյանքը և պատմությունը դա– րերի ընթացքում» (հ․ 1–11, 1930–38) ընդարձակ աշխատությունը (է․ Բուլ, Ս․ Ստեն և ուրիշներ)։ Երկրորդ համաշ– խարհային պատերազմի և ետպատերազմ– յան տարիներին նկատվեց ազգայնական միտումների աշխուժացում, թուլացավ հե– տաքրքրությունը հասարակական–տնտ․ պատմության և դասակարգային պայքարի նկատմամբ։ Մեծ տեղ գրավեց երկրորդ համաշխարհային պատերազմի պատմու– թյան և ժամանակակից արտաքին քաղա– քականության ակունքների ուսումնասի– րությունը (Մ․ Սկոդվին, Ն․ էրվիկ և ուրիշ– ներ)։ 1962-ից սկսել է լույս տեսնել նորվ․ պատմաբանների նոր կոլեկտիվ աշխա– տանքը4 «Մեր ժողովրդի պատմությունը»։ XX դ․ նորվ․ պատմաբանները զգալի ավանդ են ներդրել նաև համաշխարհա– յին պատմության մշակման մեջ, մասնա– վորապես՝ տարբեր ժողովուրդների մշա– կութային զարգացման համեմատական ուսումնասիրության և ազգագրության, երկրորդ համաշխարհային պատերազ– մից հետո միջազգային հարաբերություն– ների պատմության, Ֆրանս, մեծ հեղափո– խության շրջանում զանգվածային շար– ժումների ուսումնասիրության մեջ։ Պատմության հարցերը լուսաբանող հիմնական հրատարակությունն է «His- torisk TidsskrifU-ը (1870-ից)։ Տնտեսագիտությունը։ Արդ․ հեղաշըր– ջումը և կապիտալիզմի բուռն զարգացու– մը, որը Ն–ում սկսվեց XIX դ․ 40-ական թթ․, տեղի էին ունենում տնտ․ լիբերալիզ– մի ուժեղ ազդեցության ներքո։ Ըստ դրա նորվ․ տարբերակի, որը մշակել էին Ա․ Շվեյգորը, Տ․ Աշեհոուգը և ուրիշներ, պետությունը պետք է աջակցեր միայն երկրի տնտ․ զարգացման գործում առա– վել մեծ ներդրման հնարավորություն ունե– ցող մասնավոր արտադրողներին, և այն– պիսի ձեռնարկությունների կազմակերպ– մանը (մասնավոր–կապիտալիստական ձևով), որոնք շատ կարևոր են ամբողջ էկոնոմիկայի հաջող զարգացման համար։ Արտաքին տնտ․ քաղաքականության բնա– գավառում տնտ․ լիբերալիզմի կողմնա– կիցները հանդես էին գալիս երկրների միջև առևտրի ազատության ու մաքսային բոլոր արգելքների վերացման օգտին։ Տնտ․ լիբերալիզմի հետ Ն–ում տարա– ծում է ստացել փոխադարձ կապերի կամ միությունների տեսությունը։ Դրա հիմ– քում այն դրույթն էր, որ տնտ․ առաջըն– թացը հնարավոր է միայն ձեռնարկատե– րերի ջանքերի ու կապիտալների միավոր– ման շնորհիվ։ Այս տեսության կողմնա– կիցները (Ու․ Բրոկ, Ա․ Մտաբել և ուրիշ– ներ) ոչ միայն զարգացնում, այլև կենսա– գործում էին տեսության դրույթները՝ հիմ– նելով մասնավոր բանկեր ու արդ․ ընկե– րություններ։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Ն․ վա– րում էր պրոտեկցիոնիզմի (տես Հովանա՜ վորման համակարգ) քաղաքականություն։ 1929–33-ի համաշխարհային տնտ․ ճըգ– նաժամից և, հատկապես, 2-րդ համաշխար– հային պատերազմից հետո տնտեսագի– տության մեջ իշխող դիրքեր գրավեցին քեյնսականության ու նեոքեյնսականոլ– թյան կողմնակիցները (է․ Բրուֆոս, Ռ․ Ֆրիշ, Յու․ Ֆոգտ և ուրիշներ), սակայն որոշակի ազդեցություն ունեին նաև տնտ․ նեոլիբերալիզմի տեսաբանները (Բ․ Կեյլ– հաու, է․ Պետերսեն)։ Վերջիններս ձըգ– տում էին հիմնավորել ազատ մրցակցու– թյան սկզբունքների իրականացման հետ էկոնոմիկայի պետ․–մոնոպոլիստական կարգավորման զուգակցման անհրաժեշ– տությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մից հետո էապես զարգացավ էկոնոմետ– րիան, որի ներկայացուցիչները (Ռ․ Ֆրիշ, Լ․ Յուհանսեն, Տ․ Հովելմո) զբաղվում են արտադրական ֆունկցիաների, ինչպես նաև բարեկեցության տեսությունների զարգացման ու կիրառման խնդիրներով։ Ռ․ Ֆրիշի ու Լ․ Ցուհանսենի գլխավորու– թյամբ մի խումբ տնտեսագետներ էկո– նոմետրիկական մոդելներն օգտագոր– ծում են տնտ․ երկարաժամկետ (մինչև XX դ․ վերջը) կանխատեսումների ու ծրա– գրավորման (տնտ․ զարգացման քառամ– յա ծրագրերի ստեղծման) համար։ 3․ Գիտական հիմնարկները Ն–ում կա ավելի քան 300 ԳՀԻ, արդ․ և առևտրական ֆիրմաների 300 լաբորա– տորիա և մոտ 40 գիտ․ ընկերություն։ Գիտահետազոտական հիմնարկները ստորաբաժանվում են պետ․, բուհական, մասնավոր և անկախ ԳՀԻ–ների։ Ամենա– մեծ հետազոտական հիմք ունեն Օսլոյի (90 ԳՀԻ և լաբորատորիա) և Տրոնհեյմի (50 ԳՀԻ և լաբորատորիա) համալսարան– ները։ Պետ․ գիտահետազոտական հիմ– նարկները գտնվում են մինիստրություն– ների տնօրինության տակ։ խոշորագույն– ներն են՝ Ատոմային էներգիայի (հիմն․ 1948-ին), Բևեռային (1948), Արդ․ հետա– զոտությունների կենտրոնական (1950) ինստ–ները, պաշտպանության մինիստրու– թյան ԳՀԻ, նորվ․ հաշվողական կենտրո– նը ևն։ Մասնավորներից են՝ «Նորատոմ», «Նորսկ հիդրո» կոնցեռնների ԳՀԻ–ները և լաբորատորիաները, Սննդի ԳՀԻ։

ԳՀԻՆԱ–ի ֆինանսավորումը կատարվում է պետության (60%), մասնավոր բաժան– մունքի (30%), արտասահմանյան և մի– ջազգային կազմակերպությունների (7%) կողմից։ Ն․ գիտ․ կապեր ունի աշխարհի բազ– մաթիվ երկրների հետ և ավելի քան 50 միջազգային գիա․ կազմակերպություննե– րի անդամ է; XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները և հեռուստատեսությունը Առավել ազդեցիկ թերթերն են՝ «Աֆ– տենպոստեն» («Aftenposten», 1860-ից), «Դագբլադետ» («Dagbladet», 1869-ից), «Վերդենս գանգ» («Verdens Gang», 1945-ից), «Ադրեսսեավիսեն» («Adressea- visen», 1767-ից), «Արբեյդերբլադետ» («Arbeiderbladet», 1884-ից), «Բերգենս տիդենե» (Bergens Tidende», 1868-ից), «Ստավանգեր աֆտենբլադ» («Stavanger Aftenblad», 1893-ից), «Վորտ լանդ» («Vort Land», 1945-ից), «Նաշունեն» («Na- tionen», 1896-ից), շաբաթաթերթերից ևն․ «Օրիենտերինգ» («Orientering», 1953-ից), «Ֆրիհետեն» («Friheten», 1923, կոմկուսի օրգան)։ Նորվ․ հեռագրական բյուրո (ՆՀԲ) ինֆորմացիոն գործակալությունը հիմնա– դրվել է 1867-ին։ Ռադիոհաղորդումներն սկսվել են 1933-ին, հեռուստահաղորդում– ները՝ 1960-ին։ XIII․ Գրականությունը Նորվեգական գրականության շատ գծեր վերականգնվել են հին իսլանղ․ գրակա– նության տվյալներով (տես Իաանղիա, Գրականություն բաժինը)։ Այդ գրականու– թյունն ստեղծել են Նորվեգիայից գաղթած– ները, որոնք զարգացրել են բանավոր