Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ժող․ ստեղծագործության՝ Իսլանդիա բե– րած ավանդույթները։ Հնադարյան սկալդական պոեզիան ըս– տեղծողները՝ սկալդերը, եղել են նորվե– գացիները։ Պահպանված զուտ նորվ․ ծա– գում ունեցող հուշարձանները կապված են ֆեոդ, հասարակարգի և քրիստոնեու– թյան հետ։ XIV– XV դդ․ առաջացել է բալլադը։ Այդ շրջանում գրականության ընդհանուր զարգացումը խաթարվել է, որովհետև երկիրն անկում է ապրել և ենթարկվել Դանիային։ Ն–ի գրական լե– զուն երկար ժամանակ դարձել է դանիե– րենը։ Նորվ․ նոր գրականության սաղմե– րը գոյացկլ են XVI դ․։ Աչքի ընկնող ստեղ– ծագործությունները երևան են եկել միայն XVII դ․ [Պ․ Դասսի (1647–1707), «Ձայն Նուռլանի» (1678–92) պոեմը]։ XVIII դ․ նորվ․ գրականության վերելքը կապված է ազգային–հայրենասիրական տրամադրությունների ուժեղացման հետ։ Նորվեգացի գրողներ Լ․ Հոլբերգը (1684– 1754), Յո․ Ն․ Բրունը (1745–1816), Ցո․ Դ․ վեսսելը (1742–85) հիմնավոր ավանդ են ներդրել դանիական գրականության զար– գացման գործում։ XVIII դ․ վերջի և XIX դ․ սկզբի գրականության մեջ գերիշխում են դրամատուրգիան և քնարերգությունը։ Ն․ Դանիայից անջատելու համար մղվող պայքարի շրջանը և ունիան Շվեդիայի հետ (1814) նախ արտացոլվեցին–հրապա– րակախոսության ու քնարերգության մեջ։ 1830-ական թթ․ գրական կյանքի կենտ– րոնում բանաստեղծ և դրամատուրգ Հ․ Ա․ Վերգելանն էր (1808–45)՝ արմատական– ազատագրական ուղղության ղեկավարը։ XIX դ․ 40-ական թթ․ գրականության շարժումն իր արտահայտությունը գտավ ազգային ոոմանտիկայում; Այն գլխա– վորեց Ցո․ Ս․ Վելհավենը (1807–73)։ 1850-ական թթ․ սահմանագլխին ազգ․ ռոմանտիկայի դեմ հանդես եկանՊ․ Բոտ– տեն–Հանսենը (1824–69), Օ․ Վինյեն (1818–70), Հ․ Իբսենը (1828–1906)։ Սոցիալական խնդիրներն առավել սուր են Ա․ Հիելլանի (1849–1906) և Ք․ էլստեր Ավագի (1841–81) գործերում։ 80-ական թթ․ շատ գրողներ զգալի տեղ են հատկաց– րել այսպես կոչված բիոլոգիզմին, որը զուգակցվել է ծայրահեղ ինդիվիդուալիզ– մի հետ [Հ– Ցեգեր (1854–1910), Ցո․ Դ․ Հանսեն (1854–95)]։ 80-ական թթ․ վեր– ջերին և 90-ական թթ․ սկզբներին գրակա– նություն մտած գրողների երկերում առաջ– նային է դառնում իռացիոնալ սկզբունքը (Կ․ Համսուն, 1859–1952)։ 1890-ական թթ․ սկզբներին տարածվեց իմպրեսիոնիստական բնույթի քնարեր– գությունը։ Սակայն արդեն 90-ական թթ․ վերջերին և 1900-ական թթ․ սկզբներին գերիշխում էր ռեալիզմը։ XX դ․ ռեալիստական գրականությունը ներառավ սիմվոլիզմի, իմպրեսիոնիզմի, նատուրալիզմի տարրեր։ Սիգրիդ Ունսե– տի (1882–1949) գլխավոր թեմաներից մեկը կանանց ազատագրության հարցն է։ Տ․ էրյասետերը (1886–1968) հրատարա– կեց «Գուդբրանդ Լանգլեյտե» (1913–27) եռերգությունը, որը երիտասարդ մարդու բնավորության ձևավորման պատմու– թյունն է։ Ա․ Հաուկլանը (1873–1933), Կ․ Ուպդալը (1878–1961, «Պար ստվերնե– րի թագավորությունում», հ․ 1 – 10, 1911 – 1924), Ցո․ Ֆալկբերգետը (1879–1967), Օ․ Բրոտենը (1881 – 1939) պատկերել են բանվորական միջավայրի սոցիալական ընդհարումները։ 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները, Հոկ– տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա– փոխությունը Ռուսաստանում և սոցիա– լիզմի կառուցումը ՍՍՀՄ–ում արձագանք գտան Ն–ի հասարակական կյանքում։ 1929–33-ի համաշխարհային տնտ․ ճըգ– նաժամը և բանվ․ շարժման ուժեղացու– մը, ֆաշիզմի սպառնալիքը ուշադրություն հրավիրեցին մարքսիզմի վրա։ Միևնույն ժամանակ հետաքրքրություն առաջացրեց միստիցիզմը Ա․ Բերգսոնի, Զ․ Ֆրեյդի փ իլիսոփ այ ությունը։ Ինտուիտիվի զմի, ինդիվիդուալիզմի կողմնակիցները խըմբ– վեցին դրամատուրգ էքսպրեսիոնիստ Ռ․ Ֆանգենի (1895–1946) շուրջը։ Նրանց հակադրվում էր Մարքսի գաղափարները պրոպագանդող «Mot Dag» հանդեսը, որը ղեկավարում էր է․ Ֆալկը (1887–1940)։ 1936–37-ին Ն–ի առաջադիմական ուժերի գլուխ էր կանգնած «Veienfrom» հանդեսը, որ հրատարակում էր նորվ․ գրականու– թյան մեջ սոցիալիստական ռեալիզմի հիմ– նադիր, բանաստեղծ, դրամատուրգ և ար– ձակագիր Ն․ Գրիգը (1902–43)։ Հեղափո– խական մոտիվներ են հնչում Ռ․ Նիլսենի (1901–29) և Ա․ Պոշե Օսենի (ծն․ 1901) պոեզիայում։ Ս․ Հուլի (1890–1960), Հ․ Կրոգի (1889–1962) ստեղծագործու– թյան մեջ բուրժ․ իրականության քննա– դատությունը զուգորդվում է հոգեբանա– կան խոր վերլուծության հետ։ Տ․ Վեսոսը (1897–1970) և Ա․ Սաննեմոսեն (1899– 1965), որ հակված էին սիմվոլիստական ընդհանրացումների, ստեղծեցին անհա– տի դաստիարակության վերաբերյալ վե– պեր։ Ունսետը, Դուունը, Ֆալկբերգետը, Ուպդալը դիմեցին պատմավեպի ժանրին։ Ա․ էվեռլանը (1889–1968) և Դ․ Ռեյս– Անդերսենը (ծն․ 1896) ռեալիստական բանաստեղծություններում ցույց տվեցին ֆաշիզմի ու պատերազմի սպառնալիքը։ Գերմանաֆաշիստական զորքերի կող– մից Ն–ի օկուպացման տարիներին (1940– 1945) գրողները մասնակցեցին հակա– ֆաշիստական պայքարին։ Դիմադրության շարժմանն են նվիրված հետպատերազմյան գրականության շատ ստեղծագործություններ։ Այդ թեման եղել է Տուրբորգ Նեդրեոսի (ծն․ 1906) «Պահա– րանի ետևում կացին կա» (1945), «Վեր– ջին պոլկան» (1964) պատմվածքների ժո– ղովածուների, էվենսմուի «Փախստական– ներ» (1945) ինքնակենսագրական վեպի, Բորգենի «Սիրո արահետ» (1946) և «Երկ– նագույն կատար» (1964), Ի․ Սվինսոսի (ծն․ 1912) «Հինգ տարի» (1951) և «Մար– տերից հետո» (1954), է․ Բոլստադի (ծն․ 1905) «Սպեկուլյանտը» (1947) վեպերի, Ս․ Հելմեբակի (ծն․ 1922) «Սարսափելի ձմեռ» (1964) վեպի և «Վաճառվում է հերո– սի մահ» (1968) պիեսի կենտրոնում։ Գեր– իշխում է ռեալիստական վեպը։ Ֆ․ Ալնեսի (ծն․ 1932) «Գեմինի» (1969) վեպը ինչ–որ «տիեզերական» աշխարընկալման ան– հրաժեշտության մասին է։ Ա․ Մյուկլեն (ծն․ 1915) «Երգ կարմիր սուտակի մասին» (1956) վեպում, Բյոռնեբուն «Ընչազուրկը» վեպում (1966) հանդես են եկել բուրժ․ կեղծ բարեպաշտության դեմ։ Բարձր քաղաքացիականությամբ են աչքի ընկնում բանաստեղծուհի Հագե– րուպի ժողովածուները։ 60-ական թթ․ դրամատուրգիայի համար բնորոշ է արդիական թեմատիկան [Ցո․ Բորգեն (ծն․ 1902), «Անդերսենները», Տ․ Սկագեստադ (ծն․ 1920), «Ծովամերձ քաղաքը» (1962)]։ Սոցիալական գնահա– տականների հստակությամբ աչքի է ընկ– նում Ա․ Հիելանի (1907–63) «Նա ասաց՝ ոչ» հակապատերազմական պիեսը։ «Թըռչ– նասերները» (1966) պիեսում Բյոռնեբուն նախազգուշացնում է ֆաշիզմի վերածըն– վելը։ Հ․ Հագերուպի (ծն․ 1933) «Անցյա– լից եկած մարդը» (1962) պիեսը և «Կա– տուների ամրոցը» (1967) պիեսների ժո– ղովածուն ունեն էքսպրեսիոնիստական գրելաձև։ Հետաքրքրական են բանվորնե– րի կյանքը նկարագրող պիեսները ձեռ– նարկություններում և բանվորական ավաններում բեմադրելու՝ որոշ դրամա– տուրգների փորձերը (Կ․ Հագերուպ, «Այստեղ իմ տեղն է», 1972)։ Նորվեգիայի գրողների միությունը ըս– տեղծվել է 1893-ին։ XIV․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը Ն–ի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզի դարաշրջանների ժայ– ռապատկերներ։ Մ․ թ․ I հազարամյակի կեսերին տարածվել է «կենդանապատ– 1յերների ոճը»։ VIII դ․ վերջին և IX դ․ սկզբին (այսպես կոչված՝ վիկինգների դարաշրջան) ձևավորվել է միջնադարյան արվեստը, շարունակվել «կենդանապատ– կերների ոճի» զարգացումը (ընդգրկելով երկրաչափական նախշազարդեր և մարդ– կային ֆիգուրներ, հետագայում՝ նաև բուսական նախշազարդեր և կենցաղային տեսարաններ), կառուցվել են հիմնակը– մախքով փայտե շինություններ։ Ն–ի միջ– նադարյան ճարտ–յան բարձրագույն նվա– ճումը XI դ․ ձևավորված ինքնատիպ փայտե Տաճար Տրոնհեյմում (հիմնական շի– նարարությունը՝ XII –XIII դդ․, ավարտվել է XIX–XX դդ․), ներքին տեսքը