Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


тии и современном состоянии исторической науки в Норвегии, «Вопросы истории», 1956, № 9; Г у р е в и ч А․ Я․, Основные пробле– мы истории средневековой Норвегии в нор– вежской историографии, в сб․։ Средние ве– ка, в․ 18, М․, I960; Эволюция форм органи– зации науки в развитых капиталистических странах, М․, 1972; История философии, т․ 3–5, М․, 1959–61; Горн Ф․ В․, История скандинавской литературы от древнейших времен до наших дней, М․, 1894; История зарубежной литературы после Октябрьской революции, ч․ 1, 1917–1945, М-, 1969; Ис– кусство Норвегии, в кн․։ Всеобщая история искусств, т․ 2, кн․ 1, т․ 5, т․ 6, кн․ 1, М․, 1960–65; Всеобщая история архитектуры, т․ 4, 7,10, И, Л–М․, 1966-73; Л а н г е К․․ Эствед А․, Норвежская музыка, пер․ с англ․, М-, 1967; История западноевропей– ского театра, т․ 5, М․, 1970; М i d g a ard J․, A Brief History of Norway, Oslo, 1963$ A a 11 A․, Die norwegische Philosophie, в кн․։ U e- berveg Fr․, Grumdriss der geschichte der Philosophie, Tl 5, B-, 1928; Twelve Years of Social Science Research, Oslo, 1962; Տ t e- w a r t J․, Norwegian Art Treasures, L-, 1959; Abrahamsen H․, Norwegian Architec– ture, Oslo, 1960; 0stvedt A-, Music and Musicians in Norway Today, Oslo, 1961․

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՆԿԿ), հիմնադրվել է 1923-ի նոյեմբերին, Օսլոյում՝ Նորվեգա– կան բանվորական կուսակցությունից պա– ռակտված սոցիալ–դեմոկրատների ձախ թեի ջանքերով։ Գոյության սկզբից ևեթ աջ սոցիալ–դեմոկրատների ռեֆորմիստա– կան և համաձայնողական քաղաքականու– թյան դեմ մղվող պայքարին զուգընթաց, ՆԿԿ տևական պայքար է մղել, մարքսիզմ– լենինիզմի հիման վրա, իր շարքերի գա– ղափարական և կազմակերպական ամրա– պնդման համար։ 1930-ական թթ․ ՆԿԿ–ի գործունեությունն ընթացել է ֆաշիզմի և պատերազմի ուժեղացող վտանգի դեմ պայքարում՝ առաջադիմական ուժերի հա– մախմբման նշանաբանով։ 1937–38-ին հանդես է եկել հանրապետական Իսպա– նիայի պաշտպանության դիրքերից, նորվ․ կոմունիստները մարտնչել են ինտերնա– ցիոնալ բրիգադների շարքերում։ Ֆաշիս– տական Գերմանիայի կողմից Նորվեգիա– յի օկուպացման շրջանում (1940–45) ՆԿԿ գործել է անլեգալ պայմաններում։ ՆԿԿ անդամները գործուն մասնակցություն են ցուցաբերել Դիմադրության շարժմանը, աճել է կոմկուսի հեղինակությունն ու ազ– դեցությունը։ Նորվեգիայի ազատագրու– մից հետո (1945-ի մայիս)ՆԿԿ–ի ներկայա– ցուցիչները մտել են ետպատերազմյան կոալիցիոն կառավարության մեջ։ Պառ– լամենտական ընտրություններում ՆԿԿ ստացավ ձայների 11,9%-ը, որը կոմու– նիստներին ապահովեց 11 մանդատ։ ՆԿԿ–ի ետպատերազմյան գործունեու– թյունն ընթացել է բարդ իր ա պայմաննե– րում։ Դա բացատրվում է նորվ․ բանվո– րական շարժման մեջ սոցիալ–ղեմոկրատ– ների գերիշխող դիրքով։ 1940-ական թթ, վերջին և 50-ական թթ․ հակակոմունիզմի և «սառը պատերազմի», ինչպես նաև կու– սակցության ներսում ծայր առած դժվա– րությունների (տարաձայնությունների սրում) պայմաններում թուլացան ՆԿԿ–ի դիրքն ու ազդեցությունը երկրում։ 50-ական թթ․ նորվ․ կոմունիստները հան– դես եկան երկրում օտարերկրյա մոնո– պոլիստական կապիտալի ազդեցության Ուժեղացման, ՆԱՏՕ–ին՝ Նորվեգիայի ան– դամակցության, սպառազինությունների մրցավազքի դեմ։ 1963-ին ընդունվեց ՆԿԿ–ի նոր ծրագիր, որը կարեոր դեր խա– ղաց կուսակցության քաղ․, գաղափարա– կան կյանքում և դարձավ ղեկավար փաս– տաթուղթ խաղաղության, դեմոկրատիայի և սոցիալիզմի համար մղվող պայքարում։ Կուսակցության ուժերի համախմբման գործում կարևոր դեր խաղաց ՆԿԿ–ի XIII համագումարը (1971-ի ապրիլ), որը հան– դես եկավ ձախ ուժերի գործողությունների միասնության կոչով, որոշեց նորվ․ կո– մունիստների կոնկրետ պահանջները4 աշ– խատավորության սոցիալ–տնտ․ և դե– մոկրատական իրավունքների համար մըղ– վող պայքարում։ ՆԿԿ XIY (1973) համա– գումարն ընդունեց կուսակցության նոր ծրագիր։ XY (1975) համագումարը խըն– դիր դրեց ամրապնդել բանվոր դասակար– գի միասնությունը, միավորել երկրի բո– լոր առաջադիմական և ձախ ուժերին։ 1978-ի ապրիլին կայացած XVI համագու– մարն առաջարկեց երկիրը ճգնաժամային վիճակից հանելու մի ամբողջ շարք մի– ջոցառումներ, ընդունեց նեյտրոնային զենքի դեմ պայքարի կոչող բանաձև։ ՆԿԿ–ի ներկայացուցիչները մասնակ– ցել են Կոմունիստական և բանվորական կուսակցությունների Մոսկվայի միջազ– գային խորհրդակցություններին (1957, 1960, 1969), հավանություն տվել ընդուն– ված փաստաթղթերին։ ՆԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկըզ– բունքներով։ ՆԿԿ–ի բարձրագույն մար– մինը համագումարն է, որն ընտրում է կուսակցության Կենտկոմ և նախագահ, որոնք և ղեկավարում են կուսակցության գործունեությունը համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում։ ՆԿԿ ԿԿ նախագահն է Մ․ Կնուտսենը։ Կուսակցու– թյան կենտրոնական օրգանը «Ֆրիհե– ւոեն» («Friheten») թերթն է։

ՆՈՐԻՍ (Norris) Ֆրանկ (1870–1902), ամերիկացի գրող։ Սովորել է Գեղարվես– տական ստուդիայում (Փարիզ), Կալի– ֆոռնիայի և Հարվարդի համալսարաննե– րում։ Աշխատակցել է մամուլին։ Առաջին վեպերում, որոնցում զգացվում է է․ Զո– լայի ազդեցությունը, ցույց է տվել, թե ինչպես է խեղվում երիտասարդների բնա– վորությունը ամերիկյան իրականության մեջ («Վանդովերը և գազանը», 1895, հրտ․ 1914), դատապարտել է հարստություն դիզելու կիրքը («Մաքթիգ», 1893–97, հրտ․ 1899)։ Ն–ի գլուխգործոցը «Ծովա– հրեշը» (1901) վեպն է՝ «Ցորենի վիպերգ» անավարտ եռերգության առաջին մասը, որտեղ արտացոլված են մոնոպոլիաների դաժան դիկտատուրայի էական գծերը և միաժամանակ ամերիկյան ժողովրդի հակաիմպերիալիսաական պայքարի վե– րելքը։ «Հորձանուտ» (1903) երկրորդ մա– սում մերկացված են ցորենի սպեկուլյա– տիվ խոշոր գործառնությունները Չիկա– գոյում։ Մտահղացված երրորդ մասը («Գայլը») չի գրվել։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՄՈՒԼԻ ԳՈՐԾԱԿԱ–

ԼՈՒԹՅՈՒՆ (ԱՊՆ, АПН, ռուս․ Агенство печати новости), սովետական հասա– րակական ինֆորմացիոն կազմակերպու– թյուն։ Հիմնադիր անդամներն են՝ ՍՍՀՄ ժուռնալիստների միությունը, ՍՍՀՄ գրող– ների միությունը, Արտասահմանյան եր– կըրների հետ բարեկամության ու մշակու– թային կապի սովետական ընկերություն– ների միությունը, «Գիտելիք» ընկերու– թյունը։ Հիմնադրվել է 1961-ին, Մոսկվա– յում։ Կոչված է աջակցելու ժողուիսրդնե– րի միջև փոխըմբռնման, բարեկամության և վստահության զարգացմանն ու ամ– րապնդմանը։ ՍՍՀՄ և արտասահմանյան երկրների մամուլի, ինֆորմացիոն գոր– ծակալությունների, հրատարակչություն– ների, ռադիոյի, հեռուստատեսության հա– մար պատրաստում է հոդվածներ, մեկնա– բանությունն եր, հարցազրույցներ, զրույց– ներ, տեսություններ, ակնարկներ, ռե– պորտաժներ, հաղորդումներ4 ՍՍՀՄ ներ– քին և արտաքին քաղաքականության, սո– վետական ժողովրդի հասարակական– տնտեսական, մշակութային, ինչպես նաև միջազգային կյանքի հարցերի վերաբեր– յալ, նյութեր, որոնք արտահայտում են սովետական հասարակայնության կար– ծիքը ներքին և արտաքին կարևորագույն իրադարձությունների առթիվ։ Սովետա– կան մամուլին, ռադիոյին և հեռուստատե– սությանը ինֆորմացիա է մատակարա– րում արտասահմանյան երկրների քա– ղաքականության, հասարակական կյան– քի, տնտեսության և մշակույթի հարցերի մասին։ Արտասահմանյան հեռուստատե– սային ընկերությունների համագործակ– ցությամբ թողարկում է հեռուստաֆիլմեր (գեղարվեստական, գի տա մասսայական)4 նվիրված ՍՍՀՄ ներքին կյանքի տարբեր բնագավառներին։ 1962-ից հրատարակում է տարբեր բնույթի 5 տեղեկագիր և «Դեյլի ռեվյու» («Daily review») սովետական մա– մուլի ամենօրյա տեսությունը (անգլ․, 1963-ից)։ Արտասահմանում ԱՊՆ–ի նյու– թերի հիման վրա լույս են տեսնում (1981) սովետական պատկերազարդ 54 ամսա– գիր, 13 թերթ, 193 տեղեկատու բյուլե– տեն։ Գործակալության հրատարակու– թյունները (սովետական գրքեր, պատկե– րազարդ ալբոմներ և այլ գրականություն) տարածվում են 110 երկրում։ ԱՊՆ–ի բյու– րոներ և թղթակցական կետեր կան 82 երկրում, հասարակական բաժանմունք– ներ և թղթակցական կետեր՝ բոլոր միու– թենական հանրապետություններում և ՍՍՀՄ տնտ․ խոշոր շրջաններում։

ՆՈՐՈՒՆԻ (Նորաշխարհյան) Հա– կոբ Լևոնի [ծն․ 12․8․1923․ գ, Ցողունոլուք (Մուսա լեռան մոտ, այժմ՛ Թուրքիայում)], հայ գրող, հրապարակագիր։ Ավարտել է Բեյրութի ֆրանս․ համալսարանի քաղ․ գիտությունների ֆակուլտետը։ Եղել է հնչակյան կուսակցության և Զեյթունի հայրենակցական միության ղեկավարնե– րից, «Նոր սերունդ մշակութային շար– ժում» միության նախագահը, <Արարաա գրական> ամսագրի գլխ․ խմբագիրը (1956–66)։ Աշխատակցել է սՓյուռքահայ առաջադիմական մամուլին։ Հրատարակ– վել են Ն–ի «Դողդոջ կայծեր» (1943), «Սահմանագլուխ» (1959), «Վերապրում» (1973) քնարական բանաստեղծություննե– րի գրքերը, «Իշխանը» (1944), «Երջանկու– թյան ճամբան․․․» (1966), «Ի՜նչ շուտ փոխ–