Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վեցար» (1966) թաաերգությունները, «Վարձու պուպրիկներ» (1970), «Մեղքի արահետեն» (1978) պատմվածքների ժո– ղովածուները։ Տպագրվել են նաև «Նամակ ամերիկահայ բարեկամիս» (1966, տպա– վորություններ, խորհրդածություններ) և «Հրաչյա Քոչարի «Մպիտակ գիրքը» (1967, գրական վերլուծություն) գործերը։ 1975-ից Ն․ ապրում է Սովետական Հայաստանում։

«ՆՈՐՔ», մանկական տուբերկուլոզային առողջարան։ Գտնվում է Երևանի արլ․ սարալանջին, ծովի մակերևույթից 1130 մ բարձր։ Հիմնադրվել է 1932-ին։ Կլիման մեղմ է, արևոտ, օդը՝ մաքուր, տեղանքը՝ քամիներից պաշտպանված։ Առողջարանում կան բժշկ․, ատամնաբուժական կաբինետներ, բուժական ֆիզկուլտուրայի դահլիճ, կլինիկա–ախտորոշիչ լաբորատորիա։ Բուժիչ միջոցներն են՝ առավոտյան լիցքային վարժությունները, բուժական ֆիզկուլտուրան, ռացիոնալ սնունդը, բացօթյա քունը, վիտամինային, անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքային բուժումը ևն։ Բուժվում են տուբերկուլոզով հիվանդների հետ շփում ունեցողները, տուբերկուլոզի գեղձային ձևերով (պարանոցային, շնչափողաբրոնխային և միջ– ընդերքի), բրոնխադենիտներով (ինֆիլ– տրատիվ տեսակները՝ առանց քայքայ– ման հակման), թոքամզի քրոնիկական բորբոքումներով (առանց թոքային պրո– ցեսի) և բրոնխային հեղձուկով տառա– պողները։ Գործում է ամբողջ տարին։ «ՆՈՐ£», գրական, գիտական և քաղա– քական հանդես։ Լույս է տեսել 1922– 1926, 1928-ին, Երևանում (8 գիրք)։ Իղւմ– բագիրներ՝ Ա․ Հովհաննիսյան, Ա․ Մռավ– յան, այնուհետև՝ խմբագրական կոլե– գիա (1928-ին)։ Նպատակն էր արձանա– գրել նոր կյանքի ճանապարհին հայ աշ– խատավորի ձեռք բերած հաջողություն– ները, պարզաբանել տնտեսության ու մշակույթի բնագավառների անելիքները, լուսաբանել անցյալի իրադարձություն– ները մարքսիստական պատմագիտության տեսանկյունով։ Հանդեսը ճիշտ դիրքորո– շում ուներ գրական և մշակութային ժա– ռանգության գնահատման հարցերում, մերժում էր պրոլետկուլտականությունը։ Հ․ Թումանյանի, Վ․ Տերյանի, Ա․ Շիր– վանզադեի, Լեոյի գործերի կողքին տպա– գրել է Ե․ Չարենցի, Դ․ Դեմիրճյանի, Մ․ Արազու, Մ․ Մանվելյանի, Մ․ Զորյանի, Ն․ Զարյանի, Ա․ Բակունցի, Մ․ Արմենի և այլոց ստեղծագործություններ։ «Ն․»-ի գործունեության էական մասն են կազմել գրական–քննադատական հոդվածները (Ա․ Հովհաննիսյան, Ա․ Կարինյան և ուրիշ– ներ), որոնցում մերժվում էին ժամանակի անընդունելի տեսակետները։ Թարգմա– նական բաժինը ներկայացրել է ռուս և եվրոպական գրականության լավագույն նմուշներ։ Գիտական և քաղ․ բաժիննե– րում հրատարակված Ս․ Կասյանի, Թ․ Ավ– դալբեգյանի, Ե» Շահազիզի, Աշխարհբե– գի և ուրիշների հոդվածները հիմնակա– նում առնչվում են հայ ժողովրդի պատմու– թյան տարբեր շրջանների խնդիրներին։ «Մոտիկ անցյալից» խորագիրը ներկա– յացրել է հուշագրություններ, վավերա– գրեր, մեկնաբանություններ ևն, որոնք վերաբերում են XX դ․ հասարակական– քաղ․ կացությանը Անդրկովկասում (մաս– նավորապես Հայաստանում)։ Անդրադար– ձել է նաև հայ սովե՛տական պարբերական– ների գործունեությանը, տպագրել մամու– լի տեսություններ։ ՆՈՐ&Ի ՋՐԱՆՑՔ, շահագործման է հանձ– նըվել 1946-ին։ Սկիզբ է առնում Քանա– քեռի ՀԷԿ–ի ճնշման ավազանից, Նոր Դալ– մայի ջրանցքի հետ ունի ընդհանուր գա– խային հանգույց։ Ոռոգում է 2 հզ․ հա հո– ղատարածություն։ Ն․ ջ–ի շնորհիվ ոռո– գումից ազատված Կաթնաղբյուրի բարձր– որակ ջրերն օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար։ Ջրանցքի երկարությունը 13 կմ է, երեսպատված է բետոնով։ Ունի հիդրոտեխնիկական բազ– մաթիվ կառույցներ, որոնց թվում մոտ 3 կմ ընդհանուր երկարությամբ մետաղյա 2 դյուկեր՝ Գետառ և Ողջաբերդ ձորերի հետ հատման տեղերում։ «ՆՈՈհ–ՀԱՈհ» (անգլ․ knoy-how, բառա– ցի՝ գիտեմ ինչպես), տերմին, որ միջազ– գային հարաբերություններում օգտագործ– վում է փաստագրված տեխնիկական գի– տելիքները, փորձը, նորույթները մի այլ երկիր փոխանցելու (միաժամանակ, ար– տադրության պրոցեսը կարգավորելու, ար– տադրանք թողարկելու համար մասնա– գետներ ուղարկելու) պարտավորությունը նշելու նպատակով։ Կիրառվում է լիցեն– զային համաձայնագրերում, տեխ․ հա– մագործակցության պայմանագրերում ևն։ ՆՈ ՈՒՍ՛ԵՆ (< հուն, voijjibvov – ըմբըռ– նելի), փիլիսոփայական տերմին, որը, ի հակադրություն ֆենոմենի, նշանակում է մտքով հասանելի էություն։ Մուծել է Պլա– տոնը՝ նկատի ունենալով ինքնին գոյու– թյուն ունեցող իրականությունը և մտահա– յեցողական իմացության առարկան։ Ի․ Կանտի ուսմունքում Ն․ <ինքնին իրի> հոմանիշն է։

ՆՈՔՍԻՐՈՆ (Noxyron), հանգստացնող և քնաբեր դեղամիջոց։ Քունն առաջանում է ընդունումից 20–30 ր անց և տևում 5– 6 ժ։ Ակտիվությամբ զիջում է բարբիտու– րատներին, քիչ թունավոր է։ Նշանակում են ներքին ընդունման համար, որպես քնաբեր՝ 0,25–0,5 գ, որպես հանգստաց– նող՝ 0,1–0,25 գ։ Օգտագործման ընթաց– քում հնարավոր են ալերգիական երևույթ– ներ (եդնջա^ան, մարմնի ջերմաստիճանի բարձրացում)։

ՆՊԱՍՏ ԱՐՁԱԿՄԱՆ, ըստ սովետական աշխատանքային իրավունքի, դրամական գումար, որն օրենքով նախատեսված դեպ– քերում միանվագ վճարվում է բանվորնե– րին և ծառայողներին՝ աշխատանքից ազա– տելիս։ Ն․ ա․ մշտական աշխատողներին վճարվում է երկու շաբաթվա, սեզոնային աշխատողներին՝ մեկ շաբաթվա, որոշակի ժամկետով ընդունված ժամանակավոր աշ– խատողներին՝ 3 օրվա, անորոշ ժամկե– տով ընդունված ժամանակավոր աշխա– տողներին՝ 1 օրվա միջին վաստակի չա– փով։ Սովետական բանակ զորակոչված սեզոնային և ժամանակավոր աշխատող– ներին Ն․ ա․ վճարվում է 2 շաբաթվա, ռազմ, ուսումնարան ընդունվելու կապակ– ցությամբ աշխատանքից արձակվածնե– րին՝ 1 ամսվա միջին վաստակի չափով։ ՀՍՍՀ աշխատանքային օրենսգրքի 39 հոդվածի համաձայն, Ն․ ա․ վճարվում է՝ բանվորի կամ ծառայողի սովետական բա– նակ զորակոչվելու կամ զինվորական ծա– ռայության ընդունվելու, ձեռնարկության, հիմնարկի հետ միասին այլ վայր աշխա– տանքի փոխադրվելուց բանվորի կամ ծա– ռայողի հրաժարվելու, ադմինիստրացիա– յի կողմից աշխատանքային օրենսդրու– թյունը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագիրը խախտելու հետևանքով աշխատողի նախաձեռնությամբ այն ժամ– կետից շուտ լուծելու, ձեռնարկության, հիմնարկի լուծարքի, աշխատողների թվի կամ հաստիքի կրճատման հետևանքով բանվորին կամ ծառայողին ցածր որակա– վորում կամ անբավարար առողջական վիճակ ունենալու պատճառով, նախկին աշխատողին նույն աշխատանքում վերա– կանգնելու կապակցությամբ նոր ընդուն– ված բանվորին կամ ծառայողին աշխա– տանքից արձակելու դեպքերում։ Ն․ ա․ վճարվում է նաև ատեստավոր– ման արդյունքների պատճառով աշխա– տանքից արձակվողին։ Արհմիութենական մարմիններում ընտրովի պաշտոններ ըգ– բաղեցնող աշխատողներին, ժամկետը լրանալուց հետո, Ն․ ա․ վճարվում է նոր– ընտիր արհմիութենական մարմնի որոշ– մամբ։ Համատեղությամբ պաշտոններ զբա– ղեցրած աշխատողներին արձակելիս Ն․ ա․ չի վճարվում։ խ․ ՍիմոնյաԱ

ՆՊԱՍՏ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ, կապիտա– լիստական երկրներում աշխատանքից զրկված և գոյության որևէ միջոց չունեցող անձանց դրամական հատուկ օգնություն։ Որպես կանոն, գյուղատնտ․ բանվորնե– րին չի տրվում; Նպաստի համար դրամա– կան հատկացումները հաճախ կատարում են աշխատավորները և ձեռնարկատերե– րը՝ հավասար չափով, երբեմն միայն ձեռ– նարկատերերը (ԱՄՆ–ում և Իտալիայում), կամ նպաստները տրվում են ամբողջա– պես պետ․ միջոցների հաշվին (Ավստրա– լիայում․ Նոր Զելանդիայում, Լյուքսեմ– բուրգում)։ Դանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում նպաստը տրվում է արհմիու– թյունների կազմակերպած կամավորական ֆոնդերի անդամներին։ Այդ ֆոնդերին հատկացումները կատարում են բանվոր– ները, որոշ դոտացիաներ է տալիս պե– տությունը։ Ն․ գ․ բոլոր համակարգերում գործազրկության առաջին 2–7 օրերի (սպասման ժամանակաշրջան) համար նը– պաստ չի տրվում։ Վճարման առավելա– գույն ժամկետը 3–6 ամիս է։ Ն․ գ․ սո–