վորաբար կազմում է աշխատավարձի 30– 60%–ը։ Նպաստ ստանալու համար պա– հանջվում է հատկացումներ կատարելու որոշակի ստաժ, աշխատանքի բորսա– յում կանոնավոր գրանցում, աշխատան– քի ինքնուրույն ակտիվ որոնում։ «Զան– ցանքի» և գործադուլին մասնակցելու հա– մար աշխատանքից ազատելու, կամովին աշխատանքից հեռանալու, առաջարկված աշխատանքից հրաժարվելու են դեպքե– րում Ն․ գ․ չի տրվում։
ՆՊԱՍՏ ՊԵՏԱԿԱՆ, ՍՍՀՄ–ում դրամական վճարում անաշխատունակների համար առանձնացված ֆոնդերից, որպես նյու– թական ապահովության տեսակ վճարվում է ծերության, հիվանդության, աշխատու– նակության կորստի և այլ դեպքերում։ Ն․ պ․ որոշ դեպքերում լրիվ կամ մասնա– կիորեն փոխարինում է աշխատանքի վար– ձատրությանը [ժամանակավոր անաշխա– տունակության, հղիության ու ծննդաբե– րության նպաստ (տես Մայրության U մանկության պահպանություն)] կամ լրացնում հիմնական աղբյուրը (բազմա– զավակ և միայնակ մայրերին վճարվող ամենամսյա և միանվագ նպաստ, սակավ ապահովված ընտանիքների երեխաների, ժամկետային ծառայության զինծառայող– ների երեխաների համար վճարվող ամեն– ամսյա նպաստ, ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ, թաղման նը– պաստ),․կամ համարվում օգնություն՝ գո– յության հիմնական միջոցներից զրկված– ների համար (պետ․ կենսաթոշակ չստա– ցող և գոյության միջոցների այլ աղբյուր չունեցող զառամյալներին և հաշմանդամ– ներին, մանկությունից հաշմանդամ քա– ղաքացիներին վճարվող նպաստներ)։ ժա– մանակավոր անաշխատունակության նը– պաստ (տես Հիվանդության թերթիկ) բանվորներին, ծառայողներին, կոլտըն– տեսականներին վճարվում է հիվանդու– թյուն, հաշմություն ստանալու, առողջա– րանային հիմնարկներում բուժվելու (եթե արձակուրդը չի բավականացնում բուժման գնալու և վերադառնալու համար), ընտա– նիքի հիվանդ անդամին խնամելու, կա– րանտինի, տուբերկուլոզով կամ պրոֆե– սիոնալ հիվանդություն ստանալու հետե– վանքով ժամանակավորապես աշխատան– քի փոխադրվելու, պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկության ստացիոնարում պրոթե– զավորվելու կապակցությամբ։ Հիվանդու– թյան հետեանքով ժամանակավոր անաշ– խատունակ քաղաքացիներին նպաստ տըր– վում է աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչե առողջանալը կամ մինչե հաշմանդամությունը հաստատող բժշկա– աշխատանքային փորձագիտական հանձ– նաժողովի եզրակացությունը։ Կենցաղա– յին հաշմության հետեանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս, նպաստ վճարվում է անաշ– խատունակությունը կորցնելու 6-րդ օր– վանից։ Պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկու– թյան ստացիոնարում տեղավորվածնե– րին նպաստ վճարվում է ստացիոնարում գտնվելու ընթացքում, սակայն ոչ ավելի, քան 30 օրվա համար։ Ընտանիքի հիվանդ անդամին խնամելու համար, ըստ ընդհա– նուր կանոնի, նպաստ տրվում է 3 օրից ոչ ավելի, իսկ մինչե 14 տարեկան հասակի հիվանդ երեխային խնամելու համար՝ ավելի երկար։ ժամանակավոր անաշխա– տունակության նպաստի չափերը տատան– վում են՝ կախված ժամանակավոր անաշ– խատունակության պատճառից, անընդ– հատ ստաժի տևողությունից, խնամքի ենթակա երեխաների թվից, աշխատողի տարիքից, արհմիության անդամությու– նից։ Խ․ Սիւէոնյան ՆՊԱՏ, Ն Ո յ ա պ ա տ, լեռնագագաթ Հայ– կական լեռնաշխարհում, Ծաղկանց փոսե– րում։ Բարձրությունը 2332 մ է։ ՆՊԱՏ, հայկական հեթանոսական տո– մարի ամիսների 26-րդ օրվա անվանումը՝ Նպաա լեռան անունով։
ՆՊԱՏԱԿ, տվյալ պահին ոչ առկա, մար– դու համար ցանկալի այն վերափոխումը, որը նա, նախապես պատկերացնելով, ձգտում է իրականացնել իր գործունեու– թյամբ։ Բացի նպատակադրումից գործու– նեությունը բնութագրվում է նաև շարժա– ռիթներով, միջոցներով (որոնք կարելի է բաժանել երկու կարգի՝ միջոց–գործիք և միջոց–միջոցառում) և բուն գործողություն– ների համակարգով։ Որոշվելուց, դրվելուց հետո մարդու Ն․ «․․․ իբրե օրենք որո– շում է նրա գործողությունների եղանակն ու բնույթը» (Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, 1954, էջ 189), այսինքն՝ մարդու գոր– ծունեությունը ենթարկվում, հարմարվում, համապատասխանում է Ն–ին, ընթանում հանուն Ն–ի։ Ն․ իմաստ և ուղղություն է տալիս մարդու գործունեությանը, նրա– նով գիտակցական են դառնում առանձին գործողություններ և ամբողջ գործունեու– թյունը․ այդ է արտահայտում հասարակա– կան կյանքի նպատակահարմարություն հասկացությունը։ Այսպիսով, նպատակա– ուղղված գործունեությունը վերափոխիչ գործունեություն է։ Ընդսմին մարդու վե– րավւոխիչ գործունեությունը, բացի Ն–ի իրականացումից, կարող է ունենալ նաե կողմնակի արդյունքներ (նախատեսված և չնախատեսված, մերձավոր, անմիջա– կան և հեռավոր, միջնորդավորված, ցան– կալի և անցանկալի)։ Ն–ները լինում են մերձավոր և հեռավոր, անձնական, խմբա– յին և հասարակական, ռեալ և ոչ ռեալ։ Մերձավոր Ն–ները դառնում են միջոց ավելի հեռավոր Ն–ների համար (Ն–ների աստիճանակարգություն)։ Գործունեու– թյան բարոյական արժեքավորման մեջ էական է ինչպես Ն․ ինքնին (բարոյական և անբարոյական Ն–ներ), այնպես էլ մի– ջոցի հետ իր հարաբերությամբ․ «Այն նը– պատակը, որի համար պահանջվում են անարդարացի միջոցներ, արդարացի նը– պատակ չէ» (Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 1, с․ 65)։ Միջոց– ներն իրենց բնույթով հարմարեցված են, համապատասխանում են տվյալ Ն–ին։ Որոշելով գործունեության բնույթը՝ Ն–ները իրենց հերթին պայմանավորված են մարդկանց նյութական և հոգեոր պա– հանջմունքներով, տվյալ գործունեության համար հասարակական կյանքի և բնու– թյան ընձեռած օբյեկտիվ հնարավորու– թյուններով ու պայմաններով, իր իսկ մարդու ամենատարբեր տվյալներով։ Այս է նպատակադրման մարքսիստական, դե– տերմինիստական բացատրության առում– ներից մեկը։ Մարքսիզմը նշված իմաստով Ն․ համարում է միայն մարդկային գործու– նեությանը հատուկ և մերժում է տեչեո– չոգիան։ Հաճախ լայն (կիբեռնետիկական) իմաստով Ն․ է կոչվում առհասարակ ամեն մի ինքնակարգավորվող համակարգի որեէ ալգորիթմով արված վիճակը, որը փոփոխվող պայմաններում ստանում, պահպանում է («ձգտում է» ստանալու, պահպանելու) այդ համակարգը։ Վ․ Բաղդասարյան
ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆ, նեղ իմաս– տով՝ մարդկային գործունեության ընթաց– քի համապատասխանությունը դրված նը– պատակին, որով բնութագրվում է գործու– նեության և ընդհանրապես հասարակա– կան կյանքի գիտակցական բնույթը։ Որո– շակի նմանության հիման վրա Ն․ է կոչ– վում նաև կենդանի օրգանիզմների կա– ռուցվածքի ու կենսագործունեության հար– մարվողականությունը։ Լայն (կիբեռնե– տիկական) իմաստով Ն․ է կոչվում ամեն մի ինքնակարգավորվող (բնական կամ արհեստական) համակարգի այնպիսի կա– ռուցվածքը և նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածությունը, որոնք ապահովում են համակարգի որո– շակի վերջնական վիճակ։ Ն․կենսաբան ու թյան մեջ օր– գանիզմների և առանձին օրգանների հար– մարվածությունն է գոյության պայմաննե– րին և իրենց ֆունկցիաների կատարմա– նը։ Օրինակ, տարբեր ողնաշարավոր կեն– դանիների վերջավորությունները հար– մարվել են պինդ կամ փխրուն հողի վրա շարժվելուն, ոստյունների, ծառեր մա– զըլցելուն, լողալուն, զգայության օրգան– ները՝ լույսի (աչքեր), ձայնային տատա– նումների (լսողության օրգաններ), քիմ․ նյութերի (հոտառության և համի օրգան– ներ) ընկալմանը, ատամների կառուց– վածքը՝ սննդառության բնույթին են։ Նը– պատակահարմար հատկանիշներից են նաե պաշտպանական և զգուշացնող գու– նավորումը, օրգանիզմների փոխադարձ հարմարվածությունը (օրինակ՝ խաչաձև փոշոտումն ապահովող միջատների և բույսերի, մակաբույծի և տիրոջ կառուց– վածքների առանձնահատկությունները ևն)։ Տարբեր թելեոլոգիական ուսմունք– ներ, կենդանի բնության մեջ նպատակա– հարմարությունը բացարձակ համարելով, Ն․ դիտում էին որպես օրգ․ աշխարհի նա– խասկզբնական հատկություն։ Մինչդար– վինյան կենսաբանության մեջ Ն․ փորձել են բացատրել օրգանիզմների և առանձին օրգանների վրա արտաքին միջավայրի ժառանգականորեն հաղորդվող անմիջա– կան ազդեցությամբ։ Ն–յան էությունը բա– ցահայտել է Չ․ Դարվինը։ Դարվինիզմը Ն․ դիտում է որպես բնական ընտրության արդյունք, ընդ որում յուրաքանչյուր Ն․ հարաբերական է․ գոյության պայմաննե– րը Փոխվելիս այդ պայմանների համար նպատակահարմար հատկանիշները դա– դարում են այդպիսին լինելուց։
ՆՋԱՄԵՆԱ (N’Djamena, մինչև 1973-ը՝ Ֆորտ Լամ ի), Չադի Հանրապետու– թյան մայրաքաղաքը 1960-ից։ Գտնվում է Շարի գետի աջ ավւին։ 350 հզ․ բն․ (1981)։ Առևտրական (արտահանման) կետ է, գե– տային նավահանգիստ, ավտոճանապարհ– ների հանգույց։ Կա սննդի և թեթև արդյու–