տարածվում են ազդրի ետին մակերեսով դեպի վար։ Հետազոտությունների շնորհիվ նստանյարդի ուղղությամբ հայտնաբերվում են բնորոշ ցավային կետեր, արտահայտված ձգման ախտանշաններ՝ մեջքին պառկած հիվանդի ոտքը դեպի վեր բարձրացնելիս սուր ցավեր, ողնաշարի գոտկային մասի շարժողության թեթև սահմանափակում, ողնաշարի ծռվածություն, սրունքի մաշկի զգացողության կորուստ, վեգետատիվ–սնուցողական խանգարումներ (սրունքների մկանների ատրռֆիա, աքիլեսյան ջլի ռեֆլեքսի թուլացում կամ բացակայություն)։ Բուժումը․ սուր շրջանում՝ հանգիստ (հիվանդին պառկեցնել կոշտ մահճակալի վրա), ցա– վոտ շրջանի ուլտրամանուշակագույն ճա– ռագայթում, ցավազրկող պատրաստուկ– ներ, նովոկաինային բլոկադաներ, դիա– թերմիա, ՈԻԲՀ թերապիա, մերսում, բու– ժական ֆիզկուլտուրա, B< և Bi2 վիտա– միններ։ Ծանր և ձգձգվող դեպքերում (մի– ջողնային սկավառակներն ախտահար– վելիս)՝ վիրաբուժական միջամտություն։
ՆՍՏԱՇՐՋԱՆ, ժամանակահատված, որի ընթացքում նիստեր են անցկացնում ներկայացուցչական մարմինները, միջազգային կազմակերպությունները, գիտական կոնֆերանսները և այլ կազմակերպություններ (օրինակ, ՀՍՍՀ Գերագույն սովետի Ն․)։
ՆՍՏՎԱԾՔԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐ, ապարներ, որոնք առաջացել են ցամաքում,կամ ջրավազաններում՝ ավելի վաղ գոյացած տարբեր ապարների քայքայման արգասիքների և օրգանիզմների մնացորդների նստվածքակուտակման հետևանքով։ Նստվածքակուտակումը կարող է տեղի ունենալ մեխ․ (միջավայրի դինամիկայի փոփոխման և ծանրության ուժի ներգործությամբ), քիմ․ (ջրային լուծույթներից) և կենսածին (օրգանիզմների կենսագործության ազդեցությամբ) ճանապարհով։ Ըստ նստվածքակուտակման բնույթի Ն․ ա․ լինում են՝ բեկորային, քիմ․ և կենսածին։ Ն․ ա–ի առաջացման համար նյութի աղբյուր են՝ երկրակեղևը կազմող մագմատիկ, մետամորֆային և ավելի հին նստվածքային ապարների հողմահարման մնացորդները, ջրերում լուծված բաղադրամասերը, մթնոլորտային գազերը, օրգանիզմների կենսագործունեության ընթացքում ծագող արգասիքները, հրաբխածին գոյացումները։ Ն․ ա․ առաջացնում են շերտեր, ոսպնյակներ և տարբեր ձևի ու չափի այլ երկրաբանական մարմիններ, որոնք երկրակեղևում տեղադրվում են նորմալ–հորիզոնական, թեք կամ բարդ ծալքերի տեսքով։ Ն․ ա–ի առաջացումը տեղի է ունենում հետևյալ սխեմայով. ելակետային արգասիքների գոյացումը մայր ապարների քայքայման ճանապարհով, նյութի տեղափոխումը ջրի, քամու, սառցադաշտերի օգնությամբ և նստեցումը ցամաքում ու ջրավազաններում։ Դրա հետևանքով առաջանում է փխրուն և ծա– կոտկեն, ջրով հագեցած նստվածք, որը կազմված է տարասեռ բաղադրամասերից։ Այդ նստվածքը չհավասարակշռված բարդ ֆիզիկա–քիմիական (և մասամբ կենսա– բանական) համակարգ է, որը ժամանակի ընթացքում աստիճանաբար փոխակերպ– վում է նստվածքային ապարի։ Ն․ ա–ի դասակարգման հիմքում ընկած է նրանց կազմը և գենեզիսը։ Քանի որ ապարների զգալի մասը պոլիգեն է, այսինքն՝ նույն նստվածքային ապարը կարող է առաջա– նալ տարբեր պրոցեսների հետևանքով (օրինակ, կրաքարերը կարող են լինել բեկորային, քեմոգեն կամ օրգանածին), ապա ապարների հիմնական խմբերի ան– ջատման դեպքում հաշվի են առնում նը– րանց կազմը։ Տարբերում են Ն․ ա–ի տա– սից ավելի խմբեր՝ բեկորային, կավային, գլաուկոնիտային, կավահողային, երկա– թային, մանգանային, ֆոսֆատային, կար– բոնատային, աղեր, կաուստոբիոլիթներ են։ Ն․ ա–ի մե£ տիրապետում են կավային (կավեր, արգիլիթներ, կավային թերթա– քարեր), ավազային (ավազներ ու ավազա– քարեր) և կարբոնատային (կրաքարեր, դոլոմիտներ) տիպերը։ Ն․ ա–ի առաջացու– մը և տեղաբաշխումը Երկրի մակերևույ– թում հիմնականում պայմանավորված է կլիմայական և տեկտոնական գործոն– ներով։ Ն․ ա․ կազմում են երկրակեղևի մասսայի մոտ 10%–ը։ Նրանց հիմնական մասը կուտակված է մայրցամաքներում (500 մլն կմ3) և ցամաքային լանջերում (190 մլն կմ3), իսկ օվկիանոսների հատա– կում հասնում է 250 մլն կմ3։ Մայրցամաք– ների սահմաններում Ն․ ա–ի մոտ 75%-ը հարում է գեոսինկլինալային մարզերին և մոտ 25% –ը՝ պլատֆորմներին։ Երկրի ընդերքից հանվող բոլոր օգտակար հա– նածոների ավելի քան 75%-ը (ածուխ, նավթ, աղեր, երկաթի, մանգանի, ալյու– մինի հանքաքար, ոսկու և պլատինի ցրոն– ներ, ֆոսֆորիտներ, շինանյութեր ևն) ներփակված են Ն․ ա–ում։ ՀՍՍՀ–ում տա– րածված են Ն․ ա–ի տարբեր տեսակներ։
ՆՍՏՎԱԾՔԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, օգտա կար հանածոների հանքավայրեր, որոնք առաջացել են նստվածքակուտակման պրո– ցեսում գետերի և ջրավազանների հատա– կին։ Ըստ ծագման վայրի Ն․ հ․ լինում են՝ գետային, ճահճային, լճային, ծովային և օվկիանոսային (պլատֆորմային և գեո– սինկլինալային)։ Կախված նստվածքա– կուտակման բնույթից՝ առանձնացվում են մեխանիկական, քիմ․, կենսաքիմ․ և հրա– բխածին–նստվածքային հանքավայրեր։ Ն․ հ–ի ձևավորման ֆիզիկա–քիմիական և երկրաբանական պայմանները կապված են նստվածքային ապարների կազմավոր– ման ընդհանուր ընթացքի հետ։ Ն․ հ․ խոշոր արդ․ նշանակություն ունեն բո– լոր այրվող հանածոների (նավթ, գազ, ածուխ, այրվող թերթաքարեր), երկաթիդ մանգանի, ալյումինի հանքաքարի որոշ տիպերի, ինչպես նաև մի քանի գունավոր և հազվագյուտ մետաղների համար (Ս, Си, V են)։ Ն․ հ–ի թվին են պատկանում շինանյութերի (խճաքար, ավազ, կավեր, թերթաքարեր, կրաքար, կավիճ, դոլոմիտ, մերգել, գիպս, հասպիս, տրեպել), աղերի ֆոսֆորիտների բազմաթիվ հանքավայ– րեր։
ՆՎԱԳԱԽՈՒՄԲ, օրկեստր (հուն․ брхцохра < 6p%eojiai – պարել, անիկ թատրոնում՝ բեմի առջևի հարթակը, որտեղ ռիթմիկ շարժվելով՝ երգչախումբը կատարում էր իր երգամասը), տարբեր գործիքներ նվագող և տվյալ կազմի համար գրված ստեղծագործությունը համատեղ կատարող երաժիշտների կոլեկտիվ (առօրեական հասկացողությամբ օրկեստր է կոչվում նաև երաժշտական թատ– րոնի նախաբեմի առաջնամասում հատուկ կահավորված փոսը)։Միատարր կամ տար– բեր կազմի երաժշտախմբեր հայտնի են եղել դեռևս հնում, հատկապես մեծ տա– րածում գտել միջնադարում և Վերածննդի դարաշրջանում։ Դրանք ունեցել են կի– րառական ֆունկցիա (հանդես են եկել տոնախմբությունների, ռազմ․, մարմնա– մարզական խաղերի ժամանակ), լինե– լով պատահական միավորումներ՝ նվա– զել են, հիմնականում, միաձայն, զուրկ եղել Ն–ի կարևոր հատկանիշներից՝ գոր– ծիքային բազմազանությունից, առանձին ենթախմբերի ֆունկցիոնալ և երանգային անհատականացումից։ ժամանակակից հասկացողությամբ Ն–ի ձևավորվելը պայմանավորված էր XVI– XVII դդ․ սահմանագծին հոմոֆոն երաժըշ– տության նոր ժանրերի՝ օպերա, օրատո– րիա, կոնցերտ, սկզբնավորմամբ։ Գոյություն ունի Ն–երի դասակարգման մի քանի սկզբունք։ Ըստ գործիքային կազ– մի՝ լինում են միատարր (նույն գործիքա– յին խմբին պատկանող միավորումներ), օրինակ, լարային, փողային, հարվածային գործիքներից կազմված (տարածված են Աֆրիկայում, Հվ․ Ամե– րիկայում) և խառը (առկա են տարբեր խմբերի պատկանող գործիքներ)։ Դասա– կարգման մյուս սկզբունքը ելնում է երաժշտ․ պրակտիկայում դրանց նշանա– կությունից։ Այսպես, գոյություն ունեն զինվորական, էստրադային և այլ Ն–եր։ Ընդունված է նաև կամերային Ն․, որ ունի փոքր կազմ, կորիզը լարային խում– բըն է, ավելացված վւոքրաքանակ փողա– յիններ, հին դասական երաժշտության դեպքում՝ նաև կլավեսին, որը կատարում է գեներալ–բասի նվագամասը։ Բնորոշ է ոչ միայն կազմով, այլև կատարման կա– մերային ոճով, յուրատեսակ հնչողությամբ (տես Կամերային երաժշտություն)։ Ն–ի բարձրագույն ձևը սիմֆոնիկ Ն․ է, որի կազմում կան լարային, ւիայ– տափող, պղնձափող, կսմիթային–ստեղ– նավոր և հարվածային գործիքներ։ Լ․ Բեթհովենի պարտիտուրներում հաստատ– վել է Ն–ի «դասական» կամ «բեթհո– վենյան» կազմը, լարային հնգյակ (1-ին, 2-րդ ջութակներ, ալտեր, թավջութակներ, կոնտրաբասեր), փայտափողայիններ (2 ֆլեյտա, 2 հոբոյ, 2 կլառնետ, 2 ֆագոտ), պղնձափոդայիններ (2–3, երբեմն 4 գա– լարափող, 2 փող), հարվածայիններ (2 լիտավր, երբեմն փոքր, զինվորական թմբուկ)։ Հինգերորդ սիմֆոնիայի ֆի– նալում առաջին անգամ օգտագործել է տրոմբոններ։ Այս կազմը կոչվել է կ ը ր կ– ն ա կ ի կամ փոքր սիմֆոնիկ Ն․։ Ին– ներորդ սիմֆոնիայով (1824) Բեթհովենը եռակի կամ մեծ Ն–ի սկիզբը դրեց։ Ն–ի հնարավորությունների ընդարձակ– ման ասպարեզում նշանակալի դեր է խա– ղացել Հ․ Բեուիոզը։ «Ֆանտաստիկ սիմ– ֆոնիայում (1830) նա ընդլայնել է լա– րային խումբը՝ պարաիաուրում նշելով կատարողների անհրաժեշտ քանակը, ներմուծել մի շարք նոր գործիքներ [անգ–