Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


փական եղջերաՓողակ, Փոքր (in ^տ)կլառ– նետ, օֆիկլեիդ, տավիղ, զանգեր են], նո– րովի կիրառել առանձին գործիքների հնա– րավորությունները՝ առաջատար նվագա– մասեր հանձնարարելով նախկինում երկ– րորդական դեր կատարած գործիքներին (տրոմբոնների մենանվագը «Սգո հաղթա– կան սիմֆոնիա»-ի 2-րդ մասում, ալտի մենանվագը «Հարոլդը Իտալիայում» սիմ– ֆոնիայում, լիտավրների մենանվագը «Ֆանտաստիկ սիմֆոնիայում»)։ Ն–ի պատ– մության մեջ մի ողջ դարաշրջան է Ռ, Վագ– ների ստեղծագործությունը։ Նրա երաժշտ․ դրամաներում Ն․ զգալի գերազանցում է սովորական օպերային Ն–ի կազմը, առանձնապես պղնձափողայինների խմբի ընդարձակման հաշվին։ «Լոենգրին» օպե– րայում կիրառված է Ն–ի եռակի, «Նի– բելունգի մատանին» տետրալոգիայում՝ քառակի կազմ։ Վերջինում կոմ– պոզիտորը ներմուծել է հատուկ կառուց– ված տուբաների («վագներյան տուբա– ներ») քառյակ, բասային փող, կոնտրա– բասային տրոմբոն, ինչպես նաև օգտա– գործել է 8 գալարափող, 6 տավիղ՝ համա– պատասխանաբար ընդարձակելով լարա– յին խումբը։ ժամանակակից սիմֆոնիկ Ն–ի նորովի հնչողության և կատարողական հնարա– վորությունների ընդլայնման գործում մեծ դեր են խաղացել XX դարի կոմպոզիտոր– ներ Գ․ Մահլերը, Կ․ Դեբյուսին, Մ․ Ռավե– լը, Ռ․ Շտրաուսը, Я․ Բարտոկը, Ի․ Ստրա– վինսկին, –Ս․ Պրոկոֆեը, Դ․ Շոստակովի– չը, Ա․ Սպենդիարյանը, Ա․ Խաչատրյանը, Վ․ Լյուտոսլավսկին, Ք․ Պենդերեցկին, Կ․ Շտոկհաուգենը, Լ․ Բերիոն և ուրիշ– ներ։ ժամանակակից Ն․ զարգանում է երկու ուղղությամբ, հնչողության հզորացման՝ Ն–ի կազմը մեծացնելու, նոր գործիքներ ներմուծելու, ինչպես նաև համերգների և օպերա–բալետային ներկայացումների ըն– թացքում նախապես ձայնագրված երաժշտ․ հատվածների համատեղ հնչեցման հաշ– վին։ Հնչերանգային հնարավորություննե– րըն ընդարձակվում են ժող․ գործիքների ներմուծմամբ (մանդոլին, կիթառ, բայան, բալալայկա, թառ, քամանչա, դուդուկ, դափ, դհոլ են)։ Եվ ընդհակառակը՝ գոր– ծիքների անհատականությունն ընդգծե– լու միտումով՝ Ն–ի համեմատաբար Փոքր, առավել համեստ, անսամբլային կազմի միավորումներ ստեղծելու ճանապարհով; Առաջին սիմֆոնիկ Ն․ Հայաստանում կազմակերպվել է 1924-ին, Երեանի նո– րաստեղծ կոնսերվատորիայի ուսանողնե– րի և դասախոսների մասնակցությամբ։ Առաջին սիմֆոնիկ համերգը տեղի է ունե– ցել 1924-ի դեկտ․ 10-ին, Ա․ Սպենդիար– յանի ղեկավարությամբ։ Հայաստանում գոյություն ունեն (1981) 3 սիմֆոնիկ, 5 կամերային, պետ․ էստրա– դային, պետ․ Փողային, Հեռուստատեսու– թյան և ռադիոյի էստրադա յին–սիմֆոնիկ, բազմաթիվ ինքնագործ էստրադային, ժող․ գործիքների և փողային Ն–եր։ Գրկ․ Рогаль-Левидкий Д․ P․, Беседы об оркестре, М․, 1961; Барсова И․ А․, Книга об оркестре, М․, 1969; Б л а- годатов Г․ И․, История симфонического оркестра, Л․, 1969; Левин С․ Я․, Духо– вые инструменты в истории музыкальной культуры, Л․, 1973; Еременко К․ А․ > О перспективах развития симфонического оркестра, Киев, 1974․ Գ․ Արմենյան

ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հոմոֆոն երաժշտա– կան հյուսվածքում այն ամենը, որ ուղեկ– ցում է ստեղծագործության գլխավոր մե– ղեդիական ձայնին՝ բացահայտելով դրա ներդաշնակային և ռիթմական կառույցը։ Կարող է լինել լիահնչություն ստեղծող ա– կորդների շարք (ժող․ երաժշտության մեջ պարզագույն ձեերից են դամը, հարվա– ծային գործիքների ռիթմական ֆոնը են), սակայն, մեծ մասամբ, Ն․ բազմաթիվ հարմոնիաների և լրացուցիչ մեղեդիական ձայների բարդ համակցություն է, որ գըլ– խավոր մեղեդիի հետ միասին արտահայտ– չական զգալի բեռնվածք է կրում, հոգե– բանորեն խորացնում երկի բովանդակու– թյունը, երբեմն էլ՝ նաև նկարագրական ֆոն ստեղծում։ Արեմտաեվրոպական երաժշտության մեջ որպես կոմպոզիցիոն միջոց ձեավորվել է XVI դ․ վերջին (Ն․ գրվում էր գեներաիբասի ձեով)։ Ն–յան արտահայտչականությունը մեծ է վիեն– նական դասականների երկերում (XVIII դ․–XIX դ․ սկիզբ) և ռոմանտիկա– կան ոճում, որոնցում այն հաճախ հոգե– բանորեն անհատականացված է, և իր նշանակալիությամբ հավասարվում է երկի գլխավոր ձայնին։ Երաժշտ․ հյուսվածքի «տրոհումը» գլխավոր ձայնի և Ն–յան հա– ճախ սոսկ պայմանական կարող է լինել, իսկ պուիֆոնիայում Ն․ հասկացությունն ընդհանրապես բացառված է։ Մեներգչին կամ մենանվագողին ուղեկցող Ն․ կարող է հանձնարարված լինել մի գործիքի (դաշ– նամուր, երգեհոն, կիթառ են) կամ ան– սամբլի, նվագախմբի, երգչախմբի են; Գեղարվեստական նվագակցումը կատա– րողական արվեստի արժանավոր և դըժ– վարին բնագավառներից է։ Ռ․ Աթայան

ՆՎԱԳԱՄԱՍ, պարտիա, գործիքա– յին–անսամբլային (կամ վոկալ–գործիքա– յին) երկի բաղկացուցիչ մասը, որ հատ– կացված է առանձին գործիքով կամ գոր– ծիքների առանձին խմբով նվազելու, օրի– նակ՝ թավջութակի Ն․ լարային կվարտե– տում, թավջութակների Ն․ սիմֆոնիայում, մենակատարի Ն․ գործիքային կոնցեր– տում են; ՆՎԱձԱԳՈհՅՆ Ս՛ԱԿ ԵՐԵՎՈՒՅԹՆԷՐ, մա– կերևույթներ․ որոնց բոլոր կետերում մ ի– ջին կորությունը զրո է։ Առաջ են եկել տրված փակ եզրագծի վրա հենված մակերևույթներից վւոքրագույև մակերես ունեցող մակերևույթի որոշման վարիա– ցիոն խնդիրներ լուծելիս։ Եթե կորը հարթ է, ապա այդ մակերևույթը կորով սահմա– նափակված հարթության մասն (կտորը) է։ Տարածական (ոչ հարթ) կորի դեպքում մակերևույթի մակերեսը նվազագույն լի– նելու անհրաժեշտ պայմանը ստացել է Լագրանժը (1760), այնուհետև ֆրանս․ մաթեմատիկոս Մյոնիեն (J․ B․ Meusnier, 1754–93) տվել է մի համարժեք պայ– ման, այն է՝ միջին կորության՝ H-ի զրո լինելը։ Սակայն H=0 պայմանը բավարար չէ մակերևույթի մակերեսի Փոքրագույն լինելու համար, բայց և այնպես այդ պայ– մանին բավարարող մակերևույթների հա– մար հետագայում պահպանվեց «Ն․ մ․» անվանումը։ Այդ անվանումը «արդարաց– վում» է նրանով, որ այդպիսի մակերե– վույթի ցանկացած պարզ կետ կարելի է շրջափակել այնպիսի ժորդանյան կորով, որի սահմանափակած մակերևույթը նվա– զագույնն է այդ կորի վրա հենված մակե– րևույթներից։ Ն․ մ–ի ասիմպտոտական ցանցը ուղղահայաց է, իսկ գաուսյան կո– րությունը՝ ոչ դրական։ Պտտման մակերե– վույթներից միակ (իրական) նվազագույն մակերևույթը կատենոիդն է, իսկ գծավոր մակերևույթներից՝ հարթությունը և պտու– տակագծային մակերևույթը։ Ս․ Հարությունյան

ՆՎԱՂՈՒՄ ռադիոազդանշանի, ընդունման կետում ազդանշանի մակար– դակի անկանոն (երբեմն կանոնավոր) Փոփոխություն (տասնյակ կամ հարյուրա– վոր անգամ)։ Ն․ բացատրվում է տարբեր ճանապարհներով ընդունման կետ հաս– նող ալիքների ինտերֆերենցիայով։ Փու– լերի անբարենպաստ զուգակցության դեպքում ընդհանուր ազդանշանը կարող է մարել։ Ն ՎԱՐՍ ԱԿ, գյուղ Մեծ Հայքի Պարսկա– հայք նահանգում, Հեր և Զարավանդ գա– վառների սահմանագլխին, Հեր (այժմ4 Խոյ) քաղաքից արևմուտք, Ալյանդ–ռուդ գետակի ձախ սոիին։ Համապատասխա– նում է նոր ժամանակների Նիսսակ Փոքր գյուղին։ Հիշատակում է Ղազար Փարպե– ցին։ V դ․ Ն․ սահմանային կետ էր Մարզ– պանական Հայաստանի և Ատրպատակա– նի միջև։ 484-ին Ն–ում կնքվել է հայ– պարսկական հաշտության պայմանագիր (տես Նվարսակի պայմանագիր 484)։ Թ․ Հակո բյան

ՆՎԱՐՍԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 484, կնքվել է Սասանյան Պարսկաստանի և Մարզպա– նական Հայաստանի միջև, Նվարսակ գյու– ղում։ Ն․ պ–ով ավարտվել է Սասանյան պետության դեմ հայերի ազատագրական պատերազմը (481–484)՝ սպարապետ Վահան Մամիկոն յանի առաջնորդությամբ։ Պայմանագրի կնքմանը նպաստել են 484-ին հեփթաղների դեմ պատերազմում Պարսից հիմնական ուժերի ջախջախվե– լը, Պերոզ արքայի սպանվելր և Պարսկաս– տանում բռնկված գահակալական կռիվ– ները։ Նման իրապայմաններում Սասան– յան Վաղարշ թագավորը հրաժարվել է հպատակ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հանդեպ վարած դավանափոխման ու ձուլման քաղաքականությունից, Հա– յաստանից ետ կանչել իր զորքերը և հաշտության առաջարկով Նվարսակ ուղարկել պատվիրակություն՝ Նիխոր Վշնասպդատի գլխավորությամբ։ Նախնա– կան համաձայնություններից ու պատանդ– ներ ստանալուց հետո վահան Մամիկոն– յանը սպառազեն ջոկատով ժամանել է Նվարսակ և իր պայմանները թելադրել պարսիկներին։ Ն․ պ–ով Պարսից արքու– սիՔԱ պարտավորվել է․ ա․ վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քան– դել Հայաստանում կառուցված կրակա– տները և դժվարություններ չստեղծել հայկ․ եկեղեցու գործունեության համար, բ․ պետ․ պաշտոնյաներին մեծարել ու գնա– հատել արդարամտությամբ, չցուցաբերել կամայականություններ, անազնիվ, ան– վաստակ անձանց, հավատուրացների ու