կիրների վրա, դեղին գույնի։ Պաուղը հյու– թալի է, բազմասերմ։ Լուսասեր բույս է, ծաղիկները ցերեկը հեաեում են արեի շարժմանը և լրիվ բացվում, երեկոյան փակվում են և ընկղմվում ջրի մեջ։ Հայտ– նի է 10–12 տեսակ՝ տարածված Հյու– սիսային կիսագնդի բարեխառն գոտում, Դեղին ն ու– ն ու ֆ ա ր․ տե– րևը U ծաղիկը ՍՍՀՄ–ում՝ 2, Անդրկովկասում 1՝ դ և ղ ի ն Ն․ (N․ luteum)։ Վերջինս հնագույն դարա– շրջաններից մնացած հազվագյուտ (ռե– լիկտային) բույս է և խիստ պահպանու– թյան կարիք ունի։ ՀՍՍՀ տարածքից (Արփա և Պարզ լիճ) այն վերացեւ է։ Օգտագործվում է ժող․ բժշկության մեջ։ Կոճղարմատը պարունակում է ներկա– նյութեո, դաբաղանյութեր։ Ա․ Րւսրսեղյան
ՆՈՒՆՈՒՖԱՐ, ասիական կամ կովկասյան կանացի մենապար կամ զուգապար։ Պա– րաձևը և պարեղանակը անկայուն են․ յու– րաքանչյուր պարուսույց բեմադրելիս՝ պա– րեղանակի և պարաձևի մեջ փոփոխու– թյուններ է մտցրել։ Ձևավորվել է XIX դ․ վերջերին, գոյատևել մինչև XX դ․ 1-ին կեսը։ Կատարվել է կովկասյան պարերի քայլերով ու արտահայտչամիջոցներով։ Պարեղանակի և պարաքայլի հաստատուն չլինելու հետևանքով Ն–ի մասին միայն հիշողություններ են պահպանվել։ Մեր օրերում «Ն․» են կոչվում նորաստեղծ պա– րեղանակով ու քայլերով կատարվող, մեծ մասամբ մանկական պարերը, որոնք ոչ մի կապ չունեն նախկին Ն–ի հետ։ ժ․ Խաչատրյան
ՆՈՒՇԻՆ Աբդոլհոսեյն Մ ո հ ա մ ա դ (12․ 7․1905, Մաշհադ – 25․4․1971, Մոսկվա), պարսիկ դերասան, ռեժիսոր, դրամա– տուրգ, հասարակական գործիչ։ Բանասի– րական գիտ․ դ–ր (1969)։ Ավարտել է Թու– լուղի (Ֆրանսիա) կոնսերվատորիայի թա– տերական ֆակուլտետը (1932), վերա– դարձել հայրենիք և Թեհրանի «Երիտա– սարդ Իրան» ակումբ ում սեւիական թարգ– մանությամբ բեմադրել արտասահմանյան դրամատուրգների (Մ․ Պանյոլի «Տո– պազ> են) և իր հեղինակած «Գիտակից կինը» ու «Մարիամ» պիեսները։ Ֆիրդու– սու մահվան 1000-ամյակի կապակցու– թյամբ, կոմպոզիտոր Մինբաշյանի հետ «Շահնամե» էպոսից բեմադրել է «Ռուս– տամ և Թահմինե», «Ռուստամ և Քեյղո– բադ», «Զալ և Ռուդաբե» հատվածները, խաղացել Ռուստամի դերը։ 1936–37-ին եղել է Մոսկվայում կայացած թատերար– վեստի փառատոնի պաշտոնական հյու– րը։ 1937-ին Թեհրանում հիմնադրել է Իրանի անդրանիկ Գեղարվեստաթատե– րական դպրոցը, մասնակցել «Ջամե Բար– բոդ» և «Թեհրան» թատրոնների ներկա– յացումներին, իր թարգմանությամբ բե– մադրել Շեքսպիրի «Վենետիկի վաճառա– կանը», Բ․ Ջոնսոնի «Վոլպոնե» պիեսնե– րը; Ն․ օրգանապես միահյուսել է եվրո– պական և պարսկ․ ավանդական միստե– րալ թատրոնի արտահայտչամիջոցները։ 1941-ին մի խումբ ընկերների հեա հիմնա– դրել է «Թուդե» կուսակցությունը, ընտըր– վել կենտկոմի անդամ և պաշտոնավարել մինչև կյանքի վերջը։ 1944-ին, Թեհրա– նում կազմակերպել է Իրանի առաջին ակադեմիական «Նոզադե ֆարհանգ» (գոր– ծել է մինչև 1945-ը), 1946-ին՝ «Ֆիրդուսի» թատրոնները, բեմադրել Ախունդովի «Լեն– ք որանի խանության վեզիրը», Պրիստլիի «Քննիչը», իր թարգմանությամբ՝ Մետեռ– լինկի «Կապույտ թռչունը», Սարտրի «Լիզի Մաք–Քեյ», սեփական՝ «Լուսաբացի աքա– ղաղը» (փորձի ժամանակ ձերբակալվել է) պիեսները։ Թարգմանել է նաև Գորկու «Հատակում», Շեքսպիրի «Օթելլո», «Շատ աղմուկ ոչնչից» գործերը։ Հեղինակ է <1«անը և ուրիշները» (1939), «Թատրոնի արվեստը» (1952) գրքերի, մի շարք պատմ– վածքների։ 1950-ին վւախել է բանտից, անցել արտասահման, ուր շարունակել է գրական–հասարակական գործունեությու– նը։ Վ* Ղոէկասյան
ՆՈՒՇԻՁ (NyiUHtT) Բրանիսլավ (1864– 1938), սերբ գրող։ Սերբ․ ԳԱ ակադեմի– կոս (1933)։ Գրել է բանաստեղծություն– ներ, արձակ, բայց գրականության պատ– մության մեջ մտել է որպես դրամատուրգ։ Սկզբնական շրջանում Ն–ի դրամատուր– գիան սերտորեն կապված է եղել սերբ, ազգային մշակույթի, ինչպես նաև ռուս, գրականության ռեալիստական ավան– դույթների հետ։ «Կասկածելի անձնավո– րություն» (1887, բեմ․ 1923, ըստ Ն․ Գո– գոլի «Ռևիզորի» մոտիվների), «Հովանա– վորություն» (1888), «Սովորական մարդ» (1899, բեմ․ 1900) պիեսները ծաղրում են բուրժ․ պառլամենտարիզմը, կաշառակե– րությունը, բյուրոկրատիզմը։ 1903–14-ի պիեսներից առավել հաջողություն է ունե– ցել «Հաջի Լոյա» (1908) հերոսական դրա– ման։ «Ինքնակենսագրություն» (1924, հայ հրտ․ 1972), «Տիկին մինիստրուհին» (1929), «Պարոն Դոլլարը» (1932), «Վշտա– ցած ընտանիքը» (1935), «Հանգուցյալը» (1937) պիեսներում մերկացված են բուրժ․ հասարակության քաղաքականությունն ու բարքերը, քաղքենիությունը, նրա սնա– փառությունն ու փառասիրությունը, վե– րահաս ֆաշիզմը։ Ն–ի դրամատուրգիան համաշխարհային հռչակ է ձեռք բերել։ ^^․Մինիստրական խոճկոր, Ե„ 1963։
ՆՈՒՊԱՐՏԱՆ Մեսրոպ Հովհաննեսի (3․12, 1842, Զմյուռնիա –4․12․1929, Մարսել), թարգմանիչ, բառարանագիր, հրապարա– կագիր։ Առաջին թարգմանությունները տպագրել է «Արշալույս Արարատյան» թերթում, մասնակցել «Երկասեր» մանկա– կան հանդեսի հիմնադրմանը (1855)։ Հրա– պարակախոսական և գիտ․ հոդվածներով աշխատակցել է արևելահայ և սփյուռքա– հայ մամուլին։ «Ծաղիկ», «Արևելյան մա– մուլ», «Մետեորա», «Հայ գրականու– թյուն», «Հայաստանի կոչնակ» և այլ պար– բերականներում առաջ է քաշել հայ ժո– ղովրդի ազգ․ զարթոնքի և առաջադիմու– թյան հարցեր։ 1877-ին հայերեն է թարգմա– նել «Մարսելյեզը»։ Պրոպագանդել է Աո– վեաական Հայաստանի նվաճումները, կոլ արել նպաստելու նրա տնտ․ շինարարու– թյանը։ «Իմ մանկական հիշատակներես» («Արե– վելյան մամուլ», 1893–94) հուշագրու– թյունները հիմնականում նվիրված են Մեսրոպյան վարժարանին, արևմտահայ առանձին գործիչների (Ա․ Փափազյան, Հ․ Տետեյան, Գ․ Կոստանյան և ուրիշներ)։ Ն–ի թարգմանությամբ լույս են տեսել Ֆ․ Շատոբրիանի («Ոգի քրիստոնեության», !862), ժ․ Ռասինի («Դատասերք», 1863), Վ․ Հյուգոյի («Նոտր–Դամ Փարիզի», հ․ 1–3, 1871–72), ժ․ Մոլիերի («Կատա– կերգք», հ․ 1–2, 1905), Ֆ․ Նանսենի («Դեպի բևեռ», 1906), Յո․ Գյոթեի («Ֆա– ուստ»՝ «Մետեորայում», 1880–81, առան– ձին գրքով՝ 1909), Վ․ Շեքսպիրի («Ռոմեո և Զուլիետ», 1912) և այլոց ստեղծագործու– թյունները։ Մեծ է Ն–ի վաստակը հայ բա– ռարանագրության մեջ։ «Բառարան ֆրան– սերենե–հայերեն աշխարհիկ» (1892, վե– րատպություն՝ 1955, Բեյրութ), «Առձեռն բառարան ֆրանսերեն–հայ աշխարհիկ» (1911), «Գրպանի բառարան ֆրանսերե– նե–հայերեն» (1928) և այլ գործերում Ն․ ստեղծել է 5–6 հզ․ նոր բառեր, որոնցից շատերը քաղաքացիություն են ստացել։ Բառարաններն ունեն ասացվածքների, աշխարհագրական ու դիցաբանական անունների հավելումներ։ Ն․ ընտրվել է (1913) ֆրանս․ ակադեմիայի պաշտոնա– կալ։ Գրկ․ Հակոբյան Մ․ Ն․, Զմյուռնահայ մտավորականներ Գրիգոր Մսերյանը և Մես– րոպ Նուպարյանը, Ե․, 1961։ Մ․ Հակոբյան
ՆՈՒՊԱՐՏԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, Հայկա– կան բարեգործական ընղհանուր միու– թյան գրադարան, հայ մշակութային խո– շորագույն կենտրոն Փարիզում։ Հիմնա– դրվել է 1929-ին, Պոզոս Նուպար Փաշայի ծախքերով։ Ն․ մ–ում պահվում են հայերեն տպագիր գրքերի (ավելի քան 3 հզ․) և պարբերականների արժեքավոր հավաքա– ծուների, հին ձեռագրերի, ինչպես նաև եվրոպական լեզուներով հարուստ ֆոն– դեր։ II համաշխարհային պատերազմի տարիներին հիտլերականները գրադարա– նի գրքային ունեցվածքը տեղափոխել են Գերմանիա։ 1947-ին հաջողվել է դրա մի մասը վերադարձնել Փարիզ։ Մատենադա– րանը յուրատեսակ գիտ․ կենտրոն է ինչ– պես Սորբոնի հայ ուսանողության, այն– պես էլ հայագիտությամբ զբաղվող այլ– ազգիների համար։ Սերտ կապի մեջ է Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի հետ, ֆոնդերը հարստացվում են ՀՍՍՀ–ից և սՓյուռքահայ գաղթավայրերից ստաց– վող գրքերով և uiji հրատարակություննե– րով։ Ն․ մ–ի տնօրեններ են եղել Ա․ Ան– տոնյանը, Ա․ Սալմասլյանը, իսկ այժմ՝ Ա․ Գարտաշյանը* Հ․ Դավթյան
ՆՈՒՌՆ ՈՒՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Աբով– յանի շրջանում, Հրազդան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս– արևմուտք։ Երկաթուղային կայարան է։ Միավորված է Արզնիի պտղաբանջարա– բուծական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Ն–ի մոտ հայտ–