Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Նառնուս նաբերվել է քարի դարի հնագույն կա– յան՝ աշելյան ու մուստիերյան տիպի գործիքներով, պլեյստոցենի (ստորին քա– րի դարի վերջ) ժամանակաշրջանի բույսե– րի ու կենդանիների մնացորդներով։ ՆՈՒՍ (< հուն․ v6o£ – միտք, խելք, բա– նականություն), անտիկ փիլիսոփայության կատեգորիա, որն արտահայտում է իրա– կանության օրինաչափությունների ընդ– հանրացված ըմբռնումը։ Ն․ հակադրվում է քաոսին։ Մսաքսագորասը Ն․ դիտել է իբրև մատերիայի մասնիկների (հոմեո– մերիաների) կազմավորման շարժիչ ուժ և կարգավորման հիմք, միաժամանակ՝ իբրե առավել նրբինը և անարատը նյու– թերից։ Ն․ մատերիալիստորեն մեկնաբա– նել է նաև Դեմոկրիտը։ Պլատոնի, Արիս– տոտեփ ուսմունքներում Ն․ մեկնաբան– վել է իդեալիստորեն։

ՆՈՒՎԻՍՏՈՐ (< իտալ․ nuovo – նոր և vista – տեսակ), մետաղախեցեղեն ման– րանրբին ընդունիչ–ուժեղացուցիչ լամպ (արիոդ, աեւորոդ, ւցենւոոդ)։ Օգտագործ– վում է մեծ հուսալիությամբ փոքր չափի ռադիոէլեկտրոնային ապարատուրայում։

ՆՈՒՏԱԼԻՈ&, միասմբակավորների (առա– վելապես ձիերի) պրուոոզոային հիվանդու– թյուն։ Հարուցիչը միաբջիջ նուտալիա (Nuttalliaegui) մակաբույծն է։ Հանդի– պում է Աֆրիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի շատ երկրներում, ԱՄ^Մ–ում՝ հվ․ և արլ․ գոտիներում, ՌՍՖՄՀ կենտրո– նական մարզերում։ Վարակը փոխանցում են տզերը։ Ն․ արձանագրվում է ավելի հա– ճախ գարնանը և ամռանը։ Ախտանշան– ներն են՝ մարմնի ջերմության բարձրա– ցում (մինչե 41,5°), ախորժակի անկում, պուլսի և շնչառության արագացում, աչքի լորձաթաղանթների դեղնություն, էրիթրո– ցիտների և հեմոգլոբինի քանակության կտրուկ նվազում, ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարում, վերջավորությունների այտուց։ Բ ու ժ ու– մ ը․ արդյունավետ է հատուկ պատրաս– տուկների (ֆլավակրիդին, հեմոսպորի– դին, ազիդին) կիրառումը։ Կ ա ն խ ա ր– գ և լ ու մ ը․ կենդանիների հակատզային մշակում։

ՆՈՒՏԱՅԻԱ (< լատ․ autatio – տատա– նում), պինդ մարմնի շարժում, տեղի է ունենում ւցրհցեսիայի հետ միաժամանակ և ուղեկցվում է մարմնի սեփական պտույ– տի առանցքով և պրեցեսիայի առանցքով կազմված անկյան (ն ու տ ա ց ի ա յ ի ա ն կ յ ու ն) փոփոխությամբ։ Ծանրու– թյան ուժի ազդեցությամբ շարժվող գի– րոսկոպի Ն–ի դեպքում գիրոպկոպի առանց– քը կատարում է այնպիսի տատանումներ, որոնց ամպլիտուդը և պարբերությունը հակադարձ համեմատական են, իսկ հա– ճախականությունը՝ ուղիղ համեմատա– կան սեվւական պտտման անկյունային արագությանը։ Դիրոսկոպային համակար– գի Ն․ ասելով հասկանում են համակարգի վիճակը որոշող անկյունների այն պարբե– րական փոփոխությունը, որը տեղի է ունե– նում փոքր ամպլիտուդներով և մեծ հա– ճախականություններով։ Շփման հետևան– քով նուտացիոն տատանումները հաճախ մարում են, որից հետո գիրոսկոպը (կամ գիրոսկոպային համակարգը) կատարում է զուտ պրեցեսիոն շարժում։ Ն․ աստղագիտության մեջ, Երկրի պտտման առանցքի ոչ մեծ տատա– նումներ։ Հայտնաբերել է Զ․ Բրադէեյը 1737-ին։ Այս տատանումները հետևանք են հասարակածի նկատմամբ Լուսնի ու Արե– գակի ունեցած դիրքի և Երկրից դրանց ունեցած հեռավորությունների փոփոխու– թյունների, որոնք որոշ պարբերություն– ներով, վւոխում են Լուսնի ու Արեգակի ազդեցությունը Երկրի պտտման առանցքի դիրքի վրա։ Նուտացիոն ամենամեծ տա– տանման պարբերությունը հավասար է լուսնային հանգույցների (Լուսնի ուղեծրի և խավարածրի հատման կետեր) բոլորման պարբերությանը՝ 18,6 տարվա։ Դրա հե– տևանքով Երկրի առանցքի ծայրը այդ ժա– մանակամիջոցում գծում է 9,2" և 6,9" կի– սառանցքներ ունեցող էլիպս։ Պրեցեսիա– յի և Ն–ի համատեղ ազդեցությամբ աշ– խարհի առանցքը տարածության մեջ, 26000 տարի պարբերությամբ, գծում է 23°27՝ շառավղով, գրեթե շրջանային, ալիքավոր կոնական մակերևույթ։ Ն–ի հետևանքով փոխվում են երկնային լու– սատուների կոորդինատները։

ՆՈՒՏԱՏԻԱ բ ու յ ս և ր ի, աճող օրգան– ների գագաթների պտտական շարժում– ներ․ առավել հստակ արտահայտվում է փաթաթվող բույսերի Ն․։ Ն–ները վերա– բերում են աճի շարժումներին և պայմա– նավորված են բույսերի օրգանների տար– բեր մասերի անհամաչափ աճով։ ճառա– գայթաձև կազմություն ունեցող օրգան– ները շարժվում են շրջանաձև, դորզովենտ– րալ կազմություն ունեցողները՝ էլիպ– սաձև։ Ն․ հատուկ է բարձրակարգ բույսերի ցողուններին, ծաղկակիրներին, արմատ– ներին, կոլեոպտիլներին, բեղիկներին, ստոլոններին են, ինչպես նաև ցածրակարգ բույսերի սպորանգիակիրներին։

ՆՈՒՏՐԻԱ, տես ճահճակուղր։

ՆՈՒՐԱԼԻ Բյաշիմ Ցուսուպովիչ (1900– 1965), թուրքմեն սովետական նկարիչ։ Թոլրքմ․ ՄՍՀ ժող․ նկարիչ (1947)։ Մովո– րել է Մոսկվայի Վխուտեինում (1926–30)։ Դասավանդել է Աշխաբադի թուրքմ․ գե– ղարվեստական ուսումնարանում (1932– 1948)։ Մտեղծել է դիմանկարներ, ժանրա– յին նկարներ («Թուրքմենական հին կեն– ցաղը», Արևելքի ժողովուրդների արվես– տի թանգարան, Մոսկվա և «Թուրքմենա* կան նոր կենցաղը» երկպատկերը, եր– կուսն էլ՝ 1927, «Ընկերուհիներ», 1957, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկ– վա)։ Հայտնի էր նաև որպես ժող․ բանաս– տեղծ և երգիչ։

ՆՈՒՐԲ ԲՐԴՅԱ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ԿՈՄ–

ԲԻՆԱՏ Երևանի, ՀՍՍՀ թեթև արդյու– նաբերության մինիստրության ձեռնար– կություն։ Հիմնադրվել է 1951-ին։ 1958-ին միացել է Երևանի մահուդի ֆաբրիկային, 1963-ին՝ անջատվել։ Սկզբում թողարկել է միայն մանած թել (1951-ին՝ 157 տ)։ Նուրբ բրդյա գործվածքների մասսայա– կան արտադրությունը սկսվել է 1953-ից։ Ունի մանվածքային, գործվածքային և ներկման–վերամշակման արտադրություն– ներ։ Հումքը ստանում է Շուլավերի (վրաց․ ՍՍՀ) և Եվլախի (Ադրբ․ ՍՍՀ) բրդի լվաց– ման ֆաբրիկաներից։ 1980-ին թողարկել է 4,5 մլն մ գործվածք։ Արտադրանքի 95%-ն իրացվում է Սովետական Միու– թյան մյուս հանրապետություններում։

ՆՈՒՐԲ ԳՐՔԵՐ, անկանոն գրքերի տա– րատեսակ։ Հայ հին մատենագրության մեջ Ն․ գ․ (Նուրբ գրեանք) առնչվում են Հին և Նոր կտակարանների հետ և վերա– բերում են առավելապես դրանց մեկ– նաբանություններին։ Այդ են վկայում միջնադարյան ցանկերում նշված Ն․ գ–ի նաև վերնագրերը՝ «Ցաղագս աստուածա– յին անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան», «էակքն Դաւթի», «Պէտքն Մովսէսի», <Մեկնութիւնք Հին և Նոր կտակարանաց» (Սուրբ Եփրեմի, Սուրբ Եպիփանու, Ասկեբերանի, Կիւրեղ Աղեքսանդրացւոյ)։ Անասյան Հ․ Ս․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959, էջ XLI–՚ XL1II։ Մ․ ախաւբեգյան

ՆՈՒՐԲ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻ– ՏՈՒՏ Հ Ս Ս Հ Գ Ա Ա․ Լ․ Մնջոյանի անվ․ (ՆՕՔԻ), գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։ Կենսաօրգա– նական քիմիայի խոշոր գիտական կենտ– րոն է։ Կազմակերպվել է Ա․ Մնշոյանի նախաձեռնությամբ (1955), նրա ղեկա– վարած ՀՍՍՀ ԴԱ քիմիադեղագործական լաբորատորիայի հիմքի վրա։ Ինստ–ի դի– րեկտորն է Ս․ Վարդանյանը։ Դիտական հետազոտությունների հիմնական ուղղու– թյունը օրգ․ նյութերի կառուցվածքի և կենսաբանական ակտիվության կապը պայմանավորող օրինաչափությունների ուսումնասիրությունն է, որը նպատակ ունի ստեղծել նոր, արդյունավետ (հատ– կապես սիրտ–անոթային, նեյրոտրոպ և հակաուռուցքային) դեղանյութեր։ ՆՕՔԻ–ում իրականացվում են տեսական ուսումնասիրություններով սկսվող և ար– դյունքների ներդրումով ավարտվող հե– տազոտություններ։ Ինստ–ում սինթեզվում են հետերոցիկլային (մեկ կամ մի քանի հետերոատոմ՝ N, Տ, Օ պարունակող) և չհագեցած միացությունների, երկհիմն կարբոնաթթուների կենսբ․ ակտիվ ածանց– յալները, բնական ծագում ունեցող նյու– թերի սինթետիկ նմանակները ևն։ Ուսում– նասիրվում են այդ և կենսբ․ ակտիվ բնա– կան միացությունների քիմ․, ֆիզիկական, կենսբ․ հատկությունները, թերապևտիկ ներգործության ոլորտները ևն։ Ինստ–ում իրականացվում է սինթեզված դեղանյու– թերի նախակլինիկական լրիվ հետազո– տությունը։ Ինստ–ում ստեղծվել և կլինի– կական փորձարկման են ներկայացվել մոտ 30 նոր դեղամիջոց, որոնցից շատերը լայնորեն կիրառվում են գործնական բժըշ– կության մեջ։ Նրանք հաջողությամբ օգ– տագործվում են սիրտ–անոթային հիվան– դությունների (կվատերոն, գանգլերոն),