Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


էլ արևմտյան երկրների ժողովուրդներն այդ անվանումները գործ են ածում որոշ Փոփոխություններով։ ժողովուրդների մի մասը (հրեաներ, հայեր, ռուսներ, վրացի– ներ ևն) շաբաթվա օրերն անվանում են ըստ շաբաթվա մեջ նրանց ունեցած կար– գի։ Հայերն օգտագործել են «շաբաթ» (տես Շաբաթ), «միշաբթի», «երկուշաբ– թի»․․․, «վեցշաբթի» (հանգստից հետո 1-ին, 2-րդ․․․, 6-րդ օր)։ Հետագայում վեցշաբթին վերանվանվեց ուրբաթի (ասորերեն «ռու– բաթ», «նախապատրաստվել հանգստի օրվան» իմաստով), իսկ միշաբթին՝ կի– րակիի («տիրոջ օր»)։ Որոշ ժողովուրդների մոտ տարածված է եղել ժամանակի բաժանումը հնգօրյակ– ների և տասնօրյակների (դեկադա)։ Օրի– նակ, այսպիսին էին հին եգիպտացիների տասնօրյա Շ–ները։ Ավելի ուշ դեկադա– ներ գոյություն ունեին Ֆրանսիական մեծ հեղափոխության օրացույցում; Տես նաև Հայկական օրացույց և Օրացույց։ Բ․ Թուման յան

ՇԱԲԱԹ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ, սովետական աշխատանքային իրավունքում՝ 1․ օրա– ցուցային շաբաթվա մեջ աշխատանքի օրենքով սահմանված տևողությունը։ Շ․ ա–ի նորմալ տևողությունը չի կարող գերազանցել 41 ժ, իսկ որոշ կատեգորիա– յի աշխատողների (օրինակ, վնասակար պայմաններում զբաղվածների, անչափա– հասների) համար սահմանված է կրճատ Շ․ ա․՝ 36 ժ, 24 ժ։ 2․ Աշխատաժամանակի ռեժիմ, որը որո– շում է օրացուցային շաբաթվա մեջ աշխա– տանքային և հանգստյան օրերի թիվը։ ՍԱՀՄ–ում գերակշռում է 5-օրյա Շ․ ա․՝ 2–օրյա (հիմնականում՛ շաբաթ և կիրակի) հանգստով։ Շ․ ա–ի նորման պետք է ապա– հովվի յուրաքանչյուր օրացուցային շա– բաթում կամ գրաֆիկով նախատեսված հաշվարկային ժամանակաշրջանում; 6- օրյա Շ․ ա–ի դեպքում (1-օրյա հանգստով) աշխաաօրվա տևողությունը չի կարող գե– րազանցել 7 Ժ, եթե աշխատաժամանակի շաբաթական նորման 41 ժ է, 6 ժ՝ եթե 36 ժ է, և 4 ժ՝ եթե 24 ժ է։

ՇԱԲԴԱՐ (Trifolium resupinatum), պարսկական երեքն ու կ, բակ– լազգիների ընտանիքի միամյա բույս։ Ար– ժեքավոր կերային կուլտուրա է։ Մշակ– վում է Միջին Ասիայի և Անդրկովկասի ոռոգվող երկրագործության շրջաններում, Հյուսիսային Կովկասում և Ուկրաինայում։ Արմատն առանցքային է, ցողունի բարձ– րությունը՝ 70–100 սմ, սնամեջ։ Տերևնե– րը՝ եռմասնյա, ծաղկաբույլը՝ գլխիկ, ծա– ղիկները՝ բաց մանուշակագույն՝ բազմա– թիվ նեկտարանոցներով։ Փոշոտումը՝ խա– չաձև; Մեղրատու բույս Է; Պտուղը միա– սերմ ունդ է։ 1000 սերմի կշիռը՝ 1,5– 1,8 գ։ Վեգետացիայի տեողությունը՝ 45– 90 օր։ Հնձվում է 1–3 անգամ։ Մերմի համար թողնվում է առաջին հարը։ Ջրա– սեր և ջերմասեր է։ Կանաչ զանգվածի բերքը՝ 300–400 ց/հա, խոտինը՝ 80– 100 ց/հա։ Խոտի բերքը հավաքում են ծաղկման շրջանում, սերմինը՝ երբ գլխիկ– ների հիմնական մասը դեղնել է։ ՀՍՍՀ–ում շրջանացված է Արարատյան–1 սորտը, որը մշակվում է Արարատյան դաշտում, Կենտրոնական և Լոռի–Փամբակի շրջան– ներում։ Արարատյան դաշտում Շ, ցանում են գարնանը, ամռանը (խոզանացան) և աշնանը։

ՇԱԲԼՈՆ (< գերմ․ schablone, նմուշ, մո– դել), 1․ կտրվածքով թիթեղ, որի ուրվագի– ծը համապատասխանում է գծագրի կամ շինվածքի, տառի, թվանշանի և այլ կոն– տուրի։ Ծառայում է դետալների, մակա– գրությունների և այլ կոնտուրների գծա– գրման համար։ 2․ Գործիք, որով որոշում են ստանդարտ պարուրակների քայլը (պարուրակային Շ․), ստուգում ուռուցիկ և գոգավոր մակերևույթների կորության շառավիղը (շ ա ռ ա վ ղ ա– յ ի ն Շ․), դետալի պրոֆիլը (պրոֆի– լային Շ․), ատամնանիվների ատամ– ների չափսերը, 3․ շինարարական աշխա– տանքների կատարման ժամանակ կոնստ– րուկտիվ տարրին (օրինակ, քիվին) պա– հանջված ձև տալու համար կիրառվող հարմարանք, 4․ դետալի շինարարական գծագիրը՝ բնական մեծությամբ, 5․ շի– նարարական ստանդարտ դետալների հա– վաքման դազգահ։

ՇԱԲՈՈԼ (Chabrol) ժան Պիեռ (ծն․ 1925, Շամբորիգո), ֆրանսիացի գրող; Դիմա– դրության շարժման մասնակից։ «Վերջին փամփուշտը» (1953) վեպը Վիետնամի պատերազմի մասին է, «Կորած արվար– ձան»^ (պոպուլիստական մրցանակ, 1955) նվիրված է Փարիզի պրոլետարական թա– ղամասի առօրյային։ Շ–ին հատուկ է ռաբլեական կենսասի– րությունը («Վայրի վարդ», 1957, վեպ), պատմական լավատեսությունը («Աստծո խենթերը», 1961, վեպ)։ «Խռովարարներ» (հ․ 1–3, 1965–68) վիպաշարի հերոսնե– րը Հիտլերի՝ իշխանության գլուխ անցնե– լուց մինչև Ֆրանսիայում ժող․ ճակատի հաղթանակն (1936) ընկած ժամանակա– միջոցում եվրոպական իրադարձություն– ների մասնակիցներ են։ Համայն աշխար– հի աշխատավորների եղբայրության ար– դար գործի հավատով է ներթափանց– ված Փարիզյան կոմունայի (1871) մասին պատմող «Եղբայրություն» թնդանոթը» (1970) վեպը։ «Այծը անապատում» (1975) գիտաֆանտաստիկ վեպը վերստեղծում է Ա․ դ’ Օբինիեի դրամատիկ կյանքը։

ՇԱԳԱԼ (Chagall) Մ արկ Զախարովիչ (ծն․ 7․7․1887, Լիոզնո, Վիտեբսկի մոտ), ֆրան– սիական նկարիչ։ Ազգությամբ՝ հրեա։ 1907–09-ին սովորել է Պետերբուրգում, Լ․ Բակստի մոտ։ 1910–14-ին ապրել է Փարիզում, ուր կրել է կուբիզմի ազդեցու– թյունը, մասնակցել «Անկախների» և «Աշ– նանային» սալոններին, ապա Բեռլինում բացել անհատական մեծ ցուցահանդես։ 1914–22-ին Շ․ Ռուսաստանում էր, 1917-ից՝ Վիտեբսկի Արվեստի դպրոցի ղեկավար։ 1922–23-ին արտագաղթել է նախ Բեռլին, ապա՝ Փարիզ։ Մողեոնիզմի նշանավոր ներկայացուցիչ Շ–ի արվեստին բնորոշ է իրականության ընդգծված սուբ– յեկտիվ ընկալումը, որն արտացոլում է Արևմուտքի մտավորականության հոգևոր ճգնաժամը; Նրա ստեղծագործությունների մեծ մասի սկզբնաղբյուրը իր մանկու– թյունն է, հրեական կենցաղը, որոնցից քաղված պատկերները մեկնաբանում է խորհրդանշական և միստիկ ոգով։ Շ–ի Մ, Զ․ Շագտլ նկարներում առարկաները անիրական տարածությունում ոչ տրամաբանական դասավորություն ունեն, գծանկարը էսքի– զային է ու անորոշ, գունաշարը վառ ու ֆանտաստիկ («Ես և գյուղը», 1911, ժա– մանակակից արվեստի թանգարան, Նյու Ցորք)։ Շ․ նկարազարդել է Ն․ Վ․ Գոգոլի «Մեռած հոգիները» (օֆորտ, 1923–27), Աստվածաշունչը (վիմագրություն, 1931 – 1936)։ Հեղինակ է մի շարք դեկորատիվ աշխատանքների՝ Մոսկվայի Հրեական կամերային թատրոնի պաննոն (1920, Տրետյակովյան պատկերասրահ,Մոսկվա), Ի․ Ատրավինսկու «Հազարան բլբուլ» բա– լետի ձևավորումը (1944–45), Մեցի տա– ճարի վիտրաժների էսքիզները (1958)։ 1973-ին, իր անհատական ցուցահանդեսի կապակցությամբ այցելել է ՍՍՀՄ; Շ–ի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Սովետա– կան Միության թանգարաններում և Հա– յաստանի պետական պատկերասրահում («Ամառանոց», 1918)։ Պատկերազարդումը տես 409-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Երկ․ Ma vie, P․, 1931․ Գրկ․ Эфрос А-, Тугендхолъд Я․, Искусство Марка Шагала, М-, 1918; Луна– чарский А․ В-, Марк Шагал, в его кн․։ Об изобразительном искусстве, т․ 1, М․, 1961; Cassou J․, Chagall, Miinchen–Zurich, 1966․ ԼիւոյաԱ

ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁ (Prostata, gl․ pros- tatica), տղամարդու սեռական գեղձ, գեղ– ձամկանային կենտ օրգան։ Նման է շա– գանակի, երկարությունը 3–4, լայնու– թյունը՝ 3–5, հաստությունը՝ 1,7–2,5 սմ։ Գտնվում է կոնքի խոռոչում, միզասեռա– կան ստոծանու վրա, միզապարկից ցած և առաջ, շրջագրկոլմ է միզապարկի վզիկը և միզուկի սկզբնական (շագանակային) հատվածը։ Շ․ կազմված է երեք բլթից, 30–40 առանձին գեղձիկներից, որոնց միջև գտնվում է օրգանի հենքը կազմող՝ հիմնականում հարթ մկանահյուսվածքը։ Արտաքինից պատված է սպիտակուցային պատյանով։ Գեղձերի ծորանները բաց– վում են միզուկի շագանակային հատվածի մեջ։ Շ․ արտադրում է կաթնագույն թանձր արտազատուկ, որը կազմում է սերմնա– հեղուկի բաղադրության մեծ մասը և պահ– պանում սպերմատոզոիդների կենսունա– կությունը։ Շ–ի մկանային մասը ծառայում է որպես միզուկի ներքին սեղման, հատ– կապես կանխում է մեզի հոսքը սերմնա– ցայտման պահին։ Շ․ անոթավորվում է միզապարկային ստորին և ուղիղաղիքա– յին միջին զարկերակների ճյուղերով։ Առավել հաճախ հանդիպող հիվանդու– թյուններն են՝ Շ–ի բորբոքումը (պրոստա– տիտ) և գեղձուռուցքը (ադենոմա)։