Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բան։ Հանդես է եկել նաև որպես օպերա– j յին ռեժիսոր (բեմադրել է Մասնեի «Դոն Կիխոտ», Մուսորգսկու «1սովանշչինա» օպերաները), նկարահանվել կինոնկար– ներում («Իվան Ահեղ», «Դոն Կիխոտ»)։ Ստեղծել է քանդակագործական, գեղա– նկարչական, գրաֆիկական աշխատանք– ներ։ Օժտված է եղել նաև գրական ձիր– քով; , Գրկ․ Стасов В․ В․, Статьи о Шаляпи– не, М․, 1952; Никулин Л․ Ф․, Шаля- пин, М․, 1954; Ф․ И․ Шаляпин (Сб․, ред․- сост․ Е․ А․ Грошева), т․ 1–2, М․, 1957–58; Гозенпуд А․, Русский оперный театр на рубеже XIX–XX веков и ф․ И․ Шаляпин, 1890-1904, Л-, 1974․ ՇԱԼ&ՅԱՆ Միհրան Միքայելի [ծն․ 25․7․ 1925, ստանիցա Բեզիմյաննայա (ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Դորյաչի Կլյու– չի շրջանում)], Սովետական Միության հերոս (27․6․1945), գվարդիայի սերժանտ։ 1943-ին զորակոչվել է կարմիր բանակ, սովորել 95-րդ հրաձգային գնդի դպրո– ցում։ 1944-ի սեպտեմբերից 1-ին Ուկրաի– նական ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Հայրենական մեծ պատե– րազմին։ Հերոսի կոչման արժանացել է 1945-ի ապրիլին՝ Շպրեի գետանցման և Լուքենվալդ քաղաքի շրջանում մղված մարտերի ժամանակ ցուցաբերած խիզա– խության համար։ 1950-ին զորացրվել է և աշխատանքի անցել հայրենի շրջանում։

ՇԱԻԱՆ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ադըղեական Ինքնավար Մարզի Մայկոպի շրջանում, Բելայա գետի ավփն, շրջկենտրոնից 31 կմ հվ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտի և եգիպտա– ցորենի մշակությամբ, անասնապահու– թյամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ– կինո։ Հիմնադրվել է 1946-ին։ ՇԱՒԵ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկ– րամասի Սոչիի Լազարևսկի շրջանում, Շախե գետի ափին, շրջկենտրոնից 36 կմ հարավ–արևելք։ Բնակչությունը՝ հայեր, հույներ, ռուսներ, ուկրաինացիներ։ Սո– վետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, թեյի և ծխախոտի մը– շակությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ։ Հայերը եկել են շրջակա գյուղերից, 1948-ին։

ՇԱԻՄԱՏ (պարսկ․՝ մահ արքային), 2 մրցակցի խաղ հատուկ ֆիգուրներով՝ 64 վանդականի տախտակի վրա։ Ցուրաքան– չյուր կողմից խաղին մասնակցում են․ արքա, թագուհի, 2-ական նավակ, փիղ, ձի և 8 զինվոր։ Քայլերը կատարվում են որոշակի կանոններով ու հերթականով թյամբ (առաջինը՝ սպիտակները)։ Վե– րարտադրում է պայքարող ուժերի գոր– ծողությունները, օրգանապես զուգակցում արվեստին, գիտությանն ու սպորտին բնորոշ գծեր։ Նպաստում է տրամաբա– նության, խաղային տարբերակներն արագ հաշվելու կարողության զարգացմանը, դաստիարակում հաղթանակի կամք և այլ հատկանիշներ։ Կիրառվում է հոգեբանա– կան տարբեր տեստերում, կիբեռնետիկա– յում (էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հնարավորություններն ուսումնասիրելու համար)։ Շ–ի առանձնահատուկ ասպարեզ Մ․ Մ, Շտլջյան Ա․ Ա․ Շախմատով են շախմատային կոմպոզի– ցիան (արհեստականորեն ստեղծված դիրք, ուր հաղթանակը ձեռք է բերվում որոշակի թվով քայլերով) և է տ յ ու դ ը (դիրքեր, որտեղ պահանջվում է գտնել հաղթանակի կամ ոչ–ոքիի ուղիներ)։ Շ․ ունի 3 փուլ՝ սկզբնախաղ (դեբյուտ), միջ– նախաղ (միտելշպիլ), վերջնախաղ (էնդ– շպիլ)։ Շ–ի հայրենիքը համարվում ԷՀընդ– կաստանը, ուր մինչև V դ․ տարածված է եղել նրա նախնական տեսակներից մեկը՝ չատուրանգը։ Իրանում կոչվել է չատրանգ (շատրանգ), արաբ․ արլ․ երկրներում՝ շատրանջ։ Արմ․ Եվրոպայում Շ–ի մասին հիշատակությունները վերաբերում են XI դ․, սակայն տվյալներ կան, որ այդ խաղը տարածում է ստացել IX–X դդ․ և արդեն XIII–XIV դդ․ ֆեոդ, ավագանու զվարճանքի առարկա է եղել։ XY դ․, կա– տարվել է Շ–ի բարեփոխում, դաշտերը դարձել են երկգույն, խաղը՝ դինամիկ։ XY–XVI դդ․ Իսպանիայում երևան են եկել Շ–ի նոր տեսությանը նվիրված գրքեր։ 1512-ին Հռոմում հրատարակ– ված պորտուգալացի Դամիանո դա Օդե– միրի գիրքը բազմիցս վերահրատարակվել է, նպաստել խաղի տարածմանը։ ժամա– նակակից Շ–ի առաջին տեսաբան ընդուն– ված է համարել XVI դ․ իսպանացի շախ– մատիստ Ռ․ Լոպես դե Սեգուրաին («Դիրք շախմատային խաղի հնարամտության ու արվեստի մասին», 1561)։ XVI դ․ վերջին և XVII դ․ սկզբին ձևավորվել է Շ–ի իտալ․ դպրոցը, որի տակտիկան էր անմիջապես հարձակում հակառակորդի արքայի վրա՝ հաշվի չառնելով կորուստները։ Դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից Ջ․ Դրե– կոյի (1600–34) գիրքը շուրջ 100 տարի Շ–ի լավագույն ձեռնարկն էր։ XVIII դ․ աչքի է ընկել Շ–ի ֆրանսիական դպրո– ցը՝ Ֆ․ Ա․ Ֆիլիդորի գլխավորությամբ։ Նա «Շախմատային խաղի վերլուծություն» (1794) գրքում առաջ է քաշել դիրքի ընդ– հանուր գնահատման պրոբլեմը, գրոհի, պաշտպանության, տարածություն գրավե– Շախմատի հայկական ֆիգուրներ, պատրաստ– ված եղշյուրից, 1885-ին լու ժամանակ առաջնությունը տվել զին– վորներին, վերլուծել վերջնախաղային մի շարք դիրքեր և մշակել դրանց խաղարկ– ման սկզբունքները։ Բաց դիրքերում խաղի տեսությունը զգալիորեն հարստացրել է Պ․ Մորֆին, իսկ դիրքային պայքարի ընդհանուր տեսությունը մշակել է Վ․ Սաեյ– նիցը, ըստ որի, խաղի պլանը պետք է բխի դիրքի ընդհանուր գնահատականից, դիրքային պայքարի էությունը հանդիսա– նա աննշան առավելությունների կուտա– կումը, խաղատախտակի կենտրոնի, գծե– րի ու դաշտերի գրավումը, զարգացման ընթացքում գերակշռության հասնելը։ Այս տեսության որոշ դրույթների դեմ հան– դես է եկել Մ․ Ի․ Չիգորինը՝ ապացու– ցելով, որ ընդհանուր սկզբունքները չեն կարող փոխարինել կոնկրետ տարբերակ– ներին։ Առանձին երկրների շախմատիստ– ների հանդիպման մասին տեղեկություն– ներ կան միջնադարյան տարբեր աղբյուր– ներում։ Միջազգային 1-ին մրցաշար երբեմն համարում են իսպանացիներ Ռ․ Լոպեսի ու Ա․ Մերոնի և իտալացիներ Ջ․ Լեոնարդոյի ու Պ․ Բոի մրցությունը (1575)։ XVIII դ․ Վերջին և XIX դ․ սկզբին եվրոպական մի շարք երկրներում տեղի են ունեցել մրցամարտեր։tItմիջազգա– յին մրցաշարը շախմատի պատմության մեջ տեղի է ունեցել 1851-ին, Լոնդոնում (հաղթել է Ա․ Անդերսենը)։ Ավանդական է «ազգերի մրցաշարը» (1927–39, այնուհե– տև՝ շախմատային օլիմպիադա)։ 1886-ին աշխարհի առաջին պաշտոնական չեմ– պիոն է հռչակվել Վ․ Ստեյնիցը (հաղթել է Ի․ Ցուկերտորտին)։ Չեմպիոններ են եղել է․ Եսսկերը (1894–1921), Ի*․ Ռ․ Կապա՜ բչանկան (1921–27), Ա․ Աչյոխինը (1927– 1935 և 1937-46), Մ․ էյվեն (1935-37), Մ․ Րոավիննիկը (1948–57, 1958-60, 1961–63), Վ․ Սմիսչովը (1957-58), Մ․ Տալը (1960–61), Տ․ Պեարոսյանը (1963– 1969), Բ․ Սպասսկին (1969–72), Ռ․ Ֆի՜ շերը (1972–75)։ 1975-ից Շ–ի չեմպիոնն է Ա․ Կարպովը։ Կանանց աշխարհի առաջ– նությունները սկսվել են 1927-ից, չեմպիո– նատները (3 տարին մեկ) տեղի են ունե– նում 1950-ից։ Առաջին չեմպիոնը Վ․ Մեն– չիկն է (1927–42), ապա՝ Լ․ Ռուդենկոն (1950–53), Ե․ Բիկովան (1953–56, 1958- 1962), Օ․ Ռուբցովան (1956–58), Ն․ Դափ– րինդաշվիլին (1962–78), Մ․ Չիբուրդանի– ձեն (1978-ից)։ Անցկացվում են աշխարհի տղամարդկանց ու կանանց թիմային, աշ– խարհի ու Եվրոպայի պատանեկան (ան– հատական), երիտասարդական (թիմա– յին) մրցաշարեր, ուսանողական օլիմ– պիադաներ (1954-ից՝ թիմային), հոբել– յանական և անցյալի նշանավոր շախմա– տիստներին նվիրված խոշոր հուշամրցում– ներ (օրինակ, Չիգորինի և Ալյոխինի հի– շատակին նվիրված՝ ՍՍՀՄ–ում, Կապա– բլանկայի՝ Կուբայում ևն)։ Մրցումների կազմակերպման և Շ–ի պրոպագանդման հարցերով զբաղվում է Շախմատի միջազ– գային ֆեդերացիան (ՖԻԴԵ, 1924)։ Շախ– մատային առաջին ամսագիրը՝ «Պալա– մեդ»-ը, լույս է տեսել 1830-ին, Փարիզում։ Շ․ նախասովետական Ռուսաստանում և ՍՍՀՄ–ում։ Կիեում, Նովգորոդում, Մինս– կում, Դրոդնոյում և այլ վայրերում պե– ղումների ժամանակ հայտնաբերված ֆի–