ժամանակաշրջանի հասարակական–տըն– տեսական հարաբերություններով և ծա– ռայում էին իշխողների շահերին (օրինակ, ազատանին զերծ էր մնում մարմնական պատժից, իսկ անազատը՝ ոչ); Շ․ ժ․ նպա– տակամղված է եղել քրիստոնեական կրո– նի հիմքերի և ավատապետական կարգե– րի պահպանմանն ու ամրապնդմանը։ Գրկ․ Կանոնագիրք հայոցէ հ․ 1, Ե․, 1964։ Լ․ Շահինյան
ՇԱՀԱՊՈՆ&, վաղ միջնադարյան (YI դ․) նշանավոր բերդ պատմական Շահապոլ– նիք գավառի կենտրոնը համարվող Շա– հապունիք գյուղի մոտ (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Շահբուզի շրջանի Քյանդ Շահբուզ գյուղ)։ Շ․ բերդը հիմնված է բնականից հարմարավետ և անառիկ լեռնագագաթ– ների, իսկ միջնաբերդը՝ մոտ 350 մ բարձ– րություն ունեցող, բրգաձև, դեպի վեր խոյացող ապառաժ լեռան վրա։ Պահպան– վել են զանազան շինությունների, պա– րիսպների ավերակներ, արհեստական Շահապոնքի բերդի (VI դ․) միջնաբերդը ջրամբարը, XIII-–XVI դդ․ խեցեղեն իրե– րի բեկորներ, միջնաբերդի ստորոտին՝ XII–XIII դդ․ մատուռի ավերակներ և խաչքարերի բեկորներ։ Հայտնի են 1387-ին Լենկթեմուրի բանակի դեմ Շ–ի հերոսա– կան դիմադրության մարտերը։ Մասնա– կիցների թվում է եղել նաև Գրիգոր Տա՜ թնացին, որն այստեղ շարադրել է իր «Գիրք հարցմանց» աշխատությունը։ Գրկ․ աոեփաննոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակա– րաններ, կազմ․ Լ․ ւ^աչիկյան, Ե․, 1950։ Ա J- վազյան Ա․, Նախիջևանի պատմաճարտա– րապետական հուշարձանները, Ե․, 1978։ ճ․ Այվազյահ
ՇԱՀԱՍՏԱՆ, Շահրաստան (պհլ․ sahr – քաղաք և stan – տեղ), միջնա– բերդի շուրջ կամ առջև տարածվող քաղա– քահատվածի (բուն քաղաք) անվանումը Հայաստանում, Մերձավոր Արևելքի, Մի– ջին Ասիայի երկրներում։ Հայկ․ քաղաքնե– րում (Անի, Դվին, Կարս, Մանազկերտ, Կարին, Վան ևն) Շ․ սովորաբար պարսպա– պատվել է (երբեմն՝ անպարիսպ, օրինակ՝ Արծնը)։ Շ․ եղել է քաղաքի գործարար կենտրոնը, ունեցել խիտ կառուցապա– տում։ Այդտեղ են գտնվել շուկաները, առևտրական տները, արհեստանոցները, հյուրատները, քաղաքի աշխարհիկ և հո– գևոր ավատատերերի, պաշտոնյաների, առևտրա վաշխառուական վերնախավի, մասամբ նաև արհեստավորների և մանր առևտրականների տները։ Չքավոր բնակ– չության թաղամասերը գտնվել են Շ–ից և քաղաքի պարիսպներից դարս՝ կազմե– լով քաղաքի երրորդ՝ արվարձանային, հատվածը։ Շ, հասկացությունն օգտագործվել է նաև ընդհանրապես առևտրական–արհեստա– վորական խոշոր կենտրոն (քաղաք) իմաս– տով։ Ր, Աոէսքեւյան
ՇԱՀԲԱձՏԱՆ Հայկ Խաչատուրի (21,1․ 1896, Իգդիր––10․9․1982, Կիև)# հայ սովե– տական հիգիենիստ։ ՍՍՀՄ ԲԳԱ թղթ․ ան– դամ (1957), Ուկր․ ՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1925-ին ավարտել է Կիևի համալսարանի բժշկ․ ֆակ–ը։ Մաս– նակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1939–41-ին և 1947–52-ին եղել է Կիևի աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստ–ի դիրեկտոր, 1952–71-ին4 Կիևի բժշկ․ ինստ–ի աշխա– տանքի հիգիենայի ամբիոնի վարիչ, 1971–79-ին՝ գիտական խորհրդատու։ Դի– տական աշխատանքները վերաբերում են արտադրական միկրոկլիմայի և արտա– քին միջավայրի տարբեր ազդակների հիգիենային նորմավորման սկզբունքնե– րին, ինչպես նաև միկրոկլիմայական ան– բարենպաստ պայմաններում (հատկապես տաք արտադրամասերում) օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակի և արդյունաբե– րության տարբեր ճյուղերում ու գյուղա– տնտեսության մեջ աշխատանքի պայման– ների, գյուղատնտ․ թունաբանության, սիրտ–անոթային համակարգի հիվանդու– թյունների, տրաւլմատիզմի հիգիենային հարցերի ուսումնասիրություններին։ Հե– ղինակ է նաև աշխատանքի հիգիենայի դասագրքերի։ Հիգիենիստների համա– միութենական և ուկր․ ընկերությունների, Ուկր․ ՍՍՀ առողջապահության մինիս– տրության գիտական խորհրդի նախագա– հության անդամ էր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ։ Պարգևատրվել է Աշխատան– քային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
ՇԱՀԲԱձՅԱՆ Ռաֆայել Թադևոսի (ծն․ 23․6․1930, Երևան), սովետական պետա– կան աշխատող։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1969), ՀՍՍՀ վաստ․ ինժեներ (1969)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ավարտել է Մոսկ– վայի թեթե արդյունաբերության մինիս– տրության տեխնոլոգիական ինստիտուտը (1956)։ 1961-ից՝ Երևանի Մ․ Շահումյանի անվ․ կաշվեղենի արտադրական միավոր– ման գլխ․ դիրեկտոր։ 1975-ից՝ ՀՍՍՀ Մի– նիստրների խորհրդի նյութական ֆոնդե– րի և վառելանյութի բաժնի վարիչ, 1979-ից՝ ՀՍՍՀ գազիֆիկացիայի գլխ․ վարչության պետ։ 1981-ի հոկտեմբերից ՀՍՍՀ գազի– ֆիկացիայի պետ, կոմիտեի նախագահն է։ ՀԿԿ ԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1981-ից)։ Պարգևատրվել է Աշխա– տանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։
ՇԱՀԲԱձՅԱՆ Ստեփան Կարապետի [1(13)․5․1883, Պլովդիվ (Բուլղարիա)– 27․1․1923, Պլովդիվ], պրոֆեսիոնալ հե– ղաՓոխական, Բուլղարիայի կոմունիստա– կան կուսակցության գործիչ, րուլղարա– հայ կոմունիստների մարտական ղեկա– վար։ Սովորել է Պլովդիվի հայկական դպրոցում և բուլղարական գիմնազիայում։ Իր ուսուցչի՝ Դմիտրի Բլագոևի ազդեցու– Հ․ Ի․ Շտհբազյան Ս, Կ․ Շահբազյան թյամբ ծանոթացել է մարքսիզմին։ 1901-ին մտել է Բուլղարական բանվորական սո– ցիալ–դեմոկրատական (ԲԲՍԴԿ), իսկ 1903-ին՝ տեսնյակ սոցիալիստների (տ․ ս․) կուսակցության շարքերը։ 1904-ին ծանոթացել է Վ․ Կոչարովի հետ և դարձել նրա զինակիցը։ Կուսակցական ընդհա– նուր աշխատանքի հետ Շ․ գլխավորել է բուլղարահայ աշխատավորության մեջ տարվող հեղափոխական աշխատանքը, մասնավորապես Պլովդիվում կազմակեր– պել «Հայ բանվորական» և «Նոր հոսանք» լուսավորական խմբերը։ ԲԲՍԴ (տ․ ս․) Կ XXI համագումարում (1915) Շ–ի նախա– ձեռնությամբ ընդունվել է բողոքի հատուկ բանաձև՝ «Հայ ժողովրդին թուրքական բարբարոսական օլիգարխիայի կողմից ոչնչացնելու դեմ»։ Բալկանյան (1912–13) և առաջին հա– մաշխարհային (1914–18) պատերազմնե– րի տարիներին Շ․ հեղափոխական ընդհա– տակյա աշխատանք է տարել բուլղարական բանակում, որի համար մի խումբ բուլ– ղար հեղափոխականների հետ հանձնվել է ռազմ, ատյանի դատին։ 1919-ին ընտրվել է ԲԿ (տ․ ս․)Կ Պլովդիվի քաղաքային, իսկ ապա օկրուգային կոմիտեի քարտուղար, ԲԿ (տ․ ս․)Կ Կենտկոմի անդամ։ Համա– բուլղարական կուսակցական աշխատան– քին զուգընթաց շարունակել է աշխատան– քը բուլղարահայ աշխատավորության շըր– ջանում։ 1919-ին գլխավորել է Պլովդիվում ստեղծված «Հա; բանվորական կոմունիս– տական ինքնազարգացման միությունը», իսկ 1920-ին ընտրվել հայ աշխատավորու– թյան մեջ տարվող աշխատանքի համար ստեղծված «Մամուլի կոմիտեի» նախա– գահ։ Սփյուռքահայության համար իր խըմ– րագրությամբ հրատարակել է <Կարմիր չուրեր> (1920) և ՀՆոր աշխարհ» (1922) սփյուռքահայ առաջին կոմունիստական թերթերը։ Դրանց էջերից Շ․ անխնա պայ– քար է մղել հայ բուրժուանացիոնալիս– տական գաղափարախոսության դեմ և պրոպագանդել Սովետական Հայաստա– նին սատարելու գործը։ 1921-ին եղել է Սովետական Հայաստանում և Բուլղա– րիայի աշխատավորների անունից նվեր– ներ և նյութական օգնություն տրամադրել Հայաստանի աշխատավորությանը։ Շ․ ԲԿ (տ․ ս․)Կ–ի մյուս ղեկավար գործիչների հետ գլխավորել է 1923-ի հունիսյան և սեպտեմբերյան ապստամբությունները՝ ընդդեմ երկրում ստեղծված ֆաշիստական վարչակարգի։ Ապստամբության պարտու– թյունից հետո մյուս ղեկավարների հետ գնդակահարվել է։ Գնդակահարման վայ– րում կանգնեցված է Շ–ի հուշարձանը;