Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Мариетта Шагияян․ Творческий путь, Е․, 1956; Серебряков К․ Б․, Уроки жиз– ни, М․, 1977; Скорино Л․И․, Мариет– та Шагинян–художник, 2 изд․, доп․, М․, 1981․ Կ, Սերեբբյակով

ՇԱՀԻՐ ՒԱՁԱՏՈքՐ (Շահնազարյան, 1846՛–1890-ական թթ․)» հայ աշուղ։ Ապ– րել և ստեղծագործել է Դնրբննդոսք։ Հո– րինել է սոցիալ–քաղ․ («Ով մարղ», «Չի կարելի ոչինչ անել», «Արի ետ կաց», «էս ինչ տեսակ աշխարհ ա»), բարոյախրատա– կան («Մարդ, խելոք, լավ մտածիր», «Կե– նացս մեջ ես որքան», «Թե կուզես») և սիրային («Այստեղ քո պատկերն տեսա», «Մի հատ ես աշխարհումն», «Սիրական») թեմաներով երգեր։ Լինելով հարուստ ընտանիքի զավակ՝ Շ․ Խ․ աչք չի փակել ունևոր դասակարգի արատների հանդեպ («Խաչատուրն եմ արծաթատյաց»), եղել է լուսավորության և առաջադիմության ջատագով։ 1889-ին Թիֆլիսում հրատարակվել է Շ․ Խ–ի «Ծա– ղիկ ժամանակի երգեր» խորագրով ժողո– վածուն։ Շ․ Գրիգ որ յան

ՇԱՀԼԱՄՏԱՆ Ներսես Գերասիմի (1860, Թիֆլիս –2․5․1904, Պետերբուրգ), հայ երգիչ (տենոր)։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսում, աչքի ընկել զորեղ ու գեղեցիկ ձայնով։ 1880-ից ղեկավարել է իր կազմակերպած կանանց քառաձայն երգ– չախումբը, ապա այն միացրել Ք․ Կւսրա– Մուրզայի երգչախմբին և որպես մենա– կատար մասնակցել նրա կազմակերպած համերգներին։ 1888-ի դեկտեմբերի 26-ին Պետերբուրգում հանդես է եկել հայկ․ երե– կույթում և գրավել արքունական թատրոն– ների դիրեկցիայի ուշադրությունը։ Վեր– ջինիս նշանակած թոշակով 1889-ին մեկ– նել է Իտալիա, երեք տարի կատարելա– գործվել Միլանում։ Շ–ի առաջին ելույթն օպերայում կայացել է 1891-ի հոկտեմբե– րի 30-ին, Մալթայի արքունական թատրո– նում (կատարել է Մանրիկոյի դերերգը Վերդիի «Տրուբադուր»-ում)։ Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը նրան հրա– վիրել է մշտական աշխատանքի, սակայն 1892-ին վերադարձել է Ռուսաստան, ըն– դունվել Պետերբուրգի Մարիինյան թատ– րոն։ 1893-ի հունվարի 4-ին Ա․ Պոնքիելիի «Զոկոնդա» օպերայում կատարել է էն– ցոյի դերերգը։ Այնուհետև նվիրվել է համերգային գործունեության՝ կատարե– լով արիաներ արևմտաեվրոպական ու ռուս, օպերաներից, ռուս կոմպոզիտորնե– րի երգեր ու ռոմանսներ, հայկ․ ժող․ և ազգային–հայրենասիրական երգեր։ 1893-ին Ն․ Պւացւսյանի և Բ․ Ամիրչանրսնի հետ համերգներ է տվել Թիֆլիսում և Աստրախանում, ապա եղել Շուշիում, Դոնի Ռոստովում, Երևանում և այլ քա– ղաքներում։ Մասնակցել է նաև Պանաևի օպերային թատրոնի ներկայացումներին, հանդես եկել Թիֆլիսի օպերային թատրո– նում։ Մ․ Մուրադյան

ՇԱՀՒԱ&ՈհՆԻ Արշավիր Վաղարշակի (19․2․1885, Ալեքսանդրապոլ –4․4․1957, Փարիզ), հայ դերասան։ Ավարտել է Թիֆ– լիսի զինվորական ուսումնարանը։ Բե– մական գործունեությունն սկսել է Բաքվի սիրողական թատերախմբերում։ Սակայն դերասանական ձիրքով աչքի է ընկել 1908–09-ի թատերաշրջանում՛ Թիֆլիսի Ն․ Դ․ Շահլամյտն Ե․ Ա․ Շահխաթունի հայոց դրամատիկական ընկերության, ապա նաև Բաքվի կուլտուրական միության թատերախմբերում։ 1913-ին ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիա, ուր ոուս բեմի ականավոր դե– րասանների հետ շՓումը նպաստել է Շ–ի մտահորիզոնի ընդլայնմանը, իրապա– տում խաղաոճի զարգացմանը։ 1913– 1914-ին Ա․ Խանժոնկովի կինոֆիրմայի հրավերով նկարահանվել է «Բելա» (ըստ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը»), «Կովկասի նվաճումը» (Շամիլի դերում), «Խանդ», «Փոթորիկ», «Իսմայիլ բեյ» և այլ ֆիլմերում։ Առաջին համաշխարհային պա– տերազմի տարիներին զինակոչվել է, դար– ձել ցարական սպա, եղել Երևանի զինվո– րական պարետը մինչև 1920-ի վերջերը։ Վւոարանդւ|ել է Կ․ Պոլիս, մասնակցել «Հայ դրամատիկի» ներկայացումներին, այնուհետև անցել Բալկաններ, ի վերջո հանգրվանել Փարիզում։ Հանդես է եկել հայկական թատերախմբերի ներկայա– ցումներում, նկարահանվել Ա․ Գանսի, ժ․ Դյուվիվիեի ֆիլմերում, ճանաչվել իբրե համր կինոյի առաջնակարգ դերասան, կինոգրիմի նոր սկցբունքների ստեղծող։ 1920-ական թթ․ նկարահանել է «Անդրա– նիկ» մեծակտավ ֆիլմը՝ հանդես գալով գլխավոր դերում։ Տպավորիչ արտաքինը, բարեհնչուն, թավ ձայնը, անձնավորման ճկունությունը, խաղի վարակիչ ուժը Շ–ին հնարավորություն են տվեւ մեծ հաջողու– թյամբ հանդես գալու ըմբոստ և հպարտ հերոսների դերերում՝ Աեյրան (Շիրվան– զադեի «Նամուս»), Ռոմեո (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլի ետ»), Քին (Դյումա հոր «Քին»), Աբեղա (Շանթի «Հին աստված– ներ») ևն։ Լ․ Հախվերդյան

ՇԱՀՒԱԹ(11*ՆԻ Եւիզավետա Ավետի (ծն․ 22․12․1911, Երևան), հայ սովետական ինժեներ–ավիակոնստրուկաոր։ Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստ–ը (1935)։ 1943–46-ը աշխատել է գլխավոր կոնս– տրուկտոր Ա․ Յակովլևի փորձնական կոն– ստրուկտորական բյուրոյում, մասնակցել 6ակ–7, 6ակ–9, Ցակ–3, 6ակ–15, 6ակ–18 ինքնաթիռների ստեղծմանը։ 1946-ից աշ– խատում է գլխավոր կոնստրուկտոր Օ․ Ան– տոնովի փորձնական կոնստրուկտորա– կան բյուրոյում՝ կայունության գծով գըլ– խավոր կոնստրուկտորի տեղակալ։ Մաս– նակցել է ԱՆ–12, ԱՆ–14, ԱՆ–22, ԱՆ–24, ԱՆ–26, ԱՆ–281 ԱՆ–ՅՕ, ԱՆ–32 և այլ ինք– նաթիռների ստեղծմանը։ Դասաիտսում է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինսա–ում։ Աշխատությունները վերաբե– րում են տուրբապտուտտկային շարժիչնե– րով ինքնաթիռների և պլաներների կա– յունության հաշվարկներին։ Լենինյան մրցանակ (1962)։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։ Ի․ Պետրոսյանց ծԱՀ^ԱՕ–Ու^ՆՅԱՆ Հովհաննես Գևորգի [20․5․1799, գ․ Շահրիար (այժմ4 գ․ Նալ– բանդյան, ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շըր– ջան)–1․3․1849, գ․ Շահրիար], եկեղեցա– կան գործիչ, մատենագետ, բանասեր, պատմաբան։ Ուսանել է Կ․ Պոլսի վարժա– րաններում։ 1826-ին հաստատվել է էջ– միածնում, դարձել կուսակրոն։ 1832-ից՝ էջմիածնի սինոդի, 1836-ից՝ <Պուոժե~ նիե>–հ հայ եկեղեցական նոր կանոնա– դրությամբ ստեղծված սինոդի անդամ։ Տարբեր տարիներ եղել է էջմիածնի տպա– րանի և մատենադարանի կառավարիչ, Երևանի վիճակի (թեմի) առաջնորդ, էջ– միածնի ժառանգավորաց դպրոցի վերա– տեսուչ։ 1833-ին մասնակցել է հետադեմ կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցու դեմ պայքարին, հակվել Խ․ Աբովյանի, Ս․ Նա– զարյանի, Գ․ Պատկանյանի և ուրիշ առա– ջադեմ գործիչների կողմը։ 1841-ին ձեռ– նադրվել է եպիսկոպոս։ Ս․ Նազարյանի միջնորդությամբ 1844-ին ընտրվել է Կա– զանի համալսարանի թղթակից անդամ; 1837-ից զբաղվել է էջմիածնի մատենա– դարանի հարստացման և ձեռագրերի ցու– ցակագրման գործով [կազմել է 312 կա– րևոր ձեռագրերի ցուցակ, որը Մ․ Բրոս– սեն թարգմանել ու հրատարակել է ֆրանս․ և ռուս․ (1840)]։ Հրատարակել է «Ստորա– գրութիւն կաթողիկէ էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ» (հ․ 1–2, 1842) պատմաաշխարհագրական աշխատու– թյունը, որն արժեքավոր է իր փաստական հարուստ նյութով։ Գրկ․ Մեդրակյան Ա․, Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի կենսագրու– թյունը, ՍՊբ, 1898; Վ, Ղազարյան

ՇԱՀԿԵՐՏ, Երնջակ գավառի նշանավոր ավան Երնջակ գետի վերին հոսանքում (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Ջուլֆայի շըր– ջանի Ղագանչի գյուղ)։ Պատմական աղ– բյուրներում հիշատակվում է XIII դարից։ Շ–ում զարգացած է եղել պղնձագործու– թյունը։ Շ–ի նշանավոր հուշարձաններից են Ս․ Հովհաննես եկեղեցին (ավերակ), Ամենափրկիչ վանքը, միաթռիչք կամուրջը (XVII դ․), բերդը։ Ամենափրկիչ վանքի հա– մալիրից պահպանված միակ հուշարձանը քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորին– վածքով եկեղեցին է (վերակառուցվել է 1654-ին)։ Շ–ի բերդը գտնվում է գյուղի հս․ կողմի սրածայր և անմատչելի լեռան կատարին։ 1750-ին Երնջակ գավառի 500 Շահկերտի ԱմենաՓրկի չ վանթի եկեղեցին