Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայրենասերներ, շահկերտցի Հովհան– նես Խանդամիրյանի գլխավորությամբ ապստամբելով Նախիջևանի տիրակալ Հեյդարկուլի խանի դեմ, ապաստանել և դիրքավորվել են Շ–ում։ Շ–ից արլ, պատմական Բերդի կ գյուղի ավերակներն են։ Գրկ․ Սեդրակյան Ա․» Հնություն® հայրենյաց գավառին Երնջակու, Վաղ–պաա, 1872։ Այվազյան Ա․» Նախիջևանի պատ– մաճարտարապետական հուշարձանները, Ե„ 1978։ Ա․ Այվազյան

ՇԱՀԿԵՐՏԻ ԱՊՍՏԱՄՐՈհԹՏՈհՆ 1750, Շահկերա գյուղի (Երնջակ գավառում) հայ բնակիչների հերոսական պայքարը Նա– խիջևանի խան Հեյդարկուլի ի զորքի դեմ։ Նադիր շահի սպանությունից (1747) հետո Իրանում սկիզբ առած անիշխանության, ֆեոդալական հակամարտ խմբավորում– ների միջև գահակալական պայքարի սըր– ման պայմաններում, նորից դաժան հա– լածանք ու կեղեքում էր սկսվել հայ բնակ– չության նկատմամբ։ Դավիթ Բեկի հաղթա– կան կռիվների ավանդները վառ պահած Նախիջևանի և Դողթնի հայերը նախ ապստամբել են Նախիջևանի Մուհամմադ– կուլի, ապա Հեյդարկուլի խանի դեմ։ Իսկ երբ Նախիջեանի խան է նշանակվել ազգու– թյամբ վրացի Բեհնամը, հայերին ազատել է ծանր հարկերից, նրանցից զորք հավա– քել և պաշարել իր դեմ ապստամբած Օր– դուբադր։ Սակայն կաշառքով իր պաշտո– նը ետ ստացած Հեյդարկուլին վերադար– ձել Է, Նախիջևանից վտարել Բեհնամ խա– նին և հարձակման անցեյ հայերի դեմ։ Հայերի դիմադրության կենտրոնը դար– ձել է Շահկերտ գյուղը, որի պղնձագործ վարպետները ձուլել են պաշտպանության համար անհրաժեշտ թնդանոթներ և ար– կեր։ Շահկերտցիները (մոտ 500 հոգի), Հովհաննես Խանդամիրյանի գլխավորու– թյամբ ամրանալով մոտակա լեռան վրա գտնվող ամրոցում, հերոսաբար ետ են մղել Հեյդարկուլի խանի հարձակումները, մեծ կորուստներ պատճառել թշնամուն։ Հեյդարկուլին դիմել է բանակցություն– ների։ Դիմադրության առաջնորդ Հովհան– նես Խանդամիրյանը ցանկացել է շարու– նակել պայքարը, հասկանալով, որ Հեյ– դարկուլի խանը չի պահպանի հաշտու– թյան պայմանները, բայց ապստամբների գերակշռող մասի ճնշման տակ տեղի է տվել։ Հեյդարկուլին խնջույքի է հրավիրել ու նենգորեն թունավորել Հովհաննես ւսանդամիրյանին ու աչքի ընկնող այլ հայ առաջնորդների, կրկին հալածանք սկսել հայերի դեմ։ Շահկերտցիներից շատերը ստիպված հեռացել են Ղափան, հետագա– յում գաղթել Շուշի։ Գրկ․ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 4, Ե․, 1972։

ՇԱՀՄԱՍՈհՐ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջա– նում, շրջկենտրոնից 52 կվ հվ–արմ․։ Միա– վորված է Վանքի սովետական տնտեսու– թյան հետ։ Բնակիչներն օգտվում են Վան– քի դպրոցից ն մշակութային օջախներից։

ՇԱՀՄԱՐ, տես Ծահնօձեր։

ՇԱՀԱՈՒՐԱԴՅԱՆ Արմենակ Սարգսի (1878, Մուշ –14․9․1939, Փարիզ), հայ եր– գիչ (տենոր)։ Հռչակվել է որպես «Տարոնի սոխակ»։ Մանկությունն անցել է հայրենի Ա․ Մ․ Շահմարադյան քաղաքում, դառն աղքատության մեջ։ Ձայնական փայլուն տվյալների համար ուղարկվել է Էջմիածնի Դևորգյան ճեմա– րան, ուր 2,5 տարի աշակերտել է Կոմի– տասին, ապա փոխադրվել Թիֆլիս և ավարտել Ներսիսյան դպրոցը։ Եղել է Մ․ Եկմալյանի երգչախմբի մեներգիչ և խմբավարի օգնական։ Հալածվել ու բան– տարկվել է ցարական կառավարության կողմից և իբրև թուրքահպատակ հանձնվել թուրք, կառավարությանը։ Երաշխավորու– թյամբ ազատվել է բանտարկությունից և երկու տարի դասավանդել Մշո Մ․ Կարա– պետի ժառանգավորաց վարժարանում։ 1900-ից հրավիրվել է Կարին, ուր մինչև 1904-ը աշխատել է ազգային վարժարան– ների երաժշտության դասատու և եկեղե– ցու դպրապետ։ Ապա մեկնել է Փարիզ, մասնակցել նորակառույց հայկ․ եկեղեցու օծմանը և դարձել դպրապետ, պարապել է Վ․ դը էնդիի Scola Cantorum-ում, երգ– չուհի Պ․ Վիարդոյի մոտ նախապատրաստ– վելով՝ 1906-ին ընդունվել է Փարիզի կոն– սերվատորիա, 1910-ին, ավարտելուց հե– տո, հրավիրվել «Դրանդ օպերա»։ Առաջին ելույթը կայացել է 1911-ին՝ Դունոյի «Ֆաուստ» օպերայում (Ֆաուստ)։ Հետա– գայում հեռացել է օպերային թատրոնից ու նվիրվել համերգային գործունեության։ 1914-ին մասնակցել է Միջազգային երա– ժըշտական ընկերության կոնգրեսի ըն– թացքում Կոմիտասի կազմակերպած հա– մերգին, ապա շրջել տարբեր երկրներում ու տարածել հայկ․ ժող․, ազգային–հայրե– նասիրական և հոգևոր երգերը։ Կոմիտա– սի նվագակցությամբ կատարել է նրա մշա– կած երգերը ձայնասկավառակների հա– մար (Կ․ Պոլիս, 1914)։ Կատարման մաք– րությունը, խոսքերի հստակ արտասանու– թյունը, անկեղծ հուզականությունը, ոճի հարազատ վերարտադրությունը վկայում են կոմիտասյան երգչական դպրոցի առանձնահատկությունների յուրացման մասին։ Կյանքի վերջին տարիներին ապ– րել է ԱՄՆ–ում, ապա՝ Փարիզում։ Մ․ Մուրադյան ՇԱՀՍ՚ՈհՐԱԴՅԱՆ ՎարՈԱ Աշոտի (2․9․ 1940, Լենինական –13․7․1977, Երևան), հայ սովետական նկարիչ։ Ավարտել է Մոսկվայի գեղարվեստաարդ․ բարձրա– գույն ուսումնարանի մոնումենտալ գե– ղանկարչության բաժինը (1967)։ 1967– 1974-ին դասպվանդել է Երևանի ^գեղար– վեստա՜թատերական, 1976–77-ին՝ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժա– կան ինստ–ներում։ Ստեղծել է նատյուր– մորտներ, դիմանկարներ, թեմատիկ կոմ– պոզիցիաներ, գրաֆիկական թերթեր և դի– մաքանդակներ։ 1960-ական թթ․ գործե– րում ազգային, դասական արվեստի ավան– դույթների և արդիական ձեամիջոցների օրգանական լծորդումով հասել է ընդհան– րացումներով հարուստ լուծումների («Նատյուրմորտ։ Լուսամուտի մոտ», 1962, «Մայրություն», 1967, «Իմ նախնիները», 1968, «Ռեքվիեմ», «Հին օրհնություն», երկուսն էլ՝ 1969)։ 1970-ական թթ․ Շ․ համարձակորեն դիմել է,երկրաչափական կառուցիկ ձևերով հարուստ դեկորատիվ հնարքների, այն նրբորեն զուգորդել սիմ– վոլիկայի, այլաբանության հետ («Պատու– հան» և «Արվեստանոցում» նկարաշարե– րը, 1970–՚76, «Դերասանուհին», 1971, «Կեսօր», 1972, «Զկներ և կարմիր բալեր», 1974, «Ձոն», 1975, «Թիթեռ», «Ալբատրոս», երկուսն էլ՝ 1976)։ Նկարազարդել է Շ․ Pnn- լերի արձակ բանաստեղծություններն ու Վ․ Պետրոսյանի «Դեղատուն Անի»–ն (եր– կուսն էլ՝ 1972), արծնապատման տեխնի– կայով ստեղծել կոմպոզիցիոն պատկեր– ներ («Նկարչուհու մոտ», 1974)։ Անհատա– կան ցուցահանդեսներ է ունեցել Երևա– նում (1977, 1980), Տարտուում (1981), ցուցադրվել արտասահմանյան մի շարք երկրներում։ Շ–ի աշխատանքները պահ– վում են Հայաստանի պետ․ պատկերա– սրահում և նրա մասնաճյուղերում, ժա– մանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերա– սրահում։ Պ․ Հայթայան

ՇԱՀՍՈՒՐԱԴՈՎ Ցուրի Ավանեսի (ծն․ 27․2․1942, Ջաբրայիլ, Ադրբ․ ՍՍՀ), հայ սովետական ըմբիշ (ազատ ոճ, 2-րդ միջին քաշ), մարզիչ։ ՍՍՀՄ սպորտի վաստ․ վար– պետ (1970), ՍՍՀՄ վաստ․ մարզիչ (1973), Դաղս տանի ԻՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1969), մանկավարժական գիտ․ թեկնածու, ՍՄԿԿ անդամ 1971-ից։ Ավար– տել է Դաղստանի մանկավարժական ինստ–ը (1968), Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը (1980)։ Աշխարհի (1970), Եվրոպայի (1966, 1967, 1969), ՍՍՀՄ (1967–70, 1972) չեմպիոն։ Ագատ ոճի ըմբշամարտի ՍՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ (1972–81), 1981-ից՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կո– միտեի մենամարտային մարզաձևերի վար– չության պետի տեղակաւ։ Պարգեատրվել է «Պատվո նշան», ժողովուրդների բարե– կամության և Հոկտեմբերյան հեղափոխու– թյան շքանշաններով։ Ռ․ ՄեւԻքսեթյաՈ

ՇԱՀՆԱձԱՐ ՈՒՍՏԱ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), միջնադարյան հայ ճարտարա– պետ։ 1661-ին վերանորոգել է Խորակերւոի վանքի եկեղեցին՝ պարոն Շահնազարի, նրա կին Ռուսուդանի և որդի Կորկի ի մի– ջոցներով (արձանագրությունը պահպան– վել է շենքի հս․ պատի վրա)։

ՇԱՀՆԱ&ԱՐՅԱՆ Արշակ Դաբրիելի (1․2․ 1872, Աշտարակ –29․12․1942, Երևան), հայ սովետական գրող։ Նախնական կըր– թությունն ստացել է Աշտարակի ծխական դպրոցում, ապա՝ էջմիածնի Դևորգյան ճեմարանում և Երնանի ռուս, ուսուցչա– կան սեմինարիայում։ Երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ։ 1902-ին մե– ղադրվել է հակակառավարական պրո– պագանդայի մեջ և բանտարկվել (մինչև 1904-ը)։ Թղթակցել է «Մշակ» և «Մուրճ» պարբերականներին, որտեղ «խավար աշ– խարհում» ընդհանուր խորագրով տպա–