Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նի ջրանցքի շինարարության տեղամասի պետ, 1950-ից4 շինգրասենյակի պետ․, 1951-ից՝ Թալինի ջրանցքի շինարարու– թյան պետ, 1954-ից՝ Հայջրշին տրեստի գլխ․ ինժեներ ն կառավարիչի տեղակալ, 1963-ից՝ կառավարիչ։ 1965-ին Շ․ նշանակ– վել է ՀՍՍՀ ջրային տնտեսության ն մե– լիորացիայի մինիստրի տեղակալ, 1977-ից՝ մինիստր։ ՀՍՍՀ IX–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պար– գևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

ՇԱՀՊԱ& Ստեփան Մանուկի (ծն․ 8․8, 1900, Ադանա), հայ գրող, բանասեր։ Նախ– նական կրթությունն ստացել է ծննդա– վայրի Աբգարյան վարժարանում, միջ– նակարգը՝ Կ․ Պոլսում։ 1925-ին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանա– կան ֆակուլտետը։ 1926-ին մեկնել է Ալեքսանդրիա, որտեղ աշխատել է որպես իրավաբան։ 1945-ին ստեղծել է Ալեքսան– դրիայ ի հայ ազգային խորհուրդը, եղել է նրա նախագահը։ 1947–48-ին Ալեքսան– դրիայի ներգաղթի կոմիտեի նախագահն էր, Կահիրեի և Ալեքսանդրիայի միացյալ կոմիտեի փոխնախագահը։ Հրատարակվել են Շ–ի «Վարագույրին ետևը» (1946) և «Օրերուն հետ» (1970) վեպերը, «Մենք հայերս» (1959), «Գրիգոր Զոհրապ» (1959), «Եգիպտոսի հայերը» (1966, ֆրանս․) ուսումնասիրությունները, «Տողանցք» (1967) երգիծական պատկերների ժողո– վածուն, «Մեր երկիրը» (1971, հայաստան– յան տպավորություններ) գիրքը։ Ա․ Յափուջրսն

ՇԱՀՊԱՐՈՆՈՎ (Շ ա հ պ ա ր ո ն յ ա ն) Միքայել Հովհաննեսի (ծն․ 15․2․1918, գ․ Շչերբակովկա, Կուրսկի մարզ), սովե– տական ֆիզիկաքիմիկոս, փիլիսոփա։ Քիմ․ գիտ․ դ–ր (1959), պրոֆեսոր (1959),

ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1980)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Կ․ Ա․ Տիմիր– յազևի անվ․ գյուղատնտ․ ակադեմիան (1939)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ Մոսկվայի հա– մալսարանի ֆիզիկական քիմիայի ու դիա– լեկտիկական և պատմական մատերիա– լիզմի ամբիոնների պրոֆեսոր է։ Աշխա– տանքները վերաբերում են լուծույթների ֆիզիկական տեսության հարցերին։ Հե– ղինակ է գիտական նոր ուղղությունների (ջերմային շարժման չհավասարակշռված թերմոդինամիկա, լույսի, ձայնի, ռադիո– ալիքների լուծույթներում ցրման տեսու– թյուններ ևն)։ Զբաղվում է նաև ֆիզիկա– յի և քիմիայի փիլ․ հարցերով։ Պարգևա– տրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի և Կարմիր աստղի շքանշան– ներով։ Երկ․ Очерки философских проблем хи– мии, Мм 1958; Химия и философия, М․, 1962; Введение в молекулярную теорию растворов, М․, 1956; Методы исследования теплового движения молекул и строение жид– костей, М․, 1963; Введение в современную теорию растворов, М-, 1976; Механизмы быстрих процессов в жидкостях, М-, 1980․

ՇԱՀՊՐԱԿ (Matthiola), խաչածաղկավոր– ների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի ցեղ։ Ցողու– նի բարձրությունը 15–85 աէ է, տերևները հերթադիր են, նշտարաձև, ծաղիկները՝ հոտավետ, պարզ կամ լիաթերթ, տարբեր գունավորմամբ, ողկույզներով։ Հայտնի է Շ–ի 50 տեսակ՝ տարածված միջերկրածով– յան երկրներում, Առաջավոր և Միջին Ասիայում, Ավստրալիայում, 15-ը՝ ՍՍՀՄ–ում; ՀՍՍՀ բնակտն բուսահանդակ– ներում տարածված է հոտավետ Շ․։ ՇԱՀ ՃԱՀԱն (1592–1666), Մեծ մոդոլնե^ րի կայսրության տիրակալ 1627–58-ին։ 1616-ին Դեկանում տարել է մի շարք հաղ– թանակներ [որի համար էլ ստացել է «Շ․ Զ․» («աշխարհի տիրակալ») տիտ– ղոսը]։ 1622–25-ին ապստամբել է հոր՝ Ջահանգիրի դեմ, բայց պարտվել է, ապա ներում ստացել։ Նրա օրոք կառուցվել են Թաշ Մահաչը, «Կարմիր ամրոցը», «Տա– ճարային մզկիթը» (Դելիում) ևն։ Չնայած կայսրության արտաքին փայլին, Շ․ Ջ–ի օրոք սկսվել է նրա անկումը, ուժեղացել է եվրոպական առևտրական ընկերու– թյունների ներթափանցումը Հնդկաստան։ 1658-ին Շ․ Ջ–ի մահվան կեղծ լուրը առա– ջացրել է երկպառակտչական պայքար նրա որդիների միջև, հաղթել է Աուրենգ– զեբը, իսկ Շ․ Ջ․ բանտարկվել է իր հար– կաբաժնոււՐ մինչև մահը։

ՇԱՀՍՈհՎԱՐՅԱՆ Ալեքսանդր (Սաշա) Հա– րությունի (Արտեմի) [1888, Ելիզավետ– պոլ (այժմ՝ Կիրովաբադ)–1938], հեղա– Փոխական շարժման ակտիվ մասնակից և կուսակցական ու պետական գործիչ։

ՌՍԴԲԿ անդամ 1907-ից։ Ավարտել է Թիֆ– լիսի Ներսիսյան դպրոցը (1910), սովորել՝ Դորպատի (Տարտու) համալսարանում (1912–15)։ Հեղափոխական գործունեու– թյան մեջ ներգրավվել է Ներսիսյան դըպ– րոցում սովորելիս, Դորպատում ընտրվել է ՌՍԴԲԿ ընդհատակյա ուսանողական կոմիտեի անդամ։ 1915-ին վերադարձեւ է Ելիզավետպոլ և կատարել հեղափոխա– կան աշխատանք։ 1915–17-ին կուսակցա– կան–կազմակերպչական գործունեություն է ծավալել բանակում (Հյուսիսային Իրան)։ Դիլմանում ընտրվել է զինվորների դեպու– տատների սովետի նախագահ։ 1917– 1921-ին գործել է Թիֆլիսում, ընտրվել

ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի Նախագահու– թյան անդամ և քարտուղար, ՎԿ(բ)Կ ընդ– հատակյա Կենտկոմի անդամ, ապա՝ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի անդամու– թյան թեկնածու։ Երեք անգամ ձերբակալ– վել է և բանտարկվել Մետեխի, Քութա– յիսի և Բաթումի բանտերում։ Վրաստա– նում սովետական կարգեր հաստատվե– լուց հետղ նշանակվել է Թիֆլիսի՝ Հավլա– բար, Մեյդանի և Նավթլուղ շրջանների հեղկոմի նախագահ։ 1922-ին տեղափոխ– վել է Հայաստան։ 1922–23-ին Շ․ եղել է ՀԿ(բ)Կ ԿԿ–ի բաժնի վարիչ, 1924–28-ին՝ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի քարտուղար։ 1929–31-ին՝ Անդրֆեդերացիայի աշխատանքի ժողկո– մի տեղակալ, 1931–34-ին՝ ՀՍՍՀ բան– գյուղտեսչության ժողկոմի տեղակալ; 1935-ից ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալն էր։ 1937-ին միաժամանակ ընտրվել է Երևանի քաղաքային սովետի նախագահ։ Եղել է ՎԿ(բ)Կ և ՀԿ(բ)Կ ԿԿ–ների Նախագահության, ՀՍՍՀ և ԱՍՖՍՀ Կենտգործկոմների անդամ։ Հ․ Օհանյան

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ Ալեքսանդր Իսահակի [22․6(5․7), 1903, Աղնախ (Վրաստան)– 2․3․1954, Մոսկվա], հայ սովետական երա– ժըշտագետ–պատմաբան, քննադատ, հրա– Ա․ Հ․ Շահսուվարյտն Դ․ Ա․ Շահվերդյտն պարակագիր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1945)։ 1916-ից ապրել է Թիֆլի– սում, դաշնամուրի դասեր է առել Հ․ Տեր–Դավթյանից, կոնսերվատորիա– յում աշակերտել Ք․ Քուշնարյանին։ 1924– 1926-ին սովորել է Լենինգրադի կոնսեր– վատորիայի գիտակոմպոզիտորական ֆա– կուլտետում, շարունակել և 1931-ին ավար– տել Մոսկվայի կոնսերվատորիան, որ– տեղ դասավանդել է 1931–34-ին։ 1930– 1937-ին որպես, խմբագիր աշխատել է Հա– մամիութենական ռադիոյում։ 1937–46-ին աշխատել է «Մուզիկա» («Музыка») և «Սովետսկոյե իսկուսստվո» («Советское искусство») լրագրերի խմբագրություննե– րում, 1946–50-ին ղեկավարել ՍՍՀՄ կոմպոզիտորների միության երաժշտա– գիտության և երաժշտական քննադատու– թյան հանձնաժողովը։ Շ–ի քննադատա– կան մեթոդը բնութագրվում է տրամա– բանական հիմնավորվածությամբ և գա– ղափարագեղարվեստական կոնկրետ վեր– լուծությամբ ։ Երաժշտագետի տեսադաշ– տում զգալի տեղ են գրավել Կոմիտասի արվեստի և հայ դասական ու ժամանակա– կից երաժշտության ուսումնասիրություն– ները, որոնք ընդհանուր առմամբ առանձ– նանում են նյութերի լայն ընդգրկումով, կշռադատված համակարգումով, պատմա–, վերլուծական մոտեցումով։ Շ․ մասնակցել է 1939-ին Մոսկվայում կայացած Հայ ար– վեստի տասնօրյակի նախապատրաստ– մանը, հանդես եկել հոդվածներով, խըմ– բագրել նոտային ժողովածուներ։ 1945-ին նրա խմբագրությամբ է իրականացվել Տ․ Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի առա– ջին բեմադրությունը։ Երկ․ Հայ երաժշտության պատմության ակ– նարկներ, XIX–XX դդ․, Ե․, 1959; Ալեքսանդր Սպենդիարյան, Ե․, 1971։ Большой театр Сою- 8а ССР, М․, 1952; Комитас и армянская музыкальная культура, Е․, 1956; Избр․ ста– тьи, М․, 1958․ Ռ․ Աթայան

ՇԱՀՎԵՈԴՅԱՆ Դանիել (Դ ա ն ու շ) Ալեքսանդրի [11(23)․ 1․1882, գ․ Այգեհատ (այժմ՝ ՀՍՍՀ Թումանյանի շրջանի գ․ Դա– նուշավան) –24․10,1941], հեղափոխական շարժման ակտիվ մասնակից, կուսակցա– կան ու պետական գործիչ; Կոմունիստա– կան կուսակցության անդամ 1902-ից։ Միջ– նակարգ կրթությունը ստացել է Թիֆլի– սում։ Ավարտել է Պետերբուրգի համալ– սարանի իրավաբանական ֆակուլտետը (1911)։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1902-ից, մասնակցել է «Հայ սոցիալ–դեմոկրատների միության» ստեղծմանը և ՌՍԴԲԿ Կովկասի կազմա– կերպությունների I համագումարի (1903) աշխատանքներին։ 1904-ից կուսակցական