Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


աշխատ ւսնք է կատարել Պետերբուրգում և Թիֆլիսում, մասնակցել բոլշևիկյան «Կայծ», «Մեր խոսք» և «Բանվորի կռիվ» թերթերի հրատարակմանը։ Առաշին հա– մաշխարհային պատերազմի տարիներին պրոպագանդիստական աշխատանք է տա– րել Կովկասյան բանակում։ 1917-ի հոկ– տեմբերին ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Կովկաս– յան երկրային կոմիտեի կազմում։ 1918– 1920-ին կուսակցական ընդհատակյա աշ– խատանք է կատարել Վրաստանում U Հա– յաստանում։ Վրաստանի Դուշեթի գա– վառի գյուղացիների ապստամբության կազմակերպիչներից է։ 1919-ին տեղա– փոխվել է Հայաստան U ընտրվել ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) U ՀԿ(բ)Կ արտասահմանյան բյուրոյի ան– դամ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ 1921 ն 1924–^-28-ին եղել է ՀՍՄՀ և ԱՍՖԱՀ առևտրական ներ– կայացուցիչը Թուրքիայով 1922–23-ին ՀՍՍՀ արդարադատության ժողկոմն էր և ժողկոմխորհի նախագահի տեղակալը։ Շ․ մեծ ավանդ ունի հայրենադարձության կազմակերպման գործում։ 1928–29-ին ՀՍՍՀ Կարմիր խաչի ներկայացուցիչն էր Անգլիայում, Գերմանիայում և Բելգիա– յում։ 1928-ից աշխատել է ՍՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմատում։ Եղել է ՀամԿ(բ)Կ XIV համագումարի պատգամավոր։ Գրկ․ Ազաայաե Հ․ Գ․, Դանուշ Շահ– վերդյան (Պրոֆեսիոնալ հեղաՓոխական․ կյանքն ու գործունեությունը), Ե․» 1975։ Մ• Հովհաննիսյան

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ Ռուբեն Իսահակի [13(25)․ 11․1900, Սղնախ (Վրասաան)–14․8․1976, Երևան], հայ սովետական նկարիչ, խե– ցեգործ։ ՀՍՍՀ Ժող․ նկարիչ (1967)։ 1919– 1924-ին սովորել է Թիֆլիսի նկարչության և քանդակագործության դպրոցում (դասա– տուներ՝ Ե․ Թադևոսյան, Բ․ Ֆոգել, Ա․ Զալցման)։ Միաժամանակ մշակել է Ռ․ Ի․ Շահվերդյան ձայնը։ 1920–28-ին եղել է Թիֆլիսի օպե– րային թատրոնի մեներգիչ, այնուհետև, պարբերաբար՝ Թբիլիսիի, Կարագանդա– յի, Երևանի ռադիոյի երաժշտական խըմ– բագիր։ 1924-ից որպես գեղանկարիչ մաս– նակցել է ցուցահանդեսների։ Վաղ աշխա– տանքներում («Սաքսոնյան ճենապակի», 1925, «Վենետիկ», 1926) դրսևորվել է Շ–ի հակումը դեպի գեղանկարչության դեկո– րատիվ կողմը։ 1941-ին Շ․ տեղափոխվել է Երևան։ 1958-ից զբաղվել է խեցեգործու– թյամբ (հիմնականում՝ արձանիկներ, սյու– ժետային–կենցաղային կոմպոզիցիաներ); Շ․ պատկերել է Թիֆլիսի, Հայաստանի կենցաղը, արվեստը, բնությունը («Արա– գած», 1950, «Ծծմբային բաղնիքները Թիֆ– լիսում», 1956, «Ջրաղացի մոտ», 1962, «Չոնգուրահարների անսամբլը», 1966, «Հավլաբար», 1967, «Աղավնաձոր», 1968, երփնագրերը, «Հեծյալը», 1965, «Փոքրիկ հովիվը», 1966, «Բարբալե», 1967, «Կին– տո», 1968, «Ծովինարը Սանասարի և Բաղ– դասարի հետ», 1969, «Գուսան», 1970, «Թեյըմպում», 1972, «Երաժշտություն», 1973, «Անուշ», 1974, «Ոսկեվագցի աղջի– կը», 1975, խեցեգործական աշխատանքնե– րը ևն)։ Շ․ զբաղվել է նաև հախճասալիկ– ների պատկերագարդմամբ, լաքի մանրա– նկարչությամբ։ Շ–ի ստեղծագործությանը բնորոշ է մեղմ լիրիզմը, նուրբ հումորը։ Նրա գեղանկարչությունը աչքի է ընկնում ցայտուն դեկորատիվությամբ, լոկալ գույ– նով, առանց ստվերների ու կիսատոների, զարդանկարային, հարթային պատկեր– մամբ, խեցեղեն աշխատանքները՝ արևել– յան արվեստին հատուկ հագեցած ոճա– վորմամբ։ Մ․ Սաեփանյան Պատկերազարդումը տես 608– 609-րդ էջերի միջև՝ ներդիրում։

ՇԱՀՎԷՐԴՈՎ (Շահվերդյան) Ալեք– սանդր Եգորի [1(13)․10․1878, գ․ Այգեհատ (այժմ՝ ՀՍՍՀ Թումանյանի շրջանի գ․ Դա– նուշավան)–1937], Անդրկովկասում un- վետական իշխանության հաստատման համար մղված պայքարի մասնակից, կու– սակցական և պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1912-ից։ Սովորել է Թիֆլիսի, ապա՝ Բաքվի դասական գիմնազիանե– րում։ Ավարտել է Պետերբուրգի համալսա– րանի իրավաբանական ֆակուլտետը (1907)։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է դեռևս գիմնազիայում սովորելիս։ Բաքվում հաճախել է աշա– կերտական մարքսիստական խմբակի պա– րապմունքներին և մասնակցել հեղափո– խական շարժումներին։ 1905-ին, Պետեր– բուրգի Նևսկի հրապարակում տեղի ունե– ցած ուսանողական ցույցին ակտիվ մաս– նակցության համար, վտարվել է համալ– սարանից։ 1907-ին վերադարձել է Թիֆլիս։ Հետապնդումներից խուսափելու նպատա– կով տեղափոխվել է Բութայիս, որտեղ աշ– խատել է որպես հաշտարար դատավոր։ 1912-ից կապեր հաստատելով Ա․ Կաս յա– նի, Ֆ․ Մախարաձեի, Ա․ Մռավյանի և այլոց հետ՝ կատարել է կուսակցության Թիֆլիսի կազմակերպության հանձնա– րարությունները։ 1917-ին ՌՍԴԲ(բ)Կ–ի կողմից ներկայացվել է Թիֆլիսի քաղաքա– յին դումայի դեպուտատ։ Հեղափոխական գործունեության համար երկու անգամ (1917 և 1920) ձերբակալվել է։ 1920-ին աշխատել է Սովետական Ռուսաստանի Թիֆլիսի ներկայացուցչությունում։ 1921-ին հրավիրվել է Հայաստան և նշանակվել ՀՍՍՀ բանգյուղտեսչության ժողկոմ, ապա՝ արդարադատության ժողկոմ։ Շ․ 1923-ից Անդրֆեդերացիայի Կենտգործ– կոմի քարտուղարն էր։

ՇԱՀՎԵՐԴՈՎ․ Գրիգոր Գրիգորի [27․6(9․7)․ 1886, Թիֆլիս ––24․3․1977, Լենինգրադ], հայ սովետական մանկավարժ, պրոֆե– սոր (1924), Կիրգ․ ՍՍՀ գիտության վաստ․ գործիչ (1944), ՌՍՖՍՀ գիտության վասա․ գործիչ (1958)։ Սովորել է Թիֆլիսի երկա– թուղայինների տեխ․ ուսումնարաններում, Պետերբուրգի Պ․ Ֆ․ Լեսգաֆտի ազատ դպրոցում (հետագայում ֆիզիկական կուլ– տուրայի ինստ․), Պետերբուրգի նյարդա– հոգեբանական ինստ–ում։ Աշխատել է Կու– Ա․ Ե․ Շահվերդով Ս․ Ն․ Շահվերղովա բանի (Կրասնոդար, 1921–25), Լենինգրա– դի Ա․ Ի․ Գերցենի անվ․ (1925–30) ման– կավարժական ինստ–ն երում։ 1930-ից մինչև կյանքի վերջը եղել է Լենինգրադի Պ․ Ֆ․ Լեսգաֆտի անվ․ ֆիզիկական կուլ– տուրայի ինստ–ի մանկավարժության ամ– բիոնի վարիչ, ուս․ մասի պրոռեկտոր։ Երկ․ П․ ф․ Лесгафт․ Очерк жиэни и науч– но-педагогической деятельности, Л․, 1950․ Ռ․ Մեւիքսեթյան

ՇԱՀՎԵՐԴ(1ՎԱ Սուսաննա Նիկիտայի (17․5․1888, Թիֆլիս), Անդրկովկասում հե– ղափոխական շարժման մասնակից, ման– կավարժ։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ, դո– ցենտ (1947)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ավար– տել է Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացները (1917) և անցել մանկա– վարժական աշխատանքի։ Դասավանդել է բանվորական կիրակնօրյա դպրոցում, կապվել բոլփևիկ–ընդհատակայինների հետ, ներգրավվել ս–դ․ շարժման մեջ։ Մասնակցել է Թիֆլիսի ծառայողների 1918-ի գործադուլին, ընտրվել գործա– դուլային կոմիտեի անդամ։ 1919-ին աշ– խատել է բոլշևիկյան «Վոլնա» թերթի խըմ– բագրությունում։ Հեղափոխական գործու– նեության համար Շ․ ձերբակալվել և բան– տարկվել է։ Վրաստանում սովետական կարգերի հաստատումից հետո աշխատել է լուսավորության բնագավառում։ 1921 – 1925-ին եղել է Վրաստանի արհեստակցա– կան միությունների լուսաշխի միության նախագահը, 1925–29-ին՝ ՀամԿ(բ)Կ Ան– դըրերկրկոմի բաժնի վարիչ, միաժամա– նակ դասախոսել է Անդրերկրկոմի կո– մունիստական համալսարանում։ 1930-ին և 1931 – 1934-ին եղել է ԱՍՖՍՀ բանգյուղ– տեսչության ժողկոմի տեղակալ, 1931-ին՝ ՀՍՍՀ բանգյուղտեսչության ժողկոմ, 1934–37-ին՝ ՀՍՍՀ լուսժողկոմի տեղա– կալ։ Մասնակցել է Կանանց միջազգային հակաֆաշիստական կոնգրեսին (Փարիզ, 1934)։ Հետագայում աշխատել է Երևանի տարբեր բուհերում, որպես ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ։ Ընտրվել է ՍՍՀՄ,

ԱՍՖՍՀ, ՎՍՍՀ, ՀՍՍՀ ԿԳԿ–ների անդամ։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքա– յին կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղա– վւոխության շքանշաններով ու մեդալնե– րով։ ԾԱՀՈ№ԱԲԵՐՈհԹՅՈՒՆ, և կ ա մ տ ա– բ և ր ա․ թ յ ու ն, արտադրության տնտե– սական արդյունավետության ցուցանիշ, որ որոշվում է ստացված շահույթի կամ եկամտի և արտադրական հիմնական ֆոն– դերի ու շրջանառու միջոցների հարաբե– րությամբ (արտահայտած տոկոսներով)։ Հաշվարկային ցուցանիշ է, բնութագրում