տի ուժերը։ Նա անդուլ պայքար է մղել մենշևիկ–լիկվիդաւոորների, օտ զովիստ– ների, տրոցկիստների, գաղափարական տարընթացության, անկումայնության, մարքսիզմի ռևիզիայի, իդեալիզմի ու կրո– նական միստիցիզմի դեմ; Շ․ իրեն դրսևո– րել է որպես «կարծրաքար» հեղաւիոխա– կան–կուսակցական գործիչ։ «Աշխատան– քի պայմանները,– հաղորդել է Շ․ 1908-ի նոյեմբերին արտասահմանյան կուսակ– ցական կենտրոնին,– սոսկալի դժվարա– ցել են․ մեզ տառացիորեն խաչում են, ամեն կողմից թքակոծում են, ստորաց– նում․․․ Բայց մենք չենք վհատվում։ Հա– վատը դեպի ապագան և սերը դեպի մեր գործը անսպառ եռանդ են ներշնչում մեզ․․․» (Երկ․ լիակտ, ժող․, հ, 2, Էջ 108)։ Հեղափոխական նոր վերելքի տարինե– րին նոր թափ է ստացել Շ–ի գործունեու– թյունը։ Նա գլխավորել է Բաքվի կուսակ– ցական կազմակերպությունը և, որպես Ռուսաստանի կազմակերպական հանձնա– ժողովի անդամ, 1911-ին ակտիվորեն մասնակցել ՌՍԴԲԿ VI (Պրագայի) կոն՝ ֆերանսի նախապատրաստմանը։ Չնա– յած ձերբակալությանը (1911-ի սեպտեմ– բերին), որի հետևանքով Շ․ չմասնակցեց կոնֆերանսին (1912-ի հունվար), հեռա– կա կարգով նա մտցվել է նորընտիր Կենտ– կոմի կազմի մեջ, որպես անդամության թեկնածու։ 1911-ի մարտին Բաքվում հիմ– նադրել և խմբագրել է «Սու]րեմեննայա Մարքսիստական «Թեորետիկ» խումբը (Ռի– գա)։ Աջից երկրորդը նստած է Ս․ Շահումյանը ժիզն» («Современная жизнь») ամսա– գիրը, որի N 3-ում առաջին անգամ տպա– գրվել է Վ․ Ի․ Լենինի «Մարքսիզմը և «На– ша Заря»^ հոդվածը։ Նոյեմբերին Շ–ի նախաձեռնությամբ լույս է տեսել «Նոր խոսք» բոլշևիկյան ամսագիրը։ Նույն թվա– կանին աշխատակցել է կուսակցության կենտրոնական օրգաններ «Սոցիալ–դեմո– կրատ» («Социал-демократ») և «Ռա– բոչայա գազետա» («Рабочая газета») թերթերին։ 1912-ի հունիսին աքսորվել է Աստրախան, որտեղ համախմբել է բոլ– շևիկներին և աշխուժացրել տեղի կուսակ– ցական կազմակերպության աշխատան– քը, ղեկավարել բանվորների գործադուլ– ները, IV Պետական դումայի բոլշևիկյան ընտրական կամպանիան։ Այդտեղից նա նամակագրական կապ է հաստատել Վ․ 1 Լենինի հետ, աշխատակցել «Պրավդա» թերթին և մեկնել Պետերբուրգ՝ այն խըմ– բագրելու համար։ Աշխատակցեյ է նաե Թիֆլիսում հրատարակվող «Մեր խոսքը» Մ․ Գ․ Շահումյան բոլշևիկյան թերթին։ 1914-ի մարտին Շ․ վերադարձել է Անդրկովկաս և հաստատ– վել Բաքվում, ամրապնդել կուսակցական կազմակերպությունը, հրատարակել «Նա– շա ժիզն» («Наша жизнь») թերթը, մա– յիս–օգոստոսին գլխավորել Բաքվի պրո– լետարիատի համընդհանուր քաղ․ գոր– ծադուլը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, անմիջականորեն ղեկավարե– լով Բաքվի կուսակցական կազմակերպու– թյան և ողջ Կովկասի բոլշևիկների գոր– ծունեությունը, Շ․ պայքարել է լենինյան գծի համար։ 1915-ի հոկտեմբերի կեսերին նրա ղեկավարությամբ տեղի է ունեցել Կովկասի բուշեիկների Րէսքվի խորհըր– դակցությունը, որի բանաձևերը գրված են պատերազմի, հեղափոխության ու խաղա– ղության մասին լենինյան դրույթների ոգով և նպատակամղված իմպերիալիս– տական պատերազմը քաղաքացիականի վերածելու լոզունգի իրականացմանը։ խորհրդակցությունն ընտրել է ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան բյուրո՝ Շ–ի գլխաւխրությամբ։ 1915–16-ին աշխատակցել է «Պայքար» թերթին, դատապարտել հայկ․ կոտորած– ների հանցավորներին։ 1916-ի մարտի 7-ին Շ․ ձերբակալվել է Դրոզնիում ու բեր– վել Բաքու։ Նրա մասին Բաքվի նահան– գական ժանդարմական վարչության պետը մարտի 18-ին ոստիկանության դեպար– տամենտին հաղորդել Է․ «Շահումյանը համարվում է Կովկասի ամենազարգա– ցած ու փորձված կուսակցական աշխատող– ներից մեկը, որի հետ կապվում են բոլոր շրջանները և արտասահմանում ապրող կուսակցական անձնավորությունները; Նա համոզված բոլշևիկ է և հայտնի Լենինի կողմնակիցը, որի հետ Էլ վարում է գրա– գրություն․․․ Նրա հեռացումը Կովկա– սից․․․ հանգստություն կմտցնի ոչ միայն տեղական կյանքում, այլև ընդհանրապես Մարքսիստական խմբակը Ջալալօղլիում (Ստե– Փանավան)․ գործ Վ․ խորենյանի, Հայաստանի հեղափոխության թանգարան Կովկասյան երկրամասում» (ЦГИА, Груз․ ССР, ф․ 13, on 27, д․ 4484, л․ 145)։ Դեկտ․ 13-ին Շ․ արտաքսվել է Սարատով, որտեղից ազատվել է միայն Փետրվարյան հեղափոխությունից հետո։ 1917-ի մարտի 8-ին վերադարձել է Բաքու, որի բանվորների դեպուտատների սովետի նախագահն էր ընտրվել հեռակա կարգով։ Համախմբել է բոլշևիկներին, ամրապնդել ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեն և, զինված Վ․ Ի․ Լենինի Ապրիլյան թե– զիսներով ու կուսակցության YII կոնֆե– րանսի որոշումներով, մոբիլիզացրել ուժե– րը սոցիալիստական հեղափոխության հա– մար; Շ–ի խմբագրությամբ վերսկսվել է «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабо– чий») թերթի հրատարակությունը։ Նա ղեկավարել է նաև «Սոցիալ–դեմոկրատ» հայերեն թերթի հրատարակությունը։ «Բակինսկի ոաբոչի» թերթի (1907–08) խմբա– գրության կազմը Բաքվի սովետում նրա ջանքերով անցկաց– վել են մի շարք դեմոկրատական միջոցա– ռումներ։ Հունիսին Պետրոգրադում Շ․ հանդիպել է Լենինին։ Ինչպես վկայում է Ն․ Կրուպսկայան, Իլյիչն ուրախ էր տես– նելու Ստեփանին և մոտիկից խոսելու նրա հետ այն բոլոր հարցերի մասին, որոնք այն ժամանակ դրված էին բոլշևիկ– ների առջև (Կ ր ու պ ս կ ա յ ա Ն․ Կ․, Հիշողություններ Լենինի մասին, 1977, Էշ 384)։ Մասնակցել է Սովետների համառու– սաաոանյան I համագումարին, բոլշևիկ– ների ֆրակցիայի անունից հռչակել բա– նաձև արդարացի հաշտության մասին, ընտրվել Համառուսաստանյան ԿԴԿ–ի անդամ։ ՌՍԴԲ(բ)Կ YI համագումարում իր բացակայությամբ ընտրվել է կուսակ– ցության Կենտկոմի անդամ և ապա մտցը– վել նրա նեղ կազմի մեջ։ 1917-ի հոկտեմ– բերին գլխավորել է Կովկասի բոլշևիկ– յան կազմակերպությունների I համագու– մարը և ապա ղեկավարել այնտեղ ընտըր– ված ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի գործունեությունը (տես Ռասաս– աւսնի սոցիաւ–դեմոկրաւոակւսն բանվորա– կան (բոչշեիկների) կուսակցության կով– կասյան երկրային կոմիաե)։ Ողջունելով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխության հաղթանակը՝ Շ․ գլխավո– րել է սովետական իշխանության համար մղվող պայքարը Կովկասում և մերկացրել բուրժ․ նացիոնալիստների հակահեղափո– խական բլոկը։ Հոկտ․ 31–ին Բաքվի սո– վետը, Շ–ի նախագահությամբ, անմիջա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/432
Արտաքին տեսք