Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շամիլ Ա․ Շ․ Շամիլով ինստ–ում։ Գրական առաջին գործերն են «Քուրդ հովիվը» (1931, հայ․ հրա․ 1971) և «Ալագյազի քրդերը» (1932, հայ․ հրտ․ «Ալագյոզի քրղերը», 1932) վիպակները։ Տպագրվել են նրա «Լուսաբաց» (1958), «Երջանիկ կյանք» (1959, հայ․ հրտ․ «Բախ– տի ճանապարհին», հ․ 1 – 2, 1961–64) վեպերը, «Քրդական ժողովրդական հե– քիաթներ» (1967) գիրքը, «Քրդերի մեջ ֆեոդալիզմի հարցի շուրջը» (1936) ուսում– նասիրությունը։ Հեղինակ է «Դըմ–դըմ» (1966, հայ․ հրտ․՝ «Դըմ–դըմ բերդը», 1978) քրդ․ առաջին պատմավեպի, որի նյութը վերցված է համանուն էպոսից։ Շ–ի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ U այլ ժողովուրդների լեզուներով։ 1960-ին նրա սցենարով նկարահանվել է «Հայաստանի քրդերը» վավերագրական ֆիլմը։ 1972-ին Շ․ ընտրվել է Իրաքի քրդ․ ԳԱ թղթակից անդամ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի և ժողովուրդների բարեկա– մության շքանշաններով։

ՇԱՄԻՍ Ո (Chamisso) Ադելբերտ (1781, Շամպանի Բոկուր ամրոց, Ֆրանսիա – 1838, Բեռլին), գերմանական գրող և բնա– գետ։ 1801–06-ին եղել է պրուսական բա– նակի սպա։ 1812–15-ին բուսաբանու– թյուն, կենդանաբանություն, բժշկություն է ուսանել Բեռլինի համալսարանում։ 1815–18-ին մասնակցել է ռուս․ «Ռյուրիկ» առագաստանավով շուրջերկրյա ճանա– պարհորդությանը («Շուրջերկրյա ճանա– պարհորդություն», 1834–36, Շ–ի օրագի– րը)։ 1819-ին հայտնաբերել է սալպերի (ծովային կենդանիներ) սերունդների հա– ջորդականությունը։ Առաջին բանաստեղ– ծությունները գրել է ֆրանս․, 1801-ից՝ գերմ․։ Շ–ի քնարերգությունը բազմաժանր է՝ բալլադից մինչե սիրերգ։ Նրա «Կնոջ սերն ու կյանքը» (1830) շարքի համար երաժշտություն է գրել Ռ․ Շումանը։ Շ–ի առավել հայտնի գեղարվեստական ստեղ– ծագործությունը «Պետեր Շլեմիլի զարմա– նալի պատմությունը» (1814, հայ հրտ․ 1982) ռոմանտիկական վիպակն է, որը համաշխարհային հռչակ է բերել նրան։

ՇԱՄԻՐԱՄ, Շ ամիրամովթ (աքքադ․ Samiram, Sammuramat, եբր․ Samiramoth, հուն․ 2e|iipa^iG), Ասորեստանի թագու– հի՝ Շամշիադադ У-ի (մ․ թ․ ա․ 823–811) կինը, ամուսնու մահից հետո մանկա– հասակ որդու՝ Ադադնիրարի III թագավո– րի խնամակալուհին (810–806)։ Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շ–ի անվան շուրջ։ Հին հուն, առասպելներում (գրի են առել Կտեսիասը, Հերոդոտոսը և այլք) Շ․ համարվում է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի (այլ տարբե– րակում՝ Աստարտայի) դուստրը։ Մորից լքված մանուկ Շ–ին իբր խնամել են աղավ– նիները։ Չափահաս դառնալով՝ ամուս– նացել է նախ Նինոս թագավորի պալատա– կան խորհրդական և Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամա– կալուհին, պատերազմներ վարել Աֆրի– կայի ու Ասիայի մի շարք երկրներում։ Ավանդությունները Շ–ին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի «կախովի այգիները» ևն)։ Շ․ իբր վարել է տարփատենչ և զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո վւոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։ Ըստ հին հայկ․ ավանդության (տես <Արա Գեղեցիկ և Շամիրամ»), Շ․ սիրա– հարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն։ Մերժում ստանալով՝ վավաշոտ Շ․ մեծ ուժերով ներխուժել է Հայաստան, փորձելով բըռ– նությամբ տիրանալ Արա Գեղեցիկին և նրան հռչակել համայն Ասիայի տիրակա– լը։ Բայց Արա Գեղեցիկը զոհվել է Այրա– րատյան դաշտում տեղի ունեցած հերոսա– կան մարտում։ Նվաճված Հայաստանում (Վանա լճի արլ․ ափին) Շ․ իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք (տես Մենուայի ջրանցք), ապա– րանքներ, ծաղկանոցներ, այգիներ։ Սա– կայն շուտով սպանվել է Նինուաս որդու ձեռքով։ Շ–ի մասին առասպելներ ու ավանդու– թյուններ են հանդիպում նաև հին աշխար– հի այլ ժողովուրդների մոտ։

ՇԱՄԻՐԱՄ, գյուղ ՀՍՍՀ Աշտարակի շրջա– նում, Արագած լեռան ստորոտում, շըրջ– կենտրոնից 23 կմ հվ–արմ․։ Այգեգործա– պտղաբուծական սովետական տնտեսու– թյունն զբաղվում է նաև կերային կուլտու– րաների մշակությամբ, բանջարաբուծու– թյամբ, անասնապահությամբ։ Ունի ութամ– յա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Շ․ և Արուճ գյուղերի շրջակայքում գտնը– վում է մ․ թ․ ա․ II հազարամյակի 2-րդ կեսի և I հազարամյակի սկզբի հնագիտա– կան–ճարտարապետական հուշարձանա– խումբ։ Ընդգրկում է քաղաքատեղին, ար– հեստական ջրամբարը, հիմնական դամ– բարանադաշտը (պաշտամունքային տար– բեր հուշարձաններով), ծիսական կառույց– ների համալիրը, մեծ դամբարանաբլուր– ների խումբը, մերձակա առանձին դամ– բարաններ (այդ թվում՝ դոլմեններ), մե– գալիթյան աշտարակներ, քաղաքատեղիից ոչ հեռու գտնվող առանձնատների ավե– րակներ։ Հս–ից հուշարձանախմբին կից է Արուճի միջին բրոնզեդարյան դամբարա– նատեղին։ 1975-ից Շ․ պեղում է Երևանի պետ․ համալսարանի հնագիտական ար– շավախումբը։ Քաղաքատեղին ընդգրկում է երկու կիր– ճերի միջև ընկած ընդարձակ հրվանդանը։ Պարսպապատված ընդհանուր տարածու– թյունը մոտ 10 հա է։ Հարթավայրի կող– մից հրվանդանը հատում են հինգ պա– Շամիրամ րիսպներով կազմված պաշտպանական երեք գոտիներ։ Առաջինը կորաձև հրվան– դանը հարթավայրից անջատող, ուղղան– կյուն աշտարակներով պարիսպն է։ Իրա– րից փոքր հեռավորությամբ կառուցված երկուական զուգահեռ պարիսպները կազ– մում են 2-րդ և 3-րդ գոտիները։ Ներքին պարսպի լայնությունը հասնում է 8 г/–ի, 4-րդ պարսպի աշտարակի ճակատային լայնությունը 14 Վ է։ Երկու ձորաբերաննե– րը նույնպես ամրացված են եղել պարիսպ– ներով, որոնք շարված են խոշոր, որոշ մասերում՝ կոպիտ տաշած տուֆով, լիցքը՝ մանր քարերով ու կավաշաղախով։ Պահ– պանվել են մոնումենտալ կառույցների հետքեր։ Հրվանդանի եզրին գտնվում է հավանաբար պաշտամունքային նշանա– կության շինություն։ Քաղաքը կործանվել է մ․ թ․ ա․ մոտ IX դ․ վերջին կամ VIII դ․ սկզբին՝ հարձակումների հետեանքով։ Հելլենիստական դարաշրջանում այդ տա– րածքը կրկին բնակեցվել է։ Բնակա– վայրը եղել է հրվանդանի ծայրին, գե– րեզմանոցը՝՝ քաղաքատեղիի մնացած տարածքում։ Քաղաքատեղիի արլ․ ան– կյան արտաքին կողմում պահպանվել է առ այսօր գործող հնագույն ջրամբարը, որի պատվարի հիմքը շարված է տուֆե խոշոր սալերով։ Հրվանդանը հվ–արլ–ից եզերող կիրճի հանդիպակաց ափից սկըս– վում է հիմնական դամբարանադաշտը, որի մուտքի մոտ, ժայռի գագաթին գտնը– վող ժայռակոփ զոհարանի կենտրոնում, բարձրանում է կիսաշրջանաձև զոհասեղա– նը։ Պեղվել են սալարկղային և հիմնահո– ղային դամբարաններ, վերգետնյա դոլ– մեններ։ Գետնի մակերեսին դամբարան– ները շրջապատված են անմշակ քարերից կրոմլեխներով, որոնց մի մասը դրսից շրջափակված է տուֆե սրբատաշ սալե– րից շարված պատնեշներով։ Սալերի վրա տեղ–տեղ պահպանվել են ձիեր, մարտա– կառք, որսի տեսարաններ, վայրի կենդա– նիներ, սկավառակներ ևն պատկերող հարթաքանդակներ։ Որոշ դամբարանների վրա դրվել են մարդակերպ քարե արձան– ներ, տուֆե ուղղահայաց կոթողներ, մե– նաքարեր, ֆալլոսներ։ Ննջեցյալները թաղվել են կողքի պառկած կամ կծկված դիրքով, երբեմն՝ անդամահատված։ Կան բազմաթիվ վերաթաղումներ։ Դամբարա– նախցերում հայտնաբերվել են զենքեր (երկաթից և բրոնզից), զարդեր, խեցեղեն ևն։ Ամվւոփ խումբ են կազմում բլուրներից մեկի գագաթին գտնվող մեծ դամբանա– բլուրները։ Դամբարանախցերը կառուց– ված և մուտքերը փակված են տուֆե խո– շոր սալերով։ Այդ դամբանաբլուրներում թաղվել են ավագանու ներկայացուցիչներ։ Շ–ի պեղումները ցույց են տալիս, որ մ․ թ․ ա․ X–IX դդ․ երկաթի մշակույթը