Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Զոհվածների հու– շարձանը Արծվա– բնրդում 1946-ին կառուցվել է ծխախոտի ֆերմեն– տացիոն գործարանը (հումք մշակելու տարեկան կարողությունը՝ 3000 ա, արտա– դրանքը՝ մոտ 11 մլն ո․)։ Հումքն ստացվում է շրջանի ծխախոտագործական տնտեսու– թյուններից և ՀՍՍՀ Վարդենիսի շրջանից։ Արտադրանքն առաքվում է երկրի մոտ 45 ծխախոտի գործարան (Մոսկվա, Լե– նինգրադ, Կին, Բաքու, Ալմա Աթա, Թբի– լիսի, Դոնի Ռոստով և այլուր)։ 1952-ին ներդում հիմնադրվել է խաղողի ընդուն– ման կետ, որը 1956-ին դարձել է գինու գործարան և 1965-ին փոխադրվել Այգե– պատ։ Ունի խաղողի ընդունման և վերա– մշակման երեք կետ (Պառավաքար, Չորա– թան և Այգեպար)։ Տարեկան վերամշա– կում է 10,4 հզ․ ա խաղող։ Արտադրում է շամպայն (Երևանի շամպայն գինիների գործարանի համար), սապերավի գինու հումք, Բերդ, Այրում մակնիշի գինիներ (մի մասը կոնյակի սպիրտ արտադրելու համար)։Տարեկան արտադրանքը կազմում է 700 հզ․ ղկւ գինեհումք։ 1963-ին Այգե– պարում հիմնադրվեց պահածոների գոր– ծարան (տարեկան 9 մլն պայմանական տուփ կարողությամբ) պտղահյոլթերի, պտղի ու բանջարեղենի (դեղձ, խնձորի կեռաս, տանձ, կանաչ ընկույզ, թոլթ, վարունգ, պոմիդոր ևն) պահածոյացման արտադրամասերով։ Շրջանի խոշոր ձեռ– նարկություններից է 1958-ին Բերդում հիմ– նադրված գլխավորող պանրագործարա– նը, որն ունի կաթնամթերքների, պանրի և պաղպաղակի արտադրամասեր (ընդու– նում և վերամշակում է ավելի քան 6 հզ․ ա կաթ, թողարկում՝ 600 ա պանիր)։ 1921-ից շրջանում գործում է անտառատնտեսու– թյուն։ Ունի երկու տնկարան։ Տարեկան տալիս է 380 հզ․ ռ արտադրանք (տախ– տակ և մանրատախտակ)։ Աշխատանքներ են տարվում ֆաունայի և ֆլորայի պահ– պանման ու հարստացման ուղղությամբ։ Արտադրական մյուս ձեռնարկություննե– րից են հացի, սննդի, կենցաղսպասարկ– ման կոմբինատները, գյուղատնտ, մե– քենաների վերանորոգման արհեստանո– ցը ևն։ Գյուղատնտեսության առաջա– տար ճյուղերն են ծխախոտագործությու– նը, այգեգործությունն ու անասնապահու– թյունը։ Օգտագործելի հողային ֆոնդը 30175 հա է, որից վարելահողեր՝ 7975 հա, խոտհարքներ՝ 3055 հա, արոտավայրեր՝ 11235 հա, խաղողի այգիներ՝ 1135 հա, պտղատու այգիներ՝ 765 հա, անտառներ և թփուտներ՝ 6010 հա։ 1981-ին շրջանում կար 5 սովետական և 10 կոլեկտիվ տըն– տեսություն; Ոռոգելի հողատարածությու– նը 5733 հա է։ Մշակում են հացահատիկ (2400 հա), ծխախոտ (820 հա), կարտոֆիլ (950 հա)։ Զբաղվում են խաղողագործու– թյամբ, պտղաբուծությամբ (դեղձ, տանձ, խնձոր, սալոր, կեռաս ևն), բանջարաբու– ծությամբ (1100 հա, պոմիդոր, վարունգ, կաղամբ)։ 1980-ին արտադրվել է 6492 ա հացահատիկ, 1186 ա բանջարեղեն, 11055 ա կարտոֆիլ, 2851 ա ծխախոտ, 10916 ա խաղող, 1624 ա պտուղ։ Շ․ շ․ տալիս է հանրապետության ծխախոտի հումքի մոտ 12% -ը։ Զարգացած են խոշոր եղջերավոր անասնապահությունն ու խո– զաբուծությունը։ 1981-ին շրջանում կար 13600 խոշոր եղջերավոր (այդ թվում՝ 4800 կով), 6000 մանր եղջերավոր անասուն, 14000 խոզ, 20000 թռչուն և 1300 մեղ– վաընտանիք։ 1980-ին արտադրվել է 2290 ա միս, 8104 ա կաթ, 21 ա բուրդ, 1,5 մլն ձու։ Շրջանում երկաթուղի չկա։ Երկաթուղային ամենամոտ (28 կմ) կայա– րանը Թավուզն է (Ադրբ․ ԱՍՀ–ում)։ Խճու– ղային ճանապարհների երկարությունը 270 կմ է (92,3 կմ–ը4 կոշտ ծածկով)։ Հիմ– նական ճանապարհներն են Բերդ–Թա– վուզ և Բերդ–Կրասնոսելսկ ճանապարհ– ները, որոնցով շրջանը կապվում է Երե– վանի հետ։ Բնակավայրերը շրջկենտրոնի հետ կապված են մշտապես գործող ավտո– բուսային տրանսպորտով։ 1980-ից Այգե– պարի մոտ գործում է օդանավակայան։ Բերդում գործում է շրջանային կապի հան– գույց։ Բոլոր բնակավայրերն ունեն կապի բ աժանմունքներ։ Առողջապահությունը։ Շ․ շ–ում գոր– ծում են 3 հիվանդանոց (Բերդ, Արծվա– բերդ և Պառավաքար)՝ 225 մահճակալով, 7 դեղատուն (Բերդ, Արծվաբերդ, Այգե– պար, Մոսեսգեղ, Այգեձոր, Նորաշեն, Պառավաքար), շրջանային պոլիկլինիկա, շտապօգնության և սանիտարահակահա– մաճարակային (Բերդ) կայաններ։ Բոլոր բնակավայրերում կան բուժմանկաբար– ձական կետեր։ Աշխատում են 50 բժիշկ և 358 միջին և կրտսեր բուժաշխատող։ Մշակույթը։ 1980–81 ուս․ տարում Շ․ շ–ում կար 20 հանրակրթական դպրոց, որից 18-ը՝ միջնակարգ (մեկը՝ երեկոյան), 2-ը՝ ութամյա (7200 աշակերտ, 650 ուսու– ցիչ, որից 412-ը՝ բարձրագույն կրթու– թյամբ), 20 մսուր–մանկապարտեզ (1655 երեխա, 155 դաստիարակ–մանկավարժ, 55-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Շըրջ– կենտրոնքւմ գործում են գեղարվեստի, երաժշտ․ և մարզական դպրոցներ, գյու– ղական պրոֆտեխ․ ուսումնարան, Երևանի էլեկտրատեխ․ տեխնիկումի մասնաճյու– ղը։ 1981-ին կար 47 գրադարան, 17 մշա– կույթի տուն, 3 ակումբ (Վարագավան, Նավուր և Բերդ)։ Շրջկենտրոնում գործում է կինոթատրոն, մնացած բնակավայրե– րում՝ ստացիոնար կինո։ Շրջանային ժող, թատրոնը հյուրախաղերով եղել ԷՄոսկվա– յում, Բուլղարիայում։ Մշակութային տնե– րին ու ակումբներին կից գործում են գե– ղարվեստական և թատերական ինքնա– գործ խմբակներ։ Վերին Կարմիրաղբյու– րում, Նորաշենում և Չինարիում կան հայ– րենագիտական թանգարաններ։ Շրջանը գազիֆիկացված և ռադիոֆիկացված է։ Օգտվում է Երևանի և Մոսկվայի հեռուս– տատեսային հաղորդումներից։ 1936-ից լույս է տեսնում «Այգաբաց» շրջանային թերթը։ Ղ․ Մուրադյան, Վ․ Սաղում յան Պատկերազարդումը տես 400–401-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VII։

ՇԱՄՇԻՆՅԱՆՀարությունԻսահակի [9(21)․ 2․1856, Թիֆլիս –1(14)․2․1914, Թիֆլիս], հայ նկարիչ։ 1874–77-ին սովորել է Գե– ղարվեստը խրախուսող կովկասյան ըն– կերության նկարչական դպրոցում, 1877– 1882-ին՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակա– դեմիայում, Վ․ Պ․ Վերեշչագինի և Պ․ Պ․ Չիստյակովի մոտ, ստացել երկրորդ կար– գի դասային նկարչի կոչում։ 1883-ին կա– տարելագործման նպատակով մեկնել է Փարիզ, Մյունխեն, Վենետիկ։ 1884-ից վերջնականապես հաստատվել է Թիֆլի– սում, ուր ստեղծագործելու հետ մեկտեղ ծավալել է ակտիվ մանկավարժական գոր– ծունեություն։ Շ․ ստեղծել է հայ և վրացի ժողովուրդների կյանքը, տոնահանդես– ներն ու ժող․ խաղերը պատկերող կենցա– ղային ժանրի նկարներ, բնանկարներ, դիմանկարներ։ Շ–ի դեմոկրատական Մ․ Ա․ Վ ո nt բ և լ․ Հարություն Շամ– շինյանի դիմանը* կարը (1883, Հա– յաստանի պետ․ պատկերասրահ, Երևան) ոգով ներթափանցված ռեալիստական ստեղծագործությանը բնորոշ է իրակա– նության հավաստի վերարտադրումը, բնապատկերի ու մարդկային տիպաժների ստուգությունը («Հին Թիֆլիսը», 1887, «Շեյթան բազար», 1890, «Ղեյնոբա», 1893, «Սանահինի կամուրջը», 1899, «Լեռնը– ցիների դադարը», 1902, «Նկարչի մոր դի– մանկարը»)։ Շ․ հայ իրականության մեջ առաջիններից Էր, որ ստեղծել է օֆորտի տեխնիկայով գրաֆիկական թերթէտ (Պ․ Պ․ Չիստյակովի, Խ․ Աբովյանի դիմա– նկարները, «Փոստատան բակում» բնա– նկարը)։ 1884-ից մինչև կյանքի վերջը Շ․ դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան, Գա– յանյան և Ս․ Նշանի դպրոցներում, մշակել Հ․ Շամշինյան, -«Սանահինի կամուրջը» (1899, Հայա՛ստանի պետ․ պատկերասրահ, Երևան)