Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ Շտպանյան նկարասրահում 1926-ին ցուցադրած գոր ծերի համար պարգևատրվել է «Պատվո լեգեոն» շքանշանով։ Շ․ եղել է Ֆրանսիա յի ծովանկարիչների և գունավոր Փորա գրության նկարիչների ընկերությունների հիմնադիրներից, հայ արվեստագետների «Անի» ընկերության անդամ։ Շ–ի «Նոր– մանդացի ձկնորսներ» աշխատանքը (1898) գտնվում է Հայաստանի պետական պատ կերասրահում։ Պատկերազարդումը տես 464-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․Շիշմանյան Ռ․, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե․, 1958։ Avedissian О․, Peintres et sculpteurs Armeniens, Le Cai- re, 1959․ Ե․ Մարւռիկյան


ՇԱՊԻՆ–ԳԱՐԱՀԻՍԱՐ, Շաբին–Կ ա– ր ա հ ի ս ա ր («պաղլեղի Սնաբերդ»)* բերդաքաղաք Փոքր Հայքի Նիկոպոլսի գավառում, Գայլ գետի Կերնավուս (Բա– գըրսակ) վտակի ստորին հոսանքի աջ ափին, Կիրեսունտի անտառապատ լեռ նաշղթայի հարավային ստորոտին փըռ– ված Ակշահրապատ (Օկշար–օվա) դաշ– Շապին–Գարահիսար տում։ Այժմ Թուրքիայի Կիրեսունտ վիլա յեթի Շաբին–Կարահիսար գավառի կենտ րոնն է։ Շրջապատված է բարեբեր դաշ տերով, լեռնային թավ մարգագետիննե րով։ Մոտակայքում կա առատ պաշարնե– րով պաղլեղի հանք (շահագործվում է հնա– գույն ժամանակներից)։ Ուսումնասիրող ները նույնացնում են միջնադարյան Մավ– րոկաստրոն բերդաքաղաքին (հուն․ Маи- pdxaaxpov – Աեաբերդ)։ Շ–Գ–ում թուրք, տիրապետության հաստատումից (1473-ից) հետո Սնաբերդ հին անունը թարգմանվել է Շ–Գ․։ XVII դ․ թուրք, ուղեգրող էվլիա Չելեբին վկայում է, որ Շ–Գ․ վաճառա շահ քաղաք էր, ուներ 750 խանութ, բազ մաթիվ արհեստանոցներ, 2 բաղնիք, 9 թաղ, 1600 տուն հայ բնակիչ։ Նա գրում է, որ Շ–Գ–ի առաջին տերը եղել է Հայկա– նի մյուլաք (Հայկազյան իշխան) Կիա– մելերը, հետո անցել է Տրապիզոնի հա յերի ձեռքը։ Նույն ուղեգրողի վկայու թյամբ՝ Շ–Գ–ի բերդապարիսպները (շըր– ջագիծը՝ մոտ 2 կմ, միջին բարձրությունը՝ 5 մ) ամրացված էին 70 աշտարակով և 100 պատվարով, բերդն ուներ 3 մետաղա կուռ դարպաս, ջրամբարներ, ցորենի ամ բարներ։ Բերդը կառուցված էր չորս կող մից խոր ձորերով կտրտված մոտակա լեռնապարի գագաթին։ Քաղաքից բերգ տանող նեղ շավիղը գագաթի ժայռերի մեջ ընդհատվում ն․ տեղ–տեղ Փոխվում էր սան դուղների։ Գահավեժ զառիթափը Փաստո րեն անմատչելի էր դարձնում բերդը։ XIX դ․ վերջին բերդը լքված էր, հին ջրամ բարները (թվով՝ 9) խցված էին Փլատակ ների շեղջակույտով։ Կանգուն էր դղյակի արմ․ ծայրամասի ութանկյուն մեծ աշտա րակը (պատերը՝ 1,5 մ հաստությամբ, շարվածքը՝ հղկված քարերով), իսկ վեր– նահարկերին կապող սանդուղքը փլված էր։ Սրակամար դարպասներից մեկի մուտ քին զետեղված էր իշխանական զինանշա նի վահանիկ՝ երկգլխանի արծվանշանով։ XX դ․ սկզբին Շ–Գ․ ուներ 2000 տուն բնա– կիչ (գերազանցապես հայեր), երկու եկե ղեցի (Ս․ ՍտեՓանոս, Ս․ Աստվածածին), դպրոցներ։ Արհեստագործության և առևտ րի աշխույժ կենտրոն էր, արտահանում էր պաղլեղաքար, արհեստագործական զա նազան արտադրանքներ, հացահատիկ, մրգեղեն։ Շ–Գ–ի գավառը հայոց եկեղեցու թեմե– րից մեկն էր։ Թեմական առաջնորդի աթո ռանիստն էր Ս․ Առաքելոց վանքը (Վերին Ածպտեր և Ներքին Ածպտեր գյուղերի միջև)։ Շ–Գ–ի գավառի հայաբնակ ավաննե րից ու գյուղերից էին Ածպտերը (Վերին և Ներքին), Ակշահրը կամ Ակշահրապատը, Աղվանիսը (Արգավուս), Անդրիասը, Բուր գը, Թամարզան, Կուրթանոցը (Քրդնոց), Հին Քաղաքը (Էսկի–Շեհր), Մշակնոցը (Մշկնոց), Մուշենցը, Ջևիզլին ևն։ 1895՛– 1896-ին, թուրք, սուլթանության կազմա կերպած հայկ․ ջարդերի ժամանակ, Շ–Գ–ում համիդեականները կոտորեցին շուրջ 5 հզ․ հայ։ Շ–Գ–ում և նրա գավա ռում ապրող հայերի (շուրջ 25 հզ․) մեծ մասը կոտորվեց 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ (տես Շապին–Գարահիսարի հերոասմւսրւո /9/5), սակավաթիվ փըրկ– վածներն ապաստանեցին Արևելյան Հա յաստանում և այլուր։ Շ–Գ–ում են ծնվել զորավար Անդրանիկը, ճարտարապետ Թ․ Թորամանյանը։ Գրկ․ էվլիա Չ և լ և բ ի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները "Հայաստանի, Ա հայերի մասին 4, Թուրքական աղբյուրներ 3)։ Ի ն ճ ի ճ– յան Ղ–, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ․ 1, Վնա․, 1806, էջ 325–328։ Մ․ ԿաավաւյաԱ


ՇԱՊԻՆ–ԳԱՐԱՀԻՍԱՐԻ ԲԱՐԲԱՌ, հայե րենի բարբառ։ Ըստ հայերենի բարբառ ների ձևաբանական դասակարգման պատ կանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատ– կանիշ վիճակագրական դասակարգման մտնում է Փոքր Հայքի կամ արմ․ բարբա ռախմբի մեջ՝ գրավելով միջբարբառային դիրք Կարնո և Սեբաստիայի բարբառ ների միջև։ խոսվել է Արևմտյան Հայաս տանի Շապին–Գարահիսար քաղաքում։ Միջավայրը կորցրած բարբառ է։ Ունի եռաստիճան բաղաձայնական համակարգ (բ >Բ% պ >պ» Փ>Փ)։ Աոկա են հ և ֆ հնչույթները։ Ձայնավոր քմային հնչյուն ները (ա, օ, ու) գործառվում են հիմնակա նում փոխառյալ բառերում; Գրաբարի երկ բարբառները պարզվել են․ այ>ա (լայն > >լան), իւ>ու (ալիւր >ալուր), ոյ>ու (քոյր >քուր)։ Բառասկզբում և >է (ես > >էս), ո >օ (ոտն >օտք)։ Կ||գ ռնգային ներից առաջ դարձել է յ (ցնկնել< ցըյնէլ)։ Սեռականը որպես հատկացուցիչ կիրառ վելիս ստանում է հոդ։ Բացառականի ձե– վույթներն են՝ էն, մէն, գործիականինը՝ օվ, հոգնակի սեռականինը՝ ուն։ Ցուցա կան դերանունների ձևերն են՝ աս, ատ, ան» սըվի–գ//գի//գիգ, դըՎԻ՜գ//գի//գիգ» նըվի–գ//գի//գիգ։ Բայական լծորդություն ներն են՝ էլ (աղօթէլ), իլ (խօսիլ), ալ (բա նալ)։ Վաղակատար դերբայի վերջավո րությունն է էր, հարակատարինը՝ ած (ձ)։ Պատճառական ածանցն է՝ ցըն։ Օժան դակ բայը խոնարհվում է հետևյալ ձևով՝ էմ, էս, է, էնք, էք, էն, էյի, էյիր, էր, էյանք, էյիք, էյին։ Բայի ներկա ժամանակը կազմվում է նախադաս կը մասնիկով։ Ունի շարունակականի ձևեր՝ ետադաս ւոար//դար մասնիկով։ Ապառնի ժամանա կի ցուցիչն է պիդի//պի//պ։ Հրամայակա նը եզակի թվում ունի ա, է, իր, հոգնակի թվում4 էք ձևույթները (խաղա՛, նըստէ՝, խօսի՝ր, մօրթէ՝ք)։ Կրավորականը հան դես է գալիս վ ցուցիչով։ Դ․ Կոաոանդյան


ՇԱՊԻՆ–ԳԱՐԱՀԻՍԱՐԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915, Շապին–Գարահիսարի հայ բնակ չության գոյամարտը թուրքական զորքե րի ու հրոսակախմբերի դեմ։ Շապին–Գա– րահիսարում և գավառում առաջին համաշ խարհային պատերազմի նախօրյակին կար 25 հզ․ հայ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, արհեստագործու թյամբ, առևտրով, ունեին իրենց կրթա րաններն ու հոգևոր–մշակութային կենտ րոնները։ Չնայած նրանց խաղաղ աշխա տանքին ու օրինապահ վերաբերմունքին, թուրք, իշխանությունները հաճախ կազ մակերպում էին հալածանքներ, կողո պուտ և սպանություններ։ Շապին–Գարա հիսարի հայությունը հարկադրված է եղել բազմիցս ընդդիմանալ թուրք, բռնություն ներին։ 1895–96-ին թուրք, ջարդարար ների դեմ հատկապես աչքի է ընկել Դա– նիել Չաուշի խումբը։ Շապին–Գարահի– սարից էր թուրք, բռնակալության դեմ ամենուրեք մարտնչող, ժողովրդական հերոս Անդրանիկը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք, զորահավաքով Շապին– Գարահիսարի մոտ 300 երիտասարդ զո րակոչվեց բանակ, իսկ մյուսները վճա րելով 40-ական ոսկի՝ առժամանակ ազատ վեցին։ Բայց շուտով նրանց էլ հավաքա գրեցին՝ որպես շալակավորներ և այլ Տեսարան Շապին–Գար ահիս արից