Բ․ Մ․ Շապոշնիկով Վ․ Ն․ Շապոշնիկով մարքս–լենինյան մեթոդով շարադրված աշխատության մեջ աոաջին համաշխար– հային պատերազմի փորձի վրա տվել է ապագա պատերազմի բնույթը, նշել նրա– նում Գլխավոր շտաբի դերը։ Շ․ եղել է Կենտգործկոմի անդամ, ՍՍՀՄ I գումար– ման Գերագույն սովետի դեպուտատ, ՀամԿ(բ) ԿԿ անդամության թեկնածու (1939-ից)։ Պարգևատրվել է Լենինի 3, Կարմիր դրոշի 2, Սուվորովի I աստի– ճանի, Կարմիր աստղի 2 շքանշաններով։ Շ–ի անունով են կոչվում «Վիստրել» բարձ– րագույն դասընթացները։ Թաղված ԷՄոսկ– վայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։ Երկ․ Воспоминания․ Военно-научные тру– ды, М․, 1974․ Գրկ․ Захаров М․ В․, Учёный и воин, М․, 1974․
ՇԱՊՈՇՆԻԿՈՎ Իլյա (Փ ա փա խ չ յ ա ն Եղիա) Գալուստի [22․12․1895 (3․1․ 1896), Դոնի Ռոստով –17․1․1953, Դոնի Ռոստով], սովետական կոմպոզիտոր, դի– րիժոր, մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1952)։ Ավարտել է Կիևի կոնսերվատորիայի տեսական–կոմպոզի– տորական (1920) և Դոնի Ռոստովի հա– մալսարանի հասարակական գիտություն– ների (1924) բաժինները։ Կատարելա– գործվել է Մոսկվայում՝ կոմպոզիտոր Մ․ Իպոլիւոով–Իվանովի մոսլ։ Դոնի Ռոս– տովի ռադիոյի (1925–35) և ֆիլհարմո– նիայի (1938–40 և 1944–53) սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկա– վար և գլխավոր դիրիժոր։ Դասավանդել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսում– նարանում (1937-ից) և զինվորական երա– ժիշտների դպրոցում (1941–46)։ 1944– 1953-ին ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միու– թյան Ռոստովի բաժանմունքի վարչու– թյան նախագահ։ Ստեղծագործության մեջ օգտվել է հայկ․, մոլդավ․, տաջիկ․, թա– թարական, ադրբ․, Դաղստանի, Դոնի կա– զակների երաժշտության տարրերից։ Գրել է «Բախչիսարայի շատրվանը* օպե– րան (կատարվել է ռադիոյով, 1937), <Երեք բարեկամ» երաժշտական կոմե– դիան (1952), 2 սիմֆոնիա (1920, 1943), նվագախմբային նախերգանքներ, սյուիտ– ներ, ռապսոդիաներ, «Նախիջևանյան էս– քիզներ», «Երևանյան էսքիզներ», «ՍՍՀՄ ժողովուրդների պարեր» շարքը, դաշնա– մուրի 2 կոնցերտ (1-ինը՝ 1924, 2-րդը՝ 1944, հայկ․ թեմաներով), դաշնամուրա– յին տրիո, ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների հա– մար։ ԱաՐուդաղյաԱ
ՇԱՊՈՇՆԻԿՈՎ Վլադիմիր Նիկոլաևիչ (1884–1968), սովետական մանրէաբան։ ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1953)։ ՍՍՀՄ–ում տեխ․ մանրէաբանության հիմնադիրնե– րից է։ Ավարտել է Մոսկվայի համալսարա– նը (1910)։ Աշխատել է տեղի բույսերի ֆիզիոլոգիայի (1911–26, 1921-ից՝ պրո– ֆեսոր) և մանրէաբանության (1926–67, 1938-ից՝ ամբիոնի վարիչ) ամբիոններում։ Եղել է քիմիա–դեղագործական ԳՀԻ–ի տեխ․ մանրէաբանության (1920–35), խը– մորման արդյունաբերության կենտրոնա– կան գիտահետազոտական (1935–38) լա– բորատորիաների, ինչպես նաև ՍՍՀՄ ԳԱ մանրէաբանության ինստ–ի տեխ․ մանրէա– բանության բաժնի (1938–63) վարիչ։ Հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են միկրոօրգանիզմների ֆի– զիոլոգիային։ Բացահայտել է մանրէաբա– նական շատ պրոցեսների երկփուլ բնույ– թը։ Շ–ի աշխատանքների հիման վրա ՍՍՀՄ–ում կազմակերպվել է կաթնաթթվի, կարագաթթվի, ացետոնի և արդ․ բուտիլ սպիրտի արտադրությունը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1950)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
ՇԱՊՈՐԻՆ Ցուրի Ալեքսանդրովիչ (1887– 1966), սովետական կոմպոզիտոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1954)։ 1918-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ 1919–34-ին եղել է Լենինգրադի թատրոն– ների երաժշտական մասի վարիչ։ 1936-ից ապրել է Սոսկվայում, 1939-ից դասավան– դել Մոսկվայի կոնսերվատորիայում (1940-ից՝ պրոֆեսոր)։ Աշակերտներից են Ե․ Սվետլանովը, Ա․ Ֆլյարկովսկին, Ռ․ Շչե– դրինը։ 1952-ից՝ ՍՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ Իր լավագույն եր– կերում Շ․ զարգացրել է ռուս, դասական երաժշտության ավանդույթները։ Գրել է «Դեկաբրիստներ» օպերան (1953), «Կու– լիկովո դաշտում» սիմֆոնիա–կանտատը (1939), օրատորիաներ (այդ թվում՝ <Ասք ռուսական հողի համար մղված ճակատա– մարտի մասին»), սիմֆոնիա (1932), «Լու» սյուիտը (1926), վոկալ շեւրքեր («Հեռա– վոր պատանեկություն», 1939 ևն), վոկալ– սիմֆոնիկ բալլադներ, ռոմանսներ, դաշ– նամուրի 2 սոնատ, խմբերգեր, երաժշտու– թյուն դրամատիկական ներկայացումնե– րի և կինոնկարների համար, կատարել ժող․ երգերի մշակումներ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1946, 1952)։ Պարգե– վատրվել է Լենինի և 2 այլ շքանշաննե– րով։ Գրկ․ Мартынов И․, Ю․ Шапорин, М․, 1966․
ՇԱՊՈՒՀ, Պարսկաստանի շահեր, Սա– սանյանների դինաստիայից։ Շ․ I (ծն․ թ․ անհտ․ –273), շահ 243-ից։ Շարունակել է հոր՝ Սրւոաշիր /-ի անջատ– ված երկրամասերը վերամիավորելու քա– ղաքականությունը, ստեղծել հզոր կենտ– րոնացված պետություն։ Գրավել է Ատըր– պատականը, Գիլանը, Վրկանը, Մերվը, խորեզմը ևն։ Փոփոխակի հաջողությամբ պատերազմել է Հռոմ․ կայսրության հետ։ 252 կամ 253-ին գրավել է Հայաստանը (Շ․ I-ի մահից հետո Հայաստանը վերա– կանգնել է իր ինքնուրույնությունը), 255-ին4 հռոմեացիներից Դուրա Եվրոպոս քաղաքը, իսկ 260-ին Եդեսիայի մատույց– ներում տեղի ունեցած ճակատամարտում հաղթել է կայսր Վալերիանոսին և գերել նրան։ Եդեսիայի ճակատամարտում Շ, I-ի կողմում կռվում էին նաև հայկ․ զորա– մասեր։ Հռոմ․ կայսրության նկատմամբ տարած հաղթանակները նկարագրել է, այսպես կոչված «Քաաբա–ե Զարդոշթ» Շապուհ I (բարձրաքանդակ պարսից արքանե– րի տոհմական դամբարանից, Նաղշ–ի Ռուս– տամ) եռալեզու ծավալուն արձանագրության մեջ։ Իր բազմաթիվ հաղթանակների պատ– վին կառուցել է Նև Շահփուր, Փերոզ Շահ– ւիուր, Գունդի Շահփուր և Վեհ Շահփուր քաղաքները։ Շ․ 1 ստացել է Իրանի և ոչ Իրանի արքայից արքա (շահնշահ) տիտ– ղոսը։ Շ․ II (ծն․ թ․ անհտ․–379), շահ 309-ից։ Ռրմիզդ II-ի որդին։ Պետ․ իշխանությունն ամրապնդելու նպատակով բարեփոխել է զրադաշտականությունը, հոգևոր ղեկա– վարությունը բաժանել մի քանի մոգպետ– ների միջև։ Հալածել է Իրանի քրիստոն– յաներին (սկսած 340-ից), Շոշի բնակիչ– ների ապստամբությունը ճնշելու ժամա– նակ ավերել է քաղաքը, նույն տեղում հիւքՆել էրան խվառե Շահփուր վարչա– կան և առևտրաարհեստավորական կենտ– րոնը։ Ուժեղացրել է մանիքեության հե– տևորդների հալածանքը։ Շ․ II-ի օրոք ավարտվել է <Ավեսաայի> վերջնական խմբագրումը։ Արտաքին ասպարեզում Շ․ II հանդես է եկել իբրև Հռոմ․ կայսրության ախոյանը Հայաստանում և Միջագետքում։ 338, 345, 350-ին պաշարել է Մծբինը, գրավել Սին– գարան (345 և 360), Ամիդը (359), Րեգաբ– դեն (360)։ 350-ական թթ․ Շ․ И պատե– րազմել է խիոնիտների, քուշանների և այլ ցեղերի դեմ, որոնց հետ 358-ին կնքել է հաշտություն։ 363-ին հաշտություն է կըն– քել նաև հռոմ․ կայսր Հովիանոսի (363– 364) հետ, որով կայսրությունը Իրանին է զիջելՄիջագետքի տիրույթները, Մեծ Հայ– քի Աղձնիք, Մոկք նահանգները, հրաժար– վել է Հայաստանին օգնելուց։ Շ․ II օգտվե– լով այդ պայմանագրից՝ 364-ին պատե– րազմ է սկսել Հայաստանի դեմ, խաբեու– թյամբ գերել է (367 կամ 368-ին) Հայոց արքա Արշակ Я-ին։ 368-ին հռոմեացինե– րի օգնությամբ գահ է բարձրացել Պապը (368–374), որի դեմ 368–369-ին արշավել է Շ․ II, գրավել ու ավերել է Հայաստանի քաղաքները, բազմահազար բնակչություն