Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գերեվարել Իրան։ 371 կամ 372-ին Հռոմ․ կայսրության և Իրանի միջև նոր կռիվներ են սկսվել Հայաստանի համար։ Հայ– հռոմեական զորքերը պարտության են մատնել Շ․ II-ի բանակը։ Իրանի և Հռոմ․ կայսրության միջև կնքվել է զինադադար։ Շ․ Ill (ծն․ թ․ անհտ․–388), շահ 383-ից։ Շ․ II-ի որդին։ Շ․ III Հռոմ․ կայսրության հետ Հայաստանում ունեցած հակասու– թյունները հարթել է խաղաղ ճանապար– հով, Հայաստանը բաժանելու միջոցով։ Կողմերի միջև խաղաղության դաշնագրի U Հայաստանի բաժանման պայմանները մշակելու նպատակով Շ․ III 384-ին և 386-ին պատվիրակություններ է ուղարկել Կ․ Պոլիս։ Դաշնագիրը կնքվել է 387-ին (որոշ տվյալներով՝ 385-ին), որով Հայաս– տանի մեծագույն մասը (որտեղ թագավո– րում էր 385-ին Շ․ III-ից Հայոց թագավոր ճանաչված Խոսրով Դ) ընկավ Իրանի գեր– իշխանության տակ, իսկ փոքր մասը (որտեղ թագավորում էր Արշակ Գ)ճ Հռոմ․ կայսրության (Հայաստանի առաջին բա– ժանում)։ C․JI1 դրամների վրա պատկերված է Անահիտ աստվածուհու խորհրդանշանը կրող թագով։ Գրկ․ Փ ա վ ս տ ո ս Я ու գանդ, Պատ– մություն ^այոց, Ե․, 1968։ Մtա ն ա ն դ– յան Հ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։ Ն․ Արզոէմանյան

ՇԱՊՈՒՀ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ պատմիչ։ Ապրել և ստեղծա– գործել է IX դ․ վերջին և X դ․ սկզբին։ Հա– յոց իշխան Աշոա Բագրաաոմւի Մ ս ա կ ե– ր ի եղբայր Շապուհի թոռը, Աշոտ Պատ– րիկի որդին։ Հետագա պատմիչների վկա– յությունների համաձայն4 Շ․ Բ․ իր պատմ․ երկը (չի պահպանվել) շարադրել է Աշոա Ա թագավորի (885–890) որդու՝ Դավիթ Բագ– րաաունու պատվերով, ժամանակի աշխար– հիկ լեզվով՝ «գեղջուկ բանիւ»։ Երկը բո– վանդակել է Բագրատունիների, մասնա– վորապես Աշոտ Ա–ի ժամանակաշրջանի պատմ․ իրադարձությունները։ Թյուրի– մացաբար Շ․ Բ–ուն է վերագրվել և նրա անունով հրատարակվել («Պատմութիւն Շապուհ Բագրատունւոյ», 1921) անանուն մի երկ, որի հեղինակին հետագայում տրվել է Անանուն Զրուցագիր պայմանա– կան անունը։ Գրկ․ Ավդալբեգյան Թ․, ’’Հայագիտա– կան հետազոտություններ, Ե․, 1969։

ՇԱՊՈՒՀ ՊԱՐՍԻ4 (ծն․ թ․ անհտ․–419), Հայաստանի դրածո թագավոր 416-ից։ Սասանյան Հազկերտ I արքայի թագա– ժառանգ որդին։ Գահակալել է հակառակ հայ նախարարների ցանկության։ Նպա– տակն է եղել՝ վերացնել հայ Արշակունի– ների թագավորությունը U Հայաստանը դարձնել Սասանյաններին լիակատար հը– պատակ երկիր։ Ըստ Մովսես 1սորենացուՆ Շ․ Պ․ թագավորել է «անարգաբար» ն․ չի կարողացել իրականացնել հոր նկրտում– ները, արժանանալով հայերի անարգան– քին ու արհամարհանքին։ Մահամերձ հոր գահը տիրելու համար 419-ին մեկնել է Տիզբոն, բայց շուտով սպանվել է պալա– տական դավադրությամբ; Գրկ․ Ղազար Փ ա ր պ և ց ի, Պատմու– թիւն ■՝Հայոց և Թուղթ աո․ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։ Մովսես Ի»որենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Լ․ Շահինյան

ՇԱՌԱՁՈՂ ԳԱ&, 2 ծավալ ջրածնի U 1 ծավալ թթվածնի խառնուրդ։ Հրկիգելիս, տաքացնելիս, նույնիսկ ուժեղ լուսավո– րելիս պայթում է շառաչյունով (այստեղից՝ անվանումը)։ Սպունգանման պլատինի առկայությամբ այրվում է ավելի մեղմ։ 2H2+02=2H20+572,5 կշ (136,74 կկէԱԼ) ռեակցիայի պրոցեսում ստացվում են բար– ձըր ջերմաստիճաններ (2800°С)։ Շ․ գ–ի բոցը օգտագործվում է քվարցի, պլատինի Անի հալման, մետաղների կտրման, գազա– յին եռակցման համար։ Երբեմն Շ․ գ․ են անվանում նաև գազային այլ պայթուցիկ խառնուրդները (H2-f Cl2, 2C2H2+502 են)։

ՇԱՌԱՉՈՂ ՕՁԵՐ (Crotalidae), բոժո– ժավոր օձեր, փոսիկագլխա– վ ո ր ն և ր, թունավոր օձերի ընտանիք։ Աչքերի և քթանցքերի միջե ունեն 1 զույգ դիմային փոսիկներ (այստեղից՝ փոսիկա– գլխավորներ անվանումը), որոնք հատուկ ջերմազգայական օրգաններ են և դրանց Շաոաչող օձ․ աջից վերևում՝ բոժոժը միջոցով զգում են օդի ջերմաստիճանի նույնիսկ աննշան տատանումները (մոտ 0,1°C)։ Գիշերը Շ․ օ․4 իրենց որսին (մանր կաթնասուններ և թռչուններ) փնտրում են այդ օրգանի միջոցով։ Ամերիկյան Sistrurus U Crotalus սեռերի Շ․ о-ի պոչի ծայրին կան ձևափոխված եղջերացած թե– վւուկներից կազմված գոյացություններ4 բոժոժներ, որոնք պոչի արագ տատանման հետևանքով իրար քսվելով յուրահատուկ ձայն են արձակում (այստեղից՝ մյուս ան– վանումը)։ Շ․ օ․ հիմնականում ցամաքա– յին կենսաձև են վարում, կան ծառաբնակ և ճահճաբնակ ձևեր։ Ակտիվ են գիշերը և մթնշաղին։ Բազմանում են գլխավորապես ձվակենդանածնությամբ։ Հայտնի է Շ․ օ–ի 120 տեսակ (6 սեռ), տարածված Ամերիկա– յում և Ասիայում (ԱՍՀՄ–ոսՐ 2 տեսակ)։ Շ․ о-ի խայթոցը մահացու է մանր կենդա– նիների և շատ վտանգավոր խոշոր կեն– դանիների ու մարդու համար։ Ֆ․ Դանիեչյան

ՇԱՌԱՎՂԱԱՌԱՆՏՔԱՅԻՆ ՀԻԴՐՈՏՈՒՐ– £ԻՆ, Ֆրենսիսի տուրբին (ամե– րիկացի ինժեներ Ջ․ Ֆրենսիսի անունով), ռեակտիվ հիդրավչիկական տուրբին, որի աշխատանքային անվի գոտում ջրի հոսքը սկզբում ունի շառավղային (առանցքի նկատմամբ), իսկ հետո առանցքային ուղ– ղություն։ Շ․ հ–ի աշխատանքային անվի թիակները կոշտ ամրակված են վերևի և ներքևի անվահեցերին, որի շնորհիվ Շ․ հ․ ձեռք է բերում բարձր ամրություն։ Շ․ հ–նե– րը պատրաստվում են ուղղաձիգ լիսեռով։ Ւտշոր և միջին Շ․ հ–ները կիրառում են միջին և բարձր էջքի ՀԷԿ–երում։ Շ․ հ–ի հզորությունը մինչև 500 Մվա է, աշխա– տանքային անվի տրամագիծը՝ մոտ 8 մ։

ՇԱՌԼԵՌՈՒԱ (Charleroi), քաղաք Բելգիա– յի էնո նահանգում, 22 հզ․ բն․ (1976)։ Տրանսպորտային հանգույց է, նավահան– գիստ Մամբր գետի վրա։ Նավարկելի ջրանցքով կապված է Բրյոաելի հետ։ Արդ․ խոշոր շրջանի կենտրոն է։ Կա քարածխի արդյունահանում, մետալուրգիա, մեքե– նաշինություն, քիմ․ արդյունաբերություն, ապակու, հրակայուն նյութերի արտա– դրություն։

ՇԱՍՍԻ (ֆրանս․ chassis, < լատ․ capsa – արկղ, զետեղարան), 1․ ավտոմոբի– լի և տրակտորի, փոխհաղորդա– կի, ընթացքային մասի և կառավարման մեխանիզմների ագրեգատների համա– խումբ։ Տանող թափքով ավտոմոբիլնե– րում Շ․ է համարվում ավտոմոբիլի հիմ– քը, որը միավորում է բոլոր նշված ագրե– գատները։ 2․ Ինքնաթիռի, օդանա– վակայանով ինքնաթիռի շարժման, նրա վերսլացքի և վայրէջքի ժամանակ առա– ջացող հարվածների մեղմման համար ծա– ռայող ինքնաթիռի մաս։ Շ–ի հիմնական տարրերն են․ մեղմիյ կանգնակները, ար– գելակներով հանդերձված անիվները (պնևմատիկ դողերը), գետնի հակազդում– ներն ընդունող ու մեղմիչ կանգնակները և անիվները թևին ու ֆյուզելաժին ամրաց– նող շեղմույթների (ձողերի) համակարգը։ Վերսլացքից հետո Շ․, հիմնականում, հավաքվում է ֆյուզելաժի կամ թևի մեջ։ Փոքր ինքնաթիռների Շ․, որպես կանոն, չի հավաքվում և ունի պարզ կոնստրուկ– ցիա, որը հնարավորություն է տալիս անիվները փոխարինել դահուկներով կամ լողաններով։ Ծանր ինքնաթիռների Շ–ի անիվների թիվը երբեմն հասնում է 2–3 տասնյակ (նկ․ )։ 3․ Վահան, որի վրա հա– վաքվում են սարքավորման, ապարատի, Բազմանիվ շասսիներ սարքի (ռադիոընդունիչի, ԷՀՄ–ի բլոկնե– րի, ուղղիչի ևն) առանձին դետալները։ Սովորաբար պատրաստվում է թերթավոր նյութից (ալյումինից, արույրից, գետինաք– սից, տեքստոլիտից ևն)։

ՇԱՎԱՐՇԱՆ, Շավարշական գա– վառ, Արտազ գավառի հնագույն ան– վանումը։ Գավառի կենտրոնը՝ Շավարշան ավանը, հիշատակվում է որպես հայ Ար– շակունիների արքունի հովոց և ապա– րանք։ Ղ․ Ինճիճյանը Շավարշան ավանը նույնացնում է Մակու քաղաքին։

ՇԱՎԱՐՇ ԱՎԱՆ (մինչև 1964-ը՝ Կ ո թ ի– գ և ղ), գյուղ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջա– նում, շրջկենտրոնից 11 կմ հվ–արլ․։ Ծխա– խոտագործական, անասնապահական սո–