ՇԱՏԱՒԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915, Վանի վի– լայեթի Շաւուսխ գավառի հայ բնակչու– թյան ինքնապաշտպանական մարտերը թուրքական ջարդարարների դեմ։ Գավա– ռի կենտրոն Թաղում (ուներ 200 տուն հայ բն․) նստում էր թուրք, գայմագամը՝ իր պաշտոնյաներով ու ոստիկաններով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վանի հայատյաց կուսակալ Ջևդեթն առաջին հարվածն ուղղեց շա– տախցիների դեմ; Նա զորք ու թնդանոթ– ներ ուղարկեց Թաղ, ուժեղացրեց ռստիկա– նական ջոկատները գյուղերում U ջարդա– րարական հրահանգներ տվեց գա յ մա– գամ Հւսմդի բեյին։ Միաժամանակ քրդա– կան ցեղերից կազմվեցին հրոսակախմբեր, որոնք պետք է հարձակվեին ու կոտորեին հայերին; Ջևդեթի հրամանով 1915-ի փե– տըրվար–մայիսին Թաղում ու Շատախի այլ բնակավայրերում կազմակերպվեցին մի շարք ձերբակալություններ ու սպանու– թյուններ, որոնք ալեկոծեցին գավառի ողջ հայությանը։ ժրությունն ավելի սրբ– վեց, երբ ապրիլի 3-ին սպանվեցին Իշ– խանն ու նրա ուղեկիցները, որոնց Ջևդե– թը Վանից ուղարկել էր Շատախ4 իբր «խաղաղություն» հաստատելու, բայց հրա– հանգել էր ճանապարհին ոչնչացնել նը– րանց։ Դրան հետևեցին նոր սպանություն– ներ; Շատախի հայությունն զգաց, որ սկսվում է զանգվածային կոտորածը, ան– ցավ ինքնապաշտպանության; Կազմվեց Զինվորական մարմին, որի մեջ մտնում էին Տիգրան Բաղդասարյանը, Ազատ Սի– մոնյանը, Սամվել Մեսրոպյանը և ուրիշ– ներ; Դեպքերը ծավալվեցին Շատախի կենտ– րոն Թաղից, որը կազմված էր Վերին, Ներքին ու Ջրաղացի թաղերից։ Տայերը կենտրոնացան Վերին ու Ներքին թաղե– րում, իսկ թուրքերն ամրացան Ջրաղացի թաղում և հարակից մասում, որտեղ գւոնը– վում էին կառավարչական հիմնարկները։ Ապրիլի սկզբին դադարեցին կապն ու եր– թևեկությունը թշնամացած թաղամասերի միջև; Թուրքերը, համալրելով իրենց զին– ված ուժերը, ապրիլի 4-ին կրակ բացեցին հայերի վրա։ Տեղի ունեցան համառ մար– տեր, որոնք շարունակվեցին մինչև ապրի– լի վերջն ու մայիսի սկիզբը։ Թուրքերին հաջողվեց գրավել շրջակա մի շարք գյու– ղեր և պաշարել Թաղը։ Մակայն հայերը չընկճվեցին և մղեցին անձնուրաց պայքար։ Նրանք հայկ․ եկեղեցին վերածեցին զի– նարանի, նույնիսկ ինքնաշեն թնդանոթ– ներով հաջողությամբ գնդակոծեցին և ահաբեկեցին թուրքերին։ Թշնամու բո– լոր հարձակումները ձախողվեցին։ Շա– աախի գայմագամը ապրիլի 27-ին հարկա– դըրված խոստովանում Էր․ <Թաղի մեջ ապաստանող ապստամբները ամիսե մը ի վեր դիմադրելու մեջ են։ Շրջակա գյոլ–, ղերը գրավելով մեկտեղ, Թաղի մեջ մեր անհաջողությունը, մեր բոլոր շարժումնե– րը ցավալի կերպով անարդյունք մնա– ցին» («Վսապուրական», Վնտ․, 1930, Էջ 70)։ Անձնվեր հայրենասիրությամբ աչքի ընկան նաև Թաղի հայ կանայք։ 12-ամյա Մրբոնը (Սրբուհի) և 50-ամյա Ասմարը, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, կա– տարեցին բազմաթիվ հանձնարարություն– ներ, իրենց դրսևորեցին որպես ճարպիկ ու հմուտ հետախույզ–սուրհանդակներ։ Շատախի գավառում մոլեգնող քրդական հրոսակախմբերը հարևան Նորդուզի գա– վառի գայմագամ Խալիդ բեյի օգնությամբ ավերեցին բազմաթիվ հայկ․ գյուղեր, կո– տորեցին բնակիչներին։ Շատախի հս․ մասում՝ Փեսանդաշտում հավաքված հա– լածական հայերը (շուրջ 6 հզ․ մարդ) ինք– նապաշտպանության համար կազմակեր– պեցին իրենց մարտական ուժերը (կար 150 հրացան և 70 ատրճանակ՝ սահմանա– փակ փամփուշտներով)։ Ապրիլի կեսե– րին թուրք, զորաջոկատը (500 հոգի)՝ Հա– ջի Դարվիշի գլխավորությամբ, անցավ հարձակման, բայց Պար աղոտիկի մոտ հա– կահարված ստանալով և բազմաթիվ կո– րուստներ տալով, հարկադրված նահան– ջեց։ Շատախի գայմագամն օր ու գիշեր Զևդեթից օգնություն էր խնդրում և ստա– նում; Բայց հայերի հերոսական պայքարի շնորհիվ ձախողվում էին թշնամու բոլոր հարձակումները։ Շատախի Զինվորական մարմինը, դիմելով ժողովրդին, կոչ է անում․ «Հուսահատվելու կարիք չկա եր– բեք․ մենք Էլ ձեզ պես այն հավատքն ունինք, որ թշնամին իր վերջին ճիգն Է, որ կթափե։ Թշնամին ինչ կուզե, թող անե․ մոռանալու չենք, որ ամեն օր մեր պատմա– կան կռվի Էջերը Կզարդարենք։ Աշխատենք ուրեմն մեր սերունդին փառավոր պատ– մություն մը թողնել» (Ա–Դո, Մեծ դեպքերը Վասպուրականում 1914–1915 թվական– ներին, Ե․, 1917, Էջ 431)։ Շուտով մոտե– ցող ռուս, զորքերից ահաբեկված թուրքե– րը, կատարելով նոր ավերածություններ, նահանջեցին։ Մայիսի 3-ին ոգևորված շա– տախցիները վերագրավեցին Սոզվանցը՝ «մեր Լիեժը»։ Մայիսի 10-ին թուրքերը՝ գայմագամ Համդիի գլխավորությամբ փա– խան, իսկ մայիսի 12-ին հայ կամավոր– ները մտան Թաղ։ Ազատագրվեց նաև Փե– սանդաշտում պաշարված ու սովի դուռը հասած հայությունը, որը հավաքվել Էր Շատախից, Դավաշից, Հայոց ձորից, Թի– մարից։ Շատախի 42-օրյա ինքնապաշտպանու– թյունը Վան–Վասպուրականի ժողովրդա– կան հերոսամարտի (տես Վանի հերոսա– մարտ 1915) բաղկացուցիչ մասն Է, որը ոգեշնչող օրինակ դարձավ արևմտահա– յության մղած ծանր գոյամարտում։ Գրկ․ Ա–Դ Ո, Մեծ դեպքերը Վսապուրակա– նում 1914–1915 թվականներին, Ե․, 1917։ Վսապուրական, Վնտ․, 1930։ Կ ն ո ր կ ի զ– յ ա ն Ա․, Վասպուրականի հերոսամարտը, Բեյրութ, 1965; Արզումանյան Մ․, Հա– յաստան․ 1914 –1917, Ե․, 1969։ ՄՀ ԱրզուԱանյաԱ
ՇԱՏԱՄԻ&ՈԻԹՏՈՒՆ, պոլիուրիա (< ս/աի․,* + հուն, otfpov –• մեզ), օր– գանիզմից արտազատվող մեզի քանա– կության ավելացոււքը (օրական 1,8– 2,0 ւ–ից ավելի)։ Պատճառը երիկամային կծիկներում ջրի ետներծծման պրոցեսի թուլացումն Է։ Շ–յան դեպքում մեգի տեսա– կարար կշիռը, որպես կանոն, խիստ նվա– գում Է։ Շ․ լինում է ֆիզիոլոգիական, որը նկատվում է մեծ քանակությամբ հեղուկ– ներ (հատկապես գարեջուր) ընդունելիս և կրում է ժամանակավոր բնույթ։ Ախտա– բանական Շ․ շաքարային հիվանդության, հիպերտոնիկ և դիէնցեֆալ կրիզների, պարոքսիզմային (նոպայական) հաճա– խասրտության, հիպոֆիզի ետին բլթի թեր– ֆունկցիայի և այլ հիվանդությունների ախտանշան է։
ՇԱՏԲԵՐԴ, հայկական հնագույն ամրոց– բնակավայր Մեծ Հայքի Կղարջք գավա– ռում։ Շ․ ասպատակել են արաբները սել– ջուկ–թուրքերը, մոնղոլները։ Արաբ նվա– ճողների տևական տիրապետության ըն– թացքում Շ․ ամայացել ու կործանվել է։ Ն․ Մառի արտահայտությամբ «․․․Միջնա– ձորում, Շատբերդում և մյուսներում, ինչ– պես երևում է, տիրում էր բիրտ ավերա– ծություն, և միայն իրենց հայկական անունները կարող են հավաստել երկրա– մասի երբեմնի լավ օրերի գոյությունը» (Георгий Мерчул, Житие св․ Гри– гория Хандзтийского, грузинский текст, перевод Н․ Марра, 1911, § 16)։ X–XI դդ․ հնարավոր է դարձել Շ․ վերաշինել, ավերված հայկական եկեղեցիները վե– րականգնել։ Պատմությամբ հաղորդվում է, որ մեծ հայր Սոֆրոնը մինչև դարի (Х^) ավարտը վերականգնել է Շ–ի եկեղեցին։ ԳեորգիՄերչուլը, գրելով Գրիգոր Խանձ– թեցու վարքը, նշել է նրա ծավալած եռան– դուն գործունեությունը Կղարջքի հայկա– կան ավերված եկեղեցիների վերականգ– նըման և նորերի ստեղծման գործում։ Շ–ի եկեղեցում, ինչպես հայկական քաղ– կեդոնական մյուս եկեղեցիներում թարգ– մանվել, արտագրվել և նկարազարդվել են ինչպես հայերեն, այնպես էլ հունարեն, վրացերեն ձեռագրեր, ստեղծվել են նո– րերը։ Շ–ի հայությունը XX դ․ առաջին տասնամյակներում ենթարկվել է բռնի տեղահանության; Գրկ․ և ր է մ յ ա ն Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի», Ե․, 1963; ճ․ Մարության
ՇԱՏԻՆ, գյուղ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջա– նում, Վարդենիսի լեռնաշղթայի ստորո– տում, Եղեգիս և Սելիմ գետերի միախառն– ման տեղում, շրջկենտրոնից 7 կմ հս–արմ․։ Անասնապահական–պաղաբուծական սո– վետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի մշակությամբ և խաղողա– գործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկ– ման տաղավար, պոլիկլինիկա։ Շ–ում է Եղեգնաձորի պանրագործարանի մասնա– ճյուղը։ Բնակիչների նախնիները եկել են Սալմաստ գավառից, 1829-ին։ Շ–ից մոտ 4 կմ դեպի արլ․, Եղեգիս գետի ձախափնյա լեռան լանջին գտնվում է Շատին վանքի (Շատիկ անապատ) համալիրը; Ըստ Ստ․ Օրբելյանի վանքը հիմնադրվել է 929-ին։ Այդ ժամանակաշրջանից պահ– Շատին