Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դեպի հվ–հվ–արմ․։ Սնումը խառն է, հոր– դանում է գարնանը։ CUSUN, գավառ Արեմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթում։ Ընդգրկում է Մոկք նահանգի Արքայից (Մոկք Առանձ– նակ), Ջերմաձոր և Իշայր, Վասպուրական նահանգի Բուժունիք, մասամբ՝ Անձևացիք գավառները։ Տարածքը լեռնային է և ջրա– ռատ, ծածկված թավ արոտավայրերով, խոտհարքներով, անտառաշերտերով։ Գա– վառի միջով հոսում է Արևելյան Տիգրիսը (Ջերմ)4 30 վտակով։ Կենտրոնն է Շատախ կամ Թաղ ավանը։ XX դ․ սկզբին ուներ 95 գյուղ, որից 57-ը՝ հայաբնակ, մնացածը՝ քրդաբնակ։ Թաղի բնակիչները զբաղվել են արհեստագործությամբ (գլխավորա– պես4 ջուլհակությամբ), առևարով, գյու– ղական բնակչությունը՝ անասնապահու– թյամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկ– ների և այլ բույսերի մշակությամբ, մա– սամբ նաև՝ այգեգործությամբ և բանջա– րաբուծությամբ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին հայկ․ դպրոցներ են եղել Թաղում, Արշամատ, Ծիծանց, Կաճեթ, Զնուկ, Հի– նենց ևն գյուղերում։ Թաղում գործել է թատերական ինքնագործ խումբ։ Շ–ի հա– յությունն իր կիսանկախությունը պահպա– նել է մինչև XIX դ․ 70-ական թթ․, երբ նշա– նակվել է քուրդ գավառապետ, և Շ–ի վեր– ջին հայ իշխան Մահտեսի Մահակը ստիպ– ված հեռացել է Վան։ Շ–ի հայությունը պայքարել է իր իրավունքների համար, 1896-ի հայկ․ կոտորածի և 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ մղել հերոսական գո– յամարտ (տես Շատախի հերոսամարտ 1915)։ Մեծ եղեռնի հետևանքով Շ–ի հայկ․ գյուղերն ամայացան, փրկվածներն ապաստանեցին Արևելյան Հայաստա– նում։ Շ–ում պահպանվել են մի շարք միջնա– դարյան հայկական ճարտ․ հուշարձան– ներ։ Թաղում է գտնվում Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (XYII դ․, հիմնովին վերակառուցել է Աղթամարի Խաչատուր Գ կաթողիկոսը 1880–82-ին)։ Այն խոշոր (14 ւ/><20 *0 եռանավ բազիլիկ է, երկու զույգ խաչաձև մույթերով, արլ–ում դեպի դահլիճ բացվող երեք աբսիդներով։ Առաս– տաղի ինը հատվածները ծածկված են ձվաձև, առագաստային անցումներով ցածրիկ գմբեթներով։ Գետի ձախ ավփն գտնվում է Ս․ Ստեփանոս եկեղեցին (XVII դ․), որը մեկ զույգ որմնամույթերով․ աբսիդի երկու կողմում չափազանց նեղ․ և երկար ավանդատներով թաղածածկ դահլիճ է (6 t/X 13 մ)։ Պատերը շինված են եղևնաձև շարվածքով։ Թաղից 1 կմ հս․ կանգուն է բավական լավ պահպան– ված Ս․ Աստվածածին եկեղեցին, որը մեկ զույգ որմնամույթերով և երկայնական պատերին կից որմնախորշերով թաղա– ծածկ դահլիճ է (աբսիդը կառուցված է հայ ճարտ․ մեջ աննախադեպ՝ քառա– նիստ ձևով)։ Ս․ Աստվածածին եկեղեցու մոտ է գտնվում թաղածածկ դահլիճ տիպի, բեմի կիսաձվաձև աբսիդով Ս, Երրորդու– թյուն եկեղեցին, որը կառուցվել է վաղ միջնադարի նույնատիպ շինության տե– ղում․ արլ․ կողմում պահպանվել է նախ– կինի բեմը՝ շեշտված պայտաձև աբսիդով։ Թաղից հվ․, այժմ Կաշիկ կոչվող գյուղում կան երկու եկեղեցի՝ միանավ թաղածածկ Շատախի Սվտիկին գյուղի Ս․ Տիկին եկեղեցու (X դ․) հատակագիծը դահլիճն գյուղից դուրս՝ գմբեթավոր դահ– լիճ (բավական լավ պահպանված) տիպի։ Թաղից հվ–արլ․, Շատախ գետի վտակի ափին կանգուն է Ս․ Սարգիս եկեղեցին (XIV դ․), որն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ երկու զույգ գմբեթակիր հզոր մույթերով, արլ․ բեմի ուղղանկյուն աբ– սիդով։ Գմբեթատակ քառակուսուց անցու– մը դեպի գմբեթն իրականացված է առա– գաստների միջոցով։ Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից՝ ութանիստ։ Սվտիկին գյուղում պահպանվել է Սուրբ Տիկին եկե– ղեցին (X դ․)։ Այն քառախորան է, կենտ– րոնագմբեթ, կառուցված՝ կոպիտ տաշված բազալտից։ Հս–արլ․ անկյունում աբսի– դով ավանդատուն է, իսկ հվ–արլ․ անկյու– նում՝ ուղղանկյուն սենյակ։ Ավագ խորա– նը լուսամուտ չունի։ Միակ մուտքը արմ–ից է։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի ներսից գլանաձև, դրսից ութանիստ թմբուկով գմբեթը իրականացված է առա– գաստներով։ Շատախի հայաբնակ գյու– ղ և ր ը․ Առեղ, Առիգոմ, Առոսկի, Արեհ, Արմշատ, Աքրուս, Բախչկանց մազրա, Գոմեր, Գոտիս, Դարենց Վերին և Ներ– քին, Երիցու մազրա, Թաղ, Խումար, Ծի– ծանց, Ծուղ, Կաղագիս, Կաղպի, Կաճեթ, Կայնեմերան, Կասր, Կարադեր, Կոճեր, Կոռիչ, Կոռովանք, կվերս, Հաշկանց, Հի– գի, Հինենց, Հորիս, ճամիկ, Մարդակե– րոց, Մարծեղ, Մաքոշք, Մուսկավեն, Հա– րո մազրա, Նառ, Նավահանդ, Շահրուր, Շամո մազրա, Շեղջանց, Շիդան, Շինա մազրա, Պաղք, Պապոնց մազրա, Պոլս, Ջնուկ, Մակ, Սարկեթ, Սողվանց, Սվտի– կին, Սվտիկնա գոմեր, Վախրով, Տղաս– պար, Փաղենց, Քոսենց մազրա, Քրմենց։ Գրկ․ Ա–Դ ո, Վանի, Բիթւիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։ Վասպուրական, Վնտ․, 1930; և կ ա ր յ ա ն Ա․, Կուշեր, Կահիրե, 1947; ТЫеггу М․, Monasteres armeniens du Vaspurakan, «Revue des Etudes Armenien- nes*, 1970, v․ 7․ Հ․ Մուրադյան, Մ․ Հասրաթյան

ՇԱՏԱՒԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատ– կանում է <կը> ճյուղին, ըստ բազմահատ– կանիշ վիճակագրական դասակարգման՝ արմ, խմբակցության Վանի կամ հվ․ միջ– բարբառախմբին։ Խոսվել է Արևմտյան Հայաստանի Շատախ քաղաքում և հարա– կից շրջաններում։ Սերտ առնչություն է դրսևորում Մոկսի, Բար վարի, Գավաշի, Հայոց ձորի, Կարկառի, Մպարկերտի, Խիզանի, ինչպես նաև Վանի խոսվածք– ների հետ։ Շ․ բ–ում գրաբարի ձայնեղ պայթականների ու կիսաշփականների դի– մաց առկա են խուլ պայթականներ ու կի– սաշփականներ, ըստ որի նրա բաղաձայ– նական համակարգը բնորոշվում է որպես երկաստիճան ձայնեղազուրկ (բ >պ, դ >տ, գ >Կ, ձ>ծ, շ>ճ)։ Գրաբարի ա ձայնա– վորի դիմաց Շ․ բ․ ունի щ և ա [դաշտ– տաշտ, տաշտ(ակ)–տաշտ], ե–ի դիմաց՝ յէ (եզն–յէզ), է (երկինք–էրկինք3), իէ (խելք–խիէլք1), ո–ի դիմաց՝ ւո (ոտն–ւոտ), օ (որոճալ–օրօճալ), ուօ (խոտ–խուօտ), ուօ (բով–պուօվ)։ Գրաբարի երկբարբառ– ները Շ․ բ–ում փոխարինվել են պարզ ձայ– նավորներով կամ այլ երկբարբառներով՝ այ>է (հայր–խէր), եա >իէ (լեարդ–լիէրթ), իւ>ու (իւր–ուր), ոյ>ուօ (քոյր–քուօր), ռյ>ուօ (բոյթ–պուօթ)։ Խլացած ձայնեղ– ներին ու կիսաշփականներին հաջորդող ձայնավորներն ու երկբարբառներն ունեն քմային արտասանություն՝ բարի–պարի, գող–կուօղ, ջուր–ճուր։ Ետնալեզվային գ>կյ (գարուն–կ3 արուն), կ (գլորել–կըլու– օրիէւ), գյ (հանգոյց–խանգյու6րց), ետնա– լեզվային ք արտասանվում է քյ (քամի– ք1ամի)։ Գրաբարի հ>խ (հաց–խաց, հայ– խայ)։ Մյուս բաղաձայնների արտասանու– թյունը հիմնականում համընկնում է գրա– բարյանի հետ։ Գոյականն ունի հինգ հոլովաձև՝ ուղ– ղական, սեռական–տրական, հայցական, բացառական, գործիական։ Հայցական հոլովը որոշյալ առման դեպքում ստա– նում է զ նախդիր (ըզլաճուն)։ Հոգնակերտ մասնիկներն են՝ իէր (էծ–էծիէր), ք3իէր (հախպուր–հախպըրքյիէր), տիէր (իրիկ– իրկըտիէր), ք]տիէր (պէրան–պէրանք1- տիէր), ստար (խուօկյի–խուօկյըստար), Ք1 (Կ^նի–Կ^նիք1) ևն։ Հոգնակիի հոլո– վիչն է ու (էծիէր–էծիրու, հախպըրքյիէր– հախպըրքյիրու)։ Դերբայները վեցն են՝ անորոշ (պիրիէլ, աղալ), ապառնի (պի– րիլու, աղալու), հարակատար (պիրած// //պիրուկ, ադցած//աղցուկ), վաղակատար (պիրիր, աղցիր), ենթակայական (պիրօղ, աղցօղ), ըղձական (պիրի, աղա)։ Բայն ունի չորս եղանակ՝ սահմանական (ներկա՝ կըպիրիմ, կա դամ, անցյալ ան– կատար՝ կըպիրէ, կաղէ, անցյալ կատար– յալ՝ պիրի//պիրիցի, աղացի ևն), ըղձա– կան (ապառնի՝ պիրիմ, աղամ, անցյալ՝ սյիրէ,^ աղէ), հարկադրական (ապառնի՝ տըպիրիմ, տաղամ, անցյալ՝ տըպիրէ, տաղէ), հրամայական (սյի՝–պիրէ՝ք1//ւ4ի– րըցէ^ք1․ աղա–ադցէք1* արգելական՝ մը աի՝րի–մԱ պի՚րիք1» մա ղա -մադէբ1)։ Գրկ, Մուրադյան Մ․ Հ․, Շատախի բարբառը, Ե․, 1962։ Մ․ Մուրադյան էաՏԱԻՓ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Հայկական (Արե– վելյան) Տավրոսի լեռնաշղթաներից, Սա– սան գավառում։ Սկսվում է Սիմսար լեռ– նաշղթայից U ձգվում հվ–արմ․ (60 կմ) Սասնաջուր և Շատախ գետերի միջև։ Բարձրությունը՝ մինչև 2500 մ։ Կազմված է պալեոզոյի մետամորֆային ապարնե– րից։ Լանջերն անտառապատ են, վերին գոտում տարածված են լեռնային մարգա– գետիններ։