Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ե Com – 0(n>m), ապա T մեթււդն անվա– 00 նում են Չեզարոյի (С, 1) մեթոդ՝ Ձո== ո = օ = S(C, 1), եթե lim Տ0+Տւ + Տ3․․․+ Sm ^ m–>օօtm+1 (A–P) U (С, 1) մեթոդները ռեգուլյար 00 են․ ընդ որում, եթե J] an=S(C, 1) ապա ո=օ 00 5] an=s (A–P) (հակառակ պնդումը ո = օ ճիշա չէ)։ Դիաարկենք 1 – 1 -j-1–1–․․․ տարամետ շարքը։ Այս դեպքում օօ f(t)= Տ antn – 1– +t2 • • • = ~Щ * ո = օ և հետևաբար՝ lim f(t) = lim 1 _ 1 ․ –>1– t–>1tl-{-tt2 Մյուս կողմից, քանի որ ՜՜ I1 եթե m-ը կենա 2 է, m+1ttm+շ ե^ե ա՜ռ ԳՈՍԳ bm+շ ապա՝ lim Տ0-ՒՏւ+ --* + Sm _ 1 niJ^TipTlN m–>օօtm+1 2 օօ S а«= -у- (С, 1)։ Այսպիսով, 1–1+ ո = օ + 1 –1-J-․․․ շարքը սովորական իմաստով գումար չունի՝ տարամետ է, բայց Աբելի– Պուասոնի կամ Չեզարոյի գումարման մե– թոդով շարքը ունի գումար (այն ––նէ)։ Հ․ Մուշեղյան

ՇԱՓՅՈՒՂԱ, ս ա պ ֆ ի ր (<հուն․ օճո– (peipog < եբր․), տես Կորունդ։

ՇԱՔԱՐ (<պարսկ․ sakar,< սանսկ․ сагка- га – կոպիճ, ավազ, շաքարավազ), քաղց– րահամ սննդամթերք։ 100 գ Շ–ի կալո– րիականությունը 1,68 Մշ (մոտ 400 կկաւ) է (քիմ․ կառուցվածքի և հատկություննե– րի մասին տես Սախարոզ)։ Թողարկվում է բյուրեղանման շաքարավազի և շաքար– ռաֆինադի (կտորներով, ռաֆինացված շաքարավազի, շաքարի փոշի) ձեով։ Բացի սննդի մեջ անմիջական սպառումից, Շ․ լայնորեն օգտագործվում է սննդարդյու– նաբերության մեջ որպես հումք։ ՍՍՀՄ–ում Շ․ ստանում են Շ–ի ճակնդեղից, որը պա– րունակում է մի շին հաշվով 17,5% Շ․։ Շ–ի արտադրության բոլոր պրոցեսները մեքե– նայացված են և իրականացվում են ան– ընդհատ հոսքային եղանակով։ Շ–ի ստաց– ման հիմնական պրոցեսներն են․ լվա– ցում, մանրացում՝ տաշեղների ձեով, մշա– կում դիֆուզիոն ապարատներում, դի– ֆոլզիոն հյութի մաքրում (կեղտահանում՝ մշակում կրակաթով և ՕՕշ–ով, կրազտում, սուլֆիտացում՝ մշակում ՏՕշ–ով), մա– քըրված հյութի գոլորշիացոլմ, ապա եփում՝ մինչե 92,5% կոնցենտրացիան (ստացվածը կոչվում է ուտֆել), ուտֆելի ցենտրիֆուգում, չորացում և սառեցում։ Շ․ ստանում են նաև շաքարեղեգից, որի արտադրությունը նման է ճակնդեղից ըս– տացվոդ Շ–ի արտադրությանը։ Շ․ ռաֆի– նադը մշակվում է գործարաններում և սովորական շաքարավազից տարբերվում բարձր մաքրությամբ։ Հումք է ծառայում սովորական շաքարավազը կամ եղեգնա– շաքարի շաքարահումքը, որը լուծում են, լրացուցիչ գունազրկում ադսորբ հետնե– րով կամ իոնիտներով, ֆիլտրում՜ և մա– քըրված հյութը եվւում մինչե ուտֆելի ստացումը։ Ուտֆելի ցենտրիֆուգումից ստանում են 2% խոնավությամբ Շ․, որն այնուհետե մամլում են և չորացնում։ Տես նաե Շաքարի արդյունաբերություն։

ՇԱՔԱՐԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ, գլյուկոզա– ր ի ա (<գւյուկոզ + հուն, oflpov–մեզ), գլյուկոզի առկայությունն օրգանիզմից հեռացող (վերշնական) մեկում։ Բնա– կանոն պայմաններում, որպես անցո– ղիկ երեույթ, Շ․ կարող է նկատվել սննդի հետ միանվագ մեծ քանակությամբ շաքար ընդունելիս (սննդային Շ․)» ինչ– պես նաև գերհուզումների և հղիության ժամանակ։ Ախտաբանական պայմաննե– րում լինում է 2 ձևի՝ նորմոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ Շ․։ Նորմոգլիկե– մ ի կ Շ–յան պատճառը երիկամների կծիկներում առաշնային մեզից շաքարի ետներծծմանը նպաստող ֆերմենտի ան– բավարարությունն է, կարող է առաշանալ նաե թունավորումների, վարակիչ հիվան– դությունների, նյարդային և ներզատիչ համակարգերի ախտահարումների դեպ– քում։ Հիպերգլիկեմիկ Շ․ առա– վել հաճախ շաքարային հիվանդության ախտանշան է, երբ մեզում շաքարի քանա– կությունը չնչին հետքերից կարող է հաս– նել մինչե 4–6%-ի, հազվադեպ՝ 8– 10%–ի։

ՇԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, 2 ա– քարախտ, շաքարային միզա– հյուծություն, շաքարային դիաբետ, քրոնիկական հիվանդու– թյուն․ բնորոշվում է ենթաստամոքսային գեղձի ինսուչին հորմոնի բացարձակ կամ հարաբերական անբավարարության հե– տեանքով նյութափոխանակության (առա– ջին հերթին ածխաջրերի) խանգարումով։ Ուղեկցվում է մեզում շաքարի առկայու– թյամբ և արյան մեջ շաքարի քանակու– թյան (բնականոնը 80–120 մգ%) ավելաց– մամբ (մինչե 300–500 մգ %)։ Ենթա– ստամոքսային գեղձի ինսուլին արտադրող կղզյակային ապարատի գործունեության խանգարմանը նպաստում է նաև ժառան– գական գործոնը։ Շ․ հ․ կարող է զարգա– նալ բորբոքային պրոցեսների, վարակի, ենթաստամոքսային գեղձի անոթների կարծրախտի, թունավորումների, վնաս– վածքների, երկարատե հոգեկան գերլա– րումների, շատակերության, ֆիզիկական պասսիվության ենի հետեանքով։ Որոշա– կի նշանակություն ունեն նաև հիպոֆիզի, մակերիկամների, վահանաձև և ներզա– տիչ այլ գեղձերի, կենտրոնական ու վե– գետատիվ նյարդային համակարգերի ֆունկցիայի խանգարումները։ Ինսուլինի անբավարարության հետեանքով լյարդը և մկանները կորցնում են օրգանիզմում շաքարը գլիկոգենի վերածելու, իսկ հյուս– վածքները՝ այն որպես էներգիայի աղ– բյուր օգտագործելու հատկությունը։ Միա– ժամանակ օրգանիզմում սպիտակուցնե– րից և ճարպերից առաջանում է շաքար, ուստի նրա քանակությունը արյան մեջ անընդհատ ավելանում է (տես Հիպեր– գչիկեմիա)։ 180 մգ % –ի հասնելուց հետո որոշ մասը հեռանում է մեզով (տես Շաքարամիզություն)։ Ծանր դեպքերում ընկճվում է լյարդի ֆունկցիան, արյան և մեզի մեջ ի հայտ են գալիս զգալի քանա– կությամբ ացետոնային մարմնիկներ, որոնց կուտակման հետևանքով խանգար– վում է օրգանիզմի թթվահիմնային հա– վասարակշռությունը, և զարգանում ացի– դոզ։ Վերջինի հետևանքով կարող է առա– ջանալ շաքարախտային կոմա և մահ։ Ըստ ծանրության աստիճանի Շ․ հ․ լի– նում է թեթև, միջին և ծանր։ Նկատվում է հիվանդների գերծարավություն, շա– տակերություն, շատամիզություն (օրա– կան 5–8 շ), մաշկի և արտաքին սեռա– կան օրգանների քոր, ընդհանուր և սեռա– կան թուլություն, նիհարում, աշխատու– նակության անկում։ խանգարվում է դաշ– տանային ցիկլը, իսկ հղիության դեպքում կարող է լինել վիժում կամ մահացած պտղով ծննդաբերություն։ Շ․ հ–յան բար– դություններից են նաև լյարդի ճարպա– յին դիստրոֆիան, սիրտ–անոթային հա– մակարգի, երիկամների, տեսողության և այլ օրգանների զգալի փոփոխություննե– րը, արյան մեջ խոլեսթերինի քանակի բարձրացումը, որը նպաստում է վաղ աթե– րոսկլերոզի առաջացմանը, մանր մազա– նոթների հիալինոզը ևն։ Բ ու ժ ու մ ը․ դիետա, ինսուլինային և սուլֆանիլամիդային թերապիա։ Հիվան– դության թեթև ձևի ժամանակ՝ համապա– տասխան դիետա, բուժական ֆիզկուլտու– րա, երբեմն շաքարի քանակությունը նվա– զեցնող սուլֆանիլամիդներ (մանինիլ, բուկարբան, քլորպրոպամիդ են)։ Միջին ծանրության և ծանր ձեերի դեպքում՝ ինսուլինաբուժություն և դիետա (անհրա– ժեշտ է հաշվի առնել, որ ինսուլինի մեծ դոզաների ներարկումից կարող է առաջա– նալ հիպոգչիկեմիա, որը հնարավոր է կանխել գլյուկոզի ներարկումներով)։ Օժանդակ բուժիչ նպատակով՝ առողջա– րանային բուժում (տես նաև Դիաբետ)։ Պ․ Վարդապեւոյան

ՇԱՔԱՐԱՉԱՓ, լուծույթներում շաքարի (կամ օպտիկապես ․ակտիվ այլ նյութերի) պարունակությունը որոշող սարք։ Աշխա– տանքը հիժնված է լուծույթում լույսի բհեոացմաԱ հարթության պտույտի ան– կյունը չափելու վրա, որի մեծությունը համեմատական է լուծույթի կոնցենտրա– ցիային։ Լուծույթը լուսավորում են սպի– տակ (այլ նյութերի դեպքում՝ մեներանգ) լույսով և քվարցե սեպի օգնությամբ բևե– ռացման հարթությունը համապատասխան չափով ետ են պտտում (մինչև սարքի դիտ– ման դաշտում երկու կիսաշրջանների լու– սավորվածության հավասարվելը)։ Շ–ի սանդղակի վրա կարդում են շաքարի պարունակությունը (%)։ Տես նաև Շա– քարաչափություն։

ՇԱՔԱՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, լուծույթներում օպտիկապես ակտիվ նյութերի (գլխա–