ՇԷԼԳՈհՆՈՎ Նիկոլայ Վասիլևիչ (1824– 1891), ռուս հեղափոխական–դեմոկրատ, հրապարակախոս և գրաքննադատ։ Ծա– գումով ազնվական։ Շ–ի քաղ․ աշխարհա– յացքը ձևավորվել է Ա․ Գերցենի, Ն․ Օգար– յովի, Ն․ Չեռնիշեսկու գաղաՓարական ազ– դեցությամբ։ Աշխատակցել է «Աովրեմեն– նիկ», «Ռուսսկոյե սլովո», «Վեկ», «Դելո» (որի խմբագիրն էր 1881–82-ին) ամսա– գրերին; 1860-ական թթ․ հեղափոխական շարժման մասնակից էր, մի շարք թռուցիկ– ների (ուղղված երիտասարդությանը, զին– վորներին) հեղինակ։ «Աշխատավոր պրո– լետարիատը Անգլիայում և Ֆրանսիա– յում» («Աովրեմեննիկ», 1861, JNJ 3–11) հոդվածում շարադրել է Ֆ․ էնգելսի -«Բան– վոր դասակարգի դրությունը Անգլիայում» աշխատությունը։ Հեղափոխական գործու– նեության համար քանիցս ձերբակալվել է U աքսորվել։ 1886–91-ին «Ռուսսկայա միսլ» («Русская мысль») ամսագրում հրապա– րակել է «Ռուսական կյանքի ուրվագծեր» հոդվածաշարը։ Պատմության, տնտ․ կյան– քի հասարակական հարաբերությունների մասին բազմաթիվ հոդվածներում հանդես է եկել հանուն գյուղացիական հեղափո– խության, որը, նրա կարծիքով, Ռուսաս– տանը կհասցներ սոցիալիզմի՝ շրջանցե– լով կապիտալիզմը։ Կյանքի վերշին տա– րիներին մարքսիզմի ազդեցությամբ մո– տեցել է հեղափոխության մեջ բանվոր դասակարգի ղեկավար դերի գաղափա– րին։ Գրաքննադատության բնագավառում պաշտպանել է ռեալիզմի և քաղաքացիա– կանության սկզբունքները, քննադատել մաքուր արվեստի տեսության կողմնակից– ներին։ Շ–ի թաղումը վեր է ածվել հակա– կառավարական ցույցի, որին մասնակցել են նաև բանվորներ։ Երկ, Соч․, 3 изд․, т․ i–3, СПБ, լ1904]․ Գրկ, Есин Б․И․, Н․В․ Шелгунов – ре– волюционно-демократический публицист, М․, 1970․
ՕԵԼԳՈհՆՈՎ Վասիլի Անդրեևիչ (1867–- 1939), Ռուսաստանի Աոցիալ–դեմոկրատա– կան շարժման առաշին մասնակիցներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898-ից։ Հեղափոխական շարժման մաս– նակից 1886-ից։ Տոչիսկու խմբի, ապա՝ Բրուսնեի խմբի, 1893-ից՝ Պետերբուրգի <Րանվոր դասակարգի ազատագրության ւցայքարի միության» անդամ։ 1895-ին ձերբակալվել և աքսորվել է։ 1900-ից՝
ՌԱԴԲԿ էկատերինոսլավի, 1902–04-ին՝ Բաքվի կոմիտեների անդամ։ 1904-ին մեկ– նել է Պետերբուրգ՝ բուժման։ Այդ շրջա– նում ՌԱԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի հանձնարարությամբ կատարել է ագի տա– ցիռն աշխատանք։ 1905-ի դեկտեմբերին ձերբակալվել է, բանտում (1906-ին) լրիվ կուրացել։ Ռեակցիայի տարիներին (1908–10) կատարել է կուսակցական աշ– խատանքներ։ 1911-ին «Զվեզդա» («Звез– да») բոլշևիկյան թերթի պաշտոնական խմբագիր, 1912-ին մասնակցել է «Պրավ– դա» թերթի ստեղծմանը, 1912–16-ին եղել է վարչական աքսորում4 Հյուսիսային Կովկասում։ 1917-ին ՌԱԴԲ(բ)Կ Պետրո– գրադի կոմիտեի ագիակոլեգիայի, 1918-ին՝ Մոսկվայի կոմիտեի անդամ, 1918–20-ին ընդհատակյա աշխատանք է կատարել Կուրանում։ 1920-ից աշխատել է Մոսկվայում։ Մասնակցել է Կոմինտերնի II կոնգրեսին (1920)։
ԾԵԼԴԱ, է ս կ ո (հոլանդերեն Schelde, ֆրանս․ Escaut), գետ Ֆրանսիայում, Բել– գիայում և Նիդերլանդներում։ Երկարու– թյունը 430 կմ է, ավազանը՝ 35,5 հզ․ կմ2։ Հոսում է Ֆլանդրիայի հարթավայրերով և առաշացնելով էսաոլար՝ թափվում Հյու– սիսային ծով։ Տարեկան միշին ծախսը մոտ 100 էՐ/վրկ է։ Նավարկելի է։ Ջրանցք– ներով կապված է Մաաս, Աոմ, Աեն գե– տերի հետ։ Շ–ի ափին են Գենտ, Անտվեր– պեն քաղաքները։
ՇԵԼԷՐ (Scheler) Մաքս (1874-1928), գեր– մանացի իդեալիստ փիլիսոփա, ֆենոմենո– չոգիայի ներկայացուցիչ, փիչիսոփայա– կան մարդաբանության, արժեքաբանու– թյան հիմնադիրներից։ Քյոլնի համալսա– րանի պրոֆեսոր (1919–28)։ Շ–ի հայացք– ները ձևավորվել են է․ Հոնսեռչի ուսմուն– քի և կյանքի էիիւիսոփայության ազդեցու– թյամբ։ Իր ֆենոմենոլոգիական մեթոդը հակադրել է ինչպես ռացիոնալիզմին՝ նրա վերացական նախադրյալներով հան– դերձ, այնպես էլ փորձը զգայություննե– րին հանգեցնող նեղ էմպիրիզմին։ Ըստ Շ–ի, եվրոպ․ ոգու ճգնաժամի հիմքը սկըզբ– նական անխառն աշխարհընկալումը մտա– ծողության ստերեոտիպերով փոխարին– վելու և մարդու կողմից արժեքի զգացո– ղության կորստի մեջ է։ Շ․ փորձել է ստեղ– ծել ամբողջական ուսմունք իրերի հետ անմիջական կապ հաստատող և արժեք– ների ինտուիցիային համահնչուն աշխարհ արարող մարդու մասին («Տիեզերքում մարդու տեղի մասին», 1928)։ Նրա փիլ–յան կենտրոնական խնդիրը գիտելիքի և գոր– ծունեության բոլոր բնագավառներում ձևա– պաշտության հաղթահարումն է։ Այսպես, կանտական ձևական ապրիորիին Շ․ հա– կադրել է նյութական ապրիորին, որը իմացաբանական առումով իրերի էության ըմբռնման հնարավորություն է ընձեռում, իսկ բարոյագիտական աոումով դրա շնոր– հիվ վերացական պարտքը Փոխարինվում է մարդուն իսկական հաղորդակցում ապա– հովող համակրանքի զգացմունքով («Հա– մակրանքի էությունը և ձևերը», 1923)։ Նա «սրտի կարգը» վեր է դասել բանակա– նության տրամաբանությունից և եզակի փորձ ձեռնարկել այդ «կարգին» մաթ, խստությանը մոտեցող ճշգրտություն տալ։ Շ–ի երկերը աչքի են ընկնում սուր ճգնա– ժամային զգացողությամբ և մտածողու– թյան ոչ ավանդական ոճով։ Շ–ի ազդեցու– թյունը նկատելի է Ն․ Հարթմանի, Օր– տեգա ի Գասետի հայացքներում և իդեա– լիստական բազմաթիվ ուսմունքներում։ , Կ, Ավասյան
ՇԵԼԻԻՈՎԻ Ծ113, գտնվում է Օխոտի ծովի հյուսիս–արևելքում, Եվրսաիա մայր ցա– մաքի և Կամչատկա թերակղզու միջև։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 130–300 կմ, խորությունը՝ 50–150 մ (առավելագույնը՝ 350 մ)։ Հս․ մասը Տայ– գոնոս թերակղզով բաժանվում է Գիժիգա– յի և Պենժինայի խորշերի։ Շ․ ծ–ի մեջ են թաՓվում Գիժիգա և Պենժինա գետերը։ Մառցակալում է դեկտեմբերից մայիս։ ԱՓերին կան թռչնաշուկաներ։ Արդյունա– հանվում է ծովատառեխ, տափակաձուկ, Փրփրուկ, սաղմոն։ Անվանվել է ի պատիվ ռուս վաճառական Գ․ Շելիխովի (1747– 1795)։ С և ԼԻՆԴ (Schelling) Ֆրիդրիխ Վիլհելմ Յոզեֆ (1775–1854), գերմանացի փիլի– սոփա, գերմանական իդեալիզմի ներկա– յացուցիչ։ Ավարտել է Տյուբինգենի աստ– վածաբանական ինստ–ը։ Բարեկամական կապեր է պահպանել Ցո․ Գյոթեի, Ցո․ Ֆիխ– տեի, Ցո․ Շիլլերի, Ֆ․ Շլեգելի հետ։ Ենայի (1798–1803), էռլանգենի (1820-26), Մյունխենի (1827–41), Բեռլինի (1841-ից) համալսարանների պրոֆեսոր, 1806-ից՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի գլխ․ քարտուղարը։ Եղել է Բավարիայի Մաքսիմիլիան II թագավորի դաստիա– րակը։ Շ–ի Փիլ․ զարգացման առաջին շրջա– նում նկատելի է Ֆիխտեի ազդեցությունը, որը հատկապես զգացվում է նրա «Ես–ի մասին որպես փիլիսոփայության սկըզ– բունքի կամ անպայմանականի մասին մարդկային գիտելիքում» (1795) երկում, ուր զարգացնում է Ֆիխտեի ուսմունքը աշխարհը կառուցող գործուն սուբյեկտի մասին։ Ֆիխտեի հաղթահարումը սկսվում է Շ–ի բնափիլիսոփայական աշխատու– թյուններով («Բնության փիլիսոփայու– թյան գաղափարները», 1797, «Համաշ– խարհային հոգու մասին», 1798 ևն), որոն– ցում նա անցնում է օբյեկտիվ տեսակետին և բնությունը դիտում է որպես իրերի ան– գիտակից բանականությունից գիտակցու– թյան ի հայտ գալու պրոցես։ Երկրորդ շըր– ջանում, ի տարբերություն նախորդի, Շ․ ջանում է բացատրել անցումը սուբյեկ– տիվից օբյեկտիվին («Տրանսցենդենտալ իդեալիզմի համակարգ», 1800)։ Այդ ան– ցումը, որն անհնար է բանախոհության համար՝ նրան հատուկ տրամաբանական ձևերով, իրականանում է «ինտելեկտուալ ինտուիցիայի» միջոցով, որի բարձրա– գույն արտահայտությունը Շ․ ռոմանտիկ– ների նման տեսնում է արվեստի մեջ։ Այդ պատճառով գեղագիտությունը Շ–ի հա– մար ոչ թե մասնավոր գիտակարգ է, այլ ընդհանրապես ճանաչողության բարձրա– գույն օրգանոնը, որը պսակում է տրանս– ցենդենտալ իդեալիզմի համակարգը (տես նաև «Արվեստի ՓիլիսոՓայությունը» դաս– ընթացը՝ կարդացված 1802–03-ին, հրտ․ 1907)։ Բնափիլիսոփայությունն ու տրանսցեն– դենտալ իդեալիզմը կապակցվում են նույ– նության Փիւիսոփայության մեջ («Փիլի– սոփայության իմ համակարգի շարա– դրանքը», 1801)։ Համաշխարհային երե– վույթների հիմքում, ըստ Շ–ի, ընկած է բացարձակ բանականությունը կամ ոգու և բնության միասնությունը, որը ինքնա– ճանաչման պրոցեսում երկատվում է սուբ– յեկտիվ և օբյեկտիվ նախասկիզբների բևեռայնության, որոնք նոր միացում են որոնում։ Այսպիսով, Շ․ հիմնավորում է «երկմիասնական իդեալ–ռեալիզմ»ւ որը հանգեցնում է նրան սկզբում ազատության պրոբլեմին («Փիլիսոփայական հետազո– տություններ մարդկային ազատության էության մասին», 1809), ապա՝ «հայտնու– թյան ՓիւիսոՓայությանը»։ Այստեղ Շ․, հեռանալով իմաստասիրման ավանդա– կան եղանակից, մշակում է թեոսոֆիայի համակարգ, որը կազմված է «առասպե–