Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լաբանության փիլիսոփայությունից* և •«հայտնության փիլիսոփայությունից»։ Առասպելաբանությունը, ըստ Շ–ի, ունի օբյեկտիվ նշանակություն U համընկնում է աստվածարարման պրոցեսի հեա․ այդ պատճառով առասպելի այլաբանական և վերլուծական մեկնաբանությունը պետք է փոխարինվի դրանց ներքին վերապրումով ու համադրական ըմբռնումով։ Այս կերպ հասկացված առասպելաբանությունը դառնում է հայտնություն կամ աշխարհի սրբագործված պատմություն՝ որպես Աստվածության լքում և վերադարձ դեպի Աստվածությունը քրիստոնեության մեշ։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը բարձր են գնա– հատել Շ–ի բնափիլիսոփայության դիա– լեկտիկան և զարգացման ուսմունքը, միա– ժամանակ քննադատել «պոզիտիվ փիլի– սոփայությունը»՝ դրա մեջ տեսնելով Շ–ի դավաճանությունը իր փիլ․ անցյալին։ Վաղ շրջանի Շ–ի ազդեցությունը նկատե– լի է Գ․ Հեգելի ուսմունքում։ Նրա բնափի– լիսոփայությունը նպաստել է Լ․ Օկենի, Հ․ Ստեֆենսի, Հ․ էրստեդի հայացքների ձևավորմանը, արժանացել Գյոթեի բարձր գնահատականին։ Առասպելաբանության տեսությունը, որի սկզբնավորողն ըստ էության Շ․ է, հզոր խթան է եղել է․ Կասի– րերի առասպելաբանական ըմբռնման ստեղծման համար։ Նրա ազդեցությունն ակնհայտ է Կ․ Ցունգի «խորքային հոգեբանության» մեշ և Ա․ Ֆ․ Լոսևի 20-ական թթ․ աշխատու– թյուններում։ Երկ, Samtliche Werke, Abt․ 1 (Bd 1–10)– 2 (Bd 1–4), Stuttgart–Augsburg, 1856–61․ Գրկ․ Лазарев ВВ․, Шеллинг, М․, 1976; Hartmann Е․ von, Schellings philosophisches System, Lpz․, 1897․ Կ․ Սվասյան

ՇԵԼԼԻ (Shelley) Պերսի Բիշի (4․8․1792, Ֆիլդ–Փլեյս, Մուսեքս –8,7․1822, Սպեցիա ծովածոց, թաղված է Հռոմում), անգլիա– ցի բանաստեղծ։ Ծնվել է ազնվականի ընտանիքում։ Մովորել է Օքսֆորդի հա– մալսարանում, որտեղից հեռացվել է «Աթե– իզմի անհրաժեշտությունը» (1811, Տ․ Հոգ– գի հեա) գրքի համար։ 1812-ին Իռլանդիա– յում մասնակցել է երկիրը Մեծ Բրիտա– նիայից քաղաքականապես ազատագրե– լու շարժմանը։ Շ–ի ամուսնությունը պան– դոկապանի դստեր հետ խորացրել է հա– կասությունը իր և իր դասի միշև։ 1813-ից դարձել է ուտոպիստ–սոցիալիստ Ու․ Գո– դուինի գաղափարակիցը։ Երկրորդ ամուս– նության (Մերի Գոդուինի հետ) պատճա– ռով սկսված հալածանքները առիթ եղան նրա՝ Անգլիայից հեռանալուն։ 1818-ից ապրել է Իտալիայում, որտեղ մտերմա– ցել է Ջ․ Բայրոնի հետ, հարել՝ կարբո– նարների շարժմանը։ Խեղդվել է ծո– վում, փոթորկի ժամանակ։ Առաջին նշա– նակալի ստեղծագործության մեշ՝ «Մաբ թագուհին» (1813) փիլ, պոեմում մերկաց– ված են Անգլիայում տիրող հասարակա– կան արատները։ «Ռոզալինդա և Ելենա» (1818, հրտ․ 1819) չափածո վիպակում ոչնչացնող ծաղրի է ենթարկված նահա– պետական ընտանիքի կեղծ իդիլիան։ «Իսլամի ապստամբ ությունը> (1818, սկըգ– բում հրտ․ «Լառն և Սիթնա» վերնագրով, 1817) պոեմի հերոսները կռվում են կրոն․ Պ․ Շեւլի Ա․ Բ․ Շելկովնիկով բռնապետությունից տառապող ժողովըր– դին ազատագրելու համար։ Իտալիայի XVI դ․ պատմությունից քաղված «Չենչիներ» (1819, հրտ․ 1820) ողբերգության հերո– սուհի Բեատրիչեն ընդվզում է հարազատ հոր՝ բռնակալ ու անբարո կոմս Չենչիի դեմ։ «էդիպոս տիրանը կամ Ուռածոտն բռնապետը» (1820) դրամատիկական պա– րոդիան բացահայտում է Շ–ի երգիծական տաղանդը։ «Ազատագրված Պրոմեթեոս» (1819, հրտ․ 1820) պոեմում նոր մեկնաբա– նություն է տրված հուն, առասպելաբանու– թյան հայտնի հերոսին։ Այստեղ Պրոմե– թեոսը միայնակ չէ։ Շ–ի քնարերգությունից հիշատակելի են «Երգ առ բրիտանական այրերը» (1819), «Ներբող ազատության» (1820),«Անգլիան 1819-ին» (1819),«Ներբող Արևմտյան Հողմին» (1819, հրտ․ 1820) բա– նաստեղծությունները, որոնցում բնության պատկերներն ու հասարակական երևույթ– ները իմաստավորվել են փիլիսոփայորեն։ Շ․ հեղինակ է «Պոեզիայի պաշտպանու– թյուն» (1822, հրտ․ 1840) տեսական աշխա– տության, որտեղ հաստատում է արվեստ– ների բարձր գաղափարայնության ան– հրաժեշտությունը, նաև՝ քաղ․ հրապարա– կախոսական պամֆլետների՝ «Դեիզմի հերքումը» (1814), «Փիլիսուիայական հա– յացք ռեֆորմի մասին» (հրտ․ 1820)։ Շ–ի պոետական արվեստին բնորոշ են իրա– կան և անրջական, առասպելական և կոնկրետ–պատմական պատկերների զու– գակցումը, խորհրդապաշտական ընդհան– րացումները։ Հայ գրականության մեջ Շ․ երևացել է XIX դ․ վերջին։ Նրան բարձր են գնահատել հայ մշակույթի շատ գոր– ծիչներ (Հ․ Թումանյան, Ա․ Չոպանյան)։ Երկ․ The Complete Works, v․ 1–10, N․ Y․, 1965; Ընաիր սաղեր (բանաստեղծություններ և պոեմներ), Ե․, 1963։ Ազատագրված Պրոմե– թեոս, Ե․, 1968։ Չենչի, Ե․, 1977։ Поли․ собр․ соч․, пер․ К․ Д․ Бальмонта, т․ 1–3, СПБ, 1903-07․ I․ ՍաւէվեԱան

ՇԵԼԿՈՎՆԻԿՈՎ, Շելկովնիկյան, Ալեքսանդր Բորիսի [27․3(8․4)․1870, ք․ Նուխի (այժմ՝ Շաքի)–19․5․1933, Երե– վան], հայ սովետական բնախույզ, կով– կասագետ–բնագետ; Տեղական ֆաունայի և ֆլորայի ուսումնասիրության հիմնա– դիրն է։ Մովորել է Պետերբուրգի Պաժերի դպրոցում։ Մասնակցել է (1904–16) Կով– կասյան թանգարանի ստեղծման աշխա– տանքներին, գիտահետազոտական ար– շավների։ Շ․ ուսումնասիրել է Կովկասի, մասնավորապես Հայաստանի, բուսա– կան և կենդանական աշխարհը, կազմել մեծ թվով հավաքածուներ։ 1922-ին Շ–ի նախաձեռնությամբ Երևանում կազմա– կերպվել են Հայաստանի բնապատմական, 1925-ին՝ ՀՄԱՀ հողժողկոմատին կից գյու– ղատնտ․ թանգարանները, 1927-ին՝ բու– սաբանական այգին։ Կյանքի վերջին տա– րիներին Շ․ եղել է Հայաստանի բնապատ– մական թանգարանի գիտական խորհըր– դատուն և Երևանում նոր կազմակերպված Սևանի թանգարանի դիրեկտորը։ 1901-ից Շ․ Պետերբուրգի ԳԱ կենդանաբանական թանգարանի թղթակից էր, աշխարհագրա– կան ընկերության անդամ, ՀՍՍՀ հող– ժողկոմատին կից ՀՍՍՀ բնության ուսում– նասիրության և պահպանության կոմի– տեի նախագահը։ Շ–ի անունով են կոչ– վում տարբեր մասնագետների՝ Կովկասում հայտնաբերած բույսերի ու կենդանինե– րի մոտ 40 տեսակ ու ենթատեսակ։ Երկ․ Заметки о новейших фаунистических и флористических находках в Армении, Закавказ․ Краеведч․ сборник, Сер․ А–Ест– ествознания, 1, 1930; Материалы по орни– тофауне озера Севан, Тр․ зоолог, сектор* Груз․ ССР, отд․ зак․ филиала АН СССР, 1․ 1934․ Լ․ Կիրակոսյան

ՇԵԼԿՈՎՆԻԿՈՎ (Շելկովնիկյան) Բեհբուտ Ալեքսանդրի [27․3(8․4)․1897, Գեոկ–թափա (Եվլախի մոտ)–2․12․1975, Լենինգրադ], սովետական արվեստաբան։ Բ․ Մ․ Շեւկովևիկովքւ թոռը։ 1930-ին ավար– տել է Լենինգրադի համալսարանի քիմ․ ֆակուլտետը։ 1934-ից զբաղվել է Անիի, Դվինի խեցեղենի և ապակու ուսումնա– սիրությամբ։ 1941–45-ին աշխատել է Հա– յաստանի ԳԱ պատմության ինստ–ում, 1945–67-ին՝ Լենինգրադի էրմիտաժում, որպես գիտաշխատող, շարունակել հետա– զոտությունը IX–XIV դդ․ Անդրկովկասի խեցեգործության, ինչպես և ռուս, կիրա– ռական արվեստի բնագավառում։ Շուրջ 40 գիտ․ աշխատության հեղինակ է։ Լե– նինգրադի համալսարանում վարել է ռուս, և հայկ․ կիրառական արվեստների հա– տուկ դասընթացներ։ Միջնադարյան Հա– յաստանի կիրառական արվեստին նվիր– ված Շ–ի աշխատությունները եզակի են իրենց տեսակի մեջ։ Երկ, Керамика и стекло из раскопок го– рода Двина, Е․, 1952; Поливная керамика из раскопок города Ани, Е․, 1957․ Ս․ Երեմ յան

ՇԵԼԿՈՎՆԻԿՈՎ (Շելկովնիկյան) Բեհբուդ Մարտիրոսի [3․7․1837, Նուխի (այժմ՝ Շաքի)–10․2․1878, էրզրում, թաղ– ված է Թիֆլիսի Ս․ Գևորգ եկեղեցու բա– կում], ռուսական բանակի հայազգի գենե– րալ–մայոր (1877)։ Սկզբնական կրթու– թյունն ստացել է ծննդավայրում, ավարտել Մոսկվայի առաշին կադետական կորպուսը (1854), Գլխ․ շտաբի Նիկոլաևյան ակադե– միան (1863)։ 1855-ին մասնակցել է Ղրիմի պատերազմին (Կովկասյան ռազմաճակա– տում), 1858–59-ին՝ Հյուսիսային Կովկա– սի ապստամբ լեռնականների դեմ մար– տերին։ 1863–64-ին ծառայել է Գլխ․ շտա– բում, 1865-ից՝ Հյուսիսային Կովկասում (Կովկասյան լեռնային վարչությունում եղել է հատուկ հանձնարարությունների գծով պաշտոնյաք Զաքաթալայի օկրուգի պետ ևն), 1876-ին նշանակվել է Սևծովյան զինվ․ օկրուգի պետ։ 1877–78-ի ոուս– թուրք․ պատերազմի ժամանակ, 1877-ի մայիսին Շ․ իր օկրուգի զորքերով խափա–