Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան ուժգնության հեա կապված բոլոր «երգեցիկ* պահերր։ 2․ խազային նոտա– գրության առավել գործածական տար– րերից մեկը (տես Խազագրություն)։ 3․ Երաժշտության աոանձին հնչյունի (կամ համահնչյունի) ուժային ընդգծումը, որ կատարվում է արտահայտչական զանա– զան նպատակներով (մետրական, ռիթմա– կան, ֆրազավորման, մեղեդիական, ագո– գիկ և այլ Շ–եր)։ Շ–ի նշաններն են․ սուր՝ VA, կոշտ՝ >, փափուկ –։ Անկախ նպատակային շեշտադրությունից, երա– ժըշտության հոսքում կից հնչյուններից բարձր ու երկարը բնականից ավելի շեշտ– ված է ընկալվում (ինտոնացիոն Շ․), քան ցածր ու կարճը։ Այս երևույթը լայնորեն օգտագործվում է խոսքերով երաժշտու– թյան մեջ, ուր ինտոնացիոն և այլ Շ–երը, որպես կանոն, համընկնում են տեքստի բառային և նախադասության իմաստա– յին Շ–երին։ ժող․ երգերում (կոմպոզի– տորականի համեմատությամբ) խոսքային և երաժ?տ․ Շ–երի հարաբերությունը բա– վական ազատ է, օրինակ՝ Այդ ազատությունը ժող․ երգերին առանձ– նահատուկ երանգ է տալիս։ Ռ․ Աթայան «ՇԵՇՏ», երգիծական ամսագիր։ Լույս է տեսել 1923-ին, Երևանում (3 համար)։ Խմբագիր՝ Վ․ Թոթովենց։ ՝՝տայ սովետա– կան անդրանիկ երգիծական պարբերակա– նը։ «Դեսից դենից», «Դեմքեր ու դեպքեր» բաժիններում ֆելիետոնի, թևավոր խոս– քի, ժող․ իմաստության, աֆորիզմի, եզով– պոսյան լեզվի և այլ միջոցներով քննա– դատել է նոր հասարակարգին խորթ բար– քերը, սնապարծությունը, տգիտությունը։ «Շ․» երգիծանքի սուր սլաքը ուղղել է նաև նոր կյանքի կառուցման թերությունների դեմ։ Սուր ծաղրի է ենթարկել կրոնն ու նրա սպասավորներին։ Աշխատակցել են է․ Խոջիկը, Լեռ Կամսարը և ուրիշներ։ Ս․ Ավագյան

ՇԵՇՏԱՅԻՆ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, տես Վանկաշեշաային տաղաչափություն։

ՇԵՍՏՈՎ Լև (իսկական անունը՝ Շվարց– ման Լև Իսահակովիչ) (1866–1938), ռուս իդեալիստ փիլիսոփա, գրականագետ։ Ավարտել է Կիևի համալսարանի իրավա– բանական ֆակուլտետը (1889)։ Ապրել է Շվեյցարիայում (1895–1914), Մոսկվա– յում, Կիևում, 1920-ից՝ Փարիզում։ Շ–ի փիլ․ հայացքները ձևավորվել են Բ․ Պաս– կալի, Ս․ Կիերկեգորի, Ֆ․ Նիցշեի, Ֆ․ Մ․ Դոստոևսկու, հուդայականության և ուղ– ղափառության ազդեցությամբ՝ ռուս, մշա– կույթի տարբեր հոսանքների հակամար– տության պայմաններում։ Շ․ կռահել է Էկզիստենցիաչիզւ1ի մի շարք գաղափար– ներ, գրել «գրականաոճ փիլիսոփաների» ոգով։ Շ–ի փիլիսոփայության ելակետը հրաժարումն է ճանաչողության բանական միջոցներից և գիտելիքներից, որոնք «կե– ղեքում են բանականությունը», ծնում «ան– հոգի ճշմարտություններ» և հեռացնում փիլիսոփայությունը բուն նպատակից՝ մարդկային գոյությունը ըմբռնելուց։ Ըստ Շ–ի, հավատն առ աստված (աստվածն է․ Ա․ Շևարդնաձե ըմբռնված է ոչ բանականորեն, որպես «ամենազոր ինքնակամության» գաղա– փար), ճշմարտության մեկնաբանումը որ– պես սուբյեկտիվ և խիստ անձնական երե– վույթ (հետևաբար, որպես ոչ համանշա– նակալի և ոչ հաղորդելի) մարդուն օրինա– կարգի (բարոյականության ընդհանուր նորմերի, ընդհանուր նշանակության ճըշ– մարտությունների ևն) սահմաններից տա– նում է բարոլ և չարի այն կողմը, բացա– հայտում գոյության իրական հնարավո– րությունները։ Երկ․ Собр․ соч․, 2 изд․, х․ 1–6, СПБ, 1911; Sola fide, P․, 1957․

ՇԵՎԱՐԴՆԱՁԵ էդուարդ Ամվրոսիի [ծն․ 25․1․1928, գ․ Մամուտի (Լանչխութիի շըր– ջանում, Վրաց․ ՍՍՀ)], սովետական կու– ււակցական և պետ․ գործիչ, սոցիալիստա– կան աշխատանքի հերոս (1981); ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Ավարտել է Վրաստանի կոմկուսի ԿԿ–ին կից կուս․ դպրոցը (1951) և Քութայիսի մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը (1960)։ 1946-ից կատարել է կոմերիտական և կու– սակցական աշխատանքներ, 1956-ից՝ Վրաս տանի ԼԿԵՄ ԿԿ–ի 2-րդ, 1957-ից՝ առաջին քարտուղար։ 1961-ից՝ Վրաստա– նի կոմկուսի Մցխեթի շրջկոմի, 1963-ից՝ Թբիլիսիի Պերվոմայսկի շրջկոմի առաջին քարտուղար։ 1964-ից՝ Վրաց․ ՍՍՀ հա– սարակական կարգի պահպանության մի– նիստրի առաջին տեղակալ, 1965-ից՝ մի– նիստր, վերակառուցումից հետո (1968)՝ ներքին գործերի մինիստր։ 1972-ից՝ վրաստանի կոմկուսի Թբիլիսիի քաղկոմի, 1972-ի սեպտեմբերից՝ վրաստանի կոմ– կուսի ԿԿ առաջին քարտուղար։ 1976-ից՝ ՍՄԿԿ ԿԿ անդամ, 1978-ից՝ ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, ՍՍՀՄ IX–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 4 և Աշխատանքային կարմիր դրո– շի շքանշաններով։

ՇԵՎԵՐ (անգլ․ shaver,<shave – քերել, մաքրել)» տես Ատամսամշակման գործիք– ներ։ ՇԵՎ9ԵՆԿՌ Տարաս Դրիգորևիչ (25․2(9․3)․ 1814, գ․ Մորինցի (այժմ՝ Ուկր․ ՍՍՀ Չեր– կասիի մարզի Զվենիգորոդի շրջանում)– 26․2(10․3)․ 1861, Պետերբուրգ, թաղված է Չերկասիի մարզի Կանև գյուղի մոտ՝ Դնեպրի ափին], ուկրաինացի բանաս– տեղծ, նկարիչ, հեղաՓոխական դեմո– կրատ։ Ծնվել է ճորտ գյուղացու ընտանի– քում։ Վաղ հասակում գրկվել է ծնողնե– րից։ 14 տարեկանից ծառա է եղել կալ– վածատիրոջ մոտ, սկզբում՝ գյուղում, այ– նուհետև՝ Վիլնո (Վիլնյուս) քաղաքում, 1831-ից՝ Պետերբուրգում։ Նկատելով Շ–ի նկարչական ձիրքը՝ կալվածատերը նը– րան սովորելու է տվել։ 1836-ին Շ․ ծան ո– թացել է նկարիչներ Ի․ Սոշենոյի, Կ․ Բը– րյուլլովի, բանաստեղծ Վ․ ժուկովսկու և ռուս, ու ուկր․ մշակույթի այլ գործիչների հետ։ Սրանց ակտիվ աջակցությամբ էլ 1838-ին փրկագնվել է ճորտությունից և նույն տարում ընդունվել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, որն ավար– տել է 1845-ին։ Այդ տարիներին բուռն զարգացում է ապրել Շ–ի գրական ու նկար– չական ստեղծագործությունը, ձևավորվել են նրա հասարակական–քաղ․ ու գեղա– գիտական հայացքները։ 1840-ին Պետերբուրգում լույս է տեսել Շ–ի բանաստեղծությունների առաջին ժո– ղովածուն՝ «Կոբզար»-ը (հայ․ հրտ․ 1939), որը նոր դարագլուխ է ուկր․ գրականու– թյան պատմության մեջ։ Այս գրքում Շ․ հանդես է գալիս որպես աշխատավորա– կան զանգվածների մտորումների ու իղձե– րի արտահայտիչ, կենդանի պատկերում անցյալ ու ժամանակակից Ուկրաինան։ ժողովրդի երջանիկ ապագայի ուղիներ որոնելիս՝ Շ․ դիմել է իր ժողովրդի պատ– մությանը, նրա մեջ գտնելով ազատության և անկախության համար նվաճողների nt ճնշողների դեմ հերոսական պայքարի օրինակներ։ «Հայդամակներ» (1841) պոե– մում ռեալիստորեն պատկերված են լեհ․ շլյախտայի դեմ ուղղված 1768-ի մեծ ապստամբության իրադարձությունները։ Հերոսական անցյալին դիմելով՝ բանաս– տեղծը ձգտել է իր ժամանակակիցներին ոգեշնչել ազատագրական պայքարի։ Նիկոլայ I-ի ժամանակների ցարիզմն է մերկացված ու ձաղկված «Երազ» (1844) երգիծական պոեմում։ Ցարական ու կալ– վածատիրական կամայականության զար– հուրելի պատկերը տալով՝ բանաստեղծը Դուս, կայսրությունում ապրող բոլոր ժո– ղովուրդներին կոչել է համատեղ պայքա– րի ընդհանուր ճնշողների դեմ։ Նույնպիսի կոչ է հնչում նաև «Կովկաս» (1845) պոե– մում, որը տոգորված է Ժողովուրդների եղբայրության ու բարեկամության գաղա– փարով։ «Կիրիլ–Մեֆոդյան եղբայրություն» հա– կաճորտատիրական գաղտնի ընկերու– թյանը պատկանելու և հեղափոխակաե բանաստեղծություններ գրելու համար Շ․ 1847-ին ձերբակալվել է և որպես շարքա– յին զինվոր ուղարկվել Օրենբուրգյան հա– տուկ կորպուս՝ «խստագույն հսկողության տակ արգելելով գրել և նկարել»։ Նիկոլայ I-ի մահից հետո Շ․ ներումով ազատվել է և 1858-ին վերադարձել Պե– տերբուրգ։ Այստեղ նա մերձեցել է ռուս հեղափոխական դեմոկրատների, մասնա– վորապես Ն․ Չեռնիշևսկու հետ։ Շ–ի ստեղ– ծագործությունը զարգացել է ռուս առա– ջադիմական գրականության հետ սերտ առնչությամբ։ Նրա գրական ժառանգու– թյան մի մասը՝ ինը վիպակ, երկու պոեմ և օրագիրը, գրված է ռուսերեն։ 1857*–61-ի ստեղծագործությունները Շ–ի պոեզիայի բարձրակետն են։ Դրանցից առավել նշանակալի են «Նորահավատ– ներ» (1857), «Դիվահարը» (1857), «Մա– րխս» (1859) պոեմները։ Այդ շրջանի քնա– րերգության գլուխգործոցներից են <0՜, խեղճ մարդիկ, կույր մարդիկ․․․», «Եվ Ար– քիմեդն ու Դալիլեյը», «Ոչ մի բանում