կոդերի օգտագործման հետ։ ՎերԱ նըշ– ված բոլոր դեպքերում կարեոր է պարզել արված կապի գծում հաղորդման այն ամե– նամեծ արագությունը, երբ դեռես հնարա– վոր է ապահովել հաղորդման հուսալիու– թյունը։ Շ․ թ․ տալիս են այդպիսի արագու– թյան վերին սահմանի գոյությունը և հաշվ– ման ուղին՝ կապի գիծը կարելի է բնութա– գրել այնպիսի С թվով (այն անվանում են կապի գծի ունակություն), որ եթե հաղորդ– ման արագությունը փոքր է C-ից (V<C), ապա հաղորդման հուսալի եղանակ գոյու– թյուն ունի, իսկ եթե V >C, ապա հաղորդ– ման հուսալի եղանակ գոյություն չունի։ C-ն արտահայտվում է ինֆորմացիայի քա– նակի և էնտրոպիայի միջոցով, որոնցում հաշվի են առնվում ազդանշանների աղա– վաղման հավանականությունները։ Ե․ Հարությունյան
ՇԵՆՍԻ, նահանգ Չինաստանի հյուսիս– արեմուտքում։ Տարածությունը 190 հզ․ կմ2 է, բն․՝ 21,7 մլն (1975), վարչական կենտ– րոնը՝ Սիան։ Հս․ մասը գտնվում է Լյո– սային սարավանդի սահմաններում (մի– ջին բարձրությունը՝ մոտ 1500 մ), հվ․ մասն զբաղեցնում է Ցինլին լեռնաշղթան (առավելագույն բարձրությունը՝ 3666 մ), որոնց միջե գտնվում է Վեյհե գետի հո– վիտը։ Կլիման մուսսոնային է, Ցինլինից հս․՝ բարեխառն, հվ–ում՝ մերձարևադար– ձային։ Տարեկան տեղումները 300– 1000 մմ են։ Գլխավոր գետը Հուանհեն է՝ վեյհե, Հանշույ վտակներով։ Տարածքի մոտ 9% –ը անտառածածկ է։ Բնակչության հիմնական մասն զբաղված է գյուղատնտ․ մեջ։ Մշակում են ցորեն, կորեկ, բրինձ, գաոլյան, եգիպտացորեն, բամբակենի, ձիթատու կուլտուրաներ, շաքարի ճակըն– դեղ։ Անասնապահությունը թույլ է զար– գացած։ Արդյունահանում են քարածուխ, նավթ, երկաթի հանքանյութ։ Մշակող արդ․ հիմնական կենտրոններն են Սիանը, Բաոցցին։ Զարգացած է սև մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմ․, բամբակե գործ– վածքների արդ․, նավթավերամշակությու– նը։
ՇԵՆՔԵՐԻ ՋԵՐՄԱԻՈՆ ԱՎԱՏԻՆ ՌԵ– ԺԻՄ, շինարարական ջերմատեխնիկայի բաժին, որտեղ դիտարկվում են բնակելի, հասարակական և արտադրական շենքե– րի ներսում տեղի ունեցող միկրոկլիմա– յական պրոցեսները և մշակվում ջեռուց– ման, օդաորակավորման, օդափոխման ջերմա– և շոգեմեկուսացման համապա– տասխան միջոցառումներ՝ անհրաժեշտ հարմարավետություն ստեղծելու նպա– տակով։ Այդ հարմարավետությունը պայ– մանավորված է շենքերի ներսի օդի և արտաքին պատերի ներքին մակերևույթ– ների ջերմաստիճանների տարբերու– թյան նվազեցմամբ և ներսի օդի ջեր– մաստիճանի համեմատաբար անփոփոխ պահպանմամբ։ ՀՍՍՀ չոր կլիմայական պայմանները շենքերի ներսում ջերմա– խոնավային ռեժիմի պահպանման լրա– ցուցիչ պահանջներ են առաջադրում, որոնց ապահովումը կապված է բնակա– րաններում միջանցիկ օդափոխության ստեղծման, ինչպես նաև պատշգամբների ու շենքերի ջերմապաշտպան կոնստրուկ– ցիաների օգտագործման հետ։ Որպես գի– տության բաժին, Շ․ ջ․ ռ․ զարգանում է շինարարական ջերմատեխնիկայի, շինա– րարական աերոդինամիկայի, շինարարա– կան կլիմայագիտության և թերմոդինա– միկայի դրույթների հիման վրա։ Գրկ․ Роджерс Т․ С․, Проектирование теплозащиты зданий, пер․ с англ․, М․, 1966; Реттер Э․ И․, Стриженов С․ И․, Аэродинамика зданий, М․, 1968; Ильин– ский В․ М․, Строительная теплофизика, М․, 1974․ О՛․ Քարամյան
ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐՆԱԾԱԾԿ, վերին պատող կոնստրուկցիա, որը շենքը բաժանում է արտաքին միջավայրից և պաշտպանում մթնոլորտային տեղումներից ու արտաքին այլ ազդեցություններից։ ժամանակակից շինարարության մեջ «Շ․ վ․» տերմինն օգ– տագործվում է գլխավորապես արդ․ շեն– քերի համար, իսկ բնակարանաքաղաքա– ցիական շենքերի համար կիրառում են «համատեղված տանիք» կամ < անձ եղն ա– հարկ վերնածածկ» տերմինները, ընդգը– ծելով ձեղնահարկային ծածկով և տանիքի առանձին սարքավորումով ձեղնահարկ ունեցող շենքերի տարբերությունը։ Շ․ վ․, որպես կանոն, բաղկացած է տանիքից, տաքացուցիչից (ջերմաշոգեմեկուսիչ շեր– տեր) և կրող կոնստրուկցիաներից, որոնց մի մասը (օրինակ, թեթև և բջջավոր բե– տոններից վրաքաշի սալիկներ) կարող է միաժամանակ կատարել ջերմապաշտպա– նիդ իսկ երբեմն նաև խոնավամեկուսիչ ֆունկցիա։ Կրող կոնստրուկ– ցիաները (Շ․ վ–ի հիմնական տար– րերն են) որոշում են Շ․ վ–ի ձևը (հարթ, տարածական ևն), շենքի ներքին և արտա– քին տեսքը։ Կրող կոնստրուկցիաների տեսակները բազմազան են, հեծանների, ծպեղաֆերմաների (հարթ կամ տարածա– կան) վրա տեղադրվող վրաքաշի սալիկ– ներ (հարթ, կողավոր, սնամեջ), բարակա– պատ թաղանթներ, ծալքավոր, կախովի, պնևմատիկ և այլ կոնստրուկցիաներ։ Պատրաստվում են երկաթբետոնից է հա– վաքովի և միաձույլ), մետաղից, ասբես– տացեմենտից։ Տաքացուցիչը ավելի հա– ճախ պատրաստում են սալիկային կամ սորուն նյութերից, հազվադեպ՝ միաձույլ բջջավոր բետոնից։ Տաքացուցիչը շենքե– րից (գլխավորապես արդ․ շենքերից) թա– փանցող ջրային գոլորշիների խոնավու– թյունից պաշտպանելու համար Շ․ վ–երի կոնստրուկցիաներում նախատեսվում է շոգեմեկուսացում։ Շ․ վ–ում խոնավության կուտակմանը խոչընդոտում են նաև, այս– պես կոչված, օդափոխիչ ծածկերը, որոն– ցում կան արտաքին օդի հետ հաղորդակց– վող օդային միջնաշերտեր, օդանցքներ և անցուղիներ։ Կախված շենքերի նշանա– կումից, վերնածածկերը կարող են լինել միա– և բազմաթռիչք, առանց լապտերի և վերևի լույսով, արտաքին և ներքին ջըր– հոսով ևն։ Շ․ վ–երի հատուկ տեսակ է հարթ վերնածածկը՝ տ անի ք–տ ափ ար ակ– ները, որոնք օգտագործվում են ավտոմո– բիլային կայանատեղերի, ռեստորաննե– րի, սպորտային հրապարակների, արևա– բուժարանների, լողավազանների համար։ Գրկ» Конструкции промышленных зда– ний, М․, 1972․ ՇԵՇՏ, բառում որևէ վանկի առանձնա– ցումը (ընդգծումը) հարևան վանկերի հա– մեմատությամբ ըսա ինտենսիվության, տևողության և ձայնային ալիքի տատա– նումների հաճախականության։ Այն կազ– մում է հնչերանգի բաղկացուցիչ տարրը։ Նկատի ունենալով նշված երեք գործոննե– րից որևէ մեկի գերակշռությունը՝ պայմա– նականորեն տարբերում են ուժային կամ դինամիկ Շ․, քանակային կամ տևողու– թյան Շ․, երաժշտ․ կամ տոնային Շ․։ Իրա– կանում Շ–ի դրսևորման ժամանակ առկա է ձայնաբանական երեք գործոնների՝ ին– տենսիվության, տևողության և տատա– նումների հաճախականության բարդ փոխ– հարաբերություն։ Հայերենում բառային Շ․ ուժային է։ Ըստ տեղի այն հիմնականում վերջնա– վանկային է։ Սակայն կա՜յսր, սա նր, ա րկղ, ա նգղ տիպի բառերում, որոնց վերջին վանկի ձայնավորը ը հնչյունն է, և գո՜ւցե, մի՜թե, մա նավանդ տիպի բառերում Շ․ ընկնում է առաջին վանկի վրա։ Օտար լեզուներից փոխառյալ բա– ռերի ուղիղ ձևերում երբեմն պահպանվում է փոխատու լեզուների շեշտադրությունը՝ Լե՝րմոնաով,Մայակովսկի։ Բառերի թեք– ման, ածանցման կամ բառաբարդման ժա– մանակ Շ․ միշտ տեղափոխվում է բառի վերջին վանկի վրա, որի հետևանքով շեշտազուրկ վանկերում հաճախ տեղի են ունենում հնչյունափոխական երևույթներ՝ ջո՝ւր–ջրի ջրամա ն, կատո՝ւ–կաւովի գո՜ւյն–գունավո՜ր են։ Գրական հայերենի և բարբառների միջև կան շեշտադրման դրսևորումների տարբերություններ։ Այսպես, Արարատ– յան բարբառում բառային Շ․ հիմնակա– նում նախավերջին վանկի վրա է, որի հետևանքով տեղի է ունենում նախաշեշտ և ետշեշտ վանկերում ձայնավորների թու– լացում (վերածում ը–ի)՝ հարսանի՜ք > >հըրսա՝նիք, անո ւն >ա՝նըմ ևն։ Բառերում, ըստ վանկերի արտասանու– թյան ընդգծման աստիճանի, տարբերում են գլխավոր կամ հիմնական և երկրորդա– կան Շ–եր։ Վերջիններս առավեւ նկատելի են բազմավանկ բառերում։ Գլխավոր և երկրորդական Շ–երը նպաստում են բառի ձևավորմանը, նրա սահմանների ընդգըծ– մանը։ Բացի բառային Շ–ից, հնչաշղթայի ավե– լի մեծ հատվածներում տարբերում են շարույթի, և նախադասության (ֆրազի) Շ–եր, ընդ որում, նախադասության բո– վանդակության պլանում առանձնացվում են տրամաբանական Շ․ և զգացական Շ․։ Տրամաբանական Շ․ որևէ բառի իմաստա– յին ընդգծումն է արտասանվածքի կազ– մում հանդես եկող այլ բառերի համեմա– տությամբ։ Զգացական Շ․ նախադասու– թյան որևէ բառի կամ հատվածի հնչերան– գային ցայտուն դրսևորումն է, որը պայ– մանավորված է մի կողմից անհատի հո– գեվիճակի, մյուս կողմից՝ հաղորդման հուզական, զգացական նպատակադրման հետ։ Ռ․ Թոխմախյան ՇԵՇՏ երաժշտության մեջ, 1․ առոգանության և դրա գրավոր համակար– գերի կարևորագույն տարրերից մեկը (տես Առոգանության արվեստ)։ Այս առու– մով համանշանակ է լատ․ accentus-ին (< ac-cantus – ձայնի հնչելը, բարձրա– ցումը, սրումը ևն), որը անտիկ հռետորու– թյան ուսմունքի արմատական հասկացու– թյուններից էր, ընդգրկելով առոգանու–