գործական ողջ կյանքը կապված է եղել Լենինականի թատրոնի հետ (1928–1938)։ Աշխատել է հիմնականում Վ․ Աճեմյանի հետ Ռեժիսորական համագործակցու– թյամբ։ Բեմադրությունների լավագույն ձևավորումներից են՝ Ս․ Բաղդասարյանի «Մարոկկո»-ն (1929), Վ․ Կիրշոնի «Հաց»-ը (1931), Մ․ Գորկու «Տատակումբը (1932), Ն․ Պոգոդինի «Իմ բարեկամը» (1933), Մ․ Զանանի «Շահնամե»-ն (1935), Կ․ Դոլ– դոնիի «հյուրանոցի տիրուհին» (1936), Լ․ Միքայելյանի «Գոշ»-ը (1936), որոնք նշանակալի աեղ են գրավել հայ սովե– տական թատրոնի պատմության մեշ։ Շ․ ռուս, ժամանակակից բեմանկարչության սկզբունքները փոխադրեց հայ իրակա– նություն, որի շնորհիվ Լենինականի թատրոնը հասավ թատերադեկորացիոն արվեստի նոր ըմբռնումների և կիրառման բարձր մակարդակի։ Գրկ․ № ա լ ա թ յ ա ն Լ․, Որոնումների և հայտնագործությունների մի շրշան, տես Մեծ հոկտեմբերը և սովետահայ թատրոնը գրքում, Ե․, 1967։ Լ,Իաւաթյան
ՇԵՐՄԱ&ԱՆ8ԱՆ (Շ ի ր մ Ш q Ш և j տ Ն) Գալուստ Հարությունի [1807, Ջուղա –15(27)․ 10․1891, գ․ Զալեսնոյե, Օրյոլի մոտ], հայ բանահավաք, դրամատուրգ, հասարակական գործիչ։ 1818-ին տեղա– փոխվել է Նախիջևան, ապա՝ Թիֆլիս։ 1824–27-ին սովորել է Ներսիսյան դըպ– րոցում։ Հոր առևտրական գործերով ճամփորդել է Պարսկաստանում, Դերմա– նիայում և այլուր, մոտիկից ծանոթացել եվրոպ․ թատրոնին։ 1836-ին հիմնադրել է <Շերմազանյան դարբասը*։ 1862-ին Շ․ ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ (վեր– ընտրվել է 1865-ին)։ Առաջին ստեղծագոր– ծությունները լույս են տեսե] «Երախայ– րիք Ներսիսյան դպրոցի» (հ․ 1–2, 1828) ժողովածուում։ «Իմ նշանածն Արագն ա» և «Ազգային հարսանիք» (երկուսն էլ՝ «Կռունկ Հայոց աշխարհի», 1861, J^JSP 4, 6) չափածո պիեսներում արտացոլված են հասարակական կյանքի բացասական գծերը, ազգային–կենցաղային սովորույթ– ներն ու ծեսերը։ «Ասրի բեկ և Դիքի» («Կռունկ Հայոց աշխարհի», 1862, № 1, 1863, JSP 2) պիեսում շոշափել է բռնակա– լության դեմ պայքարի գաղափարը։ Շ–ի դրամատուրգիայում հատկապես ուշա– գրավ է «Նկարագրությունք ինչ–ինչ գոր– ծոց Կարապետի եպիսկոպոսի վիճակա– վոր առաջնորդի Հայոց գաղթելոց ի Տայս» (1841) քաղ․ սատիրան, որն օժտված է ռեալիզմի որոշակի միտումներով (ձեռա– գիրը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտո– ցի անվ․ Մատենադարանում, ․NIJSG 3045, 8810)։ Պիեսում յուրաքանչյուր գործող անձ խոսում է իր բարբառով։ Շ․ հա– մարձակորեն քննադատել է Թիֆւիսի թեմի առաջնորդ Կարապետ եպիսկոպո– սի, նրա համախոհ բազմաթիվ գործիչ– ների և ցարական պաշտոնյաների զեղ– ծարարությունն ու կաշառակերությունը, որի պատճառով արգելվել է պիեսի հրա– տարակումը։ Շ․ հավաքել է մեծ թվով ձե– ռագրեր, աշուղական երգեր, ազգագրա– կան բնույթի նյութեր, որոնց մեծ մասը հրատարակել է զանազան պարբերական– ներում։ 1878-ին, Թիֆլիսում լույս է տե– սել նրա կազմած «Անեկդոտներ, զվար– ճալի զրույցներ, համառոտ դեպքեր Ա առակներ մեծ մասամբ ազգային կյան– քից առած» ժողովածուն։ Շ․ զբաղվել է նաև պատմության հարցերով․ Թավրի– զում (1832), Թեհր՜անում (1852), Սպահա–* նում (1853) նյութեր է հավաքել պարսկա– հայ 40 գործչի մասին՝ օգտվելով ժամա– նակակիցների, ականատեսների վկայու– թյուններից, Միրզա Թաղիի «Կաջարների պատմությունից» (Թեհրտն), տվել 1779-– 1850-ի պատմությունը, այդ թվում4 պարսկահայերին Արևեւյան Հայաստան Փոխադրելու Ա․ Ս․ Գրիբոյեդովքւ եռան– դուն աշխատանքի նկարագրությունը։ Այդ ամենն ամփոփվել է «Նյութեր ազգա– յին պատմության համար։ Երևելի հայկա– զունք ի Պարսկաստան» (1690) գրքում։
ԴԻՐՔԸ (Դ– Մրվանձտյանի գրախոսակա– նով) 1889-ին արժանացել է իզմիրյան մըր– ց տնակի։ Երկ» Նկարագրությունդ ինչ–ինչ գործոց․․․ (ներածությունը և ծանոթագրությունը Աս․ Մնացականյանի), «Գիտական նյութերի ժողովածու*, Mq 2, 1950։ յԲ–*Հովակիմյան
ՇԵՐՄԱձԱՆՏԱՆ ԴԱՐԲԱՍ», թատերա– սրահ Թիֆլիսում։ Հիմնադրվել է 1836-ին։ Հասարակական–թատերական գործիչ Գ․ Շերմազանյանի երկհարկանի քարա– շեն տունը վերակառուցվել, հարմարեց– վել է թատերական շենքի և կոչվել իր անունով։ Գտնվել է Մեծ ծուռ (այժմ՝ Լերմոնտովի) փողոցի վրա։ Դահլիճը (30X32 մ, բարձր․ 10 մ) ունեցել է 200 հան– դիսատեղ։ Ներսը՝ զարդարված արևել– յան ոճի նկարներով, կենտրոնում՝ բազ– մաճյուղ մոմակալներով ապակե մեծ ջա– հով։ «Շ․ դ․» բացվել է Դ․ Շերմազանյանի մի պիեսով։ Մինչև Թամամշյան թաարոնի գործունեությունը (1851-ից) ներկայաց– վել են ռուս․, նաև վրաց․ պիեսներ ու իտալ․ օպերաներ։ 1859-ից հայ թատերախումբը ներկայացրել է դրամատուրգ Մ․ Պատկան– յանի և մի քանի թարգմանական ողբեր– գություններ ու կատակերգություններ՝ իր իսկ ղեկավարությամբ։ 1865-ին երկրորդ անգամ Թիֆլիսի քաղաքագլուխ ընտրված Գ․ Շերմազանյանի դեմ գրգռված համ– քարությունը 1865-ի հուլիսի 27-ին կոր– ծանել է նրա տունն ու «Շ․ դ․»։ Я․ Հովակիմյան
ՇԵՐՄԱՆԻ ՕՐԵՆՔ 1890, «հակատրեստա– յին օրենք» ԱՄՆ–ում։ Օրինագծի հեղինա– կըն էր սենատոր Ջ․ Շերմանը (J․ Sher– man)։ Ընդունվել է բանվորների ու ֆեր– մերների հակամոնոպոլիստական շար– ժումների ճնշման տակ։ Հակաօրինական էր համարում տրեստի կամ այլ ձևի ամեն մի միավորում և առևտուրը սահմանափա– կող համաձայնություն։ Իրականում օրեն– քը ոչ խոչընդոտում էր հին տրեստների գործունեությունը, ոչ՝ նորերի կազմավո– րումը։ 1892–96-ին քննված հինգ գործե– րից դատարանը երեքը լուծել էր տրեստ– ների օգտին։ Միաժամանակ կազմա– կերպությունների և մասնավոր անձանց գույքին վնաս պատճաոելու համար օրեն– քում պատասխանատվություն նախատե– սող կետն օգտագործվեց արհմիություն– ներն ու գործադուլային շարժումները եե– տտպնդելու համար։ ՇԵՐ4ԻՆԱԿԻ Մերգեյ Վասիլևիչ [ծն․ 28․10 (9․11)․1892, Մոսկվա], ասս սովետական U․ Վ․ Շերվինսկի գրող, թարգմանիչ, գրականագետ։ ՀՄՄՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1967)։ Ավար– տել է Մոսկվայի համալսարանի պատմա– բ տնասիրական ֆակուլտետը (1916)։ Տար– բեր բուհերում դասավանդել է արվեստի պատմություն, տաղաչավւություն, աս– մունք։ Հրատարակվել են Շ–ի մանկական պատմվածքների ու բանաստեղծություննե– րի մի շարք գրքույկներ, «Քնարերգություն։ Բանաստեղծություններ Իտալիայի մասին» (1924) ժողովածուն, «Օստ–Ինդիա» (1933) վեպը, գիտական հետազոտություններ։ Հայտնի է որպես անտիկ հեղինակների (Մոֆոկլես, Վիրգիլիոս, Կատուլլոս, Օվի– դիոս, Պլավտոս), ինչպես նաև Գյոթեի և Ռոնսարի թարգմանիչ։ Շ–ու կապը հայ գրականության հետ սկսվել է դեռևս 1915- ից, երբ նա մասնակցել է «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի համար բանաս– տեղծություններ թարգմանելուն։ Ռուս ընթերցողին է ներկայացրել Ներսես Շնոր– հալու, Նահապետ Քուչակի, Սայաթ–Նո– վայի, Մ․ Նալբանդյանի, Դ․ Վարուժանի, Միամանթոյի, Հ․ Թումանյանի, Ա․ Իսա– հակյանի և այլոց գործերը։ Շ․ թարգմանել է նաև «Մասունցի Դավիթ» էպոսի համա– հավաք տեքստի մի մասը, Ւ*․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, խմբագրել է Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Ե․ Չա– րենցի ռուս, ժողովածուները, հոդվածներ գրել Հայաստանի, հայ մշակույթի ու գրա– կանության մասին։ Ь^․Ртм и смысл․ К изучению поэтики Пушкина, М․г 1961; Из армянской поэзии․ Е․, 1966․ Գ․ Թաթոսյան, ՇԵՐՏ, նստվածքային և հրաբխանստված– քային ապարի մարմին, որն ունի քիչ թե շատ միատարր կազմություն, սահմանա– փակված է մոտավորապես զուգահեռ եր– կու հարթությունով։ Շ–ի հաստու– թյունն անհամեմատ փոքր է նրա երկա– րությունից։ Մահմանափակող հարթու– թյունները կոչվում են՝ վերինը՝ Շ–ի առաս– տաղ, ստորինը՝ Շ–ի հատակ։ Նստվածքա– յին և հրաբխանստվածքային ապարների յուրաքանչյուր հաստվածք կազմված է մի– մյանց վրա դարսված տարբեր կազմու– թյան Շ–երի (ավազաքարեր, կրաքարեր, մերգելներ ևն) հերթագայությունից։ Մեկ Շ–ի հաստությունը տատանվում է ւ/-ի մա– սերից մինչև մի քանի մ և ավելի սահման– ներում; Յուրաքանչյուր վերին Շ․ ստորա– դիրի նկատմամբ ավելի երիտասարդ է (նորմալ տեղադրման դեպքում)։ Շ–ի կազ– մությունն ու կառուցվածքը արտացոլում է նրա կուտակման տեկտոնական և ֆիզի– կաաշխարհագրական պայմանները։ ՇԵՐՏ, զենքի հնագույն տեսակ։ Ձևը հայտնի չէ։ Ըստ Մովսես Իտրենացու՝ Հայաստանում գործածվել է դեռևս Տիգ–