հոկտեմբերի 50-ամյակի պողոտան․ Սարանս– կում (կառուցապատվել է 1970–72-ի*ե, ճարտ․ Ե․ Կինդյակով) ղոլ–թաթարների դեմ Կուլիկովյան ճա– կատամարտին (1380), Իվան IV-ի Կազան– յան արշավանքներին։ Կազանի խանու– թյան անկումից (1552) հետո մորդվաները կամավոր մտել են Ռուսաստանի կազմի մեջ։ Լեհական և շվեդ, ինտերվենցիայի տարիներին (XVII դ․ սկիզբ) մորդվաները մասնակցել են Կ․Մինինի և Դ․Պոժարս– կու գլխավորած ժող․ աշխարհազորին։ Ցարական կառավարությունը մորդվական հողերը բաժանում էր ֆեոդալ–ճորտատե– րերի (Մորոզովներ, Գոլիցիններ)։ Գյու– ղացիների ճորտացումը, ծանր հարկերը, բռնի քրիստոնեացումը (XVI–XVII դդ․), նրանց լավագույն հողերի զավթումը պատ– ճառ են դարձել մորդվաների զանգվածա– յին փախուստի Ուրալ, Սիբիր։ Մորդվա– ները մասնակցել են Ի․ Բոլոտնիկովի (1606–07), Ս․ Ռազինի (1667–71) U Ե․ Պուգաչովի (1773–75) գլխավորած գյուղացիական պատերազմներին։ XVIII դ․ Մ–ում զարգացել են ապրանքա– դրամային հարաբերությունները,ուժեղա– ցել են Մ–ի քաղաքների առևտրական կա– պերը Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Սա– րատովի հետ։ 1812-ի Հայրենական պա– տերազմի ժամանակ Սարանսկում, Ինսա– րում և այլուր մորդվաները կազմել են ժող․ աշխարհազորեր։ 1861-ի ռեֆորմի անցկացման ընթացքում կալվածատերերը մորդվա գյուղացիներից օտարեցին նրանց լավագույն հողերի 23%–ը։ Ուժեղացավ գյուղացիության շեր– տավորումն ու արտագնացությունը։ XIX դ․ 90-ական թթ․ Մոսկվա–Կազան երկաթու– ղու շինարարությունը նպաստեց Ռուսաս– տանի արդ․ շրջանների հետ Մ–ի կապի ամրապնդմանը, տեղական արդյունաբե– րության զարգացմանը, բուրժուազիայի ձևավորմանը։ XIX դ․ կեսին մորդվական գյուղերում սկսեցին բացվել դպրոցներ (գլխավորա– պես4 ծխական, ուսուցումը՝ ռուսերեն)։ Մ–ում լուսավորության զարգացման գոր– ծում մեծ էր առաջադեմ գործիչներ Ի․ Ուլ– յանովի (Վ․ Ի․ Լենինի հոր) և Վ․ խոխրյա– կովի դերը։ XIX դ․ 2-րդ կեսին Մ–ում տարածվեցին նարոդնիկական գաղափարներ, XX դ․ սկզբին Սարանսկում և այլուր կազմա– վորվեցին հեղափոխական խմբակներ։ 1905–07-ի հեղափոխության ժամանակ ապստամբեցին Ռուզաևկա երկաթուղային հանգույցի երկաթուղայինները (1905-ի դեկտ․ 10–21-ը)։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Մ–ում ստեղծվե– ցին Բանվորական, զինվորական և գյու– ղացիական դեպուտատների սովետներ, 1917-ի վերջին՝ բոլշևիկյան կուսակցա– կան կազմակերպություններ։ 1917-ի նո– յեմբեր– 1918-ի մարտին Մ–ում հաստատ– վեց սովետական իշխանություն։ Քաղա– քացիական պատերազմի (1918–20) ժա– մանակ մորդվա աշխատավորները պայ– քարում էին ինտերվենտների և սպիտակ– գվարդիականների, ինչպես նաև աևւոո– նովշչինայի և կուլակային մյուս խռովու թյունների դեմ։ 1919-ին կազմակերպվեց
ՌՍՖՍՀ ազգությունների գործերի ժող– կոմատի մորդվական բաժինը։ 1930-ի ս կազմավորվեց Մորդվական Ինքնավար Մարզը, որը 1934-ին վերածվեց ինքնավար հանրապետության։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին Մ–ում սո– ցիալիզմը հիմնականում կառուցվեց։ 1932-ին գյուղացիության մեծ մասը մտավ կոլտնտեսությունների մեջ։ Իրականա– ցավ կուլտուրական հեղափոխությունը, հիմնականում վերացավ անգրագիտու– թյունը, աճեցին բանվոր դասակարգի և մտավորականության ազգային կադրերը։ Մորդվաները համախմբվեցին որպես սո– ցիալիստական ազգ։ 1941–45-ի Հայրե– նական մեծ պատերազմի ժամանակ մորդ– վաները սխրանքներ գործեցին ռազմա– ճակատում և թիկունքում, 75 հզ․ մարդ պարգևատրվեց շքանշաններով ու մեդալ– ներով, 102-ը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։ Հանրապետու– թյան տարածքում տեղավորվեցին էվա– կուացված արդ․ շատ ձեռնարկություն– ներ։ Ետպատերազմյան տարիներին Մ–ում զարգացան արդ․ նոր ճյուղեր (քիմ․, մե– քենաշինական ևն), հետագա զարգացում ապրեց ազգային մշակույթը։ ժող․ տըն– տեսության մեջ ձեռք բերած հաջողու– թյունների համար Մորդվական ԻՍՍՀ պար– գևատրվել է Լենինի (1965) և ժողովուրդ– ների բարեկամության (1972) շքանշան– ներով։ Ժողովրդական տնտեսությունը։ Մ․ ունի զարգացած արդյունաբերություն և բազմաճյուղ գյուղատնտեսություն։ Արդյունաբ երության առա– ջատար ճյուղերն են մեքենաշինությունն ու մետաղամշակումը։ Արտադրում են կիսահաղորդիչներ, լուսավորման ապա– րատներ, ավտոմատացման սարքեր ու միջոցներ, ինքնաբեռնաթափեր, էքսկա– վատորներ (միութենական արտադրանքի մոտ 14% –ը, 1977), մալուխ, մետաղա– մշակման գործիքներ, քիմ․ և բժշկ․ սար– քավորում։ Արագ թափով աճում է քիմ․ և նավթաքիմիական արդյունաբերությունը (ռետինե շինվածքներ, բժշկ․ պատրաս– տուկներ)։ էլեկտրաէներգիայի հիմնա– կան բազաներն են Սարանսկի 2, Ալեք– սեևսկայայի և Ռոմադոնովսկայայի ԶԷԿ–երը։ 1979-ին արտադրվել է 855 մլն կվա–ժ էլեկտրաէննրգիա։ Ստեղծված է լուսատեխնիկական ձեռնարկությունների համալիր։ Զարգանում է թուջի ձուլման արտադրությունը, շինանյութերի արդյու– նաբերությունը։ Ավանդական ճյուղերից է փայտամշակումը (կահույքի, թղթի ար– տադրություն)։ Թեթև և սննդի արդյունա– բերության ոլորտում զբաղված է արդյու– նաբերության մեջ աշխատողների 20%–ը։ Մ․ կանեփաթել արտադրող հնագույն շըր– ջան է։ Գործում են ոլորուն իրերի կոմբի– նատ (Սարանսկ), մահուդե գործվածքնե– րի (Շիրինգուշի և Կրասնոսլոբոդսկ), տրիկոտաժի (Ռուզաևկա), կարի, դեկո– րատիվ գործվածքների (Սարանսկ) ֆաբ– րիկաներ։ Սննդարդյունաբերությունը զարգացած է ամենուրեք։ Արտադրամաս ուժային կիսահաղորդիչ տեխ– նիկայի գործարանում Գյուղատնտեսությունն ունի հացահատիկային, անասնապահական ուղղություն։ 1977-ին Մ–ում կար 76 սովե– տական և 275 կոլեկտիվ տնտեսություն։ 1979-ին վարելահողերը կազմում էին 1223,1 հզ․ հա։ Մշակում են ցորեն, տա– րեկան, հնդկացորեն, շաքարի ճակնդեղ, կանեփ, կարտոֆիլ, բանջարեղեն։ Մ․ ապրանքային կարտոֆիլի խոշոր մատա– կարարող է։ Զբաղվում են նաև պտղա– բուծությամբ։ Անասնապահությունն ունի կաթնամսատու ուղղություն։ Զարգացած են նաև խոզաբուծությունը, ոչխարաբու– ծությունը և թռչնաբուծությունը։ Ավան– դական ճյուղ է մեղվաբուծությունը։ Կա լճային ձկնորսություն։ Տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 543 կմ է (մեծ մասը՝ էլեկտրիֆիկացված), ավտոճանապարհ– ներինը՝ մոտ 9 հզ․ կմ (1976)։ Մ–ով անց– նող կարևոր մայրուղին Մոսկվա–Կույ– բիշև էլեկտրիֆիկացված երկաթուղին է։ Երկաթուղային կարևոր հանգույցներն են Ռուզաևկան և Կրասնի Ուզելը։ Ավիա– գծերով Սարանսկը կապվում է ՍՍՀՄ խո– շոր քաղաքների հետ։ Մ–ի տարածքով է անցնում Սարատով–Գորկի գազամուղը։ Մ․ ՍՍՀՄ մյուս շրջաններին մատակա– րարում է մեքենաներ, ցեմենտ, շիֆեր, բժշկ․ պատրաստուկներ, շաքար, պահա– ծոներ։ Ստանում է վառելանյութ, մետաղ, արդ․, տրանսպորտային և գյուղատնտ․ սարքավորում, փայտանյութ, թեթև ար– դյունաբերության արտադրանք։ Առողջապահությունը։ 1913-ին Մ–ի տարածքում կար 29 հիվանդանոց՝ 513 մահճակալով, գյուղական 4 բժշկ․ տեղա–