Դելիբի «Կոպելիա», Ասաֆևի «Բախչիսա– րայի շատրվանը», Բալանչիվաձեի «Լեռ– ների սիրտը»* Խաչատրյանի «Երջանկու– թյուն», «Գայանե», ըստ Սպենդիարյանի երաժշտության՝ «Խանդութ», Գլագանովի «Ռայմոնդա», Չայկովսկու «Կարապի լիճը», Մինկուսի <Դոն Կիխոտ», Գլիերի «Պղնձե հեծյալը» և այլ բալետներ, Դոլի– ձեի <Քեթո և Կոտե» օպերան (նաե պարե– րի բեմադրողը)։ 1971-ից դասավանդում է Երեանի N* 2 երաժշտ․ ուսումնարանում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշա– նով։ Գ․ ՍտեփանյաԱ
ՇԻԿԱՏԱԿ, տես Մահամորմ՝․
ՇԻԿԱՑՄԱՆ ԼԱՄՊ էլեկտրական, լույսի աղբյուր՝ դժվարահալ մետաղից (սովորաբար՝ վոլֆրամից) թելիկի կամ պարույրի ձևով պատրաստված ճառա– գայթիչով, որն էլեկտրական հոսանքով շիկանում է մինչև 2500–3300K։ Առաջինը պատրաստել է Ա․ Լոդիգինը 1872-ին (ար– տոնագիրն ստացել է 1874-ին), կաւոարե– լագործել է Թ․ Էդիսոնը 1879-ին։ Շ․ լ․ մի անոթ է, որի մեջ տեղավորվում է շիկացող մարմինը։ Փոքր հզորության լամպերում անոթից հեռացնում են օդը (վակուումա– յին լամպ), մյուս լամպերը լցնում են իներտ գազով (երբեմն ավելացնելով հա– լոգեններ)՝ շիկացող մարմնի ջերմաստի– ճանի բարձրացման, այսինքն՝ լուսատաց– քի (լուսատվության) մեծացման համար։ Շ․ ւ–երը դասակարգում են ըստ կիրառու– թյան բնագավառի (ընդհանուր լուսավո– րության լամպ, ցոլալապտեր ևն), հիմնա– կան կառուցվածքային ձևի և անոթի լու– սատեխնիկական հատկությունների (հա– յելային, ձևավոր, ցրող մակերևույթով լամպեր ևն), շիկացող մարմնի ձևի (հարթ պարույրով, երկպարույրով լամպեր ևն)։ Շ․ լ–երը տարբերվում են նաև ըստ չա– փերի։ Պատրաստվում են տասնորդական վ–ւց մինչև հարյուրավոր վ լարումների համար և կարող են ունենալ մինչև մի քանի տասնյակ կվւո հզորություն։ Շ․ լ–ի ծառայության ժամկետը 5 ժ–ից մինչև 1000 և ավելի ժ է, իսկ լուսատացքը, որ կախված է կառուցվածքից, լարումից, հզո– րությունից և աշխատանքի տևողությու– նից, կազմում է 10–35 ւմ/վւո։ Ըստ լուսա– տացքի Շ․ լ–երը զիջում են չույսի գազա– պարպման աղբյուրներին, սակայն ավելի հարմար են շահագործման տեսակետից և գործնականում չունեն լարման և հզո– րության սահմանափակում։
ՇԻՂԱՁԿՆԷՐ (Stizostedion կամ Lucio- регса), պերկեսազգիների ընտանիքի ձըկ– ների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 1,2 մ է, քաշը՝ 12 կգ։ Հայտնի է 5 տեսակ՝ տարածված Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ջրամբարներում։ Արդյունա– գործական կարևոր նշանակություն ունի սովորական շ ի ղ ա ձ ու կ ը (Տ․ 1ա– cioperca), որն ապրում է Սև, Ազովի, Բալ– թիկ, Կասպից և Արալյան ծովերի ավա– զաններում, ինչպես նաև Եգեյան ծովը թափվող Մարիցա գետում։ ՍՍՀՄ–ում կլի– մայավարժեցված է մի շարք լճերում։
ՇԻՃՈՒԿ ԱՐՅԱՆ, արյան հեղուկ մասն առանց ձևավոր տարրերի (էրիթրոցիտ– ներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ) և ֆիբ– րինի։ Առաջանում էtօրգանիզմից դուրս արյան մակարդման պրոցեսում։ Արյան շիճուկի սպիտակուցների (ալբումիններ և գլոբուլիններ) քանակական հարաբերու– թյունն ունի ախտորոշիչ նշանակություն։
ՇԻՃՈՒԿՆԵՐ իմ ու ն, հակածիններով իմունացված կենդանիների և մարդու ար– յունից ստացված պատրաստուկներ, որոնք հակամարմիններ են պարունակում բակ– տերիային տոքսինների, ախտածին ման– րէների և վիրուսների դեմ։ Տարբերում են բուժկանխարգելիչ և ախտորոշիչ Շ․։ Բուժկանխարգելիչ Շ․ լինում են հ ա կ ա– թանային (հակադիֆթերիային, հա– կաբոտուլինուսային, հակատետանուսա– յին և օձի թույնի դեմ), հ ա կ ա բ ա կ– տ և ր ի ա յ ի ն (հակասիբիրախտային, հակամենինգոկոկային, հակատուլարե– միային ևն) և հակավիրուսային (հակագրիպային, հակա կատաղության, հակակարմրուկային ևն)։ Ստացված են Շ–ին փոխարինող համապատասխան գամմագլոբուլիններ, որոնք առավել ար– դյունավետ են։ Ախտորոշիչ Շ․ լինում են ագլատինացնող, պրեցիպիտացնող և լյոլ– մինեսցենտող, որոնք կիրառվում են ախ– տածին մանրէների տեսակային պատկա– նելությունը որոշելու համար։ Կենդանի– ների արյունից ստացած Շ․ մարդկանց ներարկելիս կարող է զարգանալ շիճու– կային հիվանդություն և անաֆիչաք,- սիա։ Անասնաբուժության մեջ բուժկանխարգելիչ Շ․ ստացվում են իմոլ– նացված կենդանիներից և կիրառվում վա– րակիչ հիվանդությունների (սիբիրախտ, խոզերի կարմրախտ, սալմոնելոզներ են) բուժման ու կանխարգելման համար։ Անասնաբուժ․ լաբորատորիաներում գոր– ծածվում են ախտորոշիչ Շ–ներ, վարակիչ հիվանդությունների հարուցիչների իդեն– տիֆիկացման (նույնականացման) հա– մար։ Գբկ* Ալեքսանյան Ա․ P․ (ե ուրիշ․), Վակցինաներ, շիճուկներ և բակւոերիոֆա– գեր, Ե․, 1965։
ՇԻՃՈՒԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, շ ճ ա– գ ա ր ու թ յ ու ն, ալերգիայի երևույթ հե– տերոգեն (սովորաբար ձիու արյունից ստացված) շիճուկներում պարունակվող օտարածին սպիտակուցների հանդեպ։ Առաջանում է կանխարգելիչ և բուժիչ նպա– տակներով իմուն շիճուկների ներարկու– մից։ Գաղտնի շրջանը 7–12 օր է, կրկնա– կի ներարկումների դեպքում՝ ավելի կար– ճատև։ Ընթանում է ջերմության բարձրաց– մամբ և ցանի առաջացմամբ (սկսվում է ներարկման շրջանից և տարածվում ամ– բողջ մարմնով), որն ուղեկցվում է քորով, մոտակա ավշահանգույցների այտուցով ևն։ Տևում է մի քանի ժամից մինչև 2 շա– բաթ։ Ելքը բարենպաստ է։ P ու ժ ու մ ը, հակահիստամինային պատրաստուկներ (դիմեդրոլ ևն), տաք լոգնոց, մարմնի շփում՝ սափցիլային սպիրտով, ծանր դեպ– քերում՝ կորտիկոստերոիդային պատ– րաստուկներ։ Կանխարգել ու մը․ հետերոգեն շիճուկների ներարկման մե– թոդիկայի պահպանում, հետերոգեն շի– ճուկների փոխարինումը իմունոգլոբու– լիններով։
ՇԻՄԱՅԻ (Simay) Գերգեյ (Շիմայան կամ Սիմայան Գրիգոր Ցանոշի, 2․7․1823, Գեռ– լա –1907, Կլուժ), հունգարական գրող, թարգմանիչ, պետական գործիչ։ Ազգու– թյամբ՝ հայ։ Նախնական կրթությունն ըս– տացել է Գեռլայի հայոց դպրոցում։ Ավար– տել է Կլուժի համալսարանի իրավաբա– նական ֆակ–ր։ Մասնակցել է հունգ․ հե– ղափոխությանը (1848–49), վարել է Տրանսիլվանիայի ազգությունների կոմի– սարի պաշտոնը։ Հետագայում 6 անգամ ընտրվել է պառլամենտի դեպուտատ։ Եղել է Գեռլայի քաղաքագլուխ, արքունի խորհրդական։ Թարգմանել և «Արմենիա» հունգարերեն հանդեսում տպագրել է Սա– յաթ–Նովայի, Ղ․ Ալիշանի, Պ․ Դուրյանի, Ռ․ Պատ կան յանի, Մ․ Պեշիկթաշսանի, Ս․ Շահազիզի, Ա․ Ծատուրյանի, Մ․ Չե– րազի ստեղծագործություններից։ Գրել է «Նոր Հայաստան», «Աբովյանի հիշատա– կին» (1895) և այլ բանաստեղծություններ, հոդվածներ՝ Զեյթունի ապստամբության, Ռ․ Պատկանյանի ստեղծագործության մա– սին ևն։ и․ ՔուանջյաԱ
ՇԻՄԱՆՈՎՍԿԻ (Szymanowski) Կարոլ (1882–1937), լեհ կոմպոզիտոր և դաշնա– կահար։ «Երիտասարդ Լեհաստան» խմբի անդամ։ Վարշավայի կոնսերվատորիայի պրոֆեսոր և ռեկտոր (1927–29, 1930– 1933)։ Շ․ XX դ․ լեհ․ երաժշտության խոշո– րագույն ներկայացուցիչներից է։ Ստեղծա– գործության առաջին շրջանում կրել է Ֆ․ Շոպենի, Ա․ Սկրյաբինի, Կ․ Դեբյուսիի և Ռ․ Շտրաուսի, ինչպես և Արևելքի մշա– կույթի (ուղևորություն Ալժիր և Թունիս, 1914) ազդեցությունը՝ պահպանելով իր անհատականությունը և երաժշտության ազգային ինքնատիպությունը։ Հաջորդ՝ «ֆոլկլորային» շրջանը (1920–1937) կապ– ված է լեհ․ բանահյուսության ուսումնա– սիրման և ստեղծագործական վերակեր– պավորման հետ։ Գրել է «Հագիթ», «Ռոգեր արքա» օպերաները, «Հարնասի» բալետը, Stabat Mater («Գեղջկական ռեքվիեմ»), 4 սիմֆոնիա, ջութակի 2 կոնցերտ, 2 լա– րային կվարտետ, ջութակի և դաշնամուրի սոնատ և «Մյութոսներ» շարքը, դաշնա– մուրային 3 սոնատ, «Դիմակներ» և «Մե– տոպներ» շարքերը, էտյուդներ, պրելյուդ– ներ, մազուրկաներ, խմբերգեր, երգեր և ռոմանսներ։ Ֆ․ Շոպենի, Ա․ Սկրյաբինի, Ի․ Ստրավինսկու, Մ․ Ռավելի մասին հոդ– վածների հեղինակ է։ Շ․ հիմք դրեց լեհ․ ժամանակակից կոմպոզիտորական դըպ– րոցին։ &р^„Избр․ статьи и письма, М․, 1963․ Գրկ․ Хоминьский Ю․, Шимановский и Скрябин, в кн․։ Русско-польские музыкаль– ные связи, под ред․ И․ Бэлзы, М․, 1963, с․ 375–433․ Ա․ Բուղաղյան
ՇԻՄԿԵՎԻ9 Վլադիմիր Միխայլովիչ (1858–1923), ռուս կենդանաբան, Ռու– սաստանի ԳԱ ակադեմիկոս (1920)։ 1881-ին ավարտել է Մոսկվայի համալսա– րանը։ 1889-ից՝ Պետերբուրգի համալսա– րանի կենդանաբանության ամբիոնի պրո– ֆեսոր և վարիչ (1921–22-ին՝ ռեկտոր)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են անողնաշարավորների մորֆոլոգիա– յին, սաղմնաբանության!! և կարգաբանու– թյանը։ Նկարագրել է հոդվածոտանիների սաղմնային թերթիկները։ Ֆիլոգենետիկ ընդհանրացումներ է կատարել կենդանի– ների (մասնավորապես որդերի և քոր– դավորների) էվոլյուցիայի հիմնական ու–