Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ռոմանտիկների։ Շ–ի վայմարյան շրջանի գործերից են «Վալլենշտայն» (հրտ․ 1800) եռերգությունը, «Մարիա Ստյուարտ» (1801), «Օռլեանի կույսը» (1801), «Վիլ– հելմ Տելլ» (1804) դրամաները, որոնք դաս– վել են համաշխարհային թատրոնի լավա– գույն գործերի շարքը։ «Վիլհելմ Տելլ»-ը սկզբնավորել է Շ–ի ստեղծագործական մի նոր փուլ։ Ամբողջ դրամայի միջով անց– նում է այն միտքը, որ ժողովուրդը ներ– գործում է պատմության ընթացքի վրա, իսկ հերոսը պետք է կապված լինի ժո– ղովրդի հետ։ Շ–ի ստեղծագործությունը հարուստ է ու բազմաժանր։ Նրա քնարերգությունից նշանավոր են «Իդեալներ», «Զանգի եր– գը», «Երգի իշխանությունը», «Լծված Պե– գասը», «Իդեալն ու կյանքը» բանաստեղ– ծությունները, «Զեռնոցը», «Իբիկոսի կռունկները» բալլադները։ Նրա պոե– զիային բնորոշ են վսեմ պատկերավորու– թյունն ու լավատեսությունը։ Հայ իրականության մեջ Շ–ի ստեղծա– գործությունն առաջինը քննարկել է Ս․ ՏիգրանյանըՀ իր թարգմանած «Գոթո– ղիա» ողբերգության առաջաբանում («6ա~ ղագս ողբերգութեան», 1834)։ Նրա ստեղ– ծագործությանն անդրադարձել են Ս․ Ոս– կանը, Մ․ Թաղիադյանը, Ս․ Նազարյանը, Մ․ Նալբանդյանը, Պ․ Դուրյանը, Ռ․ Պատ– կանյանը, Րաֆֆին, Տ․ Նազարյանը, Ս․ Թառայանցր և ուրիշներ։ Շ–ի առաջին թարգմանիչն է Ի*․ Աբով– յանը (1831, Դորպատ), որի ստեղծագոր– ծության վրա ակներև է գերմանացի բա– նաստեղծի ազդեցությունը։ Թարգմանիչ– ներից հիշատակելի են վ․ Ասկարյանը, Ք․ Պատկանյանը, Ղ․ Ալիշանը («Զանգակի երգը», 1871), Մ․ Աբեղյանը («Ալպյան որսորդը», 1886), Կ․ Ղազարոսյանը («Հով– հաննա դ՝Արկ կամ Օռլեանի օրիորդը», 1868), Մ․ Կյուլլապյանը («Վիլհելմ Տելլ»), 1874), Մ․ Մաքսուդյանը, Հ․ Հովհաննիսյա– նը, Ա․ Ծատուրյանը, Լ․ Մանվելյանը, Րաֆֆին, Հ․ Թումանյանը, Ղ․ Աղայանը և ուրիշներ։ Շ–ի լավագույն թարգմանիչը նախասովետական շրջանում Գ․ Բարխու– դարյանն է (թարգմանել է Շ–ի դրամատի– կական երկերի մեծ մասը)։ Սովետական շրջանում Շ–ի երկերի թարգմանությամբ հանդես են եկել Վ․ Վաղարշյանը, Հ․ Հա– կոբյանը և ուրիշներ, կյանքի ու գործու– նեության ուսումնասիրությամբ4 Ա․ Տեր– տերյանը, Վ․ Թերզիբաշյանը, Հ․ Մամի– կոնյանը, Ս․ Սողոմոնյանը։ Շ․ հայ բեմ է ելել XIX դ․ 60-ական թթ․, Պոլսում, իսկ 1873-ին՝ Թիֆլիսում։ Նրա ստեղծած կերպարների փայլուն մարմնա– վորողներ են եղել Մ․ Ամերիկյանը, Պ․ Ադամյանը, Սիրանույշը, Մ․ Մանվել– յանը, Ա․ Արմենյանը։ Շ–ի «Ավազակներ»-ը եղել է սովետահայ առաջին թատրոնի անդրանիկ խաղացանկում (1922, ռեժ․ Լ․ Քալանթար)։ 1972-ին Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրման 50-ամյա հոբելյանը նշվեց «Ավազակներ»-ի նոր բեմադրությամբ (ռեժ, Հ․ Հովհաննիսյան)։ Շ․ ծանոթ է եղել հայ ժողովրդի պատմու– թյանը․ նրա «Ոգետես» վեպի գլխ․ հերոսի անունը Հայ է։ Երկ․ Briefe, hrsg․ von F․ Jonas, Bd 1–7* Sfut’tgarf, 1892–96; Samtliche Werke․ Saku- larausgabe, hrsg․ von E* Hellen, Bd 1–16, Stuttgart, 1904–05; Ընտ․ երկ․, Ե․, 1952։ Դոն Կարլոս, Թ․# 1878։ Զանգակի երգ, Թ․, 1884։ Մարիա Ստյուարա, Թ․, 1894։ Վիլհելմ Տելլ, Ե․, 1934, Բալլադներ, Ե․, 1957։ Վալլենշաայս^ Ե․, 1977։ Собр․ соч․, т․ 1–7, м․, 1955–57․ Գրկ․ Թաոայանց Ս․, Բաէաաոեղծ– իդեալիստ Շիլլեր, ՍՊԲ, 1903։ Մամիկոն– յ ա ն Հ․, Ֆրիդրիխ Շիլլնր, Ե․, 1937։ Ս ռ ղ ո– մ ո ն յ ա ն Ս․, Եվրոպական գրականության ուրվագծեր, Ե», 1954։ Բ ա»բ ա յ ա ն Ա․, Շիլ– լերը հայ գրականության մեջ U թատրոնում, Ե․, 1959։ Шиллер Փ․ П․, Փ․ Шиллер․ Жизнь и творчество, М․, 1955; Фр․ Шиллер․ Статьи и материалы, М․, 1966; V ս 1- р i и s W․, Schiller-Bibliographie, 1893– 1963, Bd 1-2, Weimar, 1959․ Լ․ Սամվեչյան

ՇԻԼԿԱ, գետ ՌՍՖՍՀ Չիտայի մարզում; Միանալով Արգունին4 կազմում է Ամուր գետը։ Երկարությունը 560 կմ է, ավազանը՝ 206 հզ․ կմ2։ Կազմվում է Օնոն և Ինգոդա գետերի միախառնումից։ Հոսում է խոր հովիտով, արագընթաց է։ Տեղ–տեղ բա– ժանվում է բազուկների կամ առաջացնում ծանծաղուտներ։ Սնումը առավելապես անձրևային է։ Վարարում է հուլիս–օգոս– տոսին։ Հաճախակի են հեղեղումները։ Միջին ծախսը գետաբերանից 149 կմ վերև 52մ3/վրկ է, առավելագույնը՝ 11400 մձ/վրկ (1958-ին), նվազագույնը՝ 0,81 մ3/վրկ (1969)։ Վերին հոսանքը երբեմն ամբողջությամբ սառչում է։ Նավարկելի է։ Շ–ի ափին է Սրետենսկ քաղաքը։

ՇԻԼՈՎԿԱ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրաս– նոդարի երկրամասի Սոչիի Ադլերի շրջա– նում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արե– վելք։ Սովետական տնտեսությունն զբաղ– վում է բանջարաբուծությամբ, ծխախոտի և թեյի մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ–կինո։ Հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1889-ին։

ՇԻԾԿՎԱՐԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, Գումիստա գետի ափին, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արև– ելք։ Բնակչությունը՝ հայեր, աբխազներ, վրացիներ, թաթարներ։ Զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի և ցիտրուսա– յին կուլտուրաների մշակությամբ, այգե– գործությամբ, բանջարաբուծությամբ, շե– րամապահությամբ , անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, հանգստյան տուն։ Հայերը եկել են շրջակա գյուղերից, 1935-ին։

ՇԻԿԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ, բարձր ջերմաստի– ճաններում համաձուլվածքների փխրու– նացում, որն առաջանում է բյուրեղների եզրերով խառնուկների հաւման հետևան– քով; Պողպատի Շ․ առաջանում է ծծումբի խառնուկից։

ՇԻԿԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, նյութի՝ բարձր ջերմաստիճաններում բարձր կարծրու– թյուն և մաշակայունություն պահպանելու հատկությունը։ Այդպիսի հատկությամբ պետք է օժտված լինեն, օրինակ, պողպա– տը և մյուս նյութերը, որոնցից պատրաստ– ված գործիքները նախատեսված են մեծ ա– րագություններով աշխատելու համար։

ՇԻԿԱՀՈԴ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջա– նում, շրջկենտրոնից 11 կմ հարավ–արև– ելք։ Անասնապահական սովետական տըն– տեսությունն զբաղվում է նաև ծխախոտի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մանկապարտեզ, ամ– բուլատորիա։ Շ–ի տարածքում պահպան– Շիկահող վել են միջնադարյան գյուղատեղիներ, գե– րեզմանոցներ (XVII–XX դդ․), եկեղեցի– ներ (XVII –XVIII դդ․), կամուրջ (XIX դ․)։ Առաջին անգամ հիշատակվել է XIII դ․ առաջին կեսին։

ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼԱՆՈՑ, գտնվում է ՀԱՍՀ–ում, Զանգեզուրի հարավային մա– սում։ Զբաղեցնում է Ծավ գետի և նրա ձախ վտակ Շիկահողի ավազանների ան– տառապատ տարածությունները՝ մոտ 10 հզ․ հա։ Կազմակերպվել է 1958-ին, տա– րածքի բուսական ու կենդանական աշ– խարհի, ինչպես նաև տեսակների պահ– պանման և դրանց բնական վերարտադրու– թյունն ապահովելու նպատակով։ Ունի հողապաշտպան, ջրապաշտպան և կլիմա– յակարգավորիչ նշանակություն։ Հիմնա– կան ծառատեսակներն են արաքսյան, վրացական և խոշորառէջ կաղնիները, բոխին, լորենին, թխկին, հացենին, արոսենին, տանձենու և սզնենու բազմա– թիվ տեսակներ։ Լեռնալանջերի ստորոտ– ներին վւռշնու և ղաժու աննւառներում հանդիպում են վայրի նռնենի, թզենի, հո– նի։ Տարածված են ընկուզենու U տխլենու բուսուտները։ Շ․ ա–ի տարածքում կան եր– րորդականի մնացորդ ձելկվայի ու կարմ– րածառի պուրակներ, ենթալպյան գոտու նոսր անտառներ, ինչպես նաև չոր մերձ– արևադարձային թփուտներ։ Արգելանոցի սահմաններում է նաև Անդրկովկասում սոսու միակ բնական պուրակը։ Բազմա– տեսակ է կենդանական աշխարհը։ Հան– դիպում են բեզոարյան այծ, այծյամ, սի– րիական և գորշ արջ, վայրի անտառա– կատու, շնագայլ, վարազ, գայլ, աղվես, նապաստակ, փորսուղ, կզաքիս, հազվա– դեպ՝ հովազ, մուֆլոն և լուսան։ Շատ են սողուններն ու թռչունները;

ՇԻԿԱՆՅԱՆ Դմիտրի Ազարիայի [ծն․ 11(24)․11․1901, Բաքու], բալետի հայ սո– վետական արտիստ, դիրիժոր։ ՀՍՍՀ ար– վեստի վաստ․ գործիչ (1950)։ 1920-ին Թիֆլիսում ավարտել է Մ․ Ի․ Պերինիի բալետի ստուդիան, 1938-ին4 Թբիլիսիի կոնսերվատորիան։ 1921–36-ին եղել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1936-ից՝ դիրիժոր, 1941-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ Դերապարերից են Ֆրանց (Դե– լիբի «Կոպելիա»), Իվանուշկա (Պոլնիի «Սապատավոր ձիուկը»)։ Ղեկավարել է