ՄՈՆՈՊՈԼԻԱ (մոնո․․․ U հուն․ πωλέω վաճառել), արտակարգ (մենաշնորհային) իրավունք ձեռնարկության կամ ձեռնարկությունների խմբերի, ֆիրմայի, միավորման, կազմակերպության, պետության որոշակի բնագավառներում (օրինակ՝ արտաքին առևտրի) և այլն։
ՄՈՆՈՊՈԼԻԱ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ, տնտեսական խոշոր միավորում, որը մասնավոր սեփականություն է (անհատական, խմբային կամ բաժնետիրական) և կապիտալի ու արտադրության համակենտրոնացման բարձր աստիճանի հիման վրա իշխում է ճյուղերին, շուկաներին և ամբողջ տնտեսությանը՝ մենաշնորհային գներ սահմանելու և մենաշնորհային շահույթ ստանալու նպատակով։ Իշխելով էկոնոմիկայում՝ Մ․ կ․ ներգործում է կապիտալիստական երկրների կյանքի բոլոր ոլորտների վրա։ Իմպերիալիզմի կազմավորման և զարգացման գործում Մ․ կ–ի դերի տեսական համակողմանի վերլուծությունը տվել է Վ․ Ի․ Լենինն իր «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա» աշխատության մեջ։ Մոնոպոլիաների լենինյան տեսությունն իմպերիալիզմի մասին նրա ուսմունքի կարևորագույն մասն է: Մ․ կ–ի պատմությունը սերտորեն կապված է այն պրոցեսների զարգացման հետ, որոնք յուրաքանչյուր տվյալ փուլում արագացրել են տնտեսության մոնոպոլացումը, դրան տվել նոր ձևեր։ Դրանցից կարևորագույններն են բաժնետիրական սեփականության աճը (տես Բաժնետիրական ընկերություններ), բանկերի նոր դերը և մասնակցությունների համակարգի զարգացումը, մոնոպոլիաների միահյուսումը և արտադրության կենտրոնացումը, մոնոպոլիստական միավորումների ձևերի էվոլյուցիան և դրանց նորագույն ձևերը։ ժամանակակից կապիտալիզմի զարգացման գործում այդ պրոցեսներից յուրաքանչյուրն ունի ինքնուրույն նշանակություն և յուրօրինակ ձևով է արագացնում տնտեսության մոնոպոլացումը։ XIX և XX դդ․ սահմանագծին, կապված արտադրողական ուժերի բուռն զարգացման հետ, զարգացած կապիտալիստական երկրներում զգալիորեն ընդլայնվեց արտադրությունը, որը պայմաններ ստեղծեց նոր խոշոր ձեռնարկություններ կառուցելու և մասսայական արտադրություն կազմակերպելու համար։ Դա ուժեղացրեց արտադրության համակենտրոնացումը և ստեղծեց որակապես նոր, առավել բարձր մակարդակի համակենտրոնացված արտադրություն․ ապահովվեց կապիտալիզմի էվոլյուցիան ազատ մրցակցությունից դեպի մոնոպոլիստական կապիտալիզմը։ Հասարակական արտադրության հիմնական մասը կենտրոնացավ սակավաթիվ խոշորագույն ձեռնարկություններում, մոնոպոլացվեց դրանց կողմից։ Զարգացման բարձր աստիճանի հասած արտադրության համակենտրոնացումն անողոք բնույթ հաղորդեց մրցակցությանը, որը կապիտալիստներին վիթխարի կորուստներ էր պատճառում, ուստի խոշորագույն ձեռնարկությունները սկսեցին համաձայնության գալ միմյանց հետ և ստեղծել մոնոպոլիստական միավորումներ։ Վ․ Ի․ Լենինը գրում էր, որ «․․․ արտադրության համակենտրոնացման հետևանքով մոնոպոլիայի առաջացումն ընդհանրապես կապիտալիզմի զարգացման արդի ստադիայի ընդհանուր և հիմնական օրենքն է» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 27, էշ 382)։ Մոնոպոլացման ցուցանիշը խոշորագույն ձեռնարկությունների մեծ բաժինն է առանձին ենթաճյուղերի կամ խոշոր ճյուղերի արտադրության ընդհանուր ծավալում, զբաղված բանվորների թվում և էներգետիկ սարքավորումների ընդհանուր զանգվածում։ Մոնոպոլիան պետք է վերահսկի արտադրության և վաճառահանման, բանկային գործառնությունների և գործունեության այլ ոլորտների նշանակալի մասը։ Որքան մանրատված է արտադրությունը, վաճառահանումը, բանկային գործը և այլն, այնքան ավելի փոքր բաժին է անհրաժեշտ մոնոպոլիաների տիրապետության համար։ Մոնոպոլիաների զարգացումը, սակայն, չի սահմանափակվում միայն արտադրության համակենտրոնացման աճով։ XIX դ․ կապիտալի համակենտրոնացման մեթոդները չապահովեցին արդյունավետ մասսայական արտադրության համար անհրաժեշտ կապիւոափ կենտրոնացումը։ Արտադրության համակենտրոնացումը, նոր խոշորագույն ձեռնարկությունների ստեղծումը պահանջում էին էապես ընդլայնել կապիտալիստական սեփականության շրջանակները։ Դա առաջին հերթին իրագործվեց կապիտալիստական ընկերությունների բաժնետիրային ձևի արագ զարգացման միջոցով։ Բազմաթիվ մանր և միջին կապիտալներ ընդգրկվեցին բաժնետիրական ընկերությունների մեջ, և արագացավ կապիտալի համակենտրոնացումը։ Կապիտալի չափերի արագ աճն ապահովվեց նաև կապիտալի կենտրոնացման ուժեղացմամբ։ Նախկինում անկախ ընկերությունների միաձուլման հետևանքով կազմավորվեցին խոշորագույն մոնոպոլիաներ (հատկապես ԱՄՆ–ում), որոնք իրենց ենթարկեցին արդյունաբերության ամբողջ ճյուղեր։ Եվրոպական կապիտալիստական երկրներում զարգացան մոնոպոլացման այլ ձևեր։ Պարզագույն ձևերն էին կոնվենցիաները, ռինգերը, կոռներները ևն։ Դրանք մի քանի խոշոր ձեռնարկությունների ժամանակավոր համաձայնություններ էին որոշ ապրանքների վաճառքի գների սահմանման, բաժնետոմսերի սպեկուլյացիայի, արտոնագրերի գնման և օգտագործման, ծախսերի և շահույթների բաշխման վերաբերյալ և այլն։ Հետագայում առաջացան կարտեչներ և սինդիկատներ, որոնց Վ․ Ի․ Լենինն անվանեց մոնոպո լիստական միություններ։ Կարտելն արտադրության միևնույն ճյուղի մի քանի ձեռնարկությունների միավորում է, որտեղ մասնակիցները պահպանում են իրենց սեփականությունն արտադրության միջոցների և արդյունքների նկատմամբ, արտադրանքն իրենք են իրացնում շուկայում։ Կարտելային համաձայնությամբ որոշվում է մասնակիցների արտադրության չափերի՝ քվոտաների մեծությունն արտադրանքի ընդհանուր ծավալում, սահմանվում են վաճառքի գները, բաժանվում վաճառահանման շուկաները, բաշխվում շահույթները և այլն։ Կարտելները տարածում ստացան նաև միջազգային աս պարեզում որպես միջազգային մոնոպոլիաների ձև (տես Միշազգային կարտեչ)։ Թեև ժամանակակից պայմաններում մի շարք երկրներում (ԱՄՆ, Կանադա, Անգլիա) կարտելներն օրենքով արգելված են, բայց դրանք գործում են գաղտնի համաձայնությունների ձևով։ Մինդիկատը նույնասեռ արտադրանք թողարկող մի քանի ձեռնարկությունների միավորում է, որտեղ մասնակիցները պահպանում են իրենց սեփականությունն արտադրության միջոցների նկատմամբ, իսկ թողարկված