Ձայնակչանիչ նյութեր) կիրառումը։ Այս մեթոդները սերտորեն կապված են տեխ– նոլոգիական, սանիտարա–տեխ․ և ինժե– ներական սարքավորումների, տրանսպոր– տի միջոցների, մեքենայացված գործիքնե– րի ու կենցաղային սարքերի աղմուկի նվազեցման պրոբլեմների հետ։ Շ․ ձ–յան խնդիրներից են նաև ձայնամեկուսիչ նյու– թերի հետազոտումն ու մշակումը։ ՀՍՍՀ–ում Շ․ ձ–յան ուղղությամբ աշխա– տանքներ են կատարվում Երեանի պոլի– տեխնիկական ինստ–ի քաղաքացիական և արդ․ շենքերի ամբիոնին կից ձայնագիտու– թյան, ինչպես նաե՝ Ընդհանուր հիգիե– նայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստ–ի հանրապետական ձայնագիտա– կան կենտրոնի շինարարական և ճարտա– րապետական ձայնագիտության լաբորա– տորիաներում։
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՒԱՆԻԿԱ, գիտություն կառույցների ամրության, կոշտության, կայունության և տատանումների հաշ– վարկման սկզբունքների ու մեթոդների մասին։ Երբեմն Շ․ մ․ դիտարկվում է որ– պես գիտության ավելի լայն բնագավառ, որն ընդգրկում է նյութերի դիմադրությու– նը, առաձգականության տեսությունը, պղաստիկության տեսությունը, սողքի տե– սությունը։ Շ․ մ–ում, հիմնականում, դի– տարկվում են հարթ և տարածական ձողա– յին համակարգեր և սաղերից ու թաղանթ– ներից կազմված համակարգեր։ Հաշվարկ– ներ կատարելիս հաշվի են առնվում կա– ռույցի վրա ազդող մի շարք գործոններ, որոնցից կարևորագույններն են ստա– տիկ ու դինամիկ բեռնվածքները, ջերմաս– տիճանի փոփոխությունները։ Այդ հաշ– վարկների նպատակն է տվյալ բեռնվածք– ների դեպքում որոշել կառույցի տարբեր տարրերում առաջացող ներքին լարում– ներն ու տեղափոխությունները, բացա– հայտել կայունության և տատանումների պայմանները և ղրանց հիման վրա ապա– հովել կառույցի հուսալի աշխատանքը՝ նյութերի նվազագույն ծախսմամբ։ Հաշ– վարկներ կատարելու համար ընտրվում է համապատասխան հաշվարկային սխեմա, որն ինչ–որ չափով իդեալականացնելով կառույցի աշխատանքն ու պարզեցնելով արտաքին ազդեցությունները, միաժամա– նակ ապահովում է հիմնական հատկու– թյունները։ Հաշվարկային սխեմայի ճիշտ ընտրությունը կարևոր նշանակություն ունի կառույցի հուսաղիության ապահով– ման և օպտիմալ նախագծման համար։ Այդ իսկ պատճառով որոշ դեպքերում բարդ կառույցների հաշվարկային սխե– ման ճշտելու համար նախնական փորձա– րարական հետազոտություններ են կա– տարվում դրանց փոքրածավալ մոդելնե– րի վրա։ Շ․ մ–ում դիտարկվում են երեք տիպի հաշվարկային սխեմաներ, ընդ– հատ, երբ առանձին ձողերը և տարրերը կապակցված են միմյանց հանգույցներում (շրջանակներ, ֆերմաներ, կամարներ), կոնտինուալ, երբ կառույցը բաղկա– ցած է մեկ ամբողջական տարրից (սա– լեր, թաղանթներ), և խառը՝ ընդհատ– կոնտինուալ, երբ զուգորդվում են երկու սխեմաները (օրինակ, երբ թաղան– թը հենվում է սյուների վրա)։ Շ․ մ–ում կառույցները բաժանվում են ստատիկո– րեն ոըոշեփ համակարգերի և ստատիկո– րեն անորոշեղի համակարգերի։ Ստատի– կորեն անորոշելի խնդիրները լուծվում են երեք հիմնական մեթոդներով՛ ուժային, տեղափոխությունների և խառը։ Ու ժ ա– յին մեթոդով խնդիրները լուծելիս հաշվարկային սխեմայից «դեն են գցվում» որոշ կապեր, որպեսզի այն վերածվի ստա– տիկորեն որոշելի և երկրաչաՓորեն ան– փոփոխելի համակարգի (հիմնական հա– մակարգ)։ «Դեն գցած» կապերը Փոխարին– վում են ուժերով (ավելորդ անհայտներ), որոնց մեծությունները որոշվում են տվյալ և հիմնական համակարգերի նույնության պայմանից (կանոնական հավասարում– հերից)։ Տեղափոխ ու թյ ու նների մեթոդով խնդիրները լուծելիս, ընդ– հակառակը, հիմնական համակարգը ըս– տացվում է տվյալ համակարգին ավելաց– նելով լրացուցիչ կապեր, որոնք այն վե– րածում են առանձին, նախօրոք ուսումնա– սիրված համակարգերի։ Որպես ավելորդ անհայտներ ընդունվում են լրացուցիչ կապերի ուղղությամբ առաջացող տեղա– փոխությունները, որոնք որոշվում են այդ կապերում ճիգերի բացակայության պայ– մաններից։ Խառը մեթոդը ուժային և տեղափոխությունների մեթոդների հա– մակցությունն է։ Այս մեթոդները կիրառ– վում են նաև դինամիկական ազդեցու– թյունների դեպքում, պայմանով, որ ստա– տիկ ուժերին, ելնելով Դաղամբերի սկըզ– բունքից, ավելացվեն իներցիայի ուժերը։ Կոնտինուալ հաշվարկային սխեմայով խնդիրները լուծելիս որպես անհայտներ ընդունվում են տեղափոխությունները կամ լարումները, որոնք որոշվում են ստատիկական հավասարակշռության և դեֆորմացիաների համատեղության պայ– մաններից բխող համապատասխան դի– ֆերենցիալ հավասարումներով։ Շ․ մ․ կիրառական գիտություն է, որ կոչ– ված է ապահովելու ժամանակակից շի– նարարության տեխնիկական առաջըն– թացը։ Շ․ մ–ի հրատապ խնդիրներից են կառույցների հուսալիության տեսության հետագա զարգացումը՝ ազդող բեռների և օգտագործվող նյութերի ֆիզիկամեխա– նիկական հատկությունների վիճակա– գրական մշակման հիման վրա։ Մեծ նշա– նակություն են ստանում կառույցների, այսպես կոչված, սահմանային վիճակնե– րի տեսական և փորձարարական հետա– զոտությունները, դրանց, որպես տարա– ծական ամբողջական համակարգերի, հաշվարկները՝ ֆիզիկական և երկրաչա– փական ոչ գծայնության հաշվառմամբ, ինչպես նաև օպտիմալ նախագծման պրոբլեմների լուծումներն ու սեյսմիկ ուժերի ազդեցության տակ կառույցների հաշվարկման ուսումնասիրությունները։ Լայնորեն կիրառվում են ժամանակակից հաշվողական մաթեմատիկայի մեթոդները։ Շ․ մ–ի զարգացումը սերտորեն կապված է մաթեմատիկայի, մեխանիկայի և նյու– թերի դիմադրության զարգացման հետ։ Մինչև XIX դ․ վերջը Շ․ մ–ում կիրառվում էին հաշվարկման գրաֆիկական եղանակ– ները։ Անալիտիկ մեթոդների զարգացումը սկսվեց, հիմնականում, Լ․ էյլերի, Ցա․ Բեռնուլիի, ժ․ Լագրանժի, Ս․Պուասո– նի աշխատանքներում։ Հետագայում Ջ․ Մաքսվելի Ա․ Կաստիլյանոյի, A․ Մորի, Ա․ Սեն–Վենանի, Մ․ Օստրոգրադսկոլ, Ջ․ Ռելեյի, Ֆ․ Ցասինսկու, Դ․ ժուրավսկու, Ս․ Տիմոշենկոյի, Ա․ Դիննիկի հետազոտու– թյունները առավելագույն չափով նպաս– տեցին Շ․ մ–ի, որպես ինքնուրույն գիտա– կան բնագավառի, կազմավորմանը։ ՍՍՀՄ–ում Շ․ մ–ի զարգացման գործում մեծ ավանդ են ներդրել Ա․ Կռիլովը, Ի․ Բուբնովը, Я․ Գալյորկինը, Ի․ Ռաբի– նովիչը, Ն․ Կորնոուխովը, Պ․ Պապկովիչը, Կ․ Զավրիևը, Ա․ Գվոզդևը, Ն․ Ստրելեց– կին, Վ․ Վլասովը և ուրիշներ։ ՀՍՍՀ–ում Շ․ մ–ի զարգացման տարբեր բնագավառ– ներում մեծ հաջողություններ ունեն Ա․ Նա– գարովը, Ն․ Հարությունյանը, Ս․ Համ– բարձոլմյանը, Օ․ Սապոնջյանը, Թ․ Խա– չատրյանը, Я․ Աբրահամյանը, Վ․ Փինաջ– յանը։ Գրկ․Պ ետրոսյան Գ․ Ս․, Շրջտնակա– յին կոնստրուկցիաների ստատիկական հաշ– վարկը, Ե․, 1964։ Рабинович И․ М-, Основы строительной механики стержневых систем, 3 изд․, пересмотр, и дол․, М․, 1960; Киселев В․ А-, Строительная механи– ка, 3 изд․, испр․ и доп․, М․, 1980; Боло– тин В․ В․, Гольденблат И․ И․, Смирнов А- Ф․, Строительная меха– ника, 2 изд․, М․, 1972․ Է․Խաչիյան
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, շինարա– րական աշխատանքների կատարման հա– մար նախատեսված մեքենաներ։ Ըստ նշանակման տարբերում են նախապատ– րաստական, հողային, ճանապարհային, հորատման, ցից խփող, ամրանային, բե– տոնային, տանիքածածկման, հարդար– ման և այլ աշխատանքների Շ․ մ․։ Նախա– պատրաստական աշխատանքները (գրուն– տի փխրեցում, թփերից, ծառերից, քարե– րից տարածքի մաքրում) կատարում են փխրիչներով, թփահատներով, արմա– տահան մեքենաներով։ Հողային աշխա– տանքներում՜, կախված մշակվող գրունտի բնույթից և աշխատանքի տեսակից, օգ– տագործում են միա– և բազմաշերեփ էքս՜ կավատորներ, առվափորիչներ, միաշե– րեփ բեռնիչներ, հիդրոմեքենայացման մի– ջոցներ (տես նաև Հողափոր մեքենաներ)։ Հողաթմբերի գրունտների և ճանապարհ– ների հիմնատակերի ամրացման համար կիրառում են թրթռագլդոններ և ճանա– պարհային գլդոններ, տոփանող մեքենա– ներ։ ճանապարհաշինական աշխատանք– ներում կիրառում են նախապատրաստա– կան աշխատանքների մեքենաներ, հողա– փոր մեքենաներ, իսկ ճանապարհների և օդանավակայանների ծածկերի ու հիմնա– տակերի պատրաստման համար՝ մասնա– գիտացված ճանապարհային մեքենաներ, երկաթուղու շինարարությունում՝ ռելսա– կոճային վանդակների տեղադրման, բա– լաստի լցման և այլ աշխատանքների հա– մար՝ ճանապարհաշինական մեքենաներ։ Հորատման աշխատանքները (ամուր գրունտների մշակում, ոչ հանքային շի– նանյութերի հանույթ, ցցերի տեղադըր– ման համար հորանցքերի Փորում, պայ– թուցիկ նյութերի լցում ևն) կատարվում են հորատող մեքենաներով (տես Հորա՜ աում)։ Ցցախփման աշխատանքները, հիմ– նատակերի սարքավորման և հիմքերի լցման ժամանակ, կատարվում են ցցա– խՓիչ սարքավորումներով, այդ թվում՝