Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դիզել–մուրճերով, շոգեօդային մուրճերով, թրթռաընկղմիչներով։ Ցցի բարձրացումը և ցցախփիչ սարքավորման ուղղորդումը աշխատանքի ժամանակ իրականացվում է շինարարական ցցւսհարներով։ Բեւոոնա– յին աշխատանքները կատարվում են հա– տուկ մեքենաների և ագրեգատների օգ– նությամբ։ Բետոնային խառնուրդների պատրաստման համար օգտագործում են դոզատորներ, բետոնախառնիչներ, իսկ խտացման համար՝ թրթռիչներ։ Տանիքա– ծածկման աշխատանքներն իրականացվում են փաթթոցային նյութերը մաքրող, վերա– փաթաթող, դրանք գրտնակող և կպցնող տանիքածածկման մեքենաներով։ Դրվագ– ման (հարդարման) աշխատանքներում կի– րառում են սվաղման–հարթման, խճանկա– րս^ ղկ ման, մանրահատակահղկման մե– քենաներ, մածիկի քսման սարքավորում– ներ, ներկատրորիչներ, ներկապուլտեր, ատրճանակ–ներկափողարարներ։ Շ․ մ–ից բացի, շինարարության մեջ կիրառվում են մեքենայացման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ամբարձիչ կռունկները, վե– րամբարձ–տրանսպորտային մեքենաները (գլխավորապես մոնտաժային աշխատանք– ների համար), բեռնիչները, բեռնաթափիչ– ները, կոնվեյերները, բեռնատար ավտո– մոբիլները, տրակտորները, քարշակները են, ինչպես նաև ձեռքի գործիքները։ Գրկ․ Строительные машины․ Справочник под ред․ В․ А․ Баумана, 3 изд․, М․, 1965․

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐ ԵՎ ԿԱՆՈՆ– ՆԵՐ, ՍՍՀՄ Ժողովրդական տնտեսության բոլոր բնագավառներում կատարվող նա– խագծումներն ու շինարարությունը կարգա– վորող հիմնական նորմատիվ պահանջնե– րի և դրույթների ժողովածու։ Հաստատել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի Շինարա– րական գործերի պետական կոմիտեն (ՍՍՀՍ Պետշին)՝ 1955 թ․ հունվարի 1-ից համապարտադիր կիրառման համար (1973-ին հաստատված է Շ․ ն․ և կ–ի նոր կառուցվածք)։ Սիասնական Շ․ ն․ և կ․ մտցնելը պայմանավորված է կապիտալ շինարարության որակի բարձրացման և արժեքի իջեցման անհրաժեշտությամբ՝ շինարարական նախագծման առավել ռա– ցիոնալ նորմաների, առաջադիմական նա– խահաշվային նորմաների, ինչպես նաե շինարարական առաջավոր փորձն արտա– ցոլող աշխատանքների կատարման U ըն– դունման կանոնների կիրառման հիման վրա։ Շ․ ն․ և կ․ մշակվել են հաշվի առնե– լով շինարարական արդյունաբերության զարգացման, շինարարական առաջավոր տեխնիկայի ներդրման, շինարարության կազմակերպման ու մեքենայացման մա– կարդակի բարձրացման և մի շարք այլ գործոններ։ Շ․ ն․ և կ․ կազմված է 4 մասից․ 1․ հիմ– նական դրույթներ, 2․ նախագծման նոր– մաներ, 3․ աշխատանքների կատարման և ընդունման կանոններ, 4․ նախահաշ– վային նորմաներ U կանոններ (նախա– հաշվային նորմաների հավաքածուների հավելվածով)։

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՂԱԽՆԵՐ, կապակցա– նյութերի, մանրացված Լցանյութերի (շա– ղախախառնոլրդների) և ջրի նպատակա– հարմար ընտրված խառնուրդներ։ Ըստ նշանակման Շ․ շ․ լինում են շարված– քային (կիրառվում են քարային կոն՜ ստրուկցիաներ կառուցելիս), վերջնա– մշակման (օգտագործվում են սվաղ– ման աշխատանքներում և պատի պանել– ներն ու բլոկները դեկորատիվ շերտերով ծածկելու համար) և հ ա տ ու կ (հիդրո– մեկուսիչ, թթվակայուն, ձայնամեկուսիչ են)։ Ըստ կապակցանյութերի տեսակնե– րի՝ տարբերում են անօրգանական (ցեմենտային, ջրային, գիպսային և խառը շաղախներ) և օրգանական (պոլի– մերային, ասֆալտային շաղախներ) կա– պակցանյութերով Շ․ շ․։ Ըստ ծավալային զանգվածի Շ․ շ․ լինում են ծանր (սո– վորական ավագով պատրաստված)՝ 1500–2500 կգ/մ3 ծավալային զանգվածով, և թ և թ ե՝ 1500 կգ/մ3-]ւց փոքր ծավալա– յին զանգվածով (վերջիններս ստացվում են մանր ծակոտկեն լցանյութերի օգտա– գործմամբ, ինչպես նաև կապակցախմորի ծակոակենացմամբ)։ Ըստ սեղմման ամրու– թյան, Շ․ շ․ ստորաբաժանվում են 9 մակնի– շի՝ «4>-ից մինչե <300» (4-300 կԳ/սմ2 կամ 0,4–30 Մն/մ2)։ Անհրաժեշտ ամրության Շ․ շ․ ստանալու համար շաղախախառնուրդ– ները պետք է ունենան որոշակի շարժ– ունակություն և ջրապարունակություն։ Շաղախախառնուրդները պատրաստվում են, որպես կանոն, մասնագիտացված գոր– ծարաններում կամ շաղախախառնիչ հան– գույցներում, որտեղից ուղարկվում են շինարարական օբյեկտներ։ Թողարկվում են նաև չոր շաղախախառնուրդներ, որոնց օգտագործելուց առաջ ջուր են խառնում։ Շ․ շ․ պատրաստում են շաղախախառ– նիչներով, որոնք լինում են գրավի– տացիոն և հարկադրական խառնումով։ ՍՍՀՄ–ում լայն տարածում են ստացել խառնման անշարժ թմբուկում հարկա– դրական խառնումով պարբերական գոր– ծողության շաղախախառնիչները։ Թո– ղարկվում են պատրաստի շաղախվածքի 30–1800 լ տարողությամբ շաղախախառ– նիչներ։

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱ, շի– նարարական ջերմաֆիգի– կ ա, շինարարական ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է բնակելի, հասա– րակական, արտադրական շենքերում և դրանց կոնստրուկցիաներում տեղի ունե– ցող ջերմահաղորդականության, խոնա– վության փոխանցման, օդի ներթափանց–՝ ման պրոցեսները և մշակում նախագծման համար անհրաժեշտ ինժեներային հաշ– վարկման մեթոդներ՝ շենքերում համապա– տասխան ջերմախոնավային և սանիտա– րահիգիենիկ պայմաններ ստեղծելու նը– պատակով։ Շ․ ջ–ում օգտագործվում են հարակից գիտական բնագավառների (ջեր– մա– և գանգվածափոխանակություն, թեր– մոդինամիկա, աերոդինամիկա, ֆիզիկա– կան քիմիա) դրույթները, մոդելավորման մեթոդները և նմանության տեսությունը։ Շ․ ջ–ի կարևորագույն խնդիրներից են տարվա ամենացուրտ եղանակներին շեն– քերի արտաքին պատերի ու ծածկերի կոն– ստրուկցիաների ներքին մակերևույթնե– րի վրա թույլատրելի ջերմաստիճանային պայմանների ապահովումը (ելնելով կոն– ստրուկցիայի ջերմահաղորդման դիմա– դրողականությունից) և ամենաշոգ եղա– նակներին շենքերում համեմատաբար ան– փոփոխ ջերմաստիճանի պահպանումը (ելնելով կոնստրուկցիաների ջերմակա– յունությունից)։ Շենքերի ջերմախոնավա– յին նորմալ ռեժիմի ապահովումը պայմա– նավորված է արտաքին պատերի և ծած– կերի կոնստրուկցիաների շերտերի նյու– թերի ֆիզիկական հատկություններով (ծակոտկենություն, ջերմահաղորդակա– նություն, ջերմունակություն, ջերմատվու– թյուն, ջերմակլանում, ջերմաթափանցե– լիություն, օդաթափանցելիություն) և դը– րանց նպատակահարմար դասավորու– մով։ ՀՍՍՀ–ի չոր կլիմայական պայման– ները և տեղական շինանյութերի բազմա– զանությունը շենքերի և դրանց կոնստ– րուկցիաների նախագծման ու հետա– զոտման լրացուցիչ պահանջներ են առա– ջադրում։ Գրկ* Лыков А․ в․, Теоретические ос– новы строительной теплофизики, Минск, 1961; Фокин К․ Ф-, Строительная теп– лотехника ограждающих частей зданий, 4 изд․, М-, 1973; Ильинский В․ М․, Строительная теплофизика, М-, 1974; Строи– тельные нормы и правила СИиП, П–3–79, М․, 1979․ Կ․ ԲարաւէյաԱ

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՖԻԶԻԿԱ, կիրառական ֆիզիկայի բաժինների համակցություն, որն ուսումնասիրում է շինարարության, շենքերի և կառույցների շահագործման հետ կապված ֆիզիկական երևույթներն ու պրոցեսները և մշակում համապատաս– խան ինժեներական հաշվարկային մեթոդ– ներ։ Շ․ ֆ–ի հիմնական և առավել զար– գացած բաժիններն են՝ շինարարական ջերմատեխնիկան, շինարարական ձայնա– գիտությունը, շինարարական Լուսատեխ– նիկան, որոնք ուսումնասիրում են ջերմու– թյան, խոնավության, ձայնի և յույսի տա– րածման օրինաչափությունները՝ շենքե– րում և կառույցներում անհրաժեշտ ջերմա– խոնավային, ձայնային ու լուսային պայ– մաններ ստեղծելու նպատակով։ Շ․ ֆ–ի մյուս բաժիններն են՝ շինարարական կլի– մայագիտություն, շինարարական աերոդի– նամիկան և շինանյութերի ու կառույցների երկարակեցության տեսությունը։ Վերջինս կարևոր նշանակություն ունի ՀՍՍՀ–ում կառուցված շենքերի պահպանման հա– մար՝ ելնելով հանրապետության չոր կլի– մայական, սեյսմիկ, երկրբ․ պայմաննե– րից» ինչպես նաև քիմ․ արդյունաբերու– թյան զարգացման առանձնահատկություն– ներից։ Շ․ ֆ–ի զարգացումն ընթանում է ժամանակակից ֆիզիկայի և ֆիզիկական քիմիայի տեսական և փորձարարական տվյալների հիման վրա։ Շ․ ֆ–ի խնդիրնե– րի լուծման համար օգտագործվում են ընդհանուր օրինաչափությունների վրա հիմնված տեսական հաշվարկներ, մոդե– լավորման մեթոդներ, շինանյութերի և կոնստրուկցիաների լաբորատոր փորձար– կումներ, շենքերի և կառույցների բնօրի– նակային հետազոտություններ։ ՀՍՍՀ–ում շինանյութերի և կառույց– ների երկարակեցության տեսության զարգացմանը նպաստում են տարբեր ժամանակաշրջաններում կա– ռուցված բազմաթիվ պատմական հուշար– ձանների պահպանվածության աստիճա– նի բնօրինակային հետազոտությունները՝ ըստ հուշարձանների տարիքի, շինանյու– թերի տեսակի, կլիմայական պայմանների