Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ն․ կառույցների կոնստրուկտիվ առանձնա– հատկությունների։ Շ․ ֆ–ի բուռն զարգա– ցումը պայմանավորված է նոր շինանյու– թերի և թեթևացված կոնստրուկցիաների կիրառմամբ, որոնց խոշոր ծավալներով ներդրումը պահանջում է շենքերի ար– տաքին պատերի ու ծածկերի ջերմակա– յունության, խոնավակայունության, եր– կարակեցության և ներքին պատերի, միջնորմերի ու միջհարկային ծածկերի ձայնամեկուսացման քանակական գնահա– տում։ Որպես գիտություն, Շ․ ֆ․ սկզբնավորվել է XX դ․ սկզբներին։ ՍՍՀՄ–ում Շ․ ֆ–ի տարբեր բաժիններում կատարվող հիմ– նական գիտահետազոտական աշխատանք– ները կենտրոնացված են Մոսկվայի Շի– նարարական ֆիզիկայի ինստ–ում։ ՀՍՍՀ–ում Շ․ ֆ–ի տարբեր հարցերով զբաղ– վում է Շինարարության և ճարտարապե– տության ինստիտուտը, որտեղ 1963-ին ստեղծվել է շինարարական ֆիզիկայի լաբորատորիա՝ երկու հիմնական գիտա– կան ուղղություններով, շինարարական ջերմաֆիզիկա և շինարարական ձայնա– գիտություն։ Շ․ ֆ–ի հետագա զարգացումը սերտորեն կապված է ուլտրաձայնի, լա– զերների, գամմա ճառագայթների կիրառ– ման, մոդելավորման, թերմոգրաֆիայի և այլ մեթոդների հետ։ Գրկ․ Строительная физика․ Состояние и перспективы развития, М-, 1961; Ильин– ский В․ М․, Проектирование ограждаю– щих конструкций (с учетом физико-клима– тических воздействий), 2 изд․, М-, 1964; Гусев Н․ М․ и др․, Строительная физи– ка, М․, 1965․ Կ․ Քարւսմյան

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ–ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԿԱԶՄԱ–

ԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՍՀՄ–ում, կազ– մակերպորեն առանձին արտադրական– տնտեսական միավորումներ, որոնց հիմ– նական գործունեությունը նոր օբյեկտնե– րի (ձեռնարկություններ, դրանց առանձին մասեր, գործարկվող համալիրներ, շեն– քեր, կառույցներ) շինարարությունը և գործողների վերակառուցումը, կապիտալ նորոգումն ու ընդլայնումն է, ինչպես նաե սարքավորումների մոնտաժումը։ Պետ․ Շ–մ․ կ․ են շինարարական և մոնտաժային տրեստները (տրեստ–հրապարակներ, քա– ղաքային տիպի, տերիտորիալ, միութե– նական մասնագիտացված տրեստներ), տնաշինական, գործարանաշինական և գյուղական շինարարական կոմբինատնե– րը, շինարարական (մոնտաժային) վար– չություններն ու դրանց հավասարեցված կազմակերպությունները (օրինակ, շար– ժական մեքենայացված շարասյուներ, շի– նարարական–մոնտաժային գնացքներ ևն)։ Կոլտնտեսությունները Փայատիրական սկզբունքով ստեղծում են միջկոլտնտեսա– յին շինարարական կազմակերպություն– ներ (տես Միշկուտնտեսային միավորում՜ ներ)։ Շ–մ․ կ․ աշխատանքները իրագոր– ծում են կապալային կամ տնտ․ եղանակ– ներով։ Առաջին դեպքում շինարարական արտադրական ֆունկցիաներն իրակա– նացնում են մշտապես գործող տնտհաշ– վարկային կապալային Շ–մ․ կ․, որոնք պատվիրատու ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար աշխա– տանքները կատարում են պայմանագրե– րով։ Երկրորդ դեպքում շինարարական աշխատանքներն անմիջականորեն իրա– կանացնում է կառուցողի Շ–մ․ կ․ սեվւա– կան կարիքների համար։ Ըստ աշխատան– քի տեսակների լինում են համաշինարա– րական (կատարում են բոլոր հիմնական շինարարական աշխատանքները) և մաս– նագիտացված (իրականացնում են միայն մեկ տեսակի կամ համասեռ աշխատանք– ների կոմպլեքս), իսկ ըստ պայմանագը– րային հարաբերությունների բնույթի՝ գըլ– խավոր և ենթակապալառու Շ–մ․ կ–ներ։ 1980-ին ՍՍՀՄ–ում կար 26,9 պետ․ (12,1 հզ–ը՝ համաշինարարական, 14,8 հզ–ը՝ մասնագիտացված) և 4,3 հզ․ միջտնտե– սային կապալային կազմակերպություն։ Դրանք զարգանում են տերիտորիալ շի– նարարական–մոնտաժային, նախագծային– շինարարական, գիտաարտադրական և այլ տիպի միավորումներ ստեղծելու ու– ղիով։ ՀՍՍՀ–ում 1980-ին գործում էր 323 պետ․ (159-ը՝ համաշինարարական, 164-ը՝ մաս– նագիտացված) և 7 միջտնտեսային կա– պալային Շ–մ․ կ․։ Գրկ* Серов В․ М․, Фалькевич Н․ А․, Организация управления в строитель– стве (объединения, тресты, СМУ), М․, 1974․

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵ–

ՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ գիտահետա– զոտական, ՀՍՍՀ Պետշինի (ՀԱՑՇԻՆ&ԱՐՏԳՀԻ), գիտատեխնիկա– կան հիմնարկություն։ Հիմնադրվել է 1930-ին, Երևանում։ Մինչև 1943-ը կոչվել ԷԿառուցվածքների գիտահե– տազոտական ինստիտուտ։ 1943-ին, վերջինի և ՍՍՀՄ ԳԱ հակա– սեյսմիկ շինարարության հայկական մաս– նաճյուղի հիման վրա կազմակերպվել է Շինանյութերի ևկառուցվածքնե– րի ինստիտուտը։ 1974-ին ինստ–ին տրվել է գիտական նոր ուղղություն և վե– րանվանվել է Շինարար ու թյան և ճարտարապետ ու թյան գիտա– հետազոտական ինստիտուտ։ Ինստ–ի աշխատանքների հիմնական ուղ– ղություններն են․ երկաթբետոնե կոնստ– րուկցիաներ և տարրեր, սեյսմակայուն շինարարություն, բետոններ, բետոնների պատրաստման տեխնոլոգիա, հիմքեր և հիմնատակեր, շինարարության էկոնոմի– կա, շինարարության կազմակերպում և մե– քենայացում, ճարտ․, քաղաքաշինություն, փորձարարական նախագծում։ Ինստ–ում կատարված մշակումները ներդրվել են Երևանի ուղեկամրջի, Հանրապետական ստադիոնի, Աթարբեկյանի ՀԷԿ–ի շենքի, Շինարարության։ և ճարտարապետության ինԱ– տիսաւտի շենքԱ Սևան–Հրազդան կասկադի կրող, ժողո– վըրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի, Բյուրականի աստղադի– տարանի գմբեթների կոնստրուկցիանե– րում։ Թեթև բետոններից պատրաստված ծածկի կոնստրուկցիաները կիրառվել են Մոսկվայի Մ․ Վ․ Լոմոնոսովի անվ․ համալ– սարանի մասնաշենք երում (աշխատանքն արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի)։ Ինստ–ում մշակված ունիվերսալ, գրավի– տացիոն, հարկադրական գործողությամբ աշխատող բետոնախառնիչի արդյունա– վետությունը զգալիորեն ավելի է սովո– րական բետոնախառնիչի արդյունավետու– թյունից։ Երևանի մետրոպոլիտենի շինա– րարությունում կիրառվում են ինստ–ում մշակված բնական ծակոտկեն լցանյու– թերից պատրաստված թեթև բետոնները։ Ինստ–ում կարևոր աշխատանքներ են կա– տարվում ինժեներական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության բնագա– վառում, տեսական և Փորձնական ուսում– նասիրություններ են տարվում թեթև լցա– նյութերից պատրաստված երկաթբետոնե կոնստրուկցիաների հաշվումների հետա– գա կատարելագործման, ինչպես նաև բեռնվածքների տակ դրանց առանձնա– հատկությունների հայտնաբերման ուղ– ղությամբ, առաջարկություններ են ար– վում ճարտ․ և քաղաքաշինական հարցե– րի ուսումնասիրությունների վերաբերյալ։ Ինստ–ի ինժեներական սեյսմոլոգիայի բաժնի հիման վրա կազմակերպվել է ՀՍՍՀ ԳԱ Լենինականի գեոֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստ–ը, բնական քարերի մշակման, ուսումնասիր– ման և կապակցանյութերի բաժինների հիման վրա՝ Քարի և սիչիկատների ինս– տիտուտը, նյութերի ամրության բաժնի հիման վրա՝ ՀՍՍՀ ԳԱ մեխանիկայի ինստ–ի ամրության և կայունության լա– բորատորիան։ Ինստ–ն ունի փորձարարա– կան–արտադրական բազա։ Առաջին դի– րեկտորը եղել է Հ․ Ա․ Տեր–Աստվածատըր– յանը՝․ Ս․ Շահինրսն

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՈՊԵՐԱՑՈՒՄ ՍՍՀ Մ–ու մ, շինարարական կազմակեր– պությունների, ինչպես նաև դրանց և շի– նարարական դետալներ և կոնստրուկ– ցիաներ արտադրող արդյունաբերական ձեռնարկությունների միջև կայուն արտա– դրական կապերի պլանային կազմակեր– պում։ Օրգանապես կապված է շինարարա– կան կազմակերպությունների մասնագի– տացման խորացման հետ և աշխատանքի հասարակական բաժանման կարևոր ձև է։ Իրականացվում է տնտ․ պայմանագրերի, արտադրանքի մատակարարման պլաննե– րի, մինիստրությունների ու գերատեսչու– թյունների համապատասխան ցուցումնե– րի հիման վրա։ Ձևերն են՝ ներշրջա– նային (մեկ տնտ․ շրջանի շինարարա– կան կազմակերպությունների միջև, սո– վորաբար մասսայական շինարարական աշխատանքներում՝ հողային, հարդար– ման ևն), միջշրջանային (տար– բեր տնտ․ շրջանների շինարարական կազ– մակերպությունների միջև, որպես կարգ, մոնտաժային և նեղ մասնագիտացված աշխատանքներում), միջճյուղային (շինարարական կազմակերպությունների և կոնստրուկցիաներ ու դետալներ ար–