VII դ․)]* քւտախորան [Մաստարա (VI դ․)]» քառախորան, չորս անկյունային սենյակներով [Ավան (YI դ․)» Հռիփսիմե (VII դ․)], եոայարուս [Զվարթնոց (YII դ․)] տիպի կաոուցվածքներ։ Վաղ միջնադա– րից մինչև մեր օրերը պատերը շարվում են «միդիս» եղանակով։ Արաբ, արշավանքներից հետո, IX դ․ վերակառուցվել են հին քաղաքները, և հիմնվել նորերը, կառուցվել են վանական համալիրներ (Սանահին, Հաղպատ, Տա– թև ևն)։ Նոր տաճարներն ունեն IV–VII դդ․ շենքերի կառուցողական ձևերը, բայց ավելի հավաք են, սլացիկ և տարբերվում են հարուստ հարդարանքով։ X–XIII դդ․ Հայաստանում մշակվել է ճարտ․ նոր կոնստրուկցիա՝ հատվող կա– մարներ, որոնցով ծածկվել են տարբեր նշանակություն ունեցող շենքեր՝ գավիթ, սեղանատուն, գրատուն (Անիի Առաքե– լոց եկեղեցու գավիթը, Հաղպատի ժամա– տունը և սեղանատունը, Սաղմոսավանքի գրատունը ևն)։ Կառուցողական տեխնի– կայի առումով հետաքրքիր են Անիի Հովվի եկեղեցու ծածկը՝ վեց շառավղային կա– մարներով, առանց կենտրոնական հե– նարանի, և Տաթևի ճոճվող սյունը։ Այդ ժամանակաշրջանում կառուցված քարե կամարներով կամուրջներից ամենամեծը Անիի կամուրջն է (31,5 մ թռիչքով)։ Հայաստանում XVII –XIX դդ․ կառուց– վել են մի շարք վանքային համալիրներ, եկեղեցիներ, կարավանատներ, կամուրջ– ներ՝ օգտագործելով նախկինում մշակ– ված շինարարական ձևերն ու կոնստրուկ– ցիաները։ Սովետական կարգերի հաստատման առաջին օրերից ՀԿ(բ)Կ ԿԿ և Հայաստանի ժողկոմխորհը մեծ նշանակություն տվե– ցին հանրապետությունում Շ–յան զարգաց– մանը։ 1923-ին Հայաստանի ժողկոմխոր– հը որոշում ընդունեց Երևանի գլխ․ հա– տակագծի մշակման մասին, որը հաստատ– վեց մեկ տարի հետո և հանդիսացավ սո– վետական քաղաքաշինության առաջին հաջողություններից մեկը։ 1924-ին ավարտվեց և շահագործման հանձնվեց ջրային տնտեսության առաջին խոշոր օբյեկտը՝ Շիրակի ջրանցքը։ 1926-ին գոր– ծարկվեց Երևանի ՀԷԿ–ի 1-ին հերթը։ 1926–29-ին, մինչև ժողտնտեսության զարգացման առաջին հնգամյա պլանի ընդունումը, Երևանում կառուցվեցին կար– բիդի և բամբակամաքրման գործարան– ները, կարի և մետաքսագործվածքային ֆաբրիկան և այլ ձեռնարկություններ։ 1927-ին կառուցվեց և շահագործման հանձ– նըվեց Երևան–Թիֆլիս մագիստրալային հեռախոսագիծը։ 1930–40-ին կառուցվե– ցին առաջին ուս․ հաստատությունների և ԴՀԻ–ների շենքերը։ 1933-ին սկսվեց Կի– րովի անվ․ սինթետիկ կաուչուկի քիմ․ խո– շոր կոմբինատի և նրա բնակելի զանգվածի Շ․։ Այդ նույն տարիներին նախատեսվեց ՀԷԿ–երի Սևան–Հրազդան կասկադի Շ․։ Կասկադի ՀԷԿ–երից առաջինը շահագործ– ման հանձնվեց Քանաքեռի ՀԷԿ–ը (1936), վերջում՝ Երևանի ՀԷԿ–ը (1962)։ Նախա– պատերազմյան շրջանի վերջին տարինե– րին հիմնականում ավարտվեց երկու խո– շոր կառույցների՝ կառավարական տան և օպերայի ու բալետի պետ․ թատրոնի շենքի Շ․ Երևանում։ Վերջինս 1937-ին Փարիզի ցուցահանդեսում արժանացավ ոսկե մեդալի։ 1940-ի նոյեմբերին Երևա– նի Լենինի հրապարակում բացվեց Վ․ Ի․ Լենինի մոնումենտալ հուշարձանը։ Հայ– րենական մեծ պատերազմի տարիներին Երևանում կառուցվեց «Հաղթանակ» կա– մուրջը (շահագործման հանձնվեց 1945-ին)։ Ետպատերազմյան տարիներին հանրապետությունում նոր զարգացում ստացավ արդ․ և քաղաքացիական Շ․։ 1948-ին սկսվեց Քանաքեռի ալյումինի խոշոր գործարանի Շ․։ 1950-ական թթ․ ծավալվեց Քաջարանի և Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատների Շ․։ 1963-ին շարք մտավ Ագարակի պղնձա– մոլիբդենային կոմբինատը։ 1960-ին ավարտվեց Ղարադաղ–Աղստաֆա–Երե– վան գազամուղի Շ․։ 1964-ին սկսվեց 9– 14-հարկանի շենքերի Շ․, ինչպես նաև հանրապետության քաղաքներում խոշոր բնակելի զանգվածների կառուցումը։ Շ․ մեծ թափ ստացավ X հնգամյակում (1976– 1980)։ Հանրապետության ժողտնտեսու– թյան մեջ կապիտալ ներդրումները կազ– մեցին 5 մլն ռ․, որը 13,5%–ով ավելի էր նախորդ հնգամյակի համեմատ։ Շահա– գործման հանձնվեցին միլիոնավոր ռ․ հիմնական ֆոնդեր կամ 29,4%–ով ավելի։ Հանրապետության Շ–յան խոշոր հաջողու– թյունն էր Հայկական ատոմային էլեկտրա– կայանի, Երևանի մետրոպոլիտենի առա– ջին հերթի, <ւՍրփա–Սևան> թունելի, Հրազդանի մեքենաշինական գործարանի, Ազատի և Զողազի ջրամբարների, Թալի– նի և Սևանի համակցված կերերի գործա– րանների, Մեղրի–Քաջարան ավտոճա– նապարհի, Երևանի «Զվարթնոց» օդանա– վակայանի առաջին հերթի, Սարդարա– պատ թանգարան–համալիրի և շատ այլ օբյեկտների կառուցումը։ X հնգամյակում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կառուցվել և շահագործման են հանձնվել 5,6 մլն մ2 ընդհանուր մակերե– սով բնակելի տներ, 143 հզ․ աշակերտա– կան տեղով հանրակրթական դպրոցներ, 30,6 հզ․ տեղով մանկական նախադպրո– ցական հիմնարկներ, 4016 մահճակալով հիվանդանոցներ և կուլտուր–կոմունալ– կենցաղային նշանակության մեծ թվով այլ օբյեկտներ։ Հնգամյակում կառուց– վել և շահագործման են հանձնվել 121 կ մ ընդհանուր երկարությամբ նոր եր– կաթուղագծեր, կառուցվել և վերակառուց– վել են կոշտ ծածկով ավելի քան 375 կմ ավտոմոբիլային ճանապարհներ, 820 կմ ջրմուղ և 330 կմ կոյուղու ցանցեր, 100 կմ ջերմաֆիկացված ուղիներ։ Երևա– նում գործողության մեջ է դրվել կոյուղու ջրերի մաքրման օրական 300 հգ․ մ* տարողությամբ աերացիայի խոշոր կայա– նը։ Կառուցվել և շահագործման է հանձնը– վել 1072 կմ գազամուղ, հեղուկ և բնական գազով գազիֆիկացվել է 130 հգ․ բնակա– րան։ Հանրապետությունում Շ–յան կառավա– րումն իրագործվում է ՍՍՀՄ–ում գործող կառուցվածքով՝ արդ․, գյուղական Շ․, խճուղային և ավտոճանապարհային մի– նիստրություններ, հատուկ և մոնտաժա– յին աշխատանքների գլխավոր վարչու– թյուններ, ջրային տնտեսության մինիս– տըրության, Հայհիդրոէներգակառույց– ների և միութենական այլ ստորաբաժա– նումներ։ 9>/ւ^․Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 2, Ե․, 1936։ ՍՄԿԿ 26-րդ համագումարի նյութերը, Ե․, 1981; Հայաստանի կոմկուսի 27-րդ համա– գումարի նյութերը, Ե․, 1981։ Строительство в СССР 1917–1967 гг․, М․, 1967; А ц а г о р- ц я н 3․ А․, Эффективность легкого железо– бетона в условиях Армянской ССР, Е․, 1951; Мовсесян С․ А․, Армения вчера, сегодня, завтра, Е․, 1966; Арутюнян В․ М-, Асратян ММ․, Me лик ян А․ А․, Архитектура Советской Армении, М․, 1972; Шрейбер А․ К․, Организация, планирование и управление строительством, М․, 1977; Народное хозяйство СССР․․․։ Стат․ ежегодник, М․, 1980․ <i․ Սարոնխանյան, Հ․ Սարգսյան,
ՇԻՆԲԱՆ4 ՍՍՀՍ1, կապիտալ ներ– դրումների ֆինանսավոր– ման համամիութենական բանկ, ՍՍՀՄ–ում արդյունաբերության, տրանսպորտի, կապի, շինարարական ին– դուստրիայի, պետ․ առևտրի, լուսավորու– թյան, գիտության, մշակույթի, առող– ջապահության, բնակարանային և կոմու– նալ տնտեսության ձեռնարկությունների ու կազմակերպությունների կապիտալ ներդրումների, ինչպես նաև արտասահ– մանյան երկրներին ՍՍՀՄ տեխ․ օգնու– թյան հետ կապված շինարարական ծախ– սերի ֆինանսավորման պետ․ բանկ։ Կազ– մակերպվել է 1922-ին, որպես առևտրա– արդ․ բանկ (Արդբանկ) և ենթարկվել ԺՏ№-ին։ Սկզբում իրականացրել է ար– դյունաբերության և առևտրի կարճաժամ– կետ վարկավորումը, իսկ 1926-ին բան– կին կից ստեղծվել է արդ․ ձեռնարկու– թյունների ընդլայնման և շինարարության երկարաժամկետ վարկավորման բաժին (ԵՎԲ)։ 1928-ին Արդբանկի ԵՎՐ–ի և էլեկ– տրաբանկի հիման վրա կազմակերպ– վել է Արդյունաբերության և էլեկտրա– տնտեսության երկարաժամկետ վարկա– վորման բանկը։ 1932-ին այն վերակազ– մավորվել է Կապիտալ շինարարության, արդյունաբերության, տրանսպորտի և կապի ֆինանսավորման բանկի (ՍՍՀՄ Արդբանկ), որը տնօրինել է ՍՍՀՄ t ֆի– նանսների մինիստրությունը։ 1959-ից Արդբանկը ֆինանսավորել է միայն բնա– կարանային, կուլտուր–կենցաղային, կո– մունալ և որոշ այլ տիպի շինարարություն– ներ և վերանվանվել ՍՍՀՄ Շինբանկ։ 1961-ից բանկն անմիջականորեն ենթարկ– վում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին։ ՍՍՀՄ Շինբանկը գործառնությունների ծավալով խոշորագույնն է աշխարհի ին– վենստիցիոն բանկերի մեջ։ Այն երկարա– ժամկետ վարկեր է տրամադրում կապի– տալ ներդրումների փոխհատուցման մինչև 5 տարի ժամկետ ունեցող նորակառույց– ներին, վերակառուցվող ու ընդլայնվող գործող ձեռնարկություններին (անկախ ներդրումների փոխհատուցման ժամկետ– ներից), եթե մինիստրությունների, գե– րատեսչությունների, արտադրական ձեռ– նարկությունների (միավորումների) սե– փական միջոցները չեն բավականացնում։ Դրամական միջոցները հատկացվում են միայն ժողտնտեսության զարգացման պլանում նախատեսված կառույցներին ու օբյեկտներին, պայմանով, որ դրանք