Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ապահովված լինեն հաստատված նախա– գծերով U նախահաշիվներով։ Բանկը կա– պալառու կազմակերպություններին (ո– րոնք կատարում են շինարարության և սարքավորումների մոնտաժման աշխա– տանքներ) կարճաժամկետ վարկեր է տրա– մադրում հիմնականում նյութական արժեք– ների պաշարներ ստեղծելու (պլանի սահ– մաններում) ն շինմոնտաժային աշխա– տանքների անավարտ արտադրության ծախսերի համար։ Այն վարկավորում է նաև կոոպերատիվ մարմինների (բնակա– րանային–շինարարական կոոպերացիայի) U առանձին քաղաքացիների բնակելի տների շինարարությունը։ Ֆինանսավոր– ման, վարկավորման և հաշվարկային գործառնությունների իրականացման հա– մար բանկը ստեղծում է կանոնադիր, ռեզերվային, սարքավորումների U երկա– րաժամկետ վարկավորման, հիմնական միջոցների, ամորտիզացիայի դրամական ֆոնդեր։ Գործում է ւռնաեսական հաշվար– կի սկզբունքով և ռուբլով վերահսկում իր տրամադրած դրամական միջոցների նպա– տակային և արդյունավետ օգտագործու– մը, շինարարության պլանների ու արտա– դրական կարողությունների գործարկման առաջադրանքների կատարումը։ Շինբան– կը միասնական կենտրոնացված համա– կարգ է, միութենական և ինքնավար հան– րապետություննեում, երկրամասերում, մարզերում ունի գրասենյակներ, բաժան– մունքներ, Պետբանկի բաժանմունքներին կից՝ լիազորական կետեր։ ՍՍՀՄ Շինբանկի Հայկ․ հանրապետա– կան գրասենյակը կազմակերպում և ղե– կավարում է Երեանի քաղաքային վարչու– թյան, Շինբանկի Երեանի, Լենինականի, Կիրովականի, Հրազդանի, Աբովյանի, Ղափանի, Մասիսի, Սեանի, Հոկտեմբեր– յանի, Ալավերդու բաժանմունքների և հանրապետության տարբեր շրջաններում գտնվող լիազորական 25 կետերի աշխա– տանքը։ Գրասենյակի կողմից ֆինանսա– վորվող կապիտալ ներդրումների ծավալը տարեկան կազմում է մոտ 1 մլրդ ռ․, կա– ռույցների թիվը՝ 2500–2700, վերահսկում է կապալառու՝ 211, նախագծային՝ 17 և երկրաբանական–հեաախուզական 16 կազ– մակերպության գործունեությունը։ Ա․ Դադայան

ՇԻՆԿԵԼ (Schinkel) ԿարլՖրիդրիխ (1781– 1841), գերմանացի ճարտարապետ, նկա– րիչ։ Սովորել է Բեռլինի ճարտարապե– տության ակադեմիայում (1798–1800)։ Աշխատել է հիմնականում Բեռլինում։ Սկզբնական շրջանում զբաղվել է գեղա– նկարչությամբ և գրաֆիկայով։ XIX դ․ գերմ․ ճարտ–յան ուշ կլասիցիզմի նշանա– վոր ներկայացուցիչ Շ․ ձգտել է կոմպոզի– ցիաների լակոնիկ մոնումենտալության [Նոր պահականոց (1816–18, այժմ՝ ֆա– շիզմի ն միլիտարիզմի զոհերի հուշակա– ռույց), Դրամատիկական թատրոն (1819– 1921), Հին թանգարան (1824–28), բո– լորը՝ Բեռլինում]։ Կյանքի վերջին տարի– ներին հրաժարվելով կլասիցիզմի և գո– թիկայի ձևերից՝ կանխագուշակել և կի– րառել է ռացիոնալիզմի որոշ սկզբունք– ներ (Շինարարական ակադեմիայի շենքը Բեռլինում, 1831–35)։ Հանդես է եկել նաև որպես ճարտ–յան տեսաբան։ Կ․ Ֆ․ Շ ի ն կ է լ․ Բեոլինի Շինարարական ակադեմիան (1831–35)

ՇԻՆԿՈհԲԱ Բագրատ Վասիլի (ծն․ ․1917), աբխազ սովետական գրող, պետ․–հասա– րակական գործիչ։ Աբխազիայի ժող․ բա– նաստեղծ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ «Առաջին երգեր» բանաստեղծություննե– րի ժողովածուն լույս է տեսել 1938-ին։ Հեղինակ է «Իմ հայրենակիցները» (1950) և «Երգ ժայռի մասին» (1965) աբխազական գրականության մեջ առաջին չափածո վեպերի։ 1960-ական թվականներից գրում է նաև արձակ («Չանթան եկավ», վիպակ, «Հեռացածներից վերջինը», 1974, հայ հրտ․ 1978, պատմավեպ)։ Շ․ աբխազերեն է թարգմանել Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտո– վի, Ա․ Միցկևիչի, 6ո․ Վ․ Գյոթեի, Զ․Բայ– րոնի և այլ գրողների ստեղծագործու– թյուններից։ Աբխազ․ ԻՍՍՀ ԳՄ վարչու– թյան նախագահ (1953–58)։ 1958–78-ին4 Աբխազ․ ԻԱԱՀ Գերագույն սովետի Նա– խագահության նախագահ։ ԱԱՀՄ Y գու– մարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշան– ներով։

ՇԻՆՇԻԼԱ (Chinchilla), կրծողների կար– գի շինշիլանմանների ընտանիքի կենդա– նիների սեռ։ Ընդգրկում է արտաքնակազ– մով իրար նման երկու տեսակ՝ կար– ճապոչ կամ խոշոր Շ․ (Ch․ Chinchilla) և երկարապոչ կամ փոքր Շ․ (Ch․ laniger)։ Պարանոցը կարճ է, գլուխը՝ խոշոր, աչ– քերը՝ սև և մեծ, բեղիկները՝ երկար։ Ունի առանց արմատի 20 ատամ (4 կտրիչ և 16 սեղանատամ)։ Բութ եղունգ– ներով և կոշտ բարձիկներով հնգամատ առջևի վերջավորությունները կարճ են, իսկ չորս մատով ետինը՝ ավելի հզոր։ խոշոր Շ–ի մարմնի երկարությունը՝ 35– 40, իսկ փոքրինը 24–30 սմ է, կենդա– նի միջին զանգվածը՝ համապատաս– խանաբար 700 և 500 գ։ Մեջքի և կողմնա– յին հատվածների մազածածկի թույրը կապտամոխրագույն է, իսկ որովայնինը և ոտքերինը՝ սպիտակ։ Պոչի մազերը եր– կար են և կոպիտ։ Շ–ները ապրում են գա– ղութներով Անդերում (2–4 հզ․ մ բարձ– րության վրա)՝ Պերուի, Չիլիի, Բոլիվիա– յի և Արգենտինայի տարածքում։ Ակտիվ է երեկոյան և գիշերը։ Սնվում են բարձր– լեռնային խոտաբույսերով և թփերով։ Ծնում են տարեկան 2–3 անգամ (յուրա– քանչյուր ծնին՝ 1–5 ձագ)։ խոշոր Շ–ի հղիության տևողությունը՝ 125, իսկ փոք– րինը 111 օր է։ Սեռահասուն են դառնում 6-–7 ամսականում և կարող են բազմա– նալ մինչև 10–12 տարեկանը։ Ապրում են մոտ 20 տարի։ Շ․ արդյունագործության օբյեկտ է (օգտագործվում է շատ արժե– քավոր մորթին)։ XIX դ․ վերջերին և XX դ․ սկզբներին ինտենսիվ որսի հետևանքով Շ․ գրեթե ոչնչացված էր։ Փոքր Շ–ի ոչ մեծ գլխաքանակ կա Հյուսիսային Չիլիի առափնյա թեքություններում (այն վերց– ված է պահպանության տակ)։ 1923-ից Շ․ (հիմնականում կարճապոչը) բուծվում է վանդակներում (սկզբում՝ ԱՄՆ–ում և Կա– նադայում, ավելի ուշ՝ Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև Հարավա– յին Ամերիկայում, Աֆրիկայում և Ավստրա– լիայում)։ ՍՍՀՄ ներմուծվել է 1960-ին, ԱՄՆ–ից։ Բուծվում է որսորդական տնտե– սության և գազանաբուծության համա– միութենական ԳՀԻ–ի փորձարարական ֆերմայում (Կիրովի մարզ), որտեղ ուսում– էրկարապոչ շինշիլա նասիրվում է Շ–ի կենսաբանությունը և էկոլոգիան։ Կլիմայավարժեցվում է ՍՍՀՄ հվ․ լեռնային շրջաններում (Անդրկովկա– սում և Պամիրում)։ Բուծում են նաև սի– րող–կենդանաբույծները։

ՇԻՆՏՈՅԱ4 ԱՆ ՈՒԹՅՈՒՆ, տես Սինէոոյա– կանություն։

ՇԻՆՈՒՀԱՅՐ, գյուղ ՀԱԱՀ Գորիսի շրջա– նում, շրջկենտրոնից 9 կւէ հարավ։ Անաս– նապահական սովետական տնտեսու– թյունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կինո, կենցաղսպասարկման օբյեկտներ, ռետինե–կոշիկի գործարան, մսուր–ման– կապարւոեզ, հիվանդանոց (50 մահճա– կալով)։ Հին գյուդատեղիի հվ․ կողմում, Որոտա– նի ձորի եզրին գտնվում է Կուսանաց անա– պատի համալիրը՝ բաղկացած եկեղե– ցուց, զավթից, սեղանատնից և պարիսպ– ներին կից սենյակներից։ Ա․ Աստվածա– ծին եկեղեցին մեկ զույգ մույթով եռանավ բազիլիկ է, որը, ըստ արձանագրության, 1676-ին կառուցել է ուստա Մուրադ ճար– տարապետը՝ ագուլիսցի Մահտեսի Ազա– րիայի միջոցներով (վերանորոգվել է 1720-ին)։ Եկեղեցուն հվ–ից կից է ուղղան– կյուն, թաղածածկ գավիթը։ Սեղանատու– նը (կառուցել են ցղնեցի Հովհաննեսը ն նրա որդի Աստվածատուրը 1720-ին) տե– ղադրված է համալիրի հվ․ մասում, եկե– Շինուեայր