Ի․ Ի․ Շիշկին պահվում են Հայաստանի պետ․ պատկե– րասրահում։ Ի․ Ւ․ С ի շ կ ի ն․ «Աշուն» (1892, Հայաստանի պեա․ պատկերասրահ, Երեան)
ՇԻՇՄԱՆՅԱՆ Ռաֆայել Մարտիրոսի [15․6․1885, գ․ Լիճք (խարրերդի վիլայեթի Ակնի գավառում)–8․4․1959, Երեան], հայ նկարիչ, արվեստաբան։ ՀԱԱՀ ար– վեստի վաստ․ գործիչ (1956)։ 1907-ին ավարտել է Կ․ Պոլսի Կեդրոնական վար– ժարանը։ 1908-ից բնակվել է Փարիզում, սովորել Գեղարվեստի և Զարդարվեստի ազգային վարժարաններում,միաժամանակ հետևել ժյուլիան ակադեմիայի դասըն– թացներին (1908–13)։ 1912-ից սկսել է մասնակցել Փարիզի տարբեր, 1919-ից4 ֆրանս․ «Անկախների» սալոնի ամե– նամյա ցուցահանդեսներին։ <Անի> նկար– չական խմբակցության նախաձեռնողնե– րից էր և ցուցահանդեսների ակտիվ մաս– նակիցը։ Հիմնականում աշխատել է հաս– տոցային գեղանկարչության բնագավա– ռում (բնանկարի, մասամբ դիմանկարի և նատյուրմորտի ժանրերում)։ Սկզբնական շրջանի աշխատանքներին բնորոշ են ան– միջականությունը, լուսավոր տրամադրու– П-, Մ․ Շիշմանյան․ Ինքնանկար (1948) թյունը, գեղանկարչական բարձր կուլտու– րան («Գյուղական Փողոց», 1911, «Շուկա։ Կոնկառնո», 1921, «Մոգել գետի տեսարա– նը Լիվերտոնից», 1922, «Ավինյոնի հին կամուրջը», 1930, «էսպալիոնի հին կա– մուրջը», 1937, բոլորը՝ Հայաստանի պե– տական պատկերասրահում, Երևան)։ Փա– րիզում կատարել է որմնանկարներ՝ Նու– պարյան մատենադարանի դահլիճում (1920-ական թթ․)ւ Հայ ուսանողների տանը (1930-ական թթ․)։ Զբաղվել է զար– դարվեստով, ֆրանսերեն և հայերեն գըր– քերի ձևավորմամբ։ 1907-ից տեսական հոդվածներ է գրել, աշխատակցել ֆրանս․ և արտասահմանյան հանդեսներին, թեր– թերին («Մեհյան», «Անահիտ», «Գեղու– նի» ևն)։ 1930-ին, «Անի»-ի կազմալուծու– մից հետո, Շ–ի նախաձեռնությամբ կազ– մակերպվել է «Հա; ազաւո արվեաոագեւո– ներոէ ւ[իությոմւ>-ր, որի անընդմեջ նա– խագահն էր։ Հայաստանում սովետական իշխանության հաստատման առաջին օրե– րից եղել է նորաստեղծ հանրապետության բարեկամը, ՀՕ Կ–ի վարչության անդամ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ «Հայ ազգային ճակատ» կազմա– կերպության վարչության անդամ և գե– ղարվեստական հանձնախմբի նախագահ։ 1947-ին տեղաՓոխվել է Սովետական Հա– յաստան, նույն թվին դարձել Հայաստա– նի նկարիչների միության անդամ, 1951-ից4 նախագահության անդամ։ 1948-ին Երե– վանում բացվել է Շ–ի ստեղծագործություն– Ռ․ Շիշմանյան․ «Մոգել գետի տեսարա– նը Լիվերտոնից» (1922, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան) ների անհատական ցուցահանդեսը։ Մաս– նակցել է հանրապետական ցուցահան– դեսների, 1956-ին՝ Մոսկվայում կայացած հայկ․ արվեստի տասնօրյակին։ Շ․ Հա– յաստանում ստեղծել է բնանկարներ, դի– մանկարներ, նատյուրմորտներ («Պիոնե– րական ճամբար Ծաղկաձորում», 1948, «Գորիս», 1954, «Ծաղիկներ», 1958, Ալիս Շիշմանյանի սեփականություն, Երևան, Ինքնանկար, 1948, Հայաստանի պետ․ պատկերասրահ)։ Հոդվածներ է գրել սՓյուռքահայ, սովետահայ, ինչպես և ֆրանսիացի (Կ․ Կորո, է․ Ա․ Բուրդել և ուրիշներ) արվեստագետների մասին։ Հե– ղինակ է «էդգար Շահին» (1956), «Բնա– նկարը և հայ նկարիչները» (1958) գրքե– րի։ Շ–ի գործերը պահվում են Հայաստա– նի պետ, պատկերասրահում, Երևանի, էջմիածնի, Լենինականի թանգարաննե– Ռ․ Շիշմանյան․ «էսպալիոնի հին կա– մուրջը» (1937, Հայաստանի պետ․ պատկերա– Արահ, Երևան) Ռ․ Շիշմանյան․ «Լա վիլ կլոզ։ Կոնկաո– նո» (1920, Ա․ Շիշմանյանի հավաքածու, Երեան) րում, մասնավոր անձանց մոտ՝ Հայաստա– նում և արտասահմանում։ Գրկ․ Արամյան Հ․, ՝՝Հայրենադարձ նկարիչ Ռաֆայել Շիշմանյան, «էջմիածին*, 1955, 6։ М а с 1 е г F-, La France et L’Ar- menie a travers L՝art et L՝histoire, P․, 1917, p․, 55–56; Ay^dissian O․, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959․ Մ․ Այվազյան
ՇԻՊԿԱ, Շ ի պ կ այի լեռնանցք, լեռնանցք Բուլղարիայում, Ստարա Պլա– նինա լեռներում։ Բարձրությունը 1185 й է։ Շ–ով է անցնում Կազանլիկ–Գաբրովո խճուղին։ Հայտնի է 1877–78-ի ռուս– թուրք․ պատերազմի ժամանակ Շ–ի հերո– սական պաշտպանությունը [1877-ի օգոստ․ 9–14-ը (21–26)]։ Ռուս, և բուլղ․ զինվոր– ների մարտական համագործակցության և մարտում զոհված զինվորների ու թուրք, լծից Բուլղարիայի ազատագրման պատ– վի ն Շ–ի մոտ կառուցված է հուշարձան– թանգարան («Ազատություն», 1928–30, ճարտ․ Ա․ Դոնկով, քանդակագործ՝ Ա․ Անդրեև)։ Շ–ում կա ազգային պարկ–թան– գարան։ ՇԻՎԱ (սանսկր․, բառացի՝ բարեհաճ, գթասիրտ), գլխավոր աստված հին հնդկ․ կրոններում՝ հինդուիզմում, շիվաիզմում։ Շ–ի պաշտամունքը ձևավորվել է բնության ստեղծագործ ուժերի, պտղաբերության պաշտամունքի հիման վրա։ Անձնավորում է նաև բնության ավերիչ ուժերը։ Շ․ ոչ միայն շնորհատու է ու ստեղծարար, այլև պատժիչ է ու կործանարար։ Նրա արար– չագործական սկիզբը խորհրդանշվում է