Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ֆալլոսի (լինգա) պատկերմամբ։ Սրբա– պատկերներում սովորաբար ներկայաց– վում է մե՝րթ մտասևեռուն ճգնավորի, մե՝րթ սարսաՓազդու տղամարդու տես– քով։ Հաճախ պատկերվում է հրե օղակի մեշ սրբազան պարով համակված4 խոր– հըրդանշելով «աշխարհի արարումն» ու տիեզերքի ներդաշնակ շարժումը։

ՇԻՎԱԶԻ (1627 կամ 1630–1680), Հնդկաս– տանում մարատհների պետության հիմ– նադիր (1674), մարատհների անկախու– թյան պայքարի առաջնորդ։ Խոշոր ֆեո– դալի և զորահրամանատարի որդի։ 1640– 1670-ական թթ․ Մեծ մողոլների և ֆեոդալ, տարբեր իշխանությունների դեմ հաջող պայքարի հետևանքով ստեղծել է մարատ– հական պետություն, որի մեջ ընդգրկվել են Միջին Հնդկաստանի արմ․ մասի զգա– լի տարածություններ։ 1674-ին Շ․ թագա– դրվել է իբրև Մահարաշտրայի (մարատհ– ների երկիրը) գերագույն կառավարիչ։ Նրա մի շարք միջոցառումները (հողա– գրանցում, ֆեոդալական հիերարխիայի միջանկյալ օղակների վերացում, կառա– վարման կենտրոնացում) զգալիորեն թե– թևացրել են ֆեոդալ, շահագործման լու– ծը մարատհների համար։ Միևնույն ժա– մանակ Շ․ դաժանորեն կողոպտել է նվա– ճած տարածքների բնակչությանը։ Կարե– վոր դեր է խաղացել Մեծ մողոլների կայս– րության թուլացման գործում։ Շ․ մեծար– վում է իբրև մարատհների ազգային հե– րոս։

ՇԻՎԻՆԻ, արեգակի ու արդարության աստվածը ուրարտ․ դիցաբանության մեջ։ Դիցակարգի գերագույն եռյակում՝ եր– րորդը (Խալդիից և Թեյշեբայից հետո)։ Շիվինի աստծու պատկեր (ըսա Կարմիր բլուրում հայտնաբերված բրոնզե գոտու) Ուսումնասիրողներից ոմանք նույնաց– նում են խուռի ական Շիմիգի աստծուն, ոմանք էլ խեթական արևի աստված Շիու– նիին։ Շ–ի կինը (զույգը) համարվել է Տուշպուեա դիցուհին։ Պաշտամունքի գլխ․ կենտրոնները հավանաբար եղել են Տուշպա և Ուիշինի բերդաքաղաքները։ Ուրարտ․ հաշտից ցանկի համաձայն՝ Շ–ին զոհաբերվել են 4 եզ, 8 ոչխար։ Սովորա– բար պատկերվել է գնդին ծնկած և ձեռ– քերը վեր պարզած տղամարդու տեսքով՝ թևավոր արևի սկավառակը (իր խորհըր– դանշանը) գլխավերևում։ Ուրարտ․ ամիս– ներից մեկը կոչվել է Շ–ի անունով։ Անցյալում Շ․ անունը սխալմամբ ըն– թերցվել է Արդի (Արդինի)։ Ս․ Հմայակ յան ՇԻՐԱ (Schirra) Ուոլտեր (ծն․ 1923), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմա– ծովային նավատորմի առաջին կարգի կապիտան; Ավարտել է Անապոլիսի (Մե– րիլենդի նահանգ) Ռազմածովային ակա– դեմիան (1945)։ Ամերիկյան տիեզերա– գնացների խմբում է 1959-ից։ 1962-ի հոկտ․ 3-ին, «Մերկուրի» տիեզերանավով Երկրի 2Ո1Ր2Ը կատարել է 6 պտույտ; 1965-ի դեկտ․ 15–16-ին, Թ․ Սաաֆորդի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի–6» տիեզերանավով։ 1965-ի դեկտ․ 15-ին «Զեմինի–6» և «Ջեմինի–7» (ուղեծրում էր 1965-ի դեկտ․ 4-ից) տիեզե– րանավերը մոտեցել են մինչև 1 it հեռա– վորությամբ։ Խմբային թռիչքը տևել է 5,5 ժ։ 1968-ի հոկտ․ 11–22-ին, Ու․ Բանին– գեմի և Դ․ էյ զելի հետ, որպես հրամանա– տար, թռիչք է կատարել «Ապոլլոն–7» տիեզերանավով։ Թռիչքի ընթացքում (տև– վել է 10 օ/ւ 20 с/ 9 /г) Շ․ անցկացրել է «Ապոլլոն* տիեզերանավի հիմն, բլոկի առաջին թռիչքային փորձարկումը։ Երեք թռիչքների ընթացքում տիեզերքում եղել է 295 Ժ 13 ր։ ՇԻՐԱձ Արա (ԿարապետյանԱրա՝ մազդ) Հովհաննեսի (ծն․ 8․6․1941, Երե– վան), հայ սովետական քանդակագործ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1977)։ Հ․ Շիրազի և Ս․ Կապոսոիկյանի որդին։ 1966-ին ավարտել է Երևանի գեղարվեստա՜թա– տերական ինստ–ը։ Աշխատում է հաստո– ցային և մոնումենտալ քանդակագործու– թյան ասպարեզներում։ 1960-ական թթ․ հայ սովետական կերպարվեստում գեղար– վեստական ձևերի թարմացման, պլաս– տիկայի ազգ․ ավանդույթների յուրացման միտումները արտահայտվել են նաև Շ–ի ստեղծագործություններում («Անտունի», չուգուն, 1969, «Ներբող», թրծակավ, 1970, երկուսն էլ՝ Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, «Վահա– նով կինը», դրվագված պղինձ, 1970, «Անի» հյուրանոց, Երևան)։ 1970-ական թթ․ Շ–ի արտահայտչամիջոցները դարձել են առա– վել վավերական, բազմազան, թեմաները՝ կոնկրետ («Վիլյամ Մարոյան», 1975, «Պաբլո Պիկասսո», «Հրաչյա Ներսիսյան», երկուսն էլ՝ 1976, դիմաքանդակները, երեքն էլ՝ չուգուն, Հայաստանի ժամանա– կակից արվեստի թանգարան, «Ֆիդայի», 1976, երանգավորված գիպս, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան)։ Շ–ի մո– նումենտալ և մոնումենտալ–դեկորատիվ գործերը աչքի են ընկնում կերպարի վեր– արտադրման ճշմարտացիությամբ, պլաս– տիկայով, տարածականությամբ (Պարույր Սևակի հուշարձանը Երևանի համանուն Ա․ Շ ի ր ա զ․ Վիլ– յամ Սարոյանի դիմաքանդակը, չուգուն (1975, Ժա– մանակակից ար– վեստի թանգա– րան, Երևան) Ա․ Շ ի ր ա զ․ ձախից՝ «Անտունի», չուգուն (1969, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարան, Երևան), Պարույր Սևակի հու– շարձանը Երեանի համանուն դպրոցի պատին, բրոնզ (1974, ճարտ․ Զ․ Թորոսյան) դպրոցի պատին, 1974, բրոնզ, ճարտ․՝ Ջ․ Թորոսյան, Եղիշե Չարենցի հուշար– ձանը բանաստեղծի տուն–թ անգար անի առջև,Չարենցավան, 1979, չուգուն, «Դվին» հյուրանոցի ճակատի «Դվին» հարթաքան– դակը, 1978, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1979, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը Երե– վանում, 1981, գրանիտ, ճարտ․՝ Ջ․ Թորոս– յան)։ 1966-ից մասնակցում է հանրապե– տական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։ Պ․ ՀայթայաԱ ՇԻՐԱձ Հովհաննես (Կարապետյան Օնիկ Թադևոսի, ծն․ 27․4․1915, Ալեք սանդր ա– պոլ), հայ սովետական բանաստեղծ։ Ծըն– վել է հողագործի ընտանիքում։ Հայրը սպանվել է 1920-ին, հայ–թուրք․ պատե– րազմի ժամանակ։ Մինչև չափահաս դառ– նալը Շ․ ապաստանել է որբանոցում։ Սո– վորել է Լենինականի դպրոցներում և Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականու– թյան բաժնում (1937–41)։ Առաջին ոտա– նավորները տպագրվել են 1932-ին՝ Լե– նինականի տեքստիլ կոմբինատի «Մանա– ծագործ» բազմատպաքանակ թերթում, այնուհետև՝ «Րանվոր»-ում (1933–35)։ 1935-ին լույս տեսավ Շ–ի բանաստեղծու– թյունների առաջին գիրքը՝ «Գարնանա– մուտ»^, որով նա հայտնի դարձավ հայ– րենիքում ու սփյուռքում։ Առաջին իսկ ժողովածուում Շ․ դրսևորել էր իր անհա– տականության ցայտուն գծերը՝ հայրենի– քի, բնության, սիրո թեմատիկ նախասի– րություն, զգացմունքների արտահայտ– ման անմիջականություն, ժող․ ոճային աղբյուրների հետ կապված պատկերային ինքնատիպ գույներ, ազգ․ բանաստեղծա– կան ավանդույթների սուր զգացողություն։ Նոր բանաստեղծի մուտքը դրականորեն գնահատեցին Ա․ Շիրվանզադեն, Ա․ Իսա– հակյանը, Ա․ Չոպանյանը, Հ․ Օշականը՝ նրա համար գուշակելով բանաստեղծա– կան Փայլուն ապագա։ «Գարնանամու– տին» հաջորդել են Շ–ի «Աիամանթո և Խճե գարե» (1935, հետագայում տպագրվել է մի քանի տարբերակ) հայ–քրդ․ վիպեր–