ինքնաշեն ջութակը (կարգն), հետագայում գործածության մեջ են մտել հարմոնը, բալալայկան, կիթառը, բայանը։։ Մորդվա– կան պրոֆեսիոնալ երաժշտությունը զար– գացել է 1930-ական թթ․, որի հիմնադիրն է Լ․ Պ․ Կիրյուկովը [«Լիտովա», երաժըշ– տական դրամա (1943, 2-րդ խմբ․ 1959), «Նեսմեյան և Լամզուր» (1944), «Նորմալ– նյա» (1962), օպերաներ, երգեր, ժող․ եր– գերի մշակումներ, գործիքային պիեսներ են]։ Բազմաթիվ ստեղծագործություններ են գրվել ռուս․ ժող․ գործիքների նվագա– խմբի համար (Լ․ Ի․ Վոինովի «Մորդվա– կան ռապսոդիա», 2 կոնցերտ բալալայկա– յի համար ժող․ գործիքների նվագախմբի հետ են)։ ճանաչված են Գ․ Գ․ Վդովինի սիմֆոնիաները, դաշնամուրի կոնցերտը, երգերը, Գ․ Ի․ Սուրաե–Կորոլյովի լարա– յին կվարտետը, օրատորիան, երգերը։ Ազգային երաժշտական մշակույթի զար– գացման համար մեծ դեր է կատարել Սարանսկի օպերայի և բալետի թատրոնը (1937–48), որի դերասանները 1959-ին ընդգրկվել են երաժշտա–դրամատիկական թատրոնի (1969-ից՝ Երաժշտական կոմե– դիայի թատրոն) կազմի մեջ։ Հանրապե– տությունում գործում են (1974)՝ «Ումա– րինա» երգի–պարի անսամբլը (1939), Լ․ Պ․ Կիրյուկովի անվ․ երաժշտական ուսումնարանը (1932), ժող․ ստեղծագոր– ծության տունը (1945), որին կից կազմա– կերպվել է «Կելու» ժող․ երգի–պարի ան– սամբլը (1963), 29 երաժշտական դպրոց, Մորդվական ԻՍՍՀ կոմպոզիտորների միավորումը (1955-ից), բազմաթիվ ինք– նագործ երգչախմբային կոլեկտիվներ։ Երաժշտական արվեստի գործիչներից են՝ երգիչներ, ՌՍՖՍՀ ժող․ արտիստուհի Ռ․ Մ․ Բեսպալովան, ՌՍՖՍՀ վաստ․ ար– տիստներ Մ․ Ն․ Անտոնովան, Ի․ Մ․ Ցաու– շեը, Դ․ Ե․ Երեմեեը, Մորդվական ԻՍՍՀ ժող․ արտիստներ Վ․ Ի․ Կիուշկինը, Ն․ Ա․ Օխոտինան, դիրիժոր, ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ Պ․ Պ․ Եմեցը։ Թատրոնը։ Մ–ի թատերարվեստի ակունքները ժող․ ծեսերն ու խաղերն են։ Սովետական իշխանության առաջին տա– րիներից սկսել է զարգանալ գեղարվես– տական ինքնագործունեությունը, որը դարձել է պրոֆեսիոնալ թատրոնի և ազ– գային դրամատուրգիայի հիմքը։ 1930-ին Սարանսկում կազմակերպվել է Մորդվա– կան երաժշտա–դրամատիկական ստու– դիան (1932-ին վերակազմավորվել է Մորդվական պետ․ դրամատիկական թատ– րոնի, 1959-ից գործել որպես երաժշտա– դրամատիկական թատրոն)։ Բեմադրու– թյուններից են՝ Ա․ Օստրովսկու «Ամպ– րոպ», Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Կիրիլլովի «Երկու եղբայր», «Ուսուցչու– հի», Դ․ Դելի «Բոլշևիկ» (առաջին անգամ Մ–ի բեմարվեստում ստեղծվել է վ․ Ի․ Լենինի կերպարը), Գորկու «Եգոր Բուլը– չովը և ուրիշները», Գ․Մերկուշկինի «Ար– շալույսին»։ Սարանսկում գործում է նաև Տիկնիկների թատրոն (բացվել է 1935-ին)։ 1947-ին ստեղծվել է Համառուսաստանյան թատերական ընկերության մորդվական բաժինը։ Մ–ի թատերական գործիչներից են (1974)՝ ՌՍՖՍՀ վաստ․ և Մորդվական ԻՍՍՀ ժող․ արտիստ Ս․ Ի․ Կոլգանովը, Մորդվական ԻՍՍՀ վաստ․ արտիստներ Ա․ Ա․ Արժադեևան, Վ․ Վ․ Դոլգովը, Ն․ Ա․ Իվանովը, Ի․ Գ․ Կուդելկինան և ուրիշ– ներ։ Գրկ․ Горцев В․ И․, География Мордов– ской АССР, [2 изд․], Саранск, 1970; Очерки истории Мордовской АССР, т․ 1–2, Са– ранск, 1955–61; Установление Советской власти в Мордовии․ Документы и материалы, Саранск, 1957; Матвеев Г․ П․, Родос– ская Т․ Л․, Мордовская АССР․ (Эконо– мико-географический очерк), Саранск, 1967; Кирюшкин Б․ Е․, Мордовский совет– ский роман, Саранск, 1965; Костина Е․ М․, Изобразительное искусство Советской Мордовии, Саранск, 1958; Искусство Мор– довии․ Биобиблиографический справочник, Саранск, 1973; Урицкая Б․ С․, Музы– кальная культура Мордовской АССР, в кн․։ Музыкальная культура автономных рес– публик РСФСР, М․, 1957; История совет– ского драматического театра, т․ 1–6, М․, 1966-71․
ՄՈՐԴՎԱԿԱՆ ԼԷ&ՈՒՆԷՐ, մոկշա– մորդվերեն (մոկշաներեն) և է ր զ– յ ա–մ որդվերեն (էրզյաներեն), պատկանում են ուգրա–ֆիննական լեզ– վաընտանիքի վոլգա–մերձբալթյան խըմ– բին։ խոսվում են Մորդվական, Բաշ– կիրական, Թաթարական, Չուվաշական ԻՍՍՀ–ներում, Գորկու, Օրենբուրգի և այլ մարզերում։ Խոսողների թիվը՝ մոտ 1 մլն (1979)։ Ձևաբանական համակարգը կցա– կան է։ Գոյականն ունի 3 հոլովում, 10 հոլով, բայը՝ 2 խոնարհում, 7 եղանակ։ Բառակազմության մեջ մեծ դեր ունեն ածանցումն ու բառաբարդումը։ Բառա– պաշարի մեջ շատ են թուրքաբանություն– ներն ու ռուսաբանությունները։ Գրական Մ․ լ․ ձևավորվել են XX դ․ 30-ական թթ․։ Այբուբենը՝ նախ լատինագիր, ապա՝ ռու– սագիր (XVIII դ․ կեսերից)։
ՄՈՐԴՎԱՆԵՐ, ազգ, Մորդվական ԻՍՍՀ հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև Սարատովի, Պենզայի, Ուլյանովսկի, Գորկու, Օրենբուրգի, Կույբիշևի մարզե– րում, Թաթարական, Չուվաշական, Բաշ– կիրական ԻՍՍՀ–ներում, Սիբիրում, Մի– ջին Ասիայում և Հեռավոր Արևելքում։ Ընդհանուր թիվը՝ 1,192 հզ․ (1979)։ Բա– ժանվում են 2 հիմնական խմբի՝ Մ․–էրզ– յաներ և Մ․–մոկշաներ, որոնցից յուրա– քանչյուրը պահպանում է իր ինքնանվա– նումը, նյութական մշակույթի և ժող․ ստեղծագործության որոշ առանձնահատ– կություններ։ Նրանց լեզուները գրական են, կազմում են ուզրա–ֆիննական լեզու– ների հատուկ խումբ (տես Մորդվական չեղուներ), որոնցով հրատարակվում են գիտ․ ու գեղարվեստական գրականու– թյուն, թերթեր ևն (դպրությունը ստեղծվել է սովետական շրջանում)։ Հավատացյալ Մ․ ուղղափառներ են։ Սովետական իշխա– նության տարիներին Մ․ ստացան ինքնա– վարություն (1930), ձևավորվեց մորդվա– կան սոցիալիստական ազգը։ Մ–ի տնտե– սության, պատմության ու մշակույթի մա– սին տես Մորդվական ԻՄՄՀ հոդվածում։
ՄՈՐԴՎԻՆՈՎ (իսկական ազգանունը՝ Մ ո ր դ վ ի շ և), Արկադի Գրիզորևիչ (1896–1964), սովետական ճարտարա– պետ։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսում– նարանի ինժեներական–շինարարական ֆակուլտետը (1930)։ ՎՕՊՐԱ–ի անդամ (1929–32)։ ՍՍՀՄ Մինիստրների խորհըր– դին կից ճարտ․ և շինարարական գործե– րի կոմիտեի նախագահ (1943–47>։ ՍՄ<Մ ճարտ․ ակադեմիայի պրեզիդենտ (1950– 1955)։ Մոսկվայում հոսքային–արագըն– թաց մեթոդով բնակելի տների շինարա– րության նախաձեռնողը (Գորկու փողո– ցում, 1937–39, Մեծ Կալուժսկայա փողո– ցում, այժմ՝ Լենինի պողոտայի սկզբում, 1939–40, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941)։ Մ–ի այլ գործերից են Մոսկվայում՝ «Ուկ– րաինա» հյուրանոցը (վ․ Օլտարժևսկու և ուրիշների հետ, 1957, նախագիծը՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949), Նովիե Չերյոմուշ– ԿԻ շրջանի կենտրոնի հատակագծումն ու կառուցապատումը (հեղինակակիցների հետ, 1956–64), Կոմերիտմիության պո– ղոտայի հիմնումն ու կառուցապատումը (հեղինակակիցների հետ, 1958–65)՛։
ՄՈՐԴՎԻՆՈՎ Նիկոլայ Գմիտրևիչ (1901– 1966), ռուս սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1949)։ 1925-ին ընդունվել է 6ու․ Ա․ Զավադսկու ղեկավարած ստու– դիան, որը 1927-ին վերակազմավորվել է թատրոն–ստուդիայի։ 1936-ից խաղացել է Դոնի Ռոստովի Մ․ Գորկու անվ․, 1940-ից՝ Մոսկվայի Մոսսովետի անվ․ թատրոննե– րում։ Առաջին դերերից են՝ Ռիչարդ (Շոուի «Սատանայի աշակերտը»), Պետրուչչո (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարու– մը»)։ Մ․ ստեղծել է հերոսաողբերգական և ուժեղ մարդկանց կերպարներ՝ Օթելլո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Օգնև (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Ն․Մորդվինովը Օգնեի դերում (Կոռ– նեյչուկի «Ռազմաճակատ») Զաբրոդին (Շտոկի «Լենինգրադյան պո– ղոտա»)։ Լավագույններից է Արբենինի դերակատարումը, որը խաղացել է կինո– յում (1941), ապա՝ թատրոնում (1952, 1963, լենինյան մրցանակ, 1965)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1942, 1949, 1951)։
ՄՈՐԵԱՍ (Moreas) ժան (իսկականը՝ Յան– նիս Պապադիամանտոպուլոս, najta6ta|iavt6jtouXog, 1856–1910), ֆրան– սիական բանաստեղծ, ծագումով՝ հույն։ 1882-ից ապրել է Փարիզում։ Մ․ իր «Սիր– տերը» (1884) և «Կանտիլենները» (1886) առաջին ժողովածուներում հանդես է եկել որպես սիմվոլիստ։ Նրան է պատկանում նաև «սիմվոլիզմ» տերմինը, որը տեսա– կանորեն հիմնավորվել է նրա «Սիմվո– լիզմի մանիֆեստում» (1886)։ Ավելի ուշ (1891) Մ․ հիմնադրել է «ռոմանական դըպ– րոցը», որը դարձել է նեոկլասիցիգմի առաջին արտահայտությունը ֆրանս․ մո–